Հայ դատի աշխատանքների հիմնական խոչընդոտը ՀՀ իշխանությունների դիրքորոշումն է
26 Փետրվար 2026
ՀՅ Դաշնակցության ղեկավար մարմինների ընդլայնված խորհրդաժողովի շրջանակներում Հայաստանում էր ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ, ՀՅԴ Հայ Դատի Կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատուրյանը:
Փետրվարի 23-ին նա հյուրընկալվել է «Երկրի հարցը» հաղորդաշարին:
Անդրադարձ է կատարվել Հայ դատի գրասենյակների գործունեությանը, այդ ճակատում ՀՀ գործող իշխանությունների հարուցած խոչընդոտներին, Հայ Առաքելական Եկեղեցու դեմ ծառացած մարտահրավերներին, ինչպես նաեւ մեր հայրենակիցների՝ Արցախ վերադարձի իրավունքի եւ Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանությանն ուղղված Հայ դատի աշխատանքներին:
Հարցին, թե արդյոք այս իշխանությունների հետ հնարավոր են հարաբերություններ, հանդիպումներ, Հակոբ Տեր -Խաչատուրյանը պատասխանել է. «Մենք միշտ ասել ենք, եթե հանդիպում պետք է լինի, եթե հարաբերություն պետք է մշակվի, ապա դա նախ պետք է արվի ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հետ, բայց դրանից դուրս, եթե այս իշխանությունն ուզենա համահայկական նկարագրի հարցեր արծարծել մեզ հետ, պետք է հիմնական օրակարգը բացահայտի: Մենք ունենք մի քանի նախապայմաններ, որ իրենք լավ գիտեն: Դրանցից են՝ ազգային արժեքների վերականգնման հարցը, ժողովրդին պառակտելու քաղաքականության եւ Եկեղեցու հանդեպ արշավի դադարեցումը»:

Մանրամասները՝ տեսանյութում
