ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • «Հայաստան» դաշինք
  • Լուրեր

Ներկայացվեց «Հայաստան» դաշինքի նախընտրական ծրագրի սոցիալ-տնտեսական բաժինը

08 Ապրիլ 2026

Ապրիլի 8-ին, Կոնգրես հյուրանոցում «Հայաստան» դաշինքը խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ներկայացրեց իր նախընտրական ծրագրի սոցիալ–տնտեսական բաժինը։

Ծրագիրը ներկայացրեցին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը եւ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:

«90-ականների վերջին մի քանի տարվա ընթացքում Հայաստանը, տնտեսական, արդյունաբերական և ենթակառուցվածքների փոփոխության արդյունքում արագորեն սկսեց աճել։ Այնքան արագ, որ Համաշխարհային բանկը Հայաստանը կոչեց Կովկասի վագր»,- ասաց Արթուր Խաչատրյանը՝ նշելով, որ այդ տարիներին միջինում 12 % աճ գրանցվեց և առաջին անգամ դրական միգրացիա արձանագրվեց։

Ակնարկելով Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիները՝ Խաչատրյանն ասաց. «Մի անգամ մենք արդեն տնտեսությունը հանել ենք ճգնաժամից, այսօր կրկին տնտեսությունը ճգնաժամի մեջ է»։

Նա նկատեց, որ ներկայում Հայաստանի տնտեսական աճը հիմնականում ծառայությունների, մանրածախ առևտրի վրա է հիմնված, իսկ արտահանումը հիմնականում ապահովում է ոսկին, ադամանդը, հանքարդյունաբերությունը, կոնյակը, ծխախոտը։

«Ո՞ւր է մեր արդյունաբերական պոտենցիալը, ո՞ւր է այս իշխանությունների գովերգած բարձր տեխնոլոգիական արդյունաբերությունը։ Իսկ այն տնտեսական աճը, որը ցույց են տալիս՝ պարտքի հետևանք է։ 8 տարվա ընթացքում Հայաստանի պարտքը կրկնապատկել են՝ հասցրել է 15 մլրդի»,-ասաց պատգամավորը՝ արձանագրելով, որ այդ պարտքի բեռը բոլորն են կրելու, նույնիսկ նորածինները ու այսօրվա դրությամբ միջինը 5 հազար դոլար պարտք կա յուրաքնաչյուր քաղաքացու վրա։

Նա ասաց, որ հունիսիս 8-ից «Հայաստան» դաշինքի քաղաքականությունն ուղղված է լինելու արդյունաբերության վերածննդին, բարձր տեխնոլոգիական տնտեսության ստեղծմանը, մրցակցային առավելությունների վրա հիմնված:

Անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտին՝ Արթուր Խաչատրյանն ասաց. «Հայաստանին անհրաժեշտ է մրցունակ ու բարգավաճող գյուղատնտեսություն»:

Նա հիշեցրեց, որ 1998 թվականին գյուղերում իրավիճակն ավելի վատ է եղել, քան քաղաքներում․ կոլտնտեսությունները քայքայվել էին, չկար ո՛չ տեխնիկա, ո՛չ սերմացուի ֆոնդ, սակայն ճիշտ քաղաքականության շնորհիվ գյուղը կարողացավ «շունչ քաշել»։

«Հիմա մենք 25 տարի հետ ենք գնացել։ Գրչի մի հարվածով գյուղատնտեսության նախարարությունը քանդվեց։ Մեր վարելահողերի կեսից ավելը չի մշակվում։ Դրա համար այդպես հորթի հրճվանքով ասում են վա՜յ Ղազախստանից 4-րդ կարգի ցորեն ենք ներմուծել։ Սա երկար շարունակվել չի կարող», – ընդգծեց Արթուր Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ դաշինքի քաղաքականությունն ուղղված է լինելու գյուղատնտեսության եկամտաբերության բարձրացմանը, պարենային անվտանգության ապահովմանը և գյուղում կյանքի որակի բարելավմանը։ «Չես կարող առանց կալոշների գյուղում քայել։ Անհրաժեշտ է, որ մարդիկ մնան գյուղում, ամրապնդեն մեր սահմանները», – նշել է պատգամավորը։

Նա նկատեց, որ այսօր հողակտորները հիմնականում փոքր են, ինչը թանկ ու բարդ է դարձնում դրանց մշակումը։

«Մենք խթանելու ենք կոոպերացիան և հողերի խոշորացումը՝ սեփականության իրավունքի պահպանմամբ»,- պարզաբանել է Խաչատրյանը՝ հավելելով, որ պետությունն աջակցելու է գյուղացիներին՝ բարձրարժեք սերմեր, տնկիներ ու տոհմային անասուններ ձեռք բերելու հարցում։ Քանի որ գյուղատնտեսությունը գիտատար ոլորտ է, գյուղացիներին կտրամադրվի նաև խորհրդատվական օգնություն։ Ծրագրով նախատեսվում է մինչև 15 միլիոն դրամի արտոնյալ՝ զրոյական տոկոսադրույքով վարկավորում, շուկայականից էժան վառելիք ու սերմացու, ջրային ռեսուրսների կառավարման արդյունավետ համակարգի ներդրում, ինչպես նաև իրացման ու արտահանման հարցերով աջակցություն։ Իսկ ռազմավարական նշանակության մթերքների համար կսահմանվի լավագույն գինը։

Արթուր Խաչատրյանն ընդգծեց, որ «Հայաստան» դաշինքը վերականգնելու է Գյուղատնտեսության նախարարությունը։

Ծրագրի մեկ այլ հատված էլ ներկայացրեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

«Ստեղծված սոցիալական ծանր իրավիճակի պատճառն արտաքինը չէ, ծանր հոգեբանական վիճակը չէ, որ ստեղծվել է, սրա պատճառը նաև խորը սոցիալական հիմքն է, որ այս իշխանությունը, ցավոք սրտի, բերեց և շարունակում է ամրապնդել։ Սրա պատճառն է նաև այն, որ բնակչության եկամուտների ակնհայտ անհամաչափ բաշխման վիճակ է ստեղծվել»,- ասաց Արծվիկ Մինասյանը։

Նա նշեց, որ սոցիալապես խոցելի խավի եկամուտներն ակնհայտորեն հետ են մնում կյանքի թանկացումներից։

«Ոչ միայն շեշտակի աճում են առաջին անհրաժեշտության սննդամթերքի գները, դեղորայքն ու կոմունալ վճարները, այլև գույքահարկը, հանրային տրանսպորտի սակագինը։ 100-հազարավոր քաղաքացիներ կանգնած են ամենօրյա դժվարին ընտրության առաջ՝ չնչին եկամուտով վճարել ջեռուցմա՞ն, թե՞ կենսական դեղորայքի համար»,- ասաց Մինասյանը։

Նշելով, որ «Հայաստան» դաշինքի առաջնային քայլերը սոցիալական բևեռացումը վերացնելն է՝ ընդդիմադիր պատգամավորն ասաց. «Նվազագույն աշխատավարձը հավասարեցվելու է նվազագույն կենսաապահովման զամբյուղի արժեքին, նաև ինդեքսավորվելու են՝ այսինքն՝ գնաճից ոչ պակաս ամեն տարի ավտոմատ, օրենքի ուժով դրանք բարձրանալու են, այլ ոչ թե քաղաքական ուժի ցանկությամբ աճեն։ Բազային կենսաթոշակն աճելու է առնվազը 50 %-ով, և պարտադիր ինդեքսավորվելու է գնաճին զուգահեռ։ Ձմռան ամիսներին ամբողջությամբ կփոխհատուցվեն սոցիալապես անապահով միայնակ թոշակառուներին, ծայրահեղ աղքատ և երեխա ունեցող ընտանիքների գազի և էլեկտրաէներգիայի ծախսերը»։

Արծվիկ Մինասյանը հավելեց, որ վերանայելու են էլեկտրաէներգիայի սակագնային քաղաքականությունը, որի նպատակն է լինելու իջեցնելու ցերեկային սակագինը։

«Նվազեցնելու ենք գույքահարկը, 2026 թվականի համար նախատեսված այս այլանդակ բարձրացումը չեղարկվելու է և կիրառելու ենք շքեղության հարկ, այսինքը՝ հարուստները և գերհարուստները վճարելու են ցածր և միջին եկամուտ ունեցող մարդկանց փոխարեն։ Սոցիալական համերաշխությունը վերականգնելու ենք նաև եկամուտների արդար վերաբաշխմամբ»,-հայտնեց ընդդիմադիր պատգամավորը՝ և հավելեց, որ չեղարկվելու է նաև համատարած հայտարարգրումը և այդ քայլերն ամրացնելու են սոցիալական պետություն կառուցելու որդեգրած քաղաքականությունը։

Նա տեղեկացրեց, որ ողջ աշխարհում հայութայն կապիտալը մեղմ հաշվարկներով՝ 400 մլրդ դոլար է և դաշինքի ծրագրով նախատեսված «Բազմանպատակ ֆոնդի» միջոցով ներգրավելով դրա 5 %-ը, նպաստելու են պետության զարգացմանը։

Նկատելով որ ներկայում առողջության ապահովագրությունը խնդիրներ է ստեղծել բժիշկների և բուժառուների համար՝ Մինասյանը հայտարարեց, որ դաշինքի ծրագրով նախատեսված է պահպանելով համարկարգն, այն կատարելագործել, որպեսզի պրոբլեմներ չլինեն։

«Այսօր մենք եկել ենք, որպեսզի էլ ավելի ամրացնենք ընտանիքի պաշտպանությունը՝ «Ընտանիքի աճի մոդելով» յուրաքանչյոր երկրորդ երեխայից հետո եկամտահարկը կնվազի ևս 2%-ով»,- ասաց Մինասյանը՝ հավելելով, որ տաքսու վարորդների և գյուղացիների աշխատած տարիները հաշվարկվելու է աշխատանքային ստաժ, տուգանքի բալային համակարգը վերացվելու է, իսկ արագության գերազանցումը 10 կմ/ժ-ից բարձրացվելու է 15 կմ/ժ-ի։

Իր խոսքի վերջոմ «Հայաստան» խմբակցության քարտուղարը հայտարարեց, որ նախընտրական ծրագրով նվազագույն խոստումներն են տալիս, վստահութուն ստանալու դեպքում անելու են ավելին։

Մանրամասները՝ տեսանյութում

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Այսօր մեր ժողովուրդը կանգնած է արտաքին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղ

11 Ապրիլ 2026
Այս պայքարի ուղին պահանջում է միասնակա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ, ԱՀ նախագահի պաշտոնակատար Աշոտ Դա

11 Ապրիլ 2026
Մեր օրակարգը պետք է լինի հստակ ու անդր

ՀՅԴ Բյուրոյի անդամ Հովսեփ Տեր- Գեւորգյանի ելույթը Սփյուռքի զորաշարժին նվիրված

11 Ապրիլ 2026
Մեկ ազգ, մեկ հայրենիք, մեկ նպատակ. սա

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի ելույթը Սփյուռքի զորաշարժին նվիրվ

11 Ապրիլ 2026
Փարիզում մեկնարկել է Սփյուռքի զորաշարժ

Փարիզում մեկնարկել է Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովը, որը միտված է վ

11 Ապրիլ 2026
Սփյուռքը պետք է դառնա համահայկական օրա

Վերջին տարիներին հայկական աշխարհը հայտնվել է լուրջ ցնցումների մեջ. Արցախի բռնի

10 Ապրիլ 2026
Անուրանալի է հայկական սփյուռքի դերը ար

Ապրիլի 9-ին Հրապարակ TV-ի Հինգշաբթի հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ Հայ Դատի կենտրոն

10 Ապրիլ 2026
Ռազմավարական Տատամսում Եւ Գրաւ․․․

«Որոշումներդ թող արտացոլացնեն քու յոյսերդ, եւ ո՛չ թէ վախերդ» Նելսըն Մանտելա

10 Ապրիլ 2026
Ապրիլը «Հայոց Պատմութեան Ամիս» Հռչակու

ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍ.- Լոս Անճելըս գաւառի վերահսկիչներու խորհուրդի (Board of Supervisor

09 Ապրիլ 2026
Դեռ վաղ է խաղաղության մասին խոսել

ՀՅԴ Բյուրոյի անդամ, Լիբանանի խորհրդարանի պատգամավոր, Միջին Արեւելքի հարցերով պ

09 Ապրիլ 2026
Հաստատվել է «Հայաստան» դաշինքի նախընտր

ՀՅԴ 29-րդ արտահերթ Գերագույն ժողովի եզրափակիչ նիստում և «Առաջ» կուսակցության հ

09 Ապրիլ 2026
Որոշուած Է Իրանը Քանդել. Յետո՞յ

Իրանին շնորհուած տասնօրեայ պայմանաժամի աւարտին միօրեայ երկարաձգում մը յայտարար

09 Ապրիլ 2026
Ակնարկ. 10-րդ Կէտի Հարցականը

Իրանի եւ Միացեալ Նահանգներու միջեւ ժամանակաւոր զինադուլ հաստատուած է: Ուաշինկթ

09 Ապրիլ 2026
Ներկայացվեց «Հայաստան» դաշինքի նախընտր

Ապրիլի 8-ին, Կոնգրես հյուրանոցում «Հայաստան» դաշինքը խորհրդարանական ընտրությու

08 Ապրիլ 2026
ՀՅԴ Հայ Դատի Մարմինը Շնորհաւորեց ՄԱԿ-ի

ՄԱԿ-ի Մարդու իրաւունքներու խորհուրդը Պէյրութի Ամերիկեան համալսարանի մէջ Պաղեստ

08 Ապրիլ 2026
Ընկերվար Յառաջդիմական Կուսակցութեան Պա

Երէկ` երեքշաբթի, 7 ապրիլ 2026-ին Ընկերվար յառաջդիմական կուսակցութեան պատուիրակ

08 Ապրիլ 2026
Ընտրական Ուսումնասիրութիւն, Հարցախոյզ․

Հայաստանի մէջ Յունիս 7-ի խորհրդարանական ընտրութիւններու ի պատրաստութիւն, EVN R

08 Ապրիլ 2026
Փաշինյանը Կրեմլում կատակում է Պուտինի

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև

08 Ապրիլ 2026
Փարիզում կկայանա Սփյուռքի զորաշարժին ն

Ապրիլի 11-12-ը Փարիզում կանցկացվի Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որ

07 Ապրիլ 2026
«Հայաստան» դաշինք. ուժեղ, պաշտպանված,

Դաշինքի անվտանգային հայեցակարգի առանցքային կետը պետության պաշտպանունակության կ

07 Ապրիլ 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company