ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Երիտասարդական
  • Լուրեր

Համաերիտասարդական Հսկում` Պիքֆայայի Ս. Աստուածածին Վանքի Հայոց Ցեղասպանութեան Յուշակոթողին Առջեւ

28 Ապրիլ 2025

Կազմակերպութեամբ ՍԴՀԿ ՏՈԵՄ-ի, ՀՅԴ ԼԵՄ-ի, ՀՅԴ ԶՈՄ-ի, ՌԱԿ «Փ. Փորթուգալեան» ակումբի, ՀԵՀՈՄ-ի, ՀԿՀՄ-ի, ՀԿԵՄ-ի եւ Քրիստոնէական Ջանից միութեան, հինգշաբթի, 24 ապրիլ 2025-ին, երեկոյեան ժամը 8:30-ին Պիքֆայայի Ս. Աստուածածին վանքի Հայոց ցեղասպանութեան յուշակոթողին առջեւ Հայոց ցեղասպանութեան 110-ամեակին առիթով տեղի ունեցաւ համաերիտասարդական հսկում:

Լիբանանահայ առաքելական, կաթողիկէ եւ աւետարանական համայնքները ներկայացնող կղերականներու կողմէ կատարուեցաւ բարեխօսական կարգ, որմէ ետք իւրաքանչիւր միութեան անունով զետեղուեցան ծաղկեպսակներ:

Ապա կազմակերպիչ միութիւններուն անունով միացեալ խօսքը արտասանեց ՀԵՀՈՄ-ի ատենապետ Կալի Աւագեան, որ անդրադարձաւ համաթուրանական ծրագիրին, որուն իրականացման ուղին կը պահանջէր հայ ազգի ցեղասպանութիւնը` լուսարձակի տակ առնելով Ցեղասպանութեան ընթացքը, հայութեան կոտորածը, հայկական պապենական հողերէն հայ անուան ու հայկական շունչի անհետացումը:

«Այո՛, հողային իմաստով թուրքին երազը իրականացաւ 1915-ին, եւ ներկայիս հայկական ճակատին վրայ ան իր նպատակը կ՛իրականացնէ իր եղբօր` ազերիին միջոցով: Ազերին այսօր ընկերային ցանցերու վրայ քարոզչական հսկայ աշխատանքներ տանելով եւ երկրին պաշտօնական էջերուն վրայ համաշխարհային ատեաններուն ընդառաջ տեղադրելով, այսպէս կոչուած, պատմական կեղծ տուեալներով կը շարունակէ օսմանցի թուրքին սկսած աշխատանքը` համաթուրանական ծրագիրին իրականացման համար: Նաւթային մուտքերով սնանած ազերիական իշխանութիւնը միջազգային ընտանիքէն որոշ հատուածներ գնելով ու վաճառելով կը շարունակէ իր հրէշային գործը:

«Այսօր Թալէաթին փոխարինած է Էրտողանը, Պեհպութ Խան Ճիւանշիրին` Ալիեւը, իսկ Օսմանեան կայսրութեան` Թուրքիան եւ Ազրպէյճանը», ըսաւ ան:

Աւագեան դիտել տուաւ, որ, հակառակ այս բոլորին, 110 տարիներ ետք իսկ չէ իրականացած անոնց գլխաւոր նպատակը, որովհետեւ աշխարհի տարբեր երկիրներու մէջ հայորդիներ կը հաւաքուին եւ կ՛ոգեկոչեն Հայոց ցեղասպանութեան յիշատակը:

«Արցախի հայաթափումը ինքնին փաստ է, որ Ցեղասպանութիւնը կը շարունակուի: Այս իմաստով ապրիլը այլեւս բաւարար չէ: Իրավիճակը կը սպասէ յեղաշրջման: Երիտասարդութիւնը, իր կարգին, կը փորձէ ըլլալ այդ յեղաշրջումը կատարողը: Հայոց ցեղասպանութեան ճանաչման օրակարգը պէտք է մնայ, այնքան ատեն որ Թուրքիան չէ ճանչցած իր ոճիրը` 20-րդ դարու առաջին ցեղասպանութիւնը: Ոգեկոչումի այս հաւաքներով հայ երիտասարդները, որոնք սերած են Հայոց ցեղասպանութեան վերապրողներէն, վառ կը պահեն մէկուկէս միլիոն նահատակներու յիշատակը: Անոնք նաեւ կը պահանջեն Ցեղասպանութեան ճանաչում եւ արդար հատուցում:

«Իբրեւ սփիւռքահայ երիտասարդներ` մենք ունինք շատ կարեւոր պարտականութիւն մը: Անիկա միասնականութիւն ապահովելն է: Եթէ չկայ միասնականութիւն, չկայ Հայ դատ, չկայ իրաւունքներու պաշտպանութիւն եւ չկայ ազգի արժանապատուութիւն:

«Առանց հայութեան միասնական ուժին` թուրքը շատ դիւրութեամբ իր նորօրեայ զէնքերով` անոնք ըլլան երկաթ կամ թուղթ-ընկերային ցանցեր, կը հասնի Երիտասարդ թուրքերու կողմէ մշակուած նպատակի իրագործման: Կ՛ոչնչանան Հայաստան երկիրը եւ ապա հայ անունը: Իսկ սպիտակ ցեղասպանութիւնն ալ մնացած հայութիւնը կը ձուլէ, եւ հայ անունը կը մնայ լոկ բառ մը: Մենք կը մերժենք այս ճակատագիրը, վստահ ենք, որ հայ ժողովուրդը պիտի չհամակերպի այս վիճակին հետ, եւ պայքարը պիտի շարունակուի», եզրափակեց Կալի Աւագեան:

Միացեալ խօսքէն ետք ՀՅԴ ԼԵՄ-ի անդամ Սարին Նալպանտեան ասմունքեց Արմէն Աւետիսեանի «Ժամն է հատուցման» եւ «Արեան կանչով» երկու կտորներու համադրուած բանաստեղծութիւնը: ՌԱԿ «Մ. Փորթուգալեան» ակումբի «ԹՄՄ» պարախումբէն Մելիսա Արմաղանեան «Երգ Կիլիկիա» երգով ունեցաւ ելոյթ մը: Քրիստոնէական Ջանից միութեան անդամ Նայիրի Պարսումեան, ընկերակցութեամբ միութեան նուագախումբին, ելոյթ ունեցաւ երգով մը: ՀՅԴ ԶՈՄ-ի անդամ Սէրլի Նեմշէհիրլեան տուտուկով ներկայացուց «Տուն իմ հայրենի» երգին երաժշտութիւնը:

Հսկումը փակուեցաւ «Սարդարապատ» յաղթերգով:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Կարմիր գծերի հա

2026 թ. գարնանն ու ամռանը տեղի ունեցած նախընտրական և հետընտրական գործընթացները

03 Նոյեմբեր 2026
Ամուր կանգնել եւ «ո՛չ» ասել Փաշինյան

Սահմանադրության մասին. Նախ պետք է փաստել, որ Փաշինյանը տապալել է Սահմանադրո

02 Նոյեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվել «Դրօշակ»ի հոկտեմբերի համարը։ ՀՅԴ պաշտոնաթերթի հերթակա

02 Նոյեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ նոյեմբերի 2-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբա

02 Նոյեմբեր 2026
Նախագահական Ընտրութիւններէն 6 Ամիս Առա

Ֆրանսայի վերջին իրադարձութիւնները եկան հաստատելու, որ երկիրը կը դիմագրաւէ մէկէ

31 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Նախապայմաններ Եւ Բախումներ

Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովին մէջ գործող մեծամասնութեան սադրած ֆիզի

31 Հոկտեմբեր 2026
Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության

ՀՅԴ անդամ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանն ընտրվեց ՀՀ մրցակց

30 Հոկտեմբեր 2026
Հայաստանի Սահմանադրութիւնը՝ Ադրբեջանը

Խորապէս մտահոգիչ է հետեւել, թէ ինչպէս Հայաստանի կառավարութիւնը բացէիբաց քննարկ

30 Հոկտեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհուրդը հրապարա

Հայ դատի կենտրոնական խորհուրդը (ՀԴԿԽ) հրապարակել է «Հայ պատանդներն Ադրբեջանում

30 Հոկտեմբեր 2026
Տեղական Ինքնակառավարման Մարմիններու Ըն

25 հոկտեմբեր 2026-ին Հայաստանի 21 համայնքներու մէջ տեղի ունեցան տեղական ինքնակ

30 Հոկտեմբեր 2026
Սփյուռքի ջախջախիչ մեծամասնությունը դեմ

Հոկտեմբերի 28-ին ՀՅԴ Բյուրոյի անդամ, Լիբանանի խորհրդարանի պատգամավոր, Միջին Ար

29 Հոկտեմբեր 2026
Հանդիպում «Միասնական Ռուսաստան» և «Արդ

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամ Սևան Դանիելյա

29 Հոկտեմբեր 2026
Հ.Յ.Դ. Բիւրոյի եւ Հ.Յ.Դ. Արեւմտեան Ամ

Երկուշաբթի, 26 Հոկտեմբեր 2026-ի երեկոյեան, Միացեալ Նահանգներու Արեւմտեան Թեմի

29 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ ԶՈՄ վարչութեան եւ յարաբերական յանձ

28 հոկտեմբեր, 2026-ին Հ.Յ.Դ. «Զաւարեան» Ուսանողական Միութեան վարչութեան եւ յար

29 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Ռազմավարական գործընկերութի

2020-ի Արցախեան պատերազմը պէտք էր անջնջելի դաս մը ըլլար Գանատայի արտաքին քաղաք

28 Հոկտեմբեր 2026
Ընտանեկան բռնության մասին առաջարկվող օ

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ելու

28 Հոկտեմբեր 2026
Ճանապա՞րհ, թե՞ միջանցք

Քանի որ Ազգային ժողովում ելույթներին հատկացվող ժամանակը խիստ սահմանափակ է, ստո

27 Հոկտեմբեր 2026
Բաքվի դատավճիռը հերքում է ինքն իրեն. Հ

Հայ դատի կենտրոնական խորհուրդը հրապարակում է “Justice” According to Azerbaijan

27 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company