ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

44-օրյայի զեկույցում առկա են փաստեր, որոնք շատ մեծ հարցականներ էին ստեղծելու անձամբ Փաշինյանի համար

20 Հունվար 2026 ԱԺ 11-րդ նստաշրջանի բացման օրը բանավեճի առարկա է դարձել նաև 2020 թվականի 44-օրյային առնչվող զեկույցի ներկայացնել-չներկայացնելը, ավելին, դրա «կարգավիճակը»: Նման քննարկումներն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը որակել է շահարկում և նշել, որ ԱԺ առաջին բաժնում պատգամավորները հնարավորություն ունեն ծանոթանալու զեկույցին, բայց հետաքրքրություն չեն դրսևորում:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, ըստ էության, ճիշտ է համարել ԱԺ լիագումար նիստի օրակարգ զեկույցը չմտցնելը:


«Շատ ճիշտ է, որ չի ընդգրկվել: Եվ ես այստեղ հրապարակային ասում եմ՝ Դուք շարժվել եք օրենքով, և ճիշտ եք արել, որ չեք ընդգրկել, որովհետև հանձնաժողով չկա, ինչպես 1.5 տարի առաջ ես պնդում էի, որ հանձնաժողովի ժամկետն ավարտվելու հիմքով այն այլևս չի կարող որպես հանձնաժողով ներկայանալ»,- նշել է պատգամավորը:

Իր հերթին՝ նույն խմբակցությունից Գեղամ Մանուկյանը հավելել է, որ 44-օրյային առնչվող զեկույցի շահարկման հարց չկա, այն քննարկման և ծավալուն ուսումնասիրության նյութ է, իսկ պատերազմի թեման շահարկողն իշխանությունն ինքն է:

Պատգամավորը միաժամանակ արձանագրել է, որ գործող խորհրդարանն ավարտում է իր աշխատանքը, որին այդպես էլ չի ներկայացվելու 2020 թվականի պատերազմի զեկույցը, թեպետ ընդդիմադիր որոշ պատգամավորներ ծանոթացել են զեկույցին, այդ թվում՝ ինքը:

«Բայց այդ թղթածրարը, որին ծանոթացել ենք, դա հիմա ի՞նչ է, զեկույց է համարվում այն, ինչը ներկայացվում է ԱԺ-ին»,- շեշտել է Մանուկյանը:

Նշենք, որ ԱԺ նախագահը մերժել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի գրությունները՝ զեկույցին ծանոթանալու պահանջով, որպես հիմնավորում նշվել է, որ 44-օրյայի զեկույցը չունի իրավական կարգավիճակ, ուստի չի կարող պահանջի հիմք ծառայել «ԱԺ կանոնակարգ» օրենքի համապատասխան հոդվածը:

Հիմա, երբ ասում են, որ Քննիչ հանձնաժողովի զեկույցը չունի իրավական կարգավիճակ, բայց որին տրվել է «Հույժ գաղտնի» գաղտնիության աստիճան, ապա ի՞նչ փաստաթղթի են ծանոթացել պատգամավորներն ԱԺ առաջին բաժնում: Մյուս կողմից, ի՞նչ էր տալու ԱԺ լիագումար նիստում զեկույցի ներկայացնելը, եթե դա փակ էր լինելու, այսինքն, ըստ էության, զեկույցի ներկայացմանը ներկա էին լինելու նրանք, ովքեր այսօր կարող են այլ տարբերակով ծանոթանալ դրան: Ամեն դեպքում, զեկույցն ԱԺ լիագումար նիստ չբերելը քաղաքակա՞ն, թե՞ օրենսդրական-իրավական դաշտում է:

Այս և այլ հարցերի շուրջ 168.am-ը զրուցել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հետ:

– Իրականում երեկ իմ բարձրաձայնման նպատակը ոչ թե զեկույցն Ազգային ժողով բերել-չբերելն էր, այլ ներկայացնելն այս իշխանության հերթական խայտառակ քայլը: Որովհետև 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողով ձևավորելու առաջին իսկ պահից մենք ասում էինք՝ չունի այդ հանձնաժողովը լեգիտիմություն, հանրային շատ ավելի վստահության հանձնաժողով է պետք, երկրորդը, որ այս իշխանությունը չի կարող քննել իր իսկ իշխանության գործունեությունը: Եվ անցնող 4 տարիներին այդ քննիչ հանձնաժողովի գոյության փաստն այս իշխանությունն ուղղակի օգտագործում էր շանտաժի, սպառնալիքի, քարոզչական մանիպուլյացիաների, բանակի հեղինակազրկման և իրենց վրայից մեղքերն ամբողջությամբ մաքրելու փորձ կատարելու համար:

Իսկ այն փաստաթղթին, որը որպես զեկույց է ներկայացվում, իշխանությունները հակառակ բոլոր ճիգերին, այդուամենայնիվ, դրանով չկարողացան իրենց նպատակին հասնել, ուստի ուղղակի իմաստ չկար այդ զեկույցը ներկայացնել: Որովհետև այս դեպքում լինելու էր հարցուպատասխան, բազմաթիվ հարցեր էին առաջ գալու, որոնց այս իշխանությունը պատասխան չուներ: Այսինքն, իրենց նպատակին հասան զուտ 4 տարվա արշավների միջոցով, և հիմա դարակում դրված է այդ զեկույցը: Ալեն Սիմոնյանը 1-2 ամիս առաջ ներկայացրեց, որ քննիչ հանձնաժողովը ոչ լեգիտիմ է, հիմա փորձեց չքմեղանալ, թե՝ գնացեք ծանոթացեք զեկույցին: Մի կարևոր փաստ ասեմ՝ այդ զեկույցը պետք է ստորագրված, մակագրված լինի ԱԺ նախագահի կողմից, իսկ այդ թղթի վրա բացակայում է Ալեն Սիմոնյանի ստորագրությունը:

– 44-օրյա պատերազմի զեկույցի չներկայացնելը կարո՞ղ ենք տեղավորել խաղաղության օրակարգի տրամաբանության մեջ, թեպետ այն տարածելու սահմանափակում էր լինելու, ամեն դեպքում։

– Այդ թեզը, որ խուսափեցին զեկույցը ներկայացնել իբր խաղաղության օրակարգին չվնասելու համար, կարծում եմ, որ այդքան էլ հիմնավոր չէ: Ես արդեն ասեցի պատճառը, որովհետև զեկույցով իշխանությունը չի հասել իր նպատակին: Դեռ ավելին, զեկույցում առկա են որոշ փաստեր, արձանագրումներ, որոնք շատ մեծ հարցականներ էին ստեղծելու հենց իշխանությունների և անձամբ Նիկոլ Փաշինյանի համար:

– Նկատի ունենք, որ զեկույցում կարող են շեշտադրվել 44-օրյային Թուրքիայի ուղիղ մասնակցության հարցը, սիրիացի վարձկաններին հովանավորելը, ինչի պատասխանատվությունը Թուրքիան փորձում է գցել իր վրայից: Իսկ ինչո՞ւ ընդդիմադիր և իշխանական պատգամավորները հետաքրքրություն չեն ցուցաբերում ծանոթանալու զեկույցին: Ի դեպ, ամիսներ հետո ԱԺ նոր ընտրություններ են, կարո՞ղ ենք համարել 44-օրյայի զեկույցի էջը փակված, ինչո՞ւ չէ` զինվորականության դեմ նոր հարձակումների, կամ՝ նրանց դեմ քրեական հետապնդումներն այս պահին ոչ նպատակահարմար։

– Ընդդիմության դեպքում համաձայն չեմ, որ հետաքրքրություն չկա, իսկ իշխանության դեպքում, որքան գիտեմ, պատգամավոր չկա, որ ծանոթացել է: Իսկ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններից զեկույցին ծանոթացել են այն մարդիկ, որոնք անցնող 4 տարիներին անվտանգության և պաշտպանության հարցերի հետ կապված աշխատանք են իրականացրել: Կոնկրետ մեր խմբակցությունը դերաբաշխում ունի բոլոր ոլորտների և հարցերի շուրջ, այսինքն, բոլորն ամեն ինչով չեն զբաղվում:

– 44-օրյա պատերազմին առնչվող քրեական շատ գործերի մասով վաղեմության ժամկետների խնդիր է առաջ գալիս, մասնավորապես, հնչեղություն ստացած, և այդ գործերի դատական քննություններն ընթանում են դռնփակ, ինչի պատճառով հասարակությունն այս դեպքում ևս զրկված է պատերազմի հետ կապված իրեն հուզող հարցերի պատասխանը ստանալուց, թեպետ հարց է՝ կա՞ հասարակական պահանջ 44-օրյա պատերազմի պարտության դրվագային և խորքային պատճառներն իմանալու:

– Կարծում եմ, որ հասարակության մոտ միշտ էլ պահանջը մնալու է ամբողջ ճշմարտությունն իմանալու: Եվ, բնականաբար, այս իշխանության օրոք հնարավոր չի լինելու ամբողջությամբ պարզել ճշմարտությունը՝ և՛ 44-օրյա պատերազմի, և՛ հետագա զարգացումների: Ուստի հանրային մեծ վստահություն ունեցող հանձնաժողովի ստեղծման հարցը մնալու է օրակարգում, վստահ եմ, որ մի օր դա իրականություն է դառնալու: Ինչ վերաբերում է քրեական գործերի վաղեմության ժամկետներին, այո, դատաքննությունների ընթացքում հատկապես զինվորական ոլորտի հարցերում բազմաթիվ դեպքերի շուրջ արդեն իսկ գործում է վաղեմության ժամկետը: Հասկանալի է, որ գրեթե բոլոր զինվորականների առումով իրական իրավական քննության նպատակ չի եղել, այլ քաղաքական հետապնդումների: Եվ այսպիսի անօրինական ընթացքներում իշխանական բռնությունները վերջ տալու համար կարող է վաղեմության ժամկետով զինվորականներից որոշները համաձայնեն ուղղակի գործերը կարճել:

– Քանի որ հիշատակեցինք 44-օրյային Թուրքիայի ուղիղ մասնակցությունը, սիրիացի վարձկաններին հովանավորելու պատասխանատվությունն իր վրայից գցելու թուրքական փորձերի մասին, այս համատեքստում չանտեսենք փաստը, որ վերջերս Թուրքիայի միջոցով Սիրիային հանձնվեցին ՀՀ-ում ցմահ դատապարտված 44-օրյային մասնակից սիրիացի վարձկանները։ Արդյո՞ք սիրիացի վարձկանների հանձնումը զուտ կամ հենց Էրդողանի պահանջն էր, և այս ձևով նա փորձեց իրեն հետաքրքրող ինչ-ինչ խնդիրներ լուծել:

– Իշխանությունը Բաքվում պահվող 4 հայ գերիների վերադարձը և զուգահեռ՝ ցմահ ազատազրկման դատապարտված 2 սիրիացի վարձկանների հանձնումը սիրիական իշխանություններին իրարից տարանջատել: Բայց անզեն աչքով, տարրական գիտելիք ունեցող մարդու համար հասկանալի է, որ նույն օրվա մեջ հայ գերիների տեղափոխումը Հայաստան և նույն օրը հայտարարությունը, որ 2 վարձկանները Թուրքիայի միջոցով փոխանցվել են Սիրիայի իշխանություններին, անհնար է, որ փոխկապակցված չլինեն: Այստեղ ևս իշխանության՝ սեփական քարոզչության շրջանակում ամեն ինչը ներկայացնելու խայտառակ իրողություն կա:

Բաքվի 4 հայ գերիների վերադարձի մասին ներկայացնում է Նիկոլ Փաշինյանը, և մի կես ժամ հետո Արդարադատության նախարարությունը հայտարարություն է տարածում վարձկաններին Թուրքիայի միջոցով Սիրիային փոխանցելու մասին: Անզեն աչքով էլ տեսանելի էր, որ դա Ադրբեջանի և Թուրքիայի պահանջն էր:

Որովհետև 44-օրյային մասնակից 2 իսլամ վարձկանների՝ ՀՀ-ում անազատության մեջ մնալը, Հայաստանն ամեն րոպե կարող էր օգտագործել, և սա առնվազն Բաքվում տեղի ունեցող դատավարությունների ֆոնին՝ ներկայացնելու մարդկության դեմ ուղղված այն հանցագործությունները, երբ ահաբեկչական կազմավորումներին օգտագործել են՝ ընդդեմ Արցախի խաղաղ բնակչության: Այսինքն, այո, անհրաժեշտ էր, որ այս հարցում ևս մաքրվեին, և Թուրքիան ու Ադրբեջանը փորձ արեցին մաքրվել:

Միաժամանակ, այստեղ շատ հատկանշական է Թուրքիայի միջոցով Սիրիայի իշխանություններին փոխանցելը, երբ Հայաստանը Սիրիայի Արաբական Հանրապետության հետ դիվանագիտական հարաբերություններ ունի, դեսպանություն Դամոսկոսում, հյուպատոսություն և այլն: Այսինքն, եթե պիտի հանձնեին, ապա ՀՀ-ն ուներ դիվանագիտական բոլոր խողովակները, որպեսզի դա արվեր ուղիղ՝ Երևան-Դամասկոս բանակցությունների միջոցով: Բայց քանի որ դա տեղի է ունեցել Թուրքիայի միջոցով, սա նշանակում է, որ Թուրքիան անմիջական և շահագրգիռ դեր է ունեցել այս գործողություններում:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company