Հանդիպում Հայ դատի Մոսկվայի գրասենյակում
26 Փետրվար 2019
Փետրվարի 23-ին, Հայ դատի Մոսկվայի գրասենյակում տեղի ունեցավ պատասխանատու ընկերների հանդիպումը՝ ԱՀ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի և ՌԴ-ում ԱՀ մշտական ներկայացուցիչ Ալբերտ Անդրյանի հետ։
Նախարարը բարձր գնահատեց Հայ Դատի գրասենյակների հայանպաստ և արցախանպաստ գործունեությունը աշխարհի առաջատար երկրներում:
Նախարարի և ներկայացուցչի հետ քննարկվեցին գրասենյակի և Արցախի ներկայացուցչության համագործակցության օրակարգն ու առաջիկա գործունեության համատեղ ծրագիրը: