ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բյուրո
  • Քննարկում

Նայեք ձեր թողած հետագծին և հետո համարձակություն և բարոյականություն ունեցեք գնահատելու Սփյուռքն ու Դաշնակցությանը

26 Փետրվար 2026

Ինձ միշտ զարմացրել է չիմացած բաներից ինքնավստահ և էժան խոսող մարդկանց համարձակությունը, նույնքան և ավելի՝ չիմացած բաները դիտավորությամբ և նենգամտաբար սևացնելը՝ այն էլ ԱԺ ամբիոնից։

Սա սովորական քպ-ական ձեռագիր է և ուրիշ անուն ունի, բայց գերադասում եմ կոռեկտությունը․․․

Օրերս, քպ-ն ներկայացնող պատգամավորուհիներից մեկը ԱԺ ամբիոնից՝ հավանաբար նախընտրական էքստազի ու շեֆին հաճոյանալու մոլուցքի մեջ, հետևյալ մերկապարանոց հայտարարությունն արեց․ «Դաշնակցությունը սփյուռքում կրթում էր երիտասարդների․ չենք ուզում նման կրթություն, եթե դա այն կրթություն է, որ նախորդ օրը մենք տեսանք համացանցում, ինչպես մարդատյատություն սովորեցնել․․․»։

Սոցցանցում հայտնված, դաշնակցության հետ որևէ առնչություն չունեցող ինչ-որ մասնավոր անձի, ինչ-որ կիսագրագետի անձնական րիլզի վրա եզրակացություն կառուցելը, այն կրթություն համարելը, հետո էլ սա տիրաժավորելը բառիս ուղիղ իմաստով դեմագոգիա է, ոչ պրոֆեսիոնալիզմ ու պրիմիտիվ չարախոսություն։ Սա նաև սեփական լսարանը չհարգելու էժան պոպուլիստական վարք է, այն էլ՝ կրթությամբ իրավաբանի համար։ Սա քպ-ական ձեռագիր է․ ութ տարի ստով և մանիպուլյացիայով ժողովիդին կերակրող․․․

Իհարկե, մարդիկ, որոնց միտքը, խիղճն ու պարկեշտությունը մթագնել է նախընտրական մոլուցքից, դժվար թե ընդունեն սեփական սխալը կամ՝ փորձեն կողքից ընկալել իրենց հայտարարությունների մեղկությունն ու դատարկությունը։

Եվ, այնուամենայնիվ, Սփյուռքն ու դաշնակցությունն այնքան պիտի չիմանալ, կամ՝ այնքան չսիրել, չհարգել, տառապել սևացնելու մոլոուցքով՝ այսպիսի դատարկ ու անպատասխանատու հայտարարության համար։

Դե՜ արի սրանց ուղեղը մտցրու, որ Սփյուռքը հայադեմ պահելու համար, դեռևս 1928-ին Աղբալյանն ու Շանթը Համազգային կրթական և մշակութային միությունը հիմնեցին։ Որ Համազգայինի Լիբանանի ճեմարանն այս տարի իր հիմանադրոթյան 95- ամյակն է նշում և, որ այն Սփյուռքի մտավորական փաղանգի քանի սերունդ է տվել, դե՜ արի ու էս ոչնչատեսիլներին բացատրի, որ Համազգայինի Մարսելի ճեմարանը Ֆրանսիայի լավագույններից է, որ տարիներ շարունակ ճանաչվում է տարածաշրջանի լավագույն ճեմարան և այդպիսին լինելու համար Ֆրանսիային կառավարությունից պետական աջակցություն է ստանում։

Որ շուտով արդեն հարյուր տարի Դաշնակցության հիմնադրած ազդային վարժարաններում սովորոեվնում են Վրացյանի պատգամը՝ “Ամեն բանեն վեր՝ Հայրենիք ու Հայաստան”։

Ո՜չ, ձեր ուղեղում սա չի տեղավորվի․․․․

Դե՜ արի ու էս չիմացյալներին հասկացրու, որ Համազգայինի Սիդնեյի Գոլսթըն ճեմարանը կրթության գերազանցության համար ընդգրկվել է նահանգի հիսուն առաջատարների ցանկում։

Չէ՜, ձեր բոլշևիկաբարո ուղեղներին չի էլ հասնի, որ աշխարհի տարբեր ծագերում Համազգայինի/Դաշնակցության/ բացած 50-ից ավելի կիրակնօրյա վարժարաններում հարյուրավոր հայ երեխաներ մայրենին են սովորում, որ հայ մնան․․․

Վերջերս ԱՄՆ Արևմտյան շրջանում էի, ուր Լոս-Անջելես նահանգի Ֆերահյան, Շամլյան, Ալեք- Փիլիպոս, Փիլավջեան, Սան Ֆրանցիսլոյի Զաքարեան-Վապուրական ազգային վարժարաններում, Թուֆենկյան նախակրթարանում բարձորակ ազգային կրթություն և դաստիրակություն են ստանում հազարավոր հայ պատանիներ։ Ափսոսում եմ, որ ավելի շատ վարժարաններ այցելելու ժամանակ չունեցա․․․

Երախտագիտության, ակնածանքի ու հարգանքի զգացումս անափ էր՝ տեսնելով, թե ինչ հրաշալի պայմաններում են բարձորակ կրթություն ստանում հայ աշակերտերը, ինչպիսի հոգածությամբ և սրտացավությամբ են շրջապատված նրանք, ազգային ինքնությունն ու ազգային դաստիարակությունը ինչպիսի տեղ է զբաղեցնում նրանց առօրյայում ազգային ինքնությունն ու ազգային դաստիարակությունը, հայոց լեզուն։

Ի դեպ, մինչ դուք ձեր լեզվամտածողությունից ջնջում եք ԱՐՑԱԽԸ, բոլոր դպրոցներից հեռացնում եք Փառքի անկյունները, նոր սերնդի հիշողությունից ջնջելով մեր հերոսներին, մեր հերոսամարտն ու, ըստ էության մեր արժանապատվության պատմությունը, ես բոլոր ազգային վարժարաններում՝ ՀՀ և ԱՄՆ դրոշների կողքին տեսա ծածանվող Արցախի դրոշը, տեսա մեր բոլոր սրբազան խորհրդանիշները, ներկա եղա Վարդանանց պատմության ը նվիրված բաց դասին, լսեցի Հայաստանին ու Հայրենիքին նվիրված երգեր, լսեցի Հայոց Պատմության տարբեր դրվագները ներկայացնող ներկայացումներ, Թումանյանից, Տերյանից ու Իսահակյանից ցուցադրական պաստաեներ, և ամենուր ՄԱՇՏՈՑ, որ դուք՝ ՔՊ, ջնջել եք անգամ Այբբերանարանից։ Այս վարժարանները նահանգային իշխանություններ կողմից լավագույն կրթական հաստատություններ են ճանաչվել, սրանց թիկունքում Թեմական խորհուրդների-ազգային վարչությունների, խնամակալ մարմինների, բարեգործների, ծնողների, դաշնակցության տասնամյակների նվիրումն է։

Բայց դաշնակցաֆոբիան և սփյուռքատյացությունը ձեր քաղաքական թիմի կրեդոն է, ձեր ուրացումն հայրասպանության է վերածվել․ բոլշևիկյան մաղձի․․․Այսպես պետություն, այն էլ՝ ազգային պետություն, չեն կառուցում։

Նայեք ձեր թողած հետագծին՝ ավեր, կորուստ, արյուն, մաղձ, պառակտում և ատելություն․․․և հետո համարձակություն և բարոյականություն ունեցեք գնահատելու ՍՓՅՈՒՌՔՆ ու ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆԸ․․․

Հ․Գ․ Իսկ թե ինչի մասին է ձեր կրթական քաղաքականությունը, շատ եմ խոսել և էլի եմ խոսելու․․․։

Լիլիթ Գալստյան

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Նայեք ձեր թողած հետագծին և հետո համարձ

Ինձ միշտ զարմացրել է չիմացած բաներից ինքնավստահ և էժան խոսող մարդկանց համարձակ

26 Փետրվար 2026
Հանդիսավոր միջոցառում նվիրված Ռոպեր

Փետրվարի 25-ին Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական հ

26 Փետրվար 2026
Հայ դատի աշխատանքների հիմնական խոչընդո

ՀՅ Դաշնակցության ղեկավար մարմինների ընդլայնված խորհրդաժողովի շրջանակներում Հայ

26 Փետրվար 2026
Խաղաղութեան խորհուրդը՝ Թրամփին ՄԱԿ-ը

«Խաղաղութիւնը ուժով կարելի չէ պարտադրել։ Միայն հասկացողութեամբ կարելի է ձեռք ձ

26 Փետրվար 2026
Արցախեան շարժման 38-ամեակ. արցախահայու

Արցախի հայաթափումը եւ անոր բռնագաղթը բնականաբար իրենց ծանր անդրադարձը ունեցան

25 Փետրվար 2026
Թուրքիան պատրաստ է դիմել ցանկացած միջո

Ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի վերաբերյալ փաստաթղթերը բացահայտում են նրա ց

25 Փետրվար 2026
ՀՅԴ Օրուան Տօնակատարութիւն՝ Սան Ֆրանսի

7 Փետրուարի երեկոյեան, Սան Ֆրանսիսքոյի «Խաչատուրեան» կեդրոնին մէջ, առաւել քան

25 Փետրվար 2026
Պատերազմը Խաղաղութեան Միջոց Չէ

Ամերիկայի Միացեալ Նահանգներ եւ Իրան համաձայնած են հինգշաբթի, 26 փետրուարին Ժըն

25 Փետրվար 2026
Երկու հայ պաշտոնյաներ վատնում են հարկա

Հայաստանում տիրող աղետալի իրավիճակը բարելավելու և հայրենիքի անվտանգությունն ամ

25 Փետրվար 2026
Ակնարկ. Իսրայէլի Թիրախափոխումները

Ուաշինկթըն-Թեհրան հանդիպումի նախաշեմին արձանագրուող լարուածութեան բարձր աստիճ

25 Փետրվար 2026
ԼԵՄ-ի Նահատակներու Յուշաքարի Բացում

«Սարգիս Սարգիսեան» սրահին մէջ «Յարգա՛նք ձեզի, ընկերնե՛ր» կարգախօսով կազմակերպո

24 Փետրվար 2026
Մեծ Բրիտանիայի խոհրդարանում մեկնարկել

Հայ դատի Մեծ Բրիտանիայի հանձնախմբի փոխանցմամբ փետրվարի 23-ին Մեծ Բրիտանիայի խո

24 Փետրվար 2026
Արցախի Հայկական Ժառանգութեան Եւ Գերինե

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբէն պատուիրակութիւն մը եւ անոր ընկերացո

24 Փետրվար 2026
Տգիտություն և էժան մանիպուլյացիաներ տա

ՔՊ-ի տգիտության և մանիպուլյացիաների հերթական «մաստեր կլասը» Հայաստանյայց Առ

24 Փետրվար 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Աւստրալիոյ Կեդրոնա

Մթագնած է քաղաքական, ընկերային ու բարոյահոգեբանական կացութիւնը հայրենիքէն ներս

23 Փետրվար 2026
Եվրոպական միությունը չպետք է միջամտի Հ

ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակի ղեկավար Գասպար Կարապետյանը Ստրասբո

23 Փետրվար 2026
Տեղի ունեցավ ՀՅ Դաշնակցության ղեկավար

ՀՅԴ Բյուրոյի հրավերով փետրվարի 19-20-ին Երեւանում տեղի ունեցավ ՀՅ Դաշնակցությա

21 Փետրվար 2026
Համազգայինի «Վահէ Սէթեան» հրատարակչատո

Այս առիթով 2026 տարին յայտարարուած է 95-ամեակի տարի: 95-ամեակի նախաձեռնութիւնն

21 Փետրվար 2026
Հայ Դատը Քոնկրեսական Վալատաոյի Հետ Քնն

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբի ատենապետ Օշին Յարութիւնեան եւ գործադ

21 Փետրվար 2026
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՅԴ

Փետրվարի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց

20 Փետրվար 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company