ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Արցախեան Շարժման 38-Ամեակ. Արցախի Հայութեան Հայաստանին Վերամիանալու Պատմական Որոշումը

20 Փետրվար 2026

Արցախի հայութիւնը 38 տարի առաջ որոշեց դուրս գալ Ազրպէյճանի կազմէն եւ Հայաստանի միանալ:

Խորհրդային իշխանութիւններու հռչակած հրապարակայնութեան եւ վերակառուցման քաղաքականութեան ընձեռած հնարաւորութենէն օգտուելով, Արցախի եւ Հայաստանի մէջ 1987-ին ստորագրահաւաք սկսաւ` պահանջելով Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը վերադարձնել Խորհրդային Հայաստանի:

Արցախցի հայերու պատուիրակութիւնը շուրջ 80 հազար ստորագրութիւնները փոխանցեց Մոսկուա` համայնավար կուսակցութեան կեդրոնական կոմիտէի ընդունարան:

Զօրի Բալայեանի եւ Իգոր Մուրատեանի աջակցութեամբ, 1988 յունուարին Մոսկուա մեկնեցաւ արցախցի հայերը ներկայացնող պատուիրակութիւն մը, որ արցախցիներու նոր դիմումն ու Լեռնային Ղարաբաղի պատմութեան, ազգագրութեան, տնտեսութեան, մշակոյթին վերաբերեալ փաստաթուղթեր փոխանցեց:

Լեռնային Ղարաբաղի հայութիւնը սեփական իրաւունքներու ու ազատութիւններու պաշտպանութիւն եւ Հայաստանի հետ վերամիաւորում կը պահանջէր` պահպանելով գործող իրաւական չափանիշները ու ազատ կամքի արտայայտութեան բացառապէս օրինական ձեւերը:

Արցախցիք կուսակցական մարմիններուն ու պետական իշխանութիւններուն ուղղուած կոչեր ու դիմումներ պատրաստեցին, ստորագրահաւաքներ կազմակերպեցին եւ թռուցիկներ բաժնեցին: Ստեփանակերտի մէջ 13 փետրուար 1988-ին հանրահաւաք տեղի ունեցաւ:

Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի ժողովրդական պատգամաւորներու խորհուրդի 20 փետրուար 1988-ի արտահերթ նստաշրջանը որոշում կայացուց դիմել Ազրպէյճանի, Հայաստանի եւ Խորհրդային Միութեան Գերագոյն խորհուրդներուն` Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը Ազրպէյճանի կազմէն դուրս բերելու եւ Խորհրդային Հայաստանի կազմին մէջ ընդգրկելու մասին:

Նոյն օրը Երեւանի մէջ սկսան արցախահայութեան զօրակցութեան ցոյցեր:

Խորհրդային իշխանութիւնները Արցախեան շարժման նկատմամբ բացասական դիրքորոշում ունեցան: Համայնավար կուսակցութեան կեդրոնական կոմիտէի քաղաքական բիւրոն արցախահայութեան պահանջը որակեց ազգայնամոլներու եւ ծայրայեղականներու սադրանք:

Խորհրդային Միութեան մէջ ազգերու ինքնորոշման իրաւունքի ճանաչումը լուրջ վտանգ կը ներկայացնէր համայնավար ամբողջատիրական համակարգին համար:

Արցախեան շարժումը ղեկավարելու համար Երեւանի մէջ ստեղծուեցաւ կազմկոմիտէ եւ այնուհետեւ` Ղարաբաղ կոմիտէն` Իգոր Մուրատեանի գլխաւորութեամբ: Արցախահայութեան հետ համերաշխութեան ցոյցերը զանգուածային բնոյթ ստացան Հայաստանի մէջ:

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ
Ազդակ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հարաւային Ամերիկայի ՀՅԴ Կեդրոնական Կոմ

Նոյեմբեր 9 - Ազգային յիշողութեան վրայի վէրքը եւ Հայաստանին ապագային հանդէպ յան

09 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Վճարամիջոց-Մանրադրամի Պատրուակ

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչումը ա

09 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company