ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Յօդուածներ

Ես քեզ ծնել եմ, ես էլ քեզ կսպանեմ

10 Հուլիս 2019 ԷԴԻԿ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Պապին էլի անհանգիստ է: Չգիտեմ, նրան կամ ինչ-որ մոծակ է կծել, կամ վատ կանխազգացումներ ունի, որ կարճ ժամանակ անց պատասխան տալու հերթն իրեն է հասնելու: Մենք ավելի հավանական ենք համարում երկրորդ տաբերակը, քանզի օրերս այդ մասին էր խոսում նաև ՀԱԿ-ի խոսնակ Արման Մուսինյանը, որ հյուրընկալվել էր Նվեր Մնացականյանի «Հոծ գիծ» հաղորդաշարին՝ 1in.am-ի եթերում: Ասում էր՝ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո ՀՀ նոր իշխանությունները, իբր, եկել, ամեն ինչ ստուգել են իրենց մոտ ու ոչինչ չեն գտել: «Ես չեմ ասում, որ մեր ժամանակ կաշառակերություն չի եղել առանձին պաշտոնյաների կողմից, բայց, որ ողջ համակարգը թաղված լիներ կաշառակերության մեջ, այդպիսի բան չի հայտնաբերվել»,- մոտավորապես այսպիսի բան ասաց Մուսինյանն ու «մուֆթա տեղը» ք..-ը գցեց ՀԱԿ-ին էլ, պապիին էլ:

Մինչ այս էկզոտիկ թեմայով մեր զրույցը շարունակելը, կուզենայի մի հարց պարզել՝ ինչո՞ւ էր «Նվեր Մնացականյանի մոտ» հաղորդումը վարում ՀՀ վերջին 20-ամյակի իշխանություններից «վառված» մի աղջիկ, որը ոչ հարց տալու և ոչ էլ պատասխանը լսելու շնորհք ուներ: Էլ չեմ խոսում այն մասին, որ նրա «թույն» հարցերն, ասես, Արման Մուսինյանն էր իր հետ բերել ՀԱԿ գրասենյակից: Դատեք ինքներդ: Հյուրին չբարևած՝ աղջիկը հարցնում է. «Պարոն Մուսինյան, մենք հայտնվել ենք մի իրավիճակում, որտեղ արմատական ընդդիմության դերն ստանձնել են այն արտախորհրդարանական ուժերը, որոնցից որոշները վերջին 20 տարիներին, կարելի է ասել, Հայաստանի Հանրապետությունը դանդաղ, բայց հաստատուն քայլերով հասցրել են անդունդի եզրին: Խոսքը մասնավորապես ՀՀԿ-ի և Դաշնակցության մասին է: Ռոբերտ Քոչարյանն էլ, որ նախապես հայտարարում էր, որ կուսակցական համակարգը պետք է կազմաքանդել, այսօր հայտարարում է, որ պետք է կոնսոլիդացնել այս ուժերին: Այս բևեռն, ըստ ձեզ, ներուժ ունի՞ թե՞ ոչ»: Մուսինյանին ի՞նչ էր մնում ասելու, եթե ոչ հայտարարել՝ ի՞նչ եք ասում, ի՞նչ ներուժ, ինչ բան, նրանք այսօր այնքան վատ համբավ ունեն հասարակության «մոտ», որ էլ չասելու:

Հենց այստեղ ես հասկացա, որ պապին մի բանից անհանգիստ է: Այլապես ինչո՞ւ պետք է Արման Մուսինյանն ասեր, թե այն ուժերը, որոնք ծրագրեր կկառուցեն Ռոբերտ Քոչարյանի հետ, դատապարտված են կործանման: Ինչպիսի անամոթություն: Բայց որ արդեն ասել է, հարց է առաջանում՝ տեսնես քանի՞ քաղաքական ուժ կա այսօր Հայաստանում, որ ժամանակին համագործակցել է Լևոն Տեր Պետրոսյանի հետ և չի կործանվել: Պարզվում է՝ բոլորն են կործանվել, բացառությամբ այն ուժերի, որոնք կամ հակադրվել են ՀՀՇ-ական գեղի կլուբին, կամ ճիշտ պահին փախել այնտեղից: Պարոն Մուսինյան, գոնե մեկ-երկու ուժ, որ պապին էր ստեղծել, պահեիք պատմության համար: Դա էլ չեք արել, ախր:

Բայց վերադառնանք մեր էկզոտիկ պատմությանը, որ սկսվեց Արման Մուսինյանի անզգույշ հայտարարությունից, թե, իբր, Ռոբերտ Քոչարյանի կառավարությունից եկել, իրենց ստուգել են և մեկ-երկու կաշառակերության դեպքից բացի, ոչ մի կեղտ չեն գտել: Յա՛ա՛ա՛… Այսինքն պապին մաքո՞ւր է: Եթե դա հենց այդպես է, ապա Ռոբերտ Քոչարյանն այսօր պետք է Լևոն Տեր-Պետրոսյանի աստված հռչակվեր: Բայց դա տեղի չի ունեցել: Ուրեմն, իսկապես, այդ ինչպե՞ս են ստուգել, որ համատարած թալանը, ժողովրդի կրած տանջանքը, փախեփախի աստիճանի հասած արտագաղթը, օրը ցերեկով կատարված հարյուրավոր սպանությունները, իբր Ադրբեջանում կորած ամբողջական գնացքները, շան մսի գնով յուրայիններին սեփականաշնորհած շենքերը, ընդդիմության դեմ իրականացված բռի գործողությունները, թերթերի արգելումը, բանկերից խեղճուկրակ քաղաքացիների վերջին խնայողությունների հափշտակումները և այլն և այլն, չեն տեսել: Ու տեսեք, թե դրանից ինչ է ստացվում: Մուսինյանը, փաստորեն, մեզ նորանոր հիմքեր է տալիս Քոչարյանից դժգոհելու: Պարոն Քոչարյան, ինչո՞ւ այդ ամենը ջրի երես չեք հանել, ինչո՞ւ քաղաքական գնահատական չեք տվել Տեր-Պետրոսյանի հիմնադրած ավազակապետությանը, ինչո՞ւ բանտ չեք նստեցրել ՀՀ առաջին նախագահին, որ նա այսօր իր խոսնակի բերանով լկտիաբար չհայտարարեր, թե ինքը մաս-մաքուր է:

Վարչապետի աթոռին հայտնված Նիկոլ Փաշինյանի անհաջողությունների պատճառներից մեկն էլ, ըստ Մուսինյանի, նախկիններին քննելու գործում ցուցաբերած դանդաղկոտությունն է: Նա շտապեցնում է Փաշինյանին՝ պետք է արագացնել այդ գործընթացը: Ես այս հարցը մի փոքր այլ կերպ կդնեի: Ըստ իս՝ Փաշինյանի մեծագույն սխալը նախկինների քննությունը ոչ ճիշտ տեղից սկսելն էր: Ի վերջո, նրա համար շատ ավելի դյուրին էր առաջինը պատռել հենց Լևոն Տեր-Պետրոսյանի դիմակը, քանզի նույն շկոլայի ներկայացուցիչն է նաև ինքը և քաջատեղյակ է բոլոր այն այլանդակություններին, որոնք կատարվել են ՀՀՇ-ի տխրահռչակ իշխանության տարիներին: Մուսինյանն այսօր հաթաթա է տալիս ՀՀ նոր իշխանություններին՝ եթե տեսնենք, որ սխալ ճանապարհով են գնում, կսկսենք կոշտ քննադատել: Իսկ ո՞րն է ճիշտ ճանապարհը: Ըստ ՀԱԿ խոսնակի՝ ճիշտ ճանապարհը շառուփորձանքն ամեն գնով Լևոն Տեր-Պետրոսյանից հեռացնելն է: Կստացվի՞… Չգիտեմ: Չեմ կարող նաև միանշանակ պնդել, որ Տեր-Պետրոսյանին կձերբակալի հենց Նիկոլ Փաշինյանը, բայց մի բան հաստատ է, որ Նիկոլ Փաշինյանը, իհարկե ոչ առանց Լևոն Տեր-Պետրոսյանի դրդման, սկիզբ է դրել միանգամայն նոր քաղաքական ավանդույթի՝ քաղաքական հաշվարկներով բռնել ու դատել նախկիններին: Հիմա արդեն ամեն ինչ կախված է այն բանից, թե ինչպե՞ս կվարվեն հաջորդ իշխանությունները: Հասկանալի է, չէ՞, որ Փաշինյանի իշխանությունն էլ մի գեղեցիկ օր դառնալու է նախկին:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՍՀԹ առաջնորդական տեղապահի հանդիպումը շ

Անցնող օրերին Սպահանի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տ. Արտաւազդ վրդ. Շարոյեա

31 Հունվար 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Իր նոր տարեշրջանը «Դրօշակը» սկսում է հայության դիմագրաված դժվարին մարտահրավերն

31 Հունվար 2026
31 Յունուար 1986-ի Նահատակները, Ու Պայ

40 տարի առաջ, 31 յունուար 1986-ի գիշերը թրքական ծառայութեան մէջ եղող հայանուն

31 Հունվար 2026
Առաջնորդ Սրբազան Հայրը ընդունեց ՀՅԴ Բ

Հինգշաբթի, 29 Յունուարի, Ազգային Առաջնորդարանին մէջ, ուղեկցութեամբ Արժանապատիւ

31 Հունվար 2026
Առաջնորդ Գեղամ Արք. Խաչերեան ընդունեց

Չորեքշաբթի, 28 Յունուարի երեկոյեան, Արեւմտեան Ամերիկայի Հայոց թեմի առաջնորդ Գե

31 Հունվար 2026
CCAF-ի տարեկան ընթրիքը

Զօրակցութեան պատգամներ եւ պարգեւատրումներ Երեքշաբթի, Յունուար 27-ի երեկոյան,

30 Հունվար 2026
Պրիւքսէլի մէջ տեղի ունեցաւ հանդիսաւոր

ՊՐԻՒՔՍԷԼ, ՊԷԼՃԻՔԱ – Շաբաթ 24 Յունուարին, Պրիւքսէլի «Հայ Տան» մէջ տեղի ունեցաւ

30 Հունվար 2026
ՀՅԴ Բիւրոյի անդամ Լիլիթ Գալստեան այցել

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Բիւրոյի անդամ եւ Հայաստանի Ազգային ժողովի պատգամ

30 Հունվար 2026
Մենք կարող ենք եւ պարտաւոր ենք թօթափել

ՀՅԴ Բիւրոյի անդամ, ՀՀ Ազգային ժողովի պատգամաւոր Լիլիթ Գալստեանի արտասանած խօսք

30 Հունվար 2026
Խմբագրական. Շրջանցումներ Եւ Հիմնական Օ

Հայաստանի Հանրապետութեան բանակի օրը անշուշտ առիթ է մեր զինեալ ուժերէն սահմաննե

29 Հունվար 2026
Հայ դատի հանձնախումբը դատապարտում է հա

Հայ դատի Ամերիկայի Արևմտյան ափի հանձնախումբը խստորեն դատապարտում է «Medicare»

29 Հունվար 2026
Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբի հայտար

Թուրքիայի աջակցությունը արտերկրում իրականացվող հալածանքներին պետք է դադարեցվի

29 Հունվար 2026
Արամ Մանուկյան. Կենդանի քաղաքական ուղե

Վանի ինքնապաշտպանության օրերին Արամ Մանուկյանը ոչ միայն ղեկավարեց զինված դիմադ

29 Հունվար 2026
Ակնարկ. Սպառնալ Եւ Բանակցիլ

Ամերիկեան նաւատորմերու տարածաշրջան ժամանումը առաջին հայեացքով պատերազմի նախաշե

29 Հունվար 2026
ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամներն ու «Հայաստա

Հայոց բանակի կազմավորման 34–րդ տարեդարձի կապակցությամբ, այսօր՝ հունվարի 28-ին

28 Հունվար 2026
ԵԽԽՎ-ում ունեն իրենց առաջնահերթությու

Եթե Ստրասբուրգում ընդունված ԵԽԽՎ «Վեհաժողովի մոնիթորինգի ընթացակարգի առաջընթաց

28 Հունվար 2026
Եւրոպական միութեան տարածաշրջանային քաղ

ՀՀ-ԵՄ յարաբերութիւնների առանցքային հարթակներից մէկը՝ Արեւելեան գործընկերութիւն

28 Հունվար 2026
Մեծի Տանն Կիլիկիոյ Սիսի Կաթողիկոսարան

Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակի սեմին, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան կողմ

28 Հունվար 2026
Դէպի Միջազգային Ամբողջատիրութիւն

Նախորդ դարու իննսունական թուականներուն Խորհրդային Միութեան փլուզումէն ետք, արե

28 Հունվար 2026
1920 թվականի գաղտնի փաստաթուղթը բացահա

Վերջին ամիսներին բազմիցս հղումներ են արվում թուրքագետ, դոկտոր Ռուբեն Սաֆրաստյա

28 Հունվար 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company