ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչները հանդիպել են Գարեգին Բ. կաթողիկոսին
03 Մարտ 2019
Երեկ երեկոյան, Ամենայն Հայոց Գարեգին Բ. Կաթողիկոսը, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, ընդունեց ՀՅԴ Բյուրոյի պատվիրակությանը, Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանի գլխավորությամբ։
Հանդիպմանը արծարծվեցին Հայաստանի, հայ ժողովրդի եւՀայ Առաքելական Եկեղեցու դիմագրաված մարտահրավերները, Հայաստան-Սփյուռք գործակցությանն առնչվող հարցեր։
ՀՅԴ ներկայացուցիչները արծարծված հարցերի մասին Վեհափառին փոխանցեցին կուսակցության տեսակետներն ու մտահոգությունները, հայտնելով համագործակցելու պատրաստակամություն՝ հանուն ազգային միասնականության։
ՀՅԴ հանրային կապերի գրասենյակ
03.03.2019թ.