ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Համազգային
  • Լուրեր

Հանդիսավոր միջոցառում նվիրված Ռոպեր Հատտեճյանի ծննդյան 100-ամյակին

26 Փետրվար 2026

Փետրվարի 25-ին Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնում կայացավ հանդիսավոր միջոցառում՝ նվիրված պոլսահայ գրող, «Մարմարա» թերթի երկարամյա խմբագրապետ Ռոպեր Հատտեճյանի ծննդյան 100-ամյակին։

Միջոցառումն իրականացավ Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակի և «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի համատեղ նախաձեռնությամբ։

Գրական ցերեկույթը համախմբել էր ականավոր գրականագետների և արվեստի գործիչների՝ խոսելու Ռոպէր Հատտէրճեան գրողի, հասարակական գործչի, հայ մարդու անցած մեծ ճանապարհի և նրա թողած գրական ժառանգության մասին։

Միջոցառումը վարում էր բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, «Սփյուռք» կենտրոնի ղեկավար Քնարիկ Աբրահամյանը։

Բացման խոսքով հանդես եկավ ՀՊՄՀ ռեկտորի պաշտոնակատար Լիլիթ Մկրտչյանը։ «Նա թողել է մի այնպիսի գրական ժառանգություն, որը մեզ հնարավորություն է տալիս ուսումնասիրելու, հետևություններ անելու, արժևորելու։ Հատտէրճեանն իր օրինակով ցույց է տվել , որ ոչ մի մարտահրավեր չի կարող մեզ սասանել՝ հավատարիմ մնալու մեր լեզվին, ինքությանը և մեր ազգային արժեքներին»,- շեշտել է նա։

Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակի տնօրեն Ռուզան Առաքելյանը, շնորհակալություն հայտնելով մանկավարժական համալսարանի հետ մշտական համագործակցության համար, շեշտեց․ «Մեզ համար խորհրդանշական էր նշել պոլսահայ մեծ մտավորականի հարյուր ամյակը․ մարդ, ով իր ամբողջ կյանքի ընթացքում նվիրվել է ոչ միայն հայ գրականությանը, այլև՝ իր ժողովրդին։

Նա միշտ կարևորել է այն միտքը, որ պոլսհայ գրականությունը սփյուռքահայ գրականություն չէ՝ հիմնավորելով, որ հայերը շատ ավելի հին ժամանակներից են ապրում Պոլսում, քան թուրքերը։ Այո, հիրավի, պոլսահայ գրականությունը սերվում է հայրենիքից և այդ պատճառով իր տարբերվող դերն ու տեղն ունի մեր գրական անդաստանում։ Այդ է պատճառը, որ Համազգայինի Երևանի գրասենյակը թե՛ գիտաժողովների և թե՛ առանձին ժողովածուների հրատարակման տեսքով պարբերաբար անդրադառնում է պոլսահայ գրողներին ու այնտեղի գրական-մշակութային
կյանքին»։

Բանասիրական գիտությունների դոկտոր Սուրեն Դանիելյանն էլ, կարևորելով արևտմտահայ գրականության շարունակականության հարցը, նշեց․ « Եթե մենք խոսում ենք արևմտահայ գրականության շարունակականության մասին, ապա չենք կարող չշեշտել Հատտէրճեանին՝ իր «Առաստաղ» վեպով։ Առաստաղը խորհրդանշում է ոչ միայն սահման, ոչ միայն բարձրություն, այլև՝ մեր գրականության մեծությունը, կարևորում՝ նրա շարունակական լինելը»։

Համազգային հայ կրթական և մշակութային միության Կենտրոնական վարչության ողջույնի խոսքը փոխանցեց ԿՎ անդամ Արտաշես Շահբազյանը։

Կարևորելով մանկավարժական համալսարանի հետ Համազգային հայ կրթական և մշակութային միության համագործակցությունը, Արտաշես Շահբազյանը նշեց, որ այդ կայացած համագործակցության վառ օրինակներից մեկն էլ սույն միջոցառումն է՝ ի շահ մեր գրականության և մշակույթի։

«Ռոպեր Հատտեճյանը իր մնայուն տեղն ու դերն ունեցավ Պոլսո հայկական կյանքի վերարթնացման գործում։ Նա իր հարյուրամյա կյանքով, իր ազգային-մշակութային գործունեությամբ, իր խմբագրած «Մարմարա»-ով դարձավ այդ կյանքը ապրեցնողներից մեկը»,- շեշետեց Շահբազյանը։

Պրոֆեսոր Վազգեն Գաբրիելյանն էլ, անդրադառնալով գրողի անցած բազմավաստակ ուղուն, նշեց, որ չնայած Հատտէրճեանը չհասցրեց ապրել իր երկրային կյանքի մեկ դարը, բայց նրա թողած ժառանգությունն ապրելու է դարերով՝ ամրագրելով նրա դերը հայ գրականության մեջ որպես գրողի, խմբագրի և իր ժողովրդի ճակատագրով ապրող հայ մարդու։

Ելույթներով հանդես եկան նաև բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Մուրադյանը, պրոֆեսոր Արծրուն Ավագյանը, ՀՊՄՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդգար Հովհաննիսյանը, բ․գ․թ․ դոկտոր Պետրոս Դեմիրճյանը, բ․գ․թ, դոցենտ Վալերի Փիլոյանը, դերասան, ռեժիսոր Արամ Կոստանյանը, բ․գ․թ Մանուշ Բալայանը, ՀՊՄՀ շրջանավարտ, պոլսահայ Պետրոս Չավիքյանը։

Համազգայինի Երևանի գրասենյակ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Նայեք ձեր թողած հետագծին և հետո համարձ

Ինձ միշտ զարմացրել է չիմացած բաներից ինքնավստահ և էժան խոսող մարդկանց համարձակ

26 Փետրվար 2026
Հանդիսավոր միջոցառում նվիրված Ռոպեր

Փետրվարի 25-ին Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական հ

26 Փետրվար 2026
Հայ դատի աշխատանքների հիմնական խոչընդո

ՀՅ Դաշնակցության ղեկավար մարմինների ընդլայնված խորհրդաժողովի շրջանակներում Հայ

26 Փետրվար 2026
Խաղաղութեան խորհուրդը՝ Թրամփին ՄԱԿ-ը

«Խաղաղութիւնը ուժով կարելի չէ պարտադրել։ Միայն հասկացողութեամբ կարելի է ձեռք ձ

26 Փետրվար 2026
Արցախեան շարժման 38-ամեակ. արցախահայու

Արցախի հայաթափումը եւ անոր բռնագաղթը բնականաբար իրենց ծանր անդրադարձը ունեցան

25 Փետրվար 2026
Թուրքիան պատրաստ է դիմել ցանկացած միջո

Ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի վերաբերյալ փաստաթղթերը բացահայտում են նրա ց

25 Փետրվար 2026
ՀՅԴ Օրուան Տօնակատարութիւն՝ Սան Ֆրանսի

7 Փետրուարի երեկոյեան, Սան Ֆրանսիսքոյի «Խաչատուրեան» կեդրոնին մէջ, առաւել քան

25 Փետրվար 2026
Պատերազմը Խաղաղութեան Միջոց Չէ

Ամերիկայի Միացեալ Նահանգներ եւ Իրան համաձայնած են հինգշաբթի, 26 փետրուարին Ժըն

25 Փետրվար 2026
Երկու հայ պաշտոնյաներ վատնում են հարկա

Հայաստանում տիրող աղետալի իրավիճակը բարելավելու և հայրենիքի անվտանգությունն ամ

25 Փետրվար 2026
Ակնարկ. Իսրայէլի Թիրախափոխումները

Ուաշինկթըն-Թեհրան հանդիպումի նախաշեմին արձանագրուող լարուածութեան բարձր աստիճ

25 Փետրվար 2026
ԼԵՄ-ի Նահատակներու Յուշաքարի Բացում

«Սարգիս Սարգիսեան» սրահին մէջ «Յարգա՛նք ձեզի, ընկերնե՛ր» կարգախօսով կազմակերպո

24 Փետրվար 2026
Մեծ Բրիտանիայի խոհրդարանում մեկնարկել

Հայ դատի Մեծ Բրիտանիայի հանձնախմբի փոխանցմամբ փետրվարի 23-ին Մեծ Բրիտանիայի խո

24 Փետրվար 2026
Արցախի Հայկական Ժառանգութեան Եւ Գերինե

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբէն պատուիրակութիւն մը եւ անոր ընկերացո

24 Փետրվար 2026
Տգիտություն և էժան մանիպուլյացիաներ տա

ՔՊ-ի տգիտության և մանիպուլյացիաների հերթական «մաստեր կլասը» Հայաստանյայց Առ

24 Փետրվար 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Աւստրալիոյ Կեդրոնա

Մթագնած է քաղաքական, ընկերային ու բարոյահոգեբանական կացութիւնը հայրենիքէն ներս

23 Փետրվար 2026
Եվրոպական միությունը չպետք է միջամտի Հ

ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակի ղեկավար Գասպար Կարապետյանը Ստրասբո

23 Փետրվար 2026
Տեղի ունեցավ ՀՅ Դաշնակցության ղեկավար

ՀՅԴ Բյուրոյի հրավերով փետրվարի 19-20-ին Երեւանում տեղի ունեցավ ՀՅ Դաշնակցությա

21 Փետրվար 2026
Համազգայինի «Վահէ Սէթեան» հրատարակչատո

Այս առիթով 2026 տարին յայտարարուած է 95-ամեակի տարի: 95-ամեակի նախաձեռնութիւնն

21 Փետրվար 2026
Հայ Դատը Քոնկրեսական Վալատաոյի Հետ Քնն

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբի ատենապետ Օշին Յարութիւնեան եւ գործադ

21 Փետրվար 2026
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՅԴ

Փետրվարի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց

20 Փետրվար 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company