ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հայ դատ
  • Հարցազրոյցներ

Թուրքիան վախենում է արդարադատությունից

05 Մայիս 2019 «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում խոսելով Իտալիայի և Պորտուգալիայի խորհրդարանների կողմից ընդունված բանաձևերի մասին՝ ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը ընդգծեց, որ ամեն մի նոր երկրի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումով Թուրքիան գնալով ավելի է մեկուսանում:

«Նրանք տեսնում են գլոբալ խաղատախտակը և գիտեն, որ կորցնում են իրենց ուժն ու դիրքերը: Նրանք հուսահատության մեջ են, շախմատային լեզվով ասած՝ «մատի» վիճակում են, որովհետև այդքան մեծ ջանքեր գործադրելով ցեղասպանության ժխտման քաղաքականության մեջ՝ նրանք գիտեն, որ, միևնույն է, չեն կարող խոչընդոտել արդարադատության կայացմանը», – նշեց Համբարյանը:

Ցեղասպանության ժխտումը սպառնալիք է Հայաստանին

Ամերիկայի Հայ դատի գրասենյակի ղեկավարն անդրադարձավ նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը ապրիլի 24-ին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատասխանին: Էրդողանը լկտի և ցինիկ արտահայտություններ էր իրեն թույլ տվել մեկ դար առաջ տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների մասին՝ ասելով, թե «Արևելյան Անատոլիայի մահմեդականներին, անգամ կանանց, երեխաներին ու ծերերին կոտորող հայկական հրոսակախմբերի ու նրանց աջակիցների տեղահանությունը ամենաողջամիտ որոշումն էր, որ կարելի էր կայացնել նման պայմաններում»: Նիկոլ Փաշինյանը պատասխանել էր, որ ապրիլի 24-ին նման հայտարարություն անելը հայ ժողովրդի և ողջ մարդկության հանդեպ խորին վիրավորանք է և ծայրահեղ ատելության խոսք անձամբ Էրդողանի կողմից:

Արամ Համբարյանը ողջունում է Հայաստանի վարչապետի կոշտ արձագանքը Էրդողանի հայտարարությանը. «Բոլոր հայերը՝ մեր հայրենիքում և ամբողջ աշխարհով մեկ, ընդհանուր պատասխանատվություն են կրում կոտրելու Թուրքիայի ժխտողականությունը՝ հաստատելով Հայոց ցեղասպանության պատմությունը և թույլ չտալով Անկարային խոչընդոտել արդարադատությանը այս հանցագործության համար: Այս համատեքստում մեզ համար միշտ ուրախալի է տեսնել ուժեղ ղեկավարություն Երևանից: Մենք բոլորս էլ գիտենք, որ ցեղասպանությունը անպատիժ թողնելու՝ Անկարայի ստեղծած նախադեպը սպառնալիք է Հայաստանին և բոլոր ազգերի անվտանգությանը: Հետևաբար, ցեղասպանության ժխտման դեմ պայքարը ավելի շատ ապագային է վերաբերում, քան թե անցյալին. ազգային անվտանգության մարտահրավերը շատ ավելի մեծ է, քան ազգային հիշատակը»:

Թուրքիան վախենում է արդարադատությունից

Այս վերջին օրերին մեկ այլ ուշագրավ իրադարձություն տեղի ունեցավ՝ կապված Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման խնդրի հետ:

Մամուլում տեղեկություն տարածվեց այն մասին, թե իբր ԱՄՆ-ում Սաուդյան Արաբիայի դեսպանը խոստացել է հայտնի կոնգրեսական Ադամ Շիֆին ֆինանսապես աջակցել Հայոց ցեղասպանության ճանաչմանը վերաբերող բանաձևի առաջխաղացմանը: Շուտով, սակայն, պարզվեց, որ տեղեկությունը կեղծ է: Ադամ Շիֆը հայտարարեց, որ իր անունից գործող կեղծ կայք է բացվել և իրականությանը չհամապատասխանող հաղորդագրություն է տարածվել իր և Սաուդյան Արաբիայի դեսպանի հանդիպման մասին:

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը այս դեպքը ևս դիտում է Թուրքիայի ժխտողական քաղաքականության շրջանակներում:

Համբարյանը հետևյալ կերպ է մեկնաբանում տարածված ապատեղեկատվությունը. «Անկարայի դաշնակիցները կեղծ լուրեր են տարածում ավելի քան մեկ դար, ինչը հանցագործությունը թաքցնելու ամենախոշոր ու ամենաերկարատև դեպքն է համաշխարհային պատմության մեջ: Նրանք պայքարում են ճշմարտության դեմ, քանի որ վախենում են արդարադատությունից»:

Հեղինակ՝ Արամ Սարգսյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ազդեցության գործակալները, Բաքվից վերադ

«Ադրբեջանը, Ալիեւի վարչակազմը պետք է իմանա՝ ինքը ում հետ հանդիպել է, դրանք հայ

26 Նոյեմբեր 2025
Կրակի բռնկումը պատահական չէ

Մի քանի օր է, ինչ Տավուշի մարզում, Գեղարքունիքի մարզում հրդեհները մոլեգնում են

26 Նոյեմբեր 2025
Մենք ունենք մեկ թիրախ, դա այսօրվա այս

ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ այսօր՝ նոյեմբերի 26–ին, Ազգային ժող

26 Նոյեմբեր 2025
Սահմանադրութիւնը Գինի Չէ՛, Ո՛չ Ալ Հեղո

Ճարպիկի ու խորամանկի պատմուճան հագած՝ ան հպանցիկ անդրադարձաւ Արցախի փշոտ հարցի

26 Նոյեմբեր 2025
Ո՞վ Կը Քաղաքականացնէ Եկեղեցին

Ստեղծուած անիրաւ տագնապի սկզբնաւորութեան Նիկոլ Փաշինեան կը ծրագրէր ժողովրդային

26 Նոյեմբեր 2025
Ակնարկ. Լրացուցիչ Յայտարարութիւններ Եւ

Իսրայէլի իրականացուցած գործողութիւնները Հըզպալլայի կեդրոններու եւ պատասխանատու

26 Նոյեմբեր 2025
Հայաստանը վճարում է ամերիկյան հանրային

Ավելի կարևոր է, որ «Սպիտակ փաստաթուղթը» խեղաթյուրում է Հայաստանի Սահմանադրութ

25 Նոյեմբեր 2025
Ադրբեջանի իրական նպատակը ոչ թե խաղաղու

Արցախի ԱԺ նախկին փոխնախագահ, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ն

25 Նոյեմբեր 2025
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորն

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Լիլիթ Գալստյանը, Աննա Գրիգորյանը,

25 Նոյեմբեր 2025
Փարիզի մէջ Հ.Մ.Ը.Մ.- «Ֆրանս»-ի մարզահ

Ձախէն աջ՝ Լեւոն Պաղտասարեան, Կեդրոնական վարչութեան ատենապետ Յակոբ Խաչերեան, Հր

24 Նոյեմբեր 2025
Աւելի քան մայրենիի բդեշխ մը, Սփիւռքեա՛

Պէտք կա՞յ ըսելու, որ մեր տարտերը կը բխէին ու մեր լեզուին եւ անոր պահապանը, մշա

23 Նոյեմբեր 2025
Սփիւռքը դիտորդ չէ. մեր գործունէութիւնը

«ԱՍՊԱՐԷԶ».- Ինչպէ՞ս կը գնահատէք Պաքուի մէջ Արցախի նախկին քաղաքական եւ ռազմական

22 Նոյեմբեր 2025
Ադրբեջանական կողմը ընդամենը բաց հանդիպ

Մինչդեռ Բաքվում գտնվող քաղհասարակության ներկայացուցիչներն արդեն հայտարարել են,

22 Նոյեմբեր 2025
Ամերիկյան 27 սենատորներ պահանջում են ա

ԱՄՆ քսանյոթ սենատորներ՝ սենատոր Էդ Մարկիի և Շելդոն Ուայթհաուսի գլխավորությամբ,

22 Նոյեմբեր 2025
Ակնարկ. Իրան-Մագատէ յարաբերութիւնները

Վիեննայում, երէկ՝ նոյեմբերի 19-ին կայացած Միջազգային ատոմային էներգիայի գործակ

20 Նոյեմբեր 2025
Չակերտեալ հայկականը…

Հայաստանում իշխող վարչախմբի բոլոր կարգի հասարակա-տնտեսական յայտարարութիւններն

20 Նոյեմբեր 2025
Թուրքիան շահագրգռված է, որ Հայաստանը լ

Պարզապես Թուրքիան կրկնում է այն, ինչը Հայաստանի իշխանությունն արդեն մի քանի տա

20 Նոյեմբեր 2025
«Ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին

Այսօր՝ նոյեմբերի 20-ին, Գլխավոր դատախազության առջեւ տեղի ունեցավ բողոքի ակցիա՝

20 Նոյեմբեր 2025
Պաքուի «Դատագոյժ»-ը

«Եթէ մենք չպահպանենք արդարութիւնը, արդարութիւնը մեզ պիտի չպահպանէ»։ Ֆրանսիս Պ

20 Նոյեմբեր 2025
Ակնարկ. Ներդրում Եւ Սպառազինում

Միացեալ Նահանգներու նոր գործարքի վերաբերեալ կը հրապարակուին աստղաբաշխական թիւե

20 Նոյեմբեր 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company