ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հայտարարություններ

ՀՅԴ Հայաստանի ԳՄ տեսակետը ՀՀ կառավարության 2019-2023թթ․ ծրագրի վերաբերյալ (բաժին 5)

22 Փետրվար 2019

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի մասնագիտական հանձնախմբերը, ուսումնասիրելով ՀՀ կառավարության 2019-2023 թթ․ծրագիրը, ներկայացրել են եզրակացություններ: Սկիզբը կարդացե’ք այստեղ (բաժին 1), (բաժին 2), (բաժին 3), (բաժին 4):

Գյուղատնտեսություն

1. Արձանագրում ենք, որ ծրագրի այս մասը նախորդ կառավարության որդեգրած մոտեցումների շարունակությունն է. գյուղատնտեսության արդյունավետության բարձրացում, աջակցության տրամադրում գյուղատնտեսական ամբողջ արժեշղթայում ընդգրկված բոլոր սուբյեկտներին (մանավանդ՝ փոքր տնային տնտեսություններին և կոոպերատիվներին), սուբսիդավորման մեխանիզմների հասցեականության ավելացում և այլն: Կարևոր է, որ շարունակվեն գործուն քայլեր ձեռնարկվել անմշակ և ոչ նպատակային օգտագործվող հողերի մակերեսների նվազեցման ուղղությամբ: Դրական են կրթական, գիտահետազոտական, արդյունաբերական կլաստերների ստեղծմանը միտված մոտեցումները, գյուղատնտեսության և ագրարային ոլորտի կրթական, գիտական, գիտաարտադրական և խորհրդատվական կենտրոնների համագործակցության խորացումը, գյուղատնտեսական արտադրողների շրջանում գյուղատնտեսությանն առնչվող գիտելիքների և փորձի տարածման ու տեղեկատվության հասանելիության համակարգի ներդրումը:

2. Գյուղատնտեսության զարգացման համար անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել հողերի խոշորացման և հողերի արդյունավետ շուկայի ձևավորման համար: Հայաստանում վարելահողերի միջին մակերեսը պակաս է 1.5 հեկտարից: Փոքր և կտրտված հողակտորների տնտեսական արդյունավետությունը ցածր է, երկրից իսպառ վերացել է ցանքաշրջանառությունը: Հողերի խոշորացման համար հողի սեփականության իրավունքի փոփոխությունը պարտադիր պայման չպետք է լինի: Հարկ է ստեղծել բավարար խթաններ, որպեսզի փոքր հողատերերը, կամավորության սկզբունքով, միավորեն իրենց հողատարածքները՝ մեծացնելով հողի արդյունավետությունը:

3. Գյուղատնտեսական քաղաքականությունը նաև պետք է միտված լինի տարածքային անհամամասնությունները մեղմելուն: Գյուղատնտեսական և պետական աջակցության ծրագրերը պետք է իրականացվեն հիմնականում առավել խոցելի ու տնտեսապես թերզարգացած մարզերում և համայնքներում:

4. Մարզերում անասնաբույժների, գյուղատնտեսների և բուսասանիտարների հիմնահարցի լուծումը կենսական անհրաժեշտություն ունի գյուղատնտեսության զարգացման համար: Ցավոք, տասնյակ համայնքներում այլևս չկան նշված մասնագիտություններին տիրապետող անձինք: Անասնաբույժների միջին տարիքը մոտենում է 60-ի:

5. Հաշվի առնելով ամբողջ աշխարհում օրգանական գյուղատնտեսական արտադրանքի աճող պահանջարկը՝ կառավարությունը պետք է գործուն քայլեր ձեռնարկի Հայաստանում օրգանական գյուղատնտեսության խթանման ուղղությամբ:

6. Հայաստանի գյուղատնտեսական բյուջեն համադրելի չէ երկրում գյուղատնտեսության տնտեսական և քաղաքական նշանակության հետ, կազմում է ընդհանուր բյուջեի մոտ մեկ տոկոսը (առանց ոռոգման ջրի սուբսիդավորման գումարի)․ սա այն դեպքում, երբ գյուղատնտեսությունը գեներացնում է երկրի ՀՆԱ-ի առավել քան 15 տոկոսը, իսկ գյուղատնտեսության վերամշակումը՝ ևս 10 տոկոսը: Մինչդեռ գյուղատնտեսության ֆինանսավորման հիմնական ցուցանիշ համարվող հարաբերությունը, ամենացածրերից մեկն է ամբողջ աշխարհում և կազմում է մոտ 3.5 տոկոս: Համեմատության համար նշենք, որ Վրաստանում այն գերազանցում է 10 տոկոսը, Թուրքիայի և Ադրբեջանի պարագայում` 15 տոկոսը (գյուղատնտեսության բյուջեում ներառված է նաև ոռոգման ջրի սուբսիդավորման գումարը):

7. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսական ուղղվածության ինդեքսը՝ գյուղատնտեսությանը հատկացվող ֆինանսավորման մեկ այլ հիմնական ցուցանիշ՝ , դարձյալ ամենացածրերից է և հավասար է մոտ 0.1-ի: Համեմատության համար՝ այդ հարաբերությունը Վրաստանում մոտ 0.4 է, իսկ Ադրբեջանում և Թուրքիայում գերազանցում է 0.4-ը:

8.Համադրելի և ուղղակի մրցակից երկրների հետ համեմատությունը փաստում է, որ Հայաստանում գյուղատնտեսության զարգացման և կառավարության ծրագրում նախատեսված նպատակների իրականացման համար անհրաժեշտ է գյուղատնտեսական բյուջեն մեծացնել:

9. Անընդունելի է գյուղատնտեսության նախարարության միավորումը ցանկացած այլ նախարարությանը: Գյուղատնտեսությունը Հայաստանի տնտեսության ամենամեծ ճյուղերից մեկն է: Այն ապահովում է հանրապետությունում ամենամեծ զբաղվածությունը և գյուղական համայնքներում եկամտի հիմնական, եթե ոչ միակ աղբյուրն է:

10. Հաշվի առնելով գյուղի զարգացման և գյուղատնտեսության անքակտելիությունը, ինչպես նաև գյուղատնտեսական վերամշակման օրգանական կապը գյուղատնտեսական մթերքների արտադրության հետ, գյուղատնտեսության նախարարությունը պետք է առավել հզորացվի, և նրա գործառույթները պետք է ընդլայնվեն՝ ընդհանուր առմամբ ներառելով հետևյալ ոլորտները՝ 1. գյուղատնտեսական մթերքների արտադրություն, 2. գյուղատնտեսական մթերքների վերամշակում, 3. գյուղի զարգացում:

11. Կառավարության ծրագրում արձանագրված նպատակներն իրագործելու համար անհրաժեշտ է հզոր, բանիմաց կադրերով համալրված, մարզերում էական ներկայություն ունեցող, նախաձեռնողական և իրական կարիքներով առաջնորդվող նախարարության առկայությունը: Պատահական չէ, որ աշխարհի համարյա բոլոր երկրներն ունեն գյուղատնտեսության նախարարություն: Նույնիսկ այն պարագայում, երբ համապատասխան գերատեսչության անվանումն ավելի ընդհանրական է, օրինակ՝ գյուղատնտեսության և պարենի, գյուղատնտեսության և առաջնային արդյունաբերության, գյուղատնտեսության և գյուղական տարածքների զարգացման, առաջնային գործառույթը գյուղատնտեսությունն է:

Տարածքային կառավարում և տեղական ինքնակառավարում

12. Դաշնակցությունը ողջունում է տարածքային կառավարմանը և տեղական ինքնակառավարմանը վերաբերող դրույթները, ինչպես նաև կառավարության՝ 2016-2017 թթ.-ից իրականացվող քաղաքականությունը շարունակելու իրողությունը:

13. Միևնույն ժամանակ, առավել քան տարակուսելի է կառավարության մտադրությունը՝ 30%-ով կրճատել մարզպետարանների հաստիքները՝ առանց կառավարության ծրագրում հայտարարված «պետական կառավարման համակարգում մարզպետարանների դիրքի և մարզպետարանների կազմակերպական կառուցվածքների վերանայման»:

Շարունակելի

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ադրբեջանի ու Թուրքիայի ներքաշվելը ժամա

Իրանի հանգուցյալ Գերագույն հոգևոր առաջնորդի՝ փետրվարի 28-ին իսրայելական ավիահա

10 Մարտ 2026
Գործող իշխանությունները երկրում ձևավոր

«Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) հրապարակած սոցհարցման տվյալները, որո

10 Մարտ 2026
Ճգնաժամերի կուտակում է բազմաթիվ ուղղու

Լիբանանային համայնքը ընդհանրապես բախումնային գոտիներից հեռու է։ Այս մասին NEWS

10 Մարտ 2026
Միջկուսակցական Հանդիպումը Քննարկեց Պատ

Երէկ Միջկուսակցական ժողովը հետեւեալ հաղորդագրութիւնը յղեց լիբանանեան լրատուամի

10 Մարտ 2026
Իշխան Սաղաթելյանը հանդիպում է ունեցել

Մարտի 9-ին ՀՀ Ազգային ժողովում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, «

10 Մարտ 2026
Վանգուվըրի մէջ արժանավայել կերպով նշու

Ուրբաթ, 6 մարտ 2026-ին, երեկոյեան ժամը 7-ին, Վանգուվըրի Հայ կեդրոնի «Լազարեան»

09 Մարտ 2026
Արմէն Ռուստամեան հանդիպում ունեցաւ Գան

ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Արմէն Ռուստամեան, ուրբաթ՝ մարտ 6-ին, Վանքուվըրի մէջ

07 Մարտ 2026
ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Արմէն Ռուստա

ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Արմէն Ռուստամեան, որ փետրուար 26-էն ի վեր կը գտնուի

07 Մարտ 2026
Հ.Յ.Դ. Բիւրոյի ներկայացուցիչ Արմէն Ռու

Հինգշաբթի մարտ 5-ին, Հ.Յ.Դ. Բիւրոյի ներկայացուցիչ Արմէն Ռուստամեան հանդիպումնե

07 Մարտ 2026
Առաջնորդ Սրբազան Հայրը ընդունեց ՀՅԴ Բի

Երկուշաբթի, 2 մարտ 2026-ին, Գանատայի Հայոց Թեմի Բարեխնամ Առաջնորդ Գերաշնորհ Տ.

07 Մարտ 2026
Յակոբ Բագրատունի. «Պատերազմը Անմիջական

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

07 Մարտ 2026
Ակնարկ. Պատերազմի Աշխարհագրութեան Երկր

Միջին Արեւելքի պատերազմի աշխահագրութեան ընդլայնման հաւանականութիւնը առաջին հեր

06 Մարտ 2026
«Կիլիկիա Վերլուծական Հարթակ»-ի Արտակար

Հայ Եկեղեցւոյ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան «Կիլիկիա Վերլուծական Հարթակ»ը

06 Մարտ 2026
Գանատայի մէջ 17 նորագիրներ միացան ՀՅԴ

Նախաձեռնութեամբ ՀՅԴ Գանատայի Կեդրոնական կոմիտէին՝ անցնող շաբթուան ընթացքին Գան

06 Մարտ 2026
Ա­թէն­քի եւ ­Թե­սա­ղո­նի­կէի մէջ հան­

Ան նաեւ ա­ւել­ցուց. «Իսկ ե­թէ խո­րա­նանք, պի­տի տես­նենք աշ­խար­հա­տա­րած, ժրա

06 Մարտ 2026
Դուք շարունակում եք մնալ հայկական իրակ

Նիկոլ Փաշինյան, Հայաստանի, հայ ժողովրդի, ազգային անվտանգության թիվ մեկ սպառնալ

06 Մարտ 2026
Ինչո՞ւ Սփիւռքի Նուիրուած Խորհրդաժողով

Մարտ ամսուան կիսուն, Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը (ՀՅԴ) Լոս Անճելըսի մէջ պիտ

06 Մարտ 2026
Հայաստանի համար մասնատված Իրանը կարող

Մարտի 5-ին Հրապարակ TV-ի «Հինգշաբթի» հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ Հայաստանի Գերագ

06 Մարտ 2026
Իրանեան փորձաքարը՝ պո՞ւմ, թէ՞ պումըրան

Յունիս 2025-ին ալ կացութիւնը լարուած էր։ Ա․Մ․Ն․ եւ Իսրայէլ միասնաբար սկսած էին

06 Մարտ 2026
Հ.Յ.Դ . Բիւրոյի ներկայացուցիչ Արմէն Ռո

Հ.Յ.Դ. Բիւրոյի ներկայացուցիչ Արմէն Ռուստամեան, որ Գանատա կը գտնուի մասնակցելու

05 Մարտ 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company