ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հաղորդագրութիւն
  • Համազգային

Համազգայինի «Վահէ Սէթեան» հրատարակչատուն-տպարանը կը նշէ իր 95-ամեակը

21 Փետրվար 2026 Այս տարի Համազգայինի «Վահէ Սէթեան» հրատարակչատուն-տպարանը կը նշէ իր 95-ամեակը: Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան հիմնադրութենէն երեք տարի ետք` 1931-ին, Նիկոլ Աղբալեանի ջանքերով հիմը կը դրուէր Համազգայինի հրատարակչական գործին: Ահաւասի՛կ 95 տարիներու անխափան երթ մը: Արեւմտահայ ու սփիւռքահայ գրական անդաստանին մէջ մնայուն ներկայութեամբ` Համազգայինի հրատարակչականը իր մանկապատանեկան, գրական, պատմագիտական, մշակութային, գեղարուեստական բազմահազար հատորներով եւ նաեւ հազարաւոր դասագիրքերով, սփիւռքահայ կեանքին տուաւ նկարագիր եւ սատարեց սերունդներու հայեցի կազմաւորման կենսական առաքելութեան:

Այս առիթով, երախտագիտական խոր զգացումներով կը յիշենք այս հաստատութեան մէջ իբրեւ տնօրէն, խմբագիր, վարչական պատասխանատու, հաշուապահ, քարտուղար, գրաշար, գեղարուեստական ձեւաւորող, գրախանութի եւ գրատարածի պատասխանատու, տպագրիչ, կազմարար եւ մաքրութեան պատասխանատու ծառայած հարիւրաւոր աշխատակիցները, որոնք հայ գիրքը դարձուցին իրենց հարազատ զաւակն ու խանդավառութեամբ եւ հպարտութեամբ ապրեցան երկունքն ու իւրաքանչիւր հատորի ծննդաբերութիւնը: Անոնցմէ շատեր այսօր առյաւէտ բաժնուած են այս կեանքէն, սակայն բոլորին վաստակն ու քրտինքը կը շարունակեն դրոշմուած մնալ հաստատութեան մէջ:

Այս առիթով 2026 տարին յայտարարուած է 95-ամեակի տարի: 95-ամեակի նախաձեռնութիւնները սոսկ արարողակարգ չեն, այլ այսօրուան մեր առաջնահերթութիւններէն եւ մարտահրաւէրներէն մեկնած հայ գիրքին շուրջ հետաքրքրութեան նոր հորիզոն բանալու յստակ առաջադրանք, որուն համար վստահ ենք, որ իւրաքանչիւր համազգայնական եւ Համազգայինի բարեկամ պիտի զօրակցի մեր ծրագիրին:

Ստորեւ կը ներկայացնենք 95-ամեակի ծրագիրներու նախագիծը.

Ա.- Համազգայինի հրատարակչատան հայ գիրքի ակումբի հիմնադրութիւն: Այս ակումբին ճամբով պիտի ստեղծուի գրողներու եւ ընթերցասէրներու քննարկման միջավայր մը` հայ գիրքի ընկալումը եւ տարածումը ընդարձակելու առաջադրութեամբ:

Բ.- Համազգայինի Կեդրոնական վարչութեան հովանաւորած «Արցախ. անաւարտ պատերազմ» գիրք-ալպոմի «Արցախ` վտանգուած ժառանգութիւն» երեք հատորներու շնորհահանդէս, որուն ընթացքին նաեւ տեղի պիտի ունենայ Արցախի ժամանակակից նկարիչներու ցուցահանդէս:

Գ.- 95-ամեակի պաշտօնական ընթրիք` բարձր հովանաւորութեամբ եւ ներկայութեամբ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս ՆՍՕՏՏ Արամ Ա. վեհափառին:

Դ.- Համազգայինի հրատարակութիւններու ցուցահանդէս Հայաստանի մէջ:

Ե.- Թարգմանչաց տօնին առիթով, Լիբանանի մէջ համահայկական ցուցահանդէս եւ 95-ամեակի հրապարակային նշում, ինչպէս նաեւ նոյն ժամանակահատուածին, գործակցութեամբ Համազգայինի Շրջանային վարչութիւններու, ըստ կարելիութեան, այլ շրջաններու մէջ նաեւ Համազգայինի հրատարակութիւններու ցուցահանդէս:

Զ.- Երախտիքի երեկոյ` վերջին 30 տարիներուն Համազգայինի հետ համագործակցած միութիւններուն, կառոյցներուն, հաստատութիւններուն եւ հեղինակներուն:

Է.- Համազգայինի 95-ամեակի մատենաշարի հաստատում եւ այդ ճամբով դարձեալ գործակցաբար Համազգայինի աշխարհատարած կառոյցին հետ` տասը հատորներու հրատարակութիւն: Այս հատորներու ամբողջացումէն ետք տեղի պիտի ունենայ 95-ամեակի հունձքի ներկայացում:

Ը.- Միջդպրոցական գիրքի ընթերցանութեան մրցանք: Այս ձեռնարկը նախատեսուած է Լիբանանի, ինչպէս նաեւ հնարաւորութեան պարագային` այլ գաղութներու աշակերտութեան համար:

Թ.- Համազգայինի հրատարակչատան մատենագիտական գրացուցակ-հատորի պատրաստութիւն, որ լոյս պիտի տեսնէ Համազգայինի 100-ամեակին առիթով: Այս աշխատանքը ստանձնած է Կարօ Յովհաննէսեան:

Ժ.- Հաստատութեան բազմավաստակ նախկին տնօրէն (1965-1998) Երուանդ Մոնոֆարեանի մեծարանքի ձեռնարկ:

Տարուան ընթացքին նախատեսուած են նաեւ այլ հրատարակչական ծրագիրներ եւ ցուցահանդէսներ:

Իւրաքանչիւր ծրագիրի մանրամասնութիւններուն եւ ժամանակացոյցի մասին հերթաբար մեր հասարակութիւնը հաղորդակից պիտի դարձնենք եւ վստահ ենք, որ հաւաքական ճիգով պիտի յաջողինք հայ գիրի ու դպրութեան համակող մթնոլորտ մը ստեղծել` ի խնդիր մեր հոգեմտաւոր արժէքներու պահպանման, տարածման ու ամրապնդման:

Ահաւասիկ 95 տարի ծառայութիւն` Մեսրոպեան տառին, հայոց լեզուին, հայ գրականութեան, հայկական մշակոյթին եւ հայոց պատմութեան: Եւ երթը կը շարունակուի:

ՀԱՄԱԶԳԱՅԻՆԻ
«ՎԱՀԷ ՍԷԹԵԱՆ» ՀՐԱՏԱՐԱԿՉԱՏՈՒՆ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Տեղի ունեցավ ՀՅ Դաշնակցության ղեկավար

ՀՅԴ Բյուրոյի հրավերով փետրվարի 19-20-ին Երեւանում տեղի ունեցավ ՀՅ Դաշնակցությա

21 Փետրվար 2026
Համազգայինի «Վահէ Սէթեան» հրատարակչատո

Այս առիթով 2026 տարին յայտարարուած է 95-ամեակի տարի: 95-ամեակի նախաձեռնութիւնն

21 Փետրվար 2026
Հայ Դատը Քոնկրեսական Վալատաոյի Հետ Քնն

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբի ատենապետ Օշին Յարութիւնեան եւ գործադ

21 Փետրվար 2026
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՅԴ

Փետրվարի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց

20 Փետրվար 2026
Վահան Հովհաննիսյանի 70-ամյակին նվիրված

Փետրվարի 19-ին Հայաստանի կինոգործիչների միության տանը (Կինոյի տուն) տեղի ունեց

20 Փետրվար 2026
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խ

Սիրելի' հայրենակիցներ 38 տարի առաջ Ստեփանակերտում հրավիրվեց ԼՂԻՄ ժողովրդակա

20 Փետրվար 2026
Վաշինգտոնում Ալիեւի թիկնապահները յարձա

Ալիեւի թիկնապահները յարձակուեցին խաղաղ ցուցարարների վրայ Թրամփի «Խաղաղութեան Խ

20 Փետրվար 2026
Արցախյան շարժումը մեր 3–րդ հանրապետութ

Արցախյան շարժումը ո՛չ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է սկսել, ո՛չ էլ նրա քաղաքակա

20 Փետրվար 2026
Խմբագրական. Սումկայիթէն Արցախ` Անցնելո

Պարզ է, որ Պուտափեշտը գումարային գործարքներու շրջանակներուն մէջ քաջ գիտնալով ո

20 Փետրվար 2026
Հայաստանում իշխանությունը վերածվել է ք

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ե

20 Փետրվար 2026
Արցախեան Շարժման 38-Ամեակ. Արցախի Հայո

Արցախի հայութիւնը 38 տարի առաջ որոշեց դուրս գալ Ազրպէյճանի կազմէն եւ Հայաստանի

20 Փետրվար 2026
Գանատայի Հայ Դատի յանձնախումբը նամակ մ

Գանատայի Հայ Դատի յանձնախումբը նամակ մը յղած է Գանատայի արտաքին գործոց նախարար

19 Փետրվար 2026
Բախտորոշ ու արժանապատիւ ընտրութիւնը

Դեռ մինչեւ 2020-ի արցախեան դաւադրեալ պատերազմ, «Արցախը Հայաստան է եւ վերջ» ու

19 Փետրվար 2026
Տեղի ունեցավ «Հայ ուսանողությունն Արցա

Փետրվարի 18-ին տեղի ունեցավ «Հայ ուսանողությունն Արցախի համար» ուսումնասիրությ

19 Փետրվար 2026
Խմբագրական. Փոքր պետութիւններու մեծ փո

Անցեալ շաբաթ երկու զարգացումներ տեղի ունեցան, որոնք բոլորս, — կամ առնուազն այն

18 Փետրվար 2026
Ակնարկ. Փետրւարի 18-ը. Երբ օտարը ներս

1921-ի փետրւարի 18-ը պատմութեան մէջ մնաց որպէս պահ, երբ հայ ժողովուրդը փորձեց

18 Փետրվար 2026
Փետրուարեան Ապստամբութիւնը. Ազատութեան

Փետրուարեան ապստամբութեան 105-ամեակ: Հայ ժողովուրդի պատմութեան մէջ Փետրուար

18 Փետրվար 2026
«Մահ Կամ Ազատութիւն»

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան օրուան յապաղած տօնակատարումներու մթնոլորտին մէջ,

18 Փետրվար 2026
ՀՅԴ Բիւրոյի անդամ Լիլիթ Գալստեան Համազ

Համազգայինի Արեւմտեան Ամերիկայի Շրջանային վարչութիւնը շաբաթ Յունուար 31ի առաւօ

18 Փետրվար 2026
Խմբագրական. Փետրուարեան Դասերը

Փետրուար ամիսը եռախորհուրդ նշանակութիւն ունի, միեւնոյն առանցքով: Նախ կը նշուի

18 Փետրվար 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company