ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հայ դատ
  • Լուրեր

Արցախի Հայկական Ժառանգութեան Եւ Գերիներու Ազատ Արձակման Հարցերը Ներկայացուեցան Կրօնական Ազատութեան Յանձնաժողովին

24 Փետրվար 2026

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբէն պատուիրակութիւն մը եւ անոր ընկերացող իրաւական մասնագէտներ, հոգեւորականներ, պետական պաշտօնատարներ եւ մարդկային իրաւանց պաշտպաններ Միացեալ Նահանգներու Միջազգային կրօնական ազատութեան յանձնաժողովին (USCIRF) ներկայացուցին Արցախի մէջ հայ քրիստոնէական մշակութային եւ եկեղեցական ժառանգութիւնը ոչնչացնելու նպատակով Ատրպէյճանի համակարգուած գործունէութեան փաստերը, միաժամանակ կոչ ընելով, որ Պաքուի իշխանութիւններուն վրայ ճնշում բանեցուի՝ ատրպէյճանական բանտերուն մէջ ապօրինի կերպով պահուող հայ գերիներուն ազար արձակումը ապահովելու համար։

Պատուիրակութեան անդամները նաեւ իրենց մտահոգութիւնները փոխանցեցին Հայաստանի կառավարութեան կողմէ Հայ եկեղեցիին դէմ սկսած անընդունելի արշաւին եւ Երուսաղէմի Հայկական թաղամասին նկատմամբ սպառնալիքներուն գծով։

Հայ Դատի գլխաւորած պատուիրակութեան մաս կը կազմէին՝ Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբի վարչութեան անդամ Այտա Տիմէճեան, Հայց․ Առաքելական եկեղեցւոյ Արեւմտեան թեմէն Հրանդ քհնյ․ Երէցեան, հայր Սերոբ Ազարեան, Կլենտէյլի քաղաքապետական խորհուրդի անդամ Արտի Քասախեան, Հայ իրաւաբանական միութեան փոխատենապետ եւ Արդարութեան ու մարդկային իրաւանց հայկական իրաւական կեդրոնի հիմնադիր անդամներէն իրաւաբան Սթիւ Տէտէյեան, «Քալիֆորնիա Քուրիըր» թերթի հրատարակիչ եւ մարդկային իրաւանց հարցերով ՄԱԿի նախկին պատուիրակ Յարութ Սասունեան, Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբի համայնքային հարցերու համակարգող Կարէն Ճինպաշեան, Հայկական իրաւանց պաշտպանութեան ճակատի վարչութեան անդամ եւ իրաւաբան Անի Նազարեան, նախկին շրջանային դատախազ եւ ամերիկեան բանակի վեթերան Յարութիւն Քասախեան եւ Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբի անձնակազմի երկար տարիներու անդամ Ալեքս Մանուկեան։

Իրենց մանրամասն ներկայացումներէն ետք, պատուիրակութեան անդամները նաեւ կոչ ըրին յանձնաժողովին, որ Ատրպէյճանը դասեն «Յատուկ մտահոգութեան արժանի երկիր»ներու կարգին, նկատի առնելով այդ երկրին մէջ կրօնական ազատութիւններու աղաղակող ոտնակոխումները։

Նման դասաւորում մը նաեւ առիթ պիտի ընծայէ մօտէն հետապնդելու հայերու հալածանքը, նպաստելու հայ գերիները ազար արձակելու ջանքերուն եւ քրիստոնէական ժառանգութեան փաստագրուած ոչնչացումը դատապարտելու։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Նայեք ձեր թողած հետագծին և հետո համարձ

Ինձ միշտ զարմացրել է չիմացած բաներից ինքնավստահ և էժան խոսող մարդկանց համարձակ

26 Փետրվար 2026
Հանդիսավոր միջոցառում նվիրված Ռոպեր

Փետրվարի 25-ին Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական հ

26 Փետրվար 2026
Հայ դատի աշխատանքների հիմնական խոչընդո

ՀՅ Դաշնակցության ղեկավար մարմինների ընդլայնված խորհրդաժողովի շրջանակներում Հայ

26 Փետրվար 2026
Խաղաղութեան խորհուրդը՝ Թրամփին ՄԱԿ-ը

«Խաղաղութիւնը ուժով կարելի չէ պարտադրել։ Միայն հասկացողութեամբ կարելի է ձեռք ձ

26 Փետրվար 2026
Արցախեան շարժման 38-ամեակ. արցախահայու

Արցախի հայաթափումը եւ անոր բռնագաղթը բնականաբար իրենց ծանր անդրադարձը ունեցան

25 Փետրվար 2026
Թուրքիան պատրաստ է դիմել ցանկացած միջո

Ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի վերաբերյալ փաստաթղթերը բացահայտում են նրա ց

25 Փետրվար 2026
ՀՅԴ Օրուան Տօնակատարութիւն՝ Սան Ֆրանսի

7 Փետրուարի երեկոյեան, Սան Ֆրանսիսքոյի «Խաչատուրեան» կեդրոնին մէջ, առաւել քան

25 Փետրվար 2026
Պատերազմը Խաղաղութեան Միջոց Չէ

Ամերիկայի Միացեալ Նահանգներ եւ Իրան համաձայնած են հինգշաբթի, 26 փետրուարին Ժըն

25 Փետրվար 2026
Երկու հայ պաշտոնյաներ վատնում են հարկա

Հայաստանում տիրող աղետալի իրավիճակը բարելավելու և հայրենիքի անվտանգությունն ամ

25 Փետրվար 2026
Ակնարկ. Իսրայէլի Թիրախափոխումները

Ուաշինկթըն-Թեհրան հանդիպումի նախաշեմին արձանագրուող լարուածութեան բարձր աստիճ

25 Փետրվար 2026
ԼԵՄ-ի Նահատակներու Յուշաքարի Բացում

«Սարգիս Սարգիսեան» սրահին մէջ «Յարգա՛նք ձեզի, ընկերնե՛ր» կարգախօսով կազմակերպո

24 Փետրվար 2026
Մեծ Բրիտանիայի խոհրդարանում մեկնարկել

Հայ դատի Մեծ Բրիտանիայի հանձնախմբի փոխանցմամբ փետրվարի 23-ին Մեծ Բրիտանիայի խո

24 Փետրվար 2026
Արցախի Հայկական Ժառանգութեան Եւ Գերինե

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբէն պատուիրակութիւն մը եւ անոր ընկերացո

24 Փետրվար 2026
Տգիտություն և էժան մանիպուլյացիաներ տա

ՔՊ-ի տգիտության և մանիպուլյացիաների հերթական «մաստեր կլասը» Հայաստանյայց Առ

24 Փետրվար 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Աւստրալիոյ Կեդրոնա

Մթագնած է քաղաքական, ընկերային ու բարոյահոգեբանական կացութիւնը հայրենիքէն ներս

23 Փետրվար 2026
Եվրոպական միությունը չպետք է միջամտի Հ

ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակի ղեկավար Գասպար Կարապետյանը Ստրասբո

23 Փետրվար 2026
Տեղի ունեցավ ՀՅ Դաշնակցության ղեկավար

ՀՅԴ Բյուրոյի հրավերով փետրվարի 19-20-ին Երեւանում տեղի ունեցավ ՀՅ Դաշնակցությա

21 Փետրվար 2026
Համազգայինի «Վահէ Սէթեան» հրատարակչատո

Այս առիթով 2026 տարին յայտարարուած է 95-ամեակի տարի: 95-ամեակի նախաձեռնութիւնն

21 Փետրվար 2026
Հայ Դատը Քոնկրեսական Վալատաոյի Հետ Քնն

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբի ատենապետ Օշին Յարութիւնեան եւ գործադ

21 Փետրվար 2026
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՅԴ

Փետրվարի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց

20 Փետրվար 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company