ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բյուրո
  • Հարցազրույցներ

Իշխանությունը խաղաղություն ասված հնարքն է ցանկանում իրականացնել այս ընտրություններին

20 Հունվար 2026

«Այսօր Հայաստանը որպես պետություն չկա, կա Նիկոլ Փաշինյանի կալվածք, որն ինքը տնօրինում է»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Արմեն Ռուստամյանը։

Նա անդրադարձավ «ԹՐԻՓՓ» ծրագրին, ասաց, որ այս վիճակով այն ծրագիրն ընդունելի չէ իրենց համար։ Բայց, իհարկե, բանակցելու տեղ կա, եթե Հայաստանը կարողանա ճիշտ բանակցություններ վարել, եւ «ԹՐԻՓՓ»-ը չդառնա կռվախնձոր, այլ մեր բոլոր ռազմավարական գործընկերներին համախմբելու միջոց, դա կարող է լավ աշխատել։ «Մենք ասել ենք՝ չի կարող ԹՐԻՓՓ-ը սահմանափակվել քո տարածքով միայն, ինչո՞ւ պետք է 43 կմ լինել, եթե մենք խոսում ենք խաչմերուկի մասին, դա առնվազն պետք է գա հասնի մինչեւ Երասխ։ Ադրբեջանն էլ մի կողմից՝ այդ նույն ԹՐԻՓՓ-ի տրամաբանությամբ պետք է հաղորդակցության հնարավորություն տա։ Փոխադարձության մասին են այսքան ժամանակ խոսում, այստեղ ի՞նչ փոխադարձություն ենք տեսնում, մեր տարածքի վրա բոլորը ինչ-որ դիվիդենտներ ու հնարավորություններ են ստանում, բայց մենք ի՞նչ ենք ստանում իրենց տարածքներից»,- նշեց Ռուստամյանը։

Նա անդրադարձավ հարցին, որ «ԹՐԻՓՓ»-ի բաժնետոմսերի միայն 26 տոկոսն է պատկանելու Հայաստանին, իսկ 76 տոկոսը՝ ԱՄՆ-ին։ «Չի կարող քո տարածքով անցնել, եւ դու գոնե կես-կես չլինես։ Սա մեզ այն աստիճանի նվաստացնող բան է, ինչի՞ց են սկսել, որ հասել են 26 տոկոսի, հարց է առաջանում։ Ճիշտ է ասում պարոն Օսկանյանը, եթե լուռ նստեինք այնտեղ, կարող է ավելի լավ վիճակ ունենայինք»,- ասաց Ռուստամյանը։ Նա հավելեց, որ սա փաստում է՝ Հայաստանը բանակցություններում սուբյեկտ չէ այսօր, օբյեկտ է, մենք սեղանի վրա ենք, սեղանի շուրջ չենք։ «Մենք այնտեղ նստում ենք ձեւական, բայց մնացածները որոշում են, թե մեզ ինչ տան, ինչ կռճոն տրամադրեն»։

Նա անդրադարձավ նրան, որ «ԹՐԻՓՓ»-ի վերաբերյալ համատեղ հայտարարությունում նշվում է՝ անխոչընդոտ կապ պետք է ապահովվի Ադրբեջանի երկու մասերի միջեւ։ «Այսինքն՝ այդ անխոչընդոտ կապը իրենք հիմա մեկնաբանում են, ասում են՝ մենք խնդիր ունենք, եւ այդ անխոչընդոտությունը պետք է ապահովվի։ Դրա հետ կապված մանրամասնություններ կան եւ դեռ լինելու են։ ՀՀ իշխանությունն ասում է՝ մենք այնտեղ ներկա ենք լինելու, սահմանապահներն անձնագրերն են ստուգելու, մաքսային ծառայություններ ենք անելու, բայց խորամանկորեն գրել են՝ «ֆրոնտ օֆիս», «բեք օֆիս» հասկացությունները։ Սա նշանակում է, որ մերոնք լինելու են «բեք օֆիսում» ինչ-որ տեղ նստած, «ֆրոնտ օֆիսը» լինելու է այն, ինչ կորոշի ամերիկյան այդ կազմակերպությունը։ Եվ կապահովվի Ալիեւի պահանջը, այսինքն՝ իրենք չպետք է տեսնեն հայ ոստիկանի կամ հայ սահմանապահի դեմք։ Դժբախտաբար, այն, ինչ ենք լսում ենք մեր հարեւաններից՝ թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից, դրանք իրականացվում են, այն, ինչ լսում ենք հայկական կողմից, դրա հակառակն է տեղի ունենում»,- ասաց նա։

Արմեն Ռուստամյանը նշեց, որ մենք այսօր Հայաստանի շահի պաշտպանության մասին չենք կարող խոսել այն պարագայում, քանի որ այդ բոլոր բանակցություններում Հայաստանը ներկայացնողը կա, բայց Հայաստանը չկա։ «Կա Հայաստանը ներկայացնող մի վարչապետ, որը բնականաբար իր խնդիրն է լուծում, իր իշխանությունը պահպանելու հարցն է լուծում։ Երբ այդ տեսանկյունից ես նայում, ամեն ինչ տրամաբանական է։ Բնականաբար, ինքն ուզում է իր իշխանությունը պահպանել, եւ դա միայն մի ձեւով կարող է անել՝ ստանալ այսպիսի գովասանքներ տարբեր կողմերից, սա փորձելով օգտագործել նախընտրական քարոզչության մեջ։ Այսինքն՝ ժողովրդին հերթական անգամ խաբել, համոզել, որ ինքը հերթական անգամ դարակազմիկ խաղաղություն է բերել։ 2021 թվականին էլ էր նույն բաներն ասում՝ իբր թե մենք պատերազմ էինք բերում, ինքը եկել է, խաղաղություն է բերում։ Տեսանք՝ ինչ բերեց․ 2021-ից հետո ամեն տարի զիջելով եկել ենք։ Այսինքն՝ խաղաղություն ասվածը հերթական փուչիկն էր, եւ մեր ժողովուրդը ճիշտ չգնահատելով՝ 2021 թվականին նորից ձայն տվեց այս իշխանությանը։ Հիմա ինքը նույն հնարքը նորից ուզում է իրականացնել։ Տեսել է, որ հեշտ խաբվող մի հասարակություն է ձեւավորվել, որին կարելի է մատուցել նման գաղափարներ, մի քանի ամիս է մնացել, այս ընթացքում էլ բոլոր կողմերից կօգնեն, որ ինքը մնա իշխանության, տեսնում ենք՝ ինչ է կատարվում։ Թուրքերը մի կողմից, ադրբեջանցիները մի կողմից դարձել են իր քարոզիչը եւ իր շտաբի անդամները, արդեն ընտրական գործընթաց են սկսել, որ սա կարողանա այդ ամեն ինչը ներկայացնել որպես մեծագույն ձեռքբերում եւ հերթական անգամ ժողովրդին խաբել ու քվե ստանալ։ Այսինքն՝ իր խնդիրը իշխանությունը պահելն է, ուրիշ բան չկա այստեղ»,- ասաց նա։

Արմեն Ռուստամյանի խոսքով՝ Հայաստանի իշխանությունների համար անգամ Հայաստանի տարածքային ամբողջականությունը կարեւոր չէ, իրենց պետք է մի տարածք, որտեղ իրենք իշխանություն կունենան․ «29 743 քկմ մասին արդեն խոսելն անիմաստ է, որովհետեւ չունենք այդքան։ Թե վերջում ինչ կմնա, թող ժողովուրդը որոշի։ Վերջում կարող է մնա մի տարածք, որտեղ կառավարության շենքը կլինի, իշխանությունը կունենան վերահսկելի մի տարածություն եւ կասի՝ սա մեր երազած իրական Հայաստանն էր»։

Անդրադառնալով «ԹՐԻՓՓ»-ի վերաբերյալ Իրանից հնչող մտահոգություններին՝ Արմեն Ռուստամյանն ասաց․ «Իրենք ստանալու են իրենց սահմաններին կպած մի իրավիճակ, որ անընդհատ իրենց համար խնդիր է ԱՄՆ-Իրան հարաբերությունների մասով։ Հիմա այդ կոնֆլիկտը գալիս իրենց դռան դեմն է կանգնում, ինչքանո՞վ է լավ լինելու»:

«Որեւէ մեկը՝ այդ թվում՝ Դաշնակցությունը, միայնակ չեն կարող հաջողել իշխանափոխություն իրականացնելու հարցում։ Եվ այս ընտրությունները մենք հենց այդ տրամաբանությամբ պետք է դիտենք։ Այսինքն՝ այս ընտրությունները պետք է վերածվեն իշխանափոխության գործընթացի»,- ասաց Արմեն Ռուստամյանը։ Եթե ընդդիմադիր որեւէ ուժ շեմը հաղթահարի, բայց ընդդիմությունը չհաղթի, Ռուստամյանի խոսքով, ունենալու ենք այն իրավիճակը, որը հիմա ունենք։ «Ուրեմն, եթե ուզում ենք հաջողել, ոչ միայն մեր հաջողության մասին պետք է մտածենք, այլ նաեւ ընդդիմության ընդհանուր հաջողության մասին։ Եվ ես կարծում եմ, որ պետք է այս ամենը հասկացող եւ ընկալող ընդդիմադիր խոշոր մի քանի միավորների ճակատ ձեւավորվի։ Եվ ժողովրդին պետք է մղել, որ գնան ընտրության ու ընտրություն կատարեն ընդդիմության միջեւ։ Ընդդիմության հիմնական խնդիրը պասիվ ընտրազանգվածին ակտիվացնելն է, իսկ դա չի կարող մեկ ուժ կատարել, դա պետք է կատարեն մի քանի ուժեր։ Սա է խնդիրը, եւ ես կարծում եմ, որ մենք այսօր երեք-չորս այդպիսի ուժեր ունենք»,- ասաց նա։ Ռուստամյանը նշեց, որ հիմա բոլորի հետ բանակցում են՝ ընդդիմադիր լայն ճակատ ձեւավորելու հարցով։ Պետք է պահպանվի այն սկզբունքը, որ մեկի հաջողությունը պայմանավորված է մյուսների հաջողությամբ։ «Ով այս նպատակին դեմ չէ՝ կանխելու, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը վերարտադրվի, մենք պետք է համարենք, որ իրենք մեր զինակիցն են, մեզ հետ են։ Եվ այդ ձեւով պետք է ընդլայնվի այն դաշտը, որը կարող է ակտիվացնել այս իշխանությունների հակազանգվածը։ Այս հակազանգվածը շատ մեծ զանգված է, իրենք էլ լավ գիտեն, տեսել են իրենց վարկանիշները։ Այս անգամ ընդդիմությունը պետք է մի կողմ դնի իր անձնական ամբիցիաները եւ մտածի ընդհանուր ընդդիմության հաջողության մասին»,- նշեց նա։

Ռուստամյանի խոսքով՝ շատ հավանական է միասնական ընդդիմության հաղթանակը, դրանից են սարսափում իշխանությունները եւ ամեն ինչ անում, որ դա տեղի չունենա։

Անդրադառնալով իշխանական պատգամավորների այն հայտարարություններին, թե հաջորդ խորհրդարանում «Հայաստան» խմբակցությունն այսպիսի թվով ներկայացված չի լինի, Ռուստամյանն ասաց․ «Իսկ Հայաստան կլինի՞, այս է հարցը։ Եթե ՔՊ եղավ, մենք ընդհանրապես քեմալական պայմանագիր կկնքենք եւ թուրք-ադրբեջանական տանդեմի հետ ասոցացված մի տրիադա կկազմենք, տանդեմը կդառնա տրիադա»։

Մանրամասները՝ տեսանյութում

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company