ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Երկու հայ պաշտոնյաներ վատնում են հարկատուների գումարները Լոս Անջելես կատարած անօգուտ ուղևորության վրա

25 Փետրվար 2026

Հայաստանում տիրող աղետալի իրավիճակը բարելավելու և հայրենիքի անվտանգությունն ամրապնդելու փոխարեն վարչապետ Նիկոլ Փաշինյանը զբաղված է հայկական Սփյուռքը հեռացնելու գործով։

Անցած շաբաթ Փաշինյանն իր երկու բարձրաստիճան պաշտոնյաներին՝ գլխավոր խորհրդական և ԱՄՆ-ում նախկին դեսպան Լիլիթ Մակունցին և աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին ուղարկեց Լոս Անջելես՝ իբր «հակազդելու ապատեղեկատվությանը», որ տարածում են Միացյալ Նահանգներում ապրող հայերը։ «Ապատեղեկատվությանը» հակազդելու փոխարեն, իրականում նրանք էին տարածում «ապատեղեկատվություն» Հայաստանի ներկա վիճակի մասին: Նրանք ոչ միայն վատնեցին իրենց ժամանակը, այլև, ավելի կարևորը՝ վատնեցին հայ հարկատուների գումարները:

Ահա այն սխալներից մի քանիսը, որոնք այս երկուսը թույլ տվեցին իրենց այցի ընթացքում․

1) Փետրվարի 18-ին նրանք ելույթ ունեցան Գլենդեյլում Լոս Անջելեսի Իրանահայ միությունում փոքրաթիվ հայերի առաջ։ Քանի որ նրանց ժամանման մասին որևէ հայտարարություն չէր արվել, համայնքից գրեթե ոչ ոք տեղյակ չէր, որ նրանք քաղաքում են։ Հայկական լրատվամիջոցներում նույնպես որևէ ծանուցում չկար նրանց ներկայության մասին։ Եթե նրանք թաքցրել են իրենց այցի մասին տեղեկությունը՝ վախենալով բողոքներից կամ քննադատությունից, ապա ընդհանրապես չպետք է գային։ Նրանց կասկածամտության նշան էր այն, որ հրավիրել էին միայն մի քանի կողմնակիցների և մուտքի մոտ կանգնեցրել երկու հոգու՝ համոզվելու համար, որ անցանկալի հյուրեր չեն հայտնվի։

2) Եթե նրանց նպատակը հակահայաստանյան «ապատեղեկատվական արշավին» հակազդելն էր, ապա՝

ա) Ինչո՞ւ նրանք իրենց հանդիպումը չէին կազմակերպել շատ ավելի մեծ դահլիճում, որպեսզի նրանց ուղերձը լսելի դառնար հազարավոր տեղացի հայերի համար, այլ ոչ թե ընդամենը հարյուրի։ Ապշեցուցիչ է, բայց ինձ ասացին, որ հանդիպմանը չէր մասնակցում նույնիսկ Հայաստանի տեղի գլխավոր հյուպատոսը։

բ) Հարց է առաջանում, թե ինչո՞ւ նրանք չէին հրավիրել լրատվամիջոցներին իրենց ճեպազրույցին։

գ) Ինչո՞ւ նրանք չէին կազմակերպել մամուլի ասուլիս հայկական լրատվամիջոցների հետ՝ իրենց ուղերձը համայնքին հասցնելու համար։ Եթե նրանք չեն կարող առերեսվել հայկական լրատվամիջոցներին, ապա ինչպե՞ս կարող են դիմակայել Հայաստանի իսկական հակառակորդներին։

դ) 2025 թվականի ապրիլի 1-ին Հայաստանը վարձել էր ամերիկյան Mercury Public Affairs լոբբիստական ընկերությունը՝ ամսական 50 հազար դոլար վճարով: Այդ ժամանակվա դեսպան Մակունցի ստորագրած պայմանագրում նշված էր, որ Mercury-ն պետք է Հայաստանին տրամադրեր «ռազմավարական հաղորդակցության և մեդիա հարաբերությունների ծառայություններ»: Ինչո՞ւ Հայաստանը պետք է վճարի մասնագիտական ընկերությանը ամսական 50 հազար դոլարի չափ մեծ գումար և չօգտվի նրա ծառայություններից: Mercury-ն հեշտությամբ կարող էր կազմակերպել մամուլի ասուլիս թե՛ ամերիկյան, թե՛ հայկական լրատվամիջոցների համար, ինչպես նաև հանդիպումներ պետական պաշտոնյաների և հայկական ու ամերիկյան կազմակերպությունների ղեկավարների հետ:

ե) Մեկ այլ սխալ, որ Մակունցն ու Հարությունյանը թույլ տվեցին, այն էր, որ իրենց ամերիկյան այցի ծրագրից դուրս թողեցին Զարեհ Սինանյանին, այսպես կոչված ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարին, որը պետք է պատասխանատու լինի Հայաստանի և Սփյուռքի հարաբերությունների համար։ Եթե Զարեհը որևէ սկզբունքայնություն ունենար, նա նույն օրը պետք է հրաժարական տար։ Սակայն իրական մեղքը Փաշինյանինն է, որը երկիրը կառավարելու փորձ չունի։ Հակառակ դեպքում նա չէր նշանակի Զարեհի նման անփորձ անձի։ Ցավոք, անձեռնհաս վարչապետը նշանակում է նույնքան անձեռնհաս պաշտոնյաներ։ Բացի այդ, Փաշինյանը Մակունցին նշանակեց ԱՄՆ-ում դեսպան, չնայած վերջինս չուներ նման կարևոր մայրաքաղաքում դեսպան լինելու անհրաժեշտ փորձ։ Նա չորս տարի որպես դեսպան ծառայեց Վաշինգտոնում՝ հազվադեպ հանդիպելով պետական պաշտոնյաների հետ։ Նրան աշխատանքից ազատելու փոխարեն՝ Փաշինյանը պարգևատրեց նրան՝ նշանակելով վարչապետի գլխավոր խորհրդական։ Սա այն դեպքն է, որ կույրն առաջնորդում է կույրին։ Նրա միակ հիշարժան ձեռքբերումը Փաշինյանին որոշ չափով անգլերեն սովորեցնելն էր։

զ) Ցավոք, ո՛չ Մակունցը, ո՛չ էլ որևէ այլ հայ պաշտոնյա ոչ մի խոսք չասացին ԱՄՆ-ի փոխնախագահ Ջեյ Դի Վենսի կողմից երկու շաբաթ առաջ Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելելուց հետո իր թվիթերյան գրառումից Հայոց ցեղասպանության եզրույթը հեռացնելու մասին: Անցած շաբաթ, երբ FOX-TV-ն խնդրեց Մակունցին մեկնաբանել Վենսի այդ վիրավորական քայլը, նա «մերժեց մեկնաբանել»: Ավելին, նա Թուրքիան ներկայացրեց որպես մի երկիր, որի հետ «մենք ունեցել ենք շատ դժվարին պատմություն․․․»:

Անցած շաբաթ ես տեղեկացա ավելի տարօրինակ մի իրավիճակի մասին․ վարչապետի զուգընկերուհի Աննա Հակոբյանը Կատարից Լոս Անջելեսով մեկնեց Ֆորտ Ուորթ, Տեխաս, այցելեց բուդդայական վանականների Huong Dao Vipassana Bhavana կենտրոնը: Ֆեյսբուքում հրապարակված տեսանյութում նա արցունքն աչքերին խոսել է՝ համեմատելով բուդդայական վանականների 2500 մղոնանոց «Խաղաղության քայլարշավը» Միացյալ Նահանգներով մեկ Փաշինյանի 2018 թվականին Գյումրիից Երևան կատարած քայլերթի հետ: Նա նաև տեսանյութ է հրապարակել, որտեղ քայլում է «Խաղաղության շուն Ալոկայի» հետ, որն ուղեկցել է վանականներին, ինչպես որ, իր խոսքով, Չալո անունով հայկական շունը ուղեկցել էր Փաշինյանին նրա հայտնի քայլերթի ընթացքում:

Անցած շաբաթ Աննա Հակոբյանը Ֆեյսբուքում նաև հրապարակեց տարօրինակ մեկնաբանություն՝ «Վարչապետ Փաշինյանի և իմ քաղաքացիական ամուսնությունն ավարտվել է»։ Որոշ մարդիկ այս հաղորդագրությունը մեկնաբանեցին որպես բաժանման հայտարարություն, իսկ մյուսները կարծեցին, թե զույգը վերջապես որևէ արարողությամբ ամուսնացել է՝ տասնամյակներ միասին ապրելուց և չորս երեխաներ ունենալուց հետո։

Մեկ տարի առաջ Փաշինյանը Ֆեյսբուքում հայտարարել էր, որ ինքը և Աննան չունեն ո՛չ եկեղեցական, ո՛չ էլ քաղաքացիական ամուսնություն։ Երջանկություն եմ մաղթում նորապսակներին։

Հարութ Սասունյան
www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հարաւային Ամերիկայի ՀՅԴ Կեդրոնական Կոմ

Նոյեմբեր 9 - Ազգային յիշողութեան վրայի վէրքը եւ Հայաստանին ապագային հանդէպ յան

09 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Վճարամիջոց-Մանրադրամի Պատրուակ

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչումը ա

09 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company