ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բյուրո
  • Ելույթներ

Մեկ ազգ, մեկ հայրենիք, մեկ նպատակ. սա է մեր ուժականության աղբյուրը

11 Ապրիլ 2026

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի ելույթը Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովին

Հայաստան-Սփյուռք գործակցության ապահովմանն ուղղված պետական քաղաքականություն որպես այդպիսին, ըստ էության գոյություն չունի, իսկ ինչ արվում է ավելի շատ վնասաբեր է քան օգտակար: Ընդհանրապես այս վարչախմբի 8- ամյա գործունեությունը կարճ կարելի է բնորոշել որպես գիտակցված վնասարարություն՝ ուղղված համազգային ձեռքբերումների մսխմանը եւ ազգային ինքնության վրա խարսխված պատմականորեն մեզ միավորած արժեհամակարգի նսեմացմանը: Ստեղծված իրավիճակը արմատապես փոխելու անհրաժեշտությունից է բխում այս խորհրդաժողովի անցկացումը:

Ինչպես համազգային նշանակության շատ հարցերում ՀՀ գործող վարչախումբը փոխանակ օգտվելու կուտակված մեծ դրական փորձից եւ դա զարգացնելու, այստեղ էլ որոշեց ամեն ինչ սկսել իր սեփական կետից եւ ինչպես մյուս դեպքերում, պատկերավոր ասած՝ «Հոնքը սարքելու տեղը, աչքը հանեց»: Արդեն իսկ հայրենիք-սփյուռք հարաբերությունների գծով ինստիտուցիոնալ նոր մակարդակով պետական քաղաքականությունը իրականացնող ՀՀ սփյուռքի նախարարության 11 տարվա գործունէությունը դադարեցվեց, նրա հարուստ փորձը անտեսվեց եւ այն փոխարինվեց ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակով: Գլխավոր հանձնակատար, ով փաստացի դարձել է գործող վարչախմբի շահերի պաշտպանն ու նրա գլխավոր քարոզիչը սփյուռքում:

Ի տարբերություն այս իշխանությունների, սփյուռքը լինելով հայության ուրույն եւ մեծագույն մասը, մշտապես կարեւորվել է մեր պատմության մեջ բոլոր ժամանակներում եւ գտնվել են հայրենիք – սփյուռք կապերը ամրապնդելուն ուղղված որոշակի կառուցակարգային ու իրավական լուծումներ:

Ըստ այդմ՝ Հայաստանում դեռեւս 1964թ.-ին ստեղծվել է սփյուռքահայության հետ մշակութային կապերի կոմիտե, ապա 1998թ.-ին ԱԳՆ-ում՝ սփյուռքի հետ կապերի գործադիր քարտուղարություն , այնուհետեւ պետական կոմիտե, իսկ 2008թ-ին արդեն Սփյուռքի նախարարություն:
Մինչ օրս գործում է դեռեւս 1992 թվականին ստեղծված «Հայաստան» համահայկական հիմնադրամը:

Սահմանադրության հոդված 19-ով ամրագրված է հայկական սփյուռքի հետ կապերի իրավական հիմքը:

2009 թվականին հաստատվել է Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման հայեցակարգը եւ դրա հիման վրա պատրաստվել է Հայրենադարձության մասին օրենքի նախագիծ:

Անկախությունից ի վեր հայրենիք-սփյուռք հարաբերությունների սերտացմանն ու ամրապնդմանն են ծառայել այդ ընթացքում կազմակերպված բազմաթիվ համաժողովները, համահայկական խաղերը եւ այլ միջոցառումներ:

Ակնհայտ է, որ սփյուռքի նկատմամբ գործող վարչախմբի քաղաքականությունը իր բնույթով ոչ միայն աղերս չունի այս փորձառությամբ ձեւավորված ժառանգության հետ, այլեւ գնալով դառնում է ավելի վնասակար: Վկա՝ հակազգային այն մոտեցումներն ու գաղափարները որոնք առաջ է մղում ՀՀ այսօրվա կառավարութունը: Այսօր անթաքույց փորձ է արվում ձեւախեղել կամ արժեզրկել հայության մեջ կապերը շաղախող մեր ազգային ինքնությունը:

Հայրենիք- սփյուռք կապերը նախ եւ առաջ մեզ՝ հայերիս միմյանց հետ կապելու մասին է: Ազգային ինքնությունը դա միայն ծննդավայրի մասին չէ: Հայ մարդը կարող է ապրել ԱՄՆ-ում կամ ՌԴ-ում, խոսել անգլերեն կամ ռուսերեն, բայց ինքն իրեն նույնացնել հայի իր տեսակի հետ: Ազգային ինքնությունը դա անհատի պատկանելությունն է կոնկրետ ազգին ում հետ նա նույնացած է ըստ լեզվի, հայրենիքի, մշակույթի եւ ավանդույթների, պատմության եւ արժեհամակարգի:

Այս իշխանությունների համար անվտանգային բոլոր հարցերի լուծման բանալին ոչ թե մեր հավաքական ուժն է, այլ պարտվողականությունն ու զիջողականությունը:

Սրա քարոզչությունն ապահովելու համար էլ արվում է ամեն ինչ՝ թուլացնելու մեր դիմադրողականությունը, մարդկանց պահելու անճարության եւ անելանելիության մեջ, որպեսզի ստիպեն ընդունել այս նվաստացուցիչ պայմաններով խաղաղություն կոչվածը: Ինչն իրականում խաղաղություն է թուրքացման կամ «Արեւմտյան Ադրբեջան» դառնալու դիմաց: Այսինքն, մեր ինքնությունից հրաժարվելու դիմաց:

Իսկ առանց ինքնության ազգը ոչնչանում է անգամ առանց պատերազմի՝ հենց այդպիսի թվացյալ խաղաղության պայմաններում:

Ինքնությունը միայն պետության հետ նույնացնելը կամ «հայ ժողովուրդը միայն Հայաստանում ապրող քաղաքացիներն են» պնդումները եւ այս վարչախմբի այլ պառակտիչ մտավարժանքները ինքնության իմաստը խեղաթյուրելու միջոցով հարազատ մեր ինքնությունից մեզ օտարելու համար են արվում:

Եւ հենց սա է հայրենիք-սփյուռք հարաբերությունների մասով վարչախմբի վարած քաղաքականության վնասարարության ողջ էությունը:
Այսօր, սրա հետեւանքով, առանց չափազանցության կարելի է ասել, որ համայն հայությունը՝ սփյուռքում, թե հայրենիքում ինքնության եւ անվտանգության տագնապ է դիմագրավում :

Մեր սերնդի պատմական առաքելությունն է հաղթահարել այս տագնապը: Դրա համար անհրաժեշտ է նախ եւ առաջ որակապես նոր մակարդակի վրա բարձրացնել հայրենիք-սփյուռք կապերը՝ ապահովելով գործակցությունը սփյուռքի հետ ոչ որպես աշխարհացրիվ մի տարածքի, այլ որպես մեկ ազգի երկու մասերի: Ասել՝ ոչ թե «հայեր մնացեք որտեղ կաք, բայց օգնեք», այլ եկեք եւ մի մասը դարձեք ձեր ազգի եւ պետության:
Սա է հուշում նաեւ հայրենիք -սփյուռք գործակցության միջազգային լավագույն փորձը:

Կարելի է ասել, որ ընդհանուր առմամբ գոյություն ունի հայրենիք-սփյուռք գործակցության 5 տեսակավորում, որտեղ հատուկ կարեւորություն են ստանում .

1. Հայրենադարձությունը (ինչպիսին է օրինակ, Իսրայելի պարագան)
2. Տնտեսական ինտեգրումը (Չինաստան, Հնդկաստան)
3. Մշակությաին եւ ինքնության խնդիրները (Իսրայել , Իռանդիա)
4. Քաղաքակական ինտեգրումը (Ֆրանսիա, Թուրքիա)
5. Խառը, որտեղ կարեւորվում են բոլոր ուղղությունները

Հայաստանի դեպքում եւս պետք կարեւորվեն բոլոր այս ուղղությունները: Ավելին՝ այսօր կարեւորություն է ստանում ոչ միայն հայրենադարձությունը, այլ նաեւ, խորքի մեջ, հենց հայադարձությունը:

Արդյունավետ են այն ձեւաչափերը, որտեղ շեշտադրվում են ոչ միայն «սփյուռքի օժանդակություն» կոչվածը, այլ հայրենիք-սփյուռք փոխադարձ շահավետության սկզբունքը, երբ Սփյուռքը քաղաքական, տնտեսական, իրավական եւ այլ հնարավորություններ է ստանում հայրենիքում իսկ պետությունը ձեռք է բերում մեծ մարդկային կապիտալ, արտաքին ազդեցություն, ներդրումային ներուժ եւ այլ առավելություններ:

Հաջողություն արձանագրած բոլոր երկրները ըստ էության նույնն են արել.

այն է՝ սփյուռքը ցրված անհատներից ու հատվածներից վեր են ածել կազմակերպված հզոր ուժի: Եվ դա լիովին հնարավոր է հաշվի առնելով միջազգային եւ մեր իսկ փորձը բայց ոչ երբեք շարունակելով այն պառակտիչ քաղաքականությունը, որ այսօր է վարվում:

Այս կործանարար ընթացքի մեջ բեկում առաջացնելու բանալին, ինչպես ճգնաժամային բոլոր ժամանակներում է եղել՝ հայրենիքում եւ սփյուռքում հայության ջանքերի մեկտեղումն է:

Ամբողջական համահայկական համախմբում ՝ քանի դեռ չենք անցել անշրջելիության սահմանագիծը: Այդ սահմանագիծը այսօր Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններն են: Այդ ընտրությունների արդյունքով է որոշվելու՝ դառնալու է արդյոք Հայաստանը թուրք- ադրբեջանական տանդեմի կցորդ եւ հպատակ տարածք, թե հայ ազգի եւ նրա ինքնության կենսունակությունն ու զարգացումն ապահովող ինքնուրույն պետություն:

Սա է պատճառը, որ այս ընտրությունները ձեռք են բերել բախտորոշ նշանակություն: Ուստի սա պարզունակ ընտրապայքար չէ խորհրդարանում տեղեր ունենալու համար , այլ սա պայքար է Հայաստանի թուրքացումը թույլ չտալու նպատակով այս վարչախմբի վերարտադրությունը կանխելու համար: Այս նպատակին հասնելու միջոցը սփյուռքում համահայկական զորաշարժն է, իսկ Հայաստանում՝ ընտրություններով իշխանափոխության իրականացումը:

Եվ ուրեմն՝ մեկ ազգ, մեկ հայրենիք, մեկ նպատակ: Սա է մեր ուժականության աղբյուրը եւ նոր հաթանակների կերտման գրավականը:
Հաջողություն եմ մաղթում խորհրդաժողովի աշխատանքներին:

Փարիզ, 11-ը ապրիլի, 2026թ

https://www.arfd.am/wp-content/uploads/2026/04/AQP8z5n0Uxz2TLrdbAQlJBxkBrYeQobQdDBP5dSPUoD0n0ceP8FrYX1X34PbKR-rhaLUqaaKCdJl2QusduvS9mT1v85uLviZgwDZ7ZHK5EMAtMqg70ZJdU7Bqqs9IGkoIHcGoBfCKiAIQDkb99Z3xajU9m_Px2F4jEljT_Y.mp4

Կից ներկայացնում ենք Արմեն Ռուստամյանի ելույթի հավելվածը

ՀԱՎԵԼՎԱԾ

Հայրենիք- սփյուռք գործակցության միջազգային փորձը

ԻՍՐԱՅԵԼ

համակարգված աշխատանք Սփյուռքի հետ

Ինչ են արել

– վերադարձի մասին օրենք ( զանգվածային եւ համակարգված հայրենադարձության կազմակերպում)
– Ուժեղ գլոբալ կազմակերպություն (jewish agency for Israel)
– Կոնկրետ ծրագրեր , օրինակ երիտասարդների հայրենիք ճամփորդություններ Birthright Israel

Արդյունքը

– զանգվածային ներհոսք մարդկանց եւ կապիտալի
– հզոր լոբբի աշխարհում
– երկրի պաշտպանություն ճգնաժամերի պահերին

Մեծ նշանակություն է տրվում հայրենադարձությանը եւ ինքնության պահպանմանը եւ ձեւավորմանը:

Սփյուռքը պետության մասն է, այլ ոչ թե «դրսի բազմություն»

ԻՌԼԱՆԴԻԱ

Ինչ են արել

– Ստեղծել են իռլանդացիների գլոբալ ընդհանուր ցանց

– Ակտիվորեն ներգրավել են սփյուռքը երկրի ներդրումային ծրագրերի մեջ

– Մեկնարկ են տվել այնպիսի նախաձեռնությունների, ինչպիսին է Global Irish Network

Արդյունքը

– Ներգրավել են միջազգային ընկերություններին իրենց տնտեսության մեջ
– Դարձել են Եվրոպայի տեխնոլոգիական հաբը

Սփյուռքը օգնել է վերամեկնարկելու երկրի տնտեսությունը, ձեւավորվել է գլոբալ ցանց:

ՀՆԴԿԱՍՏԱՆ

Ինչ են արել

– Մասնագետների պաշտպանություն արտերկրում, արտերկրի հնդիկները օգտվում են հատուկ կարգավիճակներից, ինչպիսիք են՝ OCI եւ PIO
– Կապ են հաստատել այսպես կոչված IT -սփյուռքի հետ (հատկապես silicon Valley-ում)
– Հայրենադարձության եւ գործակցության ծրագրեր
– Կազմակերպվում են ամենամյա ֆորումներ (Pravasi Bharatiya Divas)

Արդյունքը

– IT- սեկտորի զարգացում
– Գիտելիքի եւ ներդրումների ներհոսք

Սփյուռքը դա տեխնոլոգիական կամուրջ է

ՉԻՆԱՍՏԱՆ

Ինչ են արել

– Ստեղծվել է արտերկրի չինացիների գործերի վարչություն
– Ակտիվորեն վերադարձել են գործարարների
– Ստեղծել են պայմաններ սփյուռքից ստացվող ներդրումների համար
– Օգտագործել են սփյուռքը արտաքին շուկաներ դուրս գալու համար

Արդյունքը

– Արագ արդյունաբերական զարգացում
– Գլոբալ բիզնես – էքսպանսիա

Սփյուռքը որպես տնտեսական ռեսուրս եւ զարգացման միջոց

ԹՈՒՐՔԻԱ

Ինչ են արել

– Ունի արտերկրի թուրքերի գործերի վարչություն (YTB)
– Ապահովվում է թուրքական դպրոցների եւ մշակութային կենտրոնների պետական աջակցություն

Արդյունքը

– Մշակութային եւ քաղաքական աշխատանքների զուգակցման շնորհիվ կազմակերպում է Սփյուռքի քաղաքական զորաշարժը

ՖՐԱՆՍԻԱ

Ինչ են արել

– Ստեղծվել է արտերկիր ֆրանսիացիների վեհաժողովը որպես սփյուռքը ներկայացնող կառույց
– Արտերկրի ֆրանսիացիները կարող են ընտրել եւ ընտրվել

Արդյունքը

– Ապահովվել է արտերկիր ֆրանսիացիներ ինստիտուցիոնալ ներգրավումը քաղաքականության մեջ:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company