ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Արցախ
  • Հարցազրոյցներ

Քաղաքական ուժերը պետք է զերծ մնան կուսակցական նեղ շահերով առաջնորդվելուց

10 Հուլիս 2019 ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցչի պաշտոնում վերընտրված Դավիթ Իշխանյանի հետ «Ապառաժ»-ը զրուցել է Շրջանային ժողովի արդյունքների, Դաշնակցություն-իշխանություն փոխհարաբերությունների, ներքաղաքական իրավիճակի եւ 2020-ին կայանալիք համապետական ընտրություններին Դաշնակցության մասնակցության հարցերի շուրջ:

–Հուլիսի 6-7-ը կայացել է ՀՅԴ Արցախի կառույցի Շրջանային ժողովը: Ժողովն ինչպե՞ս է գնահատել շրջանավարտ Կենտրոնական կոմիտեի գործունեությունը:

– Դաշնակցության ժողովներն ընդհանրապես հետաքրքիր մթնոլորտում են ընթանում: Այդ առումով՝ առավել հետաքրքրական է լինում քննադատությունը եւ բացթողումների ուղղությամբ ծավալված քննարկումները, հատկապես՝ քաղաքական երեւույթների շուրջ: ՀՅԴ Արցախի կառույցի բարձրագույն ժողովն անմասն չէր այն ընդհանուր քննարկումներից, գնահատականներից ու քննադատություններից, որոնք յուրահատուկ են Դաշնակցությանը:

Անցած մեկուկես տարվա գործունեության ընթացքում ՀՅԴ Արցախի կառույցի պատասխանատու մարմինը՝ Կենտրոնական կոմիտեն, բավականին դժվար ժամանակահատվածում է գործել, եւ այդ դժվարությունները բխում էին ստեղծված այն կացությունից եւ մարտահրավերներից, որոնց հաղթահարման ուղղությամբ լուրջ ճիգեր է գործադրել Դաշնակցության Արցախի պատասխանատու մարմինը:

Ընդհանուր առմամբ՝ բավարարված եմ ժողովի ընթացքում հնչած գնահատականներից եւ քննադատություններից, որովհետեւ հենց այդ քննարկումների արդյունքում է ծնվել առաջիկա երկամյակի համար առաջարկների, որոշումների եւ ընդունված բանաձեւերի փաթեթը, որը եւ հանդիսանալու է նորընտիր Կենտրոնական կոմիտեի կողմնորոշիչը քաղաքական օրակարգ եւ ուղեգիծ ձեւավորելու համար:

-Ինչպե՞ս որակվեցին անցած ժամանակաշրջանում Դաշնակցություն-իշխանություն փոխհարաբերությունները:

-Դաշնակցություն-իշխանություն փոխհարաբերությունների հարցը օրակարգի առանցքային կետերից էր: Պետք է արձանագրենք, որ 2007 թվականին Դաշնակցություն-իշխանություն հարաբերությունները առ այսօր էական փոփոխություններ չեն գրանցվել: Առ այդ՝ այս կետի շուրջ քննարկումները ծավալվել են ոչ թե ԿԿ-ի անցած երկու տարիների, այլ վերջին 10-12 տարիներին կառույցի որդեգրած քաղաքական ուղեգծի շուրջ:

Պետք է ասել, որ Դաշնակցություն-իշխանություն փոխհարաբերությունները որոշ առումներով չեն բավարարել կառույցի զանազան շրջանակներին: Ժողովին մասնակից պատվիրակները ներկայացրել են այդ մոտեցումներն ու լուրջ քննադատության արժանացրել հատկապես Դաշնակցության ներկայացուցիչների ներկայությունը իշխանական օղակներում եւ, ընդհանրապես, Դաշնակցության ներկայությունը կառավարման ոլորտում: Սակայն քիչ չէին նաեւ Դաշնակցություն-իշխանություն փոխհարաբերություններում մատնանշված հաջողությունները: Համահայկական մասշտաբով Դաշնակցության կառույցների, ՀՅԴ Արցախի կառույցի եւ Արցախի իշխանությունների համատեղ ջանքերով Արցախի արտաքին քաղաքականության ոլորտում գրանցվել են ակնառու հաջողություններ: Վերաբնակեցման ոլորտում եւս Դաշնակցության աշխարհասփյուռ կառույցների ջանքերով եւ ՀՅԴ Արցախի ԿԿ-ի միջնորդությամբ իրականացվում են լայնածավալ ծրագրեր: Արցախի իշխանությունների եւ Դաշնակցության դիրքորոշումները համահայկական խնդիրների վերաբերյալ համահունչ են: Այդ առումով, ինչպես միշտ ասվել է, Արցախն ու Դաշնակցությունը ռազմավարական դաշնակիցներ են:

-Ժողովի կողմից հրապարակած հայտարարության մեջ անդրադարձ է եղել նաեւ Արցախում տիրող ներքաղաքական իրավիճակին: Ի՞նչ մտահոգիչ երեւույթներ է նկատում Դաշնակցությունը:

-Դաշնակցության համար միշտ էլ գերակա է եղել պետական եւ ազգային շահը: Մենք միշտ առաջնորդվել ենք այդ սկզբունքով, գործել ենք ազգային եւ պետական շահի չխաթարման ուղղությամբ՝ անկախ այն բանից, որ այդ պահին վերելք կամ անկում կունենա կուսակցության վարկանիշը: Այդ իսկ առումով՝ Դաշնակցությունը կարեւորում է ներքաղաքական կայուն եւ համերաշխ մթնոլորտի պահպանումը, ինչն արձանագրվել է նաեւ Շրջանային ժողովում եւ արտացոլվել ժողովի կողմից հրապարակված հայտարարության մեջ: Պետք է արձանագրել, որ վերջին մեկ տարվա ընթացքում տարբեր քաղաքական խմբավորումների, ինչպես նաեւ քաղաքական անհատ գործիչների մոտ նկատելի է կայունությունը խաթարող գործունեության ծավալում, որը չի բխում մեր ընդհանուր ազգային եւ պետական շահերից:

Կուսակցական շինարարության անվան տակ քաղաքական գործիչներ եւ որոշ ուժեր ժամանակից շուտ սկսել են 2020 թվականին կայանալիք համապետական ընտրությունների նախապատրաստական աշխատանքները եւ քարոզարշավը: Մենք անցյալում առիթ ենք ունեցել հայտարարելու, որ Արցախի Հանրապետությունում վաղօրոք մեկնարկած քաղաքական զարգացումներն իրենց մեջ պարունակում են վտանգավոր երեւույթներ, որոնք կարող են խաթարել եւ լուրջ հարված հասցնել մեր ընդհանուր միասնությանը:

Մասնավորապես ուզում եմ անդրադառնալ Սամվել Բաբայանի եւ նրա թիմակիցների կողմից ծավալած խաբուսիկ քաղաքական գործընթացներին, որոնք սահմանադրական բարեփոխումների նախաձեռնության, օրենսդրական առաջարկների ներկայացման եւ հանրաքվեի անցկացման միջոցով միտում ունեն խաթարելու մեր ներքին քաղաքական միասնությունը: Այդ գործընթացը խաթարում է նաեւ Հայաստան-Արցախ միասնությունը:

Սամվել Բաբայանի ու նրա թիմակիցների կողմից այդ վտանգավոր մտադրությունները ներկայացվում են որպես Արցախը Հայաստանին միավորելու, այսպես ասած՝ նոր մոտեցում, սակայն խորքում նրանց կողմից որդեգրած գործընթացը լուրջ վտանգներ է պարունակում՝ անկախ պետականության հաստատման եւ Մայր հայրենիքին՝ Հայաստանին վերամիավորվելուն ուղղված ռազմավարությանն ու մարտավարությանը:

Այստեղ նկատելի է նաեւ քաղաքական տարբեր բանսարկություններով ժողովրդի զանազան շրջանակներին կեղծ օրակարգ առաջարկելու, այլ ոչ թե ճշմարիտ մոտեցումներով հանրությանը համապատասխան տեսակետների եւ քաղաքական մոտեցումների շուրջ համախմբելու իրողությունը:

Այդ ամենին մենք ուշի-ուշով հետեւում ենք, եւ այդ հարցերին անդրադարձել ենք նաեւ մեր բարձրագույն ժողովում՝ ընդգծելով, որ հիմնական հարցերի շուրջ միասնության ու ներքին համախոհության մթնոլորտի առկայությունը մեզ համար գերակա է: Այդ առումով՝ Դաշնակցության Արցախի կառույցն իր բոլոր ջանքերն ուղղելու է միասնական օրակարգի ձեւավորմանը եւ ներքաղաքական դաշտում կայունության ապահովմանը:

–Ժողովը հանձնարարել է նորընտիր Կենտրոնական կոմիտեին՝ բազմակողմանի բանակցություններ սկսել ազգային միասնական օրակարգի հիման վրա նախագահի համաձայնեցված թեկնածու առաջադրելու շուրջ: Ի՞նչ պատկերացումներ ունի Դաշնակցությունը միասնական օրակարգ ասելով:

-Յուրաքանչյուր քաղաքական ուժ պետք է ունենա ազգային միասնական օրակարգի իր տեսլականը եւ այդ ուղղությամբ որդեգրած վարքագիծ: Գնահատելով Արցախի ներքին կացությունը, արտաքին մարտահրավերներն ու աշխարհաքաղաքական զարգացումները, մեզ համար հրամայական է դառնում պետական եւ ազգային շահերի գերակայությամբ միասնական օրակարգի ճշտումը: Այդ դիտանկյունից հարցին նայելով՝ իշխանության լծակներին տիրանալու մոլուցքով տարված քաղաքական ուժերը պետք է մտածեն, թե այդ մոլուցքն ուր կարող է հասցնել մեր հասարակությանը:

Մենք դեմ չենք մրցակցային պայքարին, սակայն կան պահեր, երբ պայքարի ընթացքում կորուստների չափն այնքան մեծ է լինում, որից հետո ձեռք բերված հաջողությունը արժեզրկվում է: Մենք տեսնում ենք տրոհման, համախոհության եւ միասնական մթնոլորտի խաթարման վտանգ: Այդ իսկ պատճառով՝ Շրջանային ժողովը, ճշտելով միասնական օրակարգի սահմանները, հանձնարարել է Կենտրոնական կոմիտեին՝ ազգային միասնական օրակարգի շուրջ ստեղծված համախոհության հիման վրա առաջադրել նախագահի համաձայնեցված թեկնածու:

Առաջիկա ամիսներին մենք բանակցություններ կվարենք Արցախի տարբեր քաղաքական ուժերի հետ՝ նախ համաձայնեցնելու միասնական օրակարգը, ապա քննարկելու նախագահի համաձայնեցված, միասնական թեկնածուի հարցը: Փուլ առ փուլ մենք կներկայացնենք բանակցությունների արդյունքները: Իսկ բանակցությունների արդյունքների հիման վրա աշնանը կհրավիրվի արտահերթ Շրջանային ժողով՝ ՀՅ Դաշնակցության կողմից ԱՀ նախագահի թեկնածու առաջադրելու հարցը որոշելու համար:

–Առաջիկայում տեղի են ունենալու տեղական ինքնակառավարման մարմինների, նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ: Ինչպիսի՞ն է լինելու Դաշնակցության մասնակցությունն այդ ընտրություններին:

-Առաջիկա ՏԻՄ ընտրությունները մենք համարում ենք 2020 թվականին կայանալիք համապետական ընտրությունների առաջին փուլ, նախերգանք: Մենք այն համոզմանն ենք, որ քաղաքական ուժերը պետք է զերծ մնան կուսակցական նեղ շահերով առաջնորդվելուց: Քաղաքական ուժերը պետք է ունենան այն միտումը, որ գալիք ընտրություններից հետո Արցախի Հանրապետությունն ավելի ուժեղացած եւ ամրապնդված քաղաքական համակարգով է օժտված լինելու: Իսկ ժողովուրդը պետք է համոզված լինի, որ յուրաքանչյուր ընտրության արդյունքում մենք ավելի հեշտությամբ եւ պատրաստակամությամբ կկարողանանք հաղթահարել մեր երկրի առջեւ ծառացած մարտահրավերները: Թե՛ ՏԻՄ, թե՛ նախագահական եւ թե՛ խորհրդարանական ընտրությունների արդյունքում պետք է շահի պետությունը, պետք է շահի երկիրը եւ ժողովուրդը: Դաշնակցությունն ամեն պարագայում մասնակցելու է յուրաքանչյուր համապետական ընտրությունների. այդ ուղղությամբ թող փարատվեն բոլոր կասկածներն ու երկմտությունները: Մենք՝ որպես Արցախի ներքաղաքական կյանքում ազդեցիկ եւ գործունյա քաղաքական ուժ, մեր ասելիքն ունենք: Այդ հարցում թող ոչ ոք կասկածներ չունենա:

Դավիթ Իշխանյանի հետ զրուցել է Լուսինե Թեւոսյանը

aparaj.am

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ալիևը լավ գիտի, որ Սևանա լիճը հայկական

Օրերս Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի 80-ամյակին նվիրված միջոցառմա

07 Նոյեմբեր 2025
Պրիւքսելէն Սեւանայ լիճ եւ անդին

“The truth only hurts when you want to believe a lie.” «Ճշմարտութիւնը ցաւ կը

07 Նոյեմբեր 2025
Գործ ունենք ուրացողի հետ

Նոյեմբերի 6-ին Հրապարակ TV-ի Հինգշաբթի հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ Հայաստանի ԳՄ

07 Նոյեմբեր 2025
Նախիջևանը համաթուրանական եւ գլոբալ ծրա

Իչպես հայտնի է, 1921 թ. Մոսկվայի և Կարսի պայմանագրերով Հայաստանից ապօրինաբար օ

07 Նոյեմբեր 2025
Սա աղետ է, որը պատմական, քաղաքագիտական

Օրերս ԱԺ-ում ՔՊ-ական պատգամավոր Թագուհի Ղազարյանը «Շողակաթ» հեռուստաընկերությա

06 Նոյեմբեր 2025
Իշխանությունն ամեն գնով ուզում է հաղթե

Քարոզարշավը հոկտեմբերի 22-ից է սկսվել, բայց ՔՊ-ն` իրեն բնորոշ ոճով, վաղուց է բ

06 Նոյեմբեր 2025
ՀՅԴ ՀԵՄ ակցիան՝ կառավարության շենքի դի

ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության անդամներն այսօր, նոյեմբերի 6-ին ակցիա են

06 Նոյեմբեր 2025
Փանթուրանիզմ. Հայը Եւ Միւսները

Մտածե՛լ վաղորդայններու մասին, նայի՛լ մաշեցնող վէճերէ եւ պայքարներէ անդին: Այս

06 Նոյեմբեր 2025
Որպէսզի յաղթահարւի ազգակործան սպառնալի

Որեւէ երկրի ազգային թէ՛ պետական կայունութիւնը կամ անկայունութիւնն պայմանաւորւա

06 Նոյեմբեր 2025
Հայ Օգնութեան Միութեան հիմնադրութեան 1

ՀՕՄի խորհրդաժողովին մասնակցողները Հայ Օգնութեան Միութեան հիմնադրութեան 115ամե

06 Նոյեմբեր 2025
Եկեղեցական կառույցի կազմալուծումը. բռն

Վերջին մեկ տարվա ամենաքննարկվող թեման Նիկոլ Փաշինյանի իշխանության կողմից ահաբե

06 Նոյեմբեր 2025
Պաշտօնական կողոպուտը որքա՞ն կրնայ շարո

Միացեալ Նահանգներու քաղաքատնտեսական բեմին վրայ վերջին շաբաթներու զարգացումները

05 Նոյեմբեր 2025
Get Lost!

Գրած եմ քանիցս, որ Սեւանն ու ազերիներու վերադարձը ՀՀ սահմաններէն ներս հարցեր ե

05 Նոյեմբեր 2025
Պաքուի Մէջ Կը Դատուի Հայաստանը

31 հոկտեմբեր 2025-ին Պաքուի մէջ աւարտեցաւ Արցախի Հանրապետութեան ռազմաքաղաքական

05 Նոյեմբեր 2025
Ի՞նչ հարված ստացավ Հայաստանը Ացախը հան

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ Արցախը հայության ազգային ինքնության բաղկացուցիչն է՝ որպես հայր

05 Նոյեմբեր 2025
Հինգ Տարի Առաջ` Այսօր. Շուշիի Պաշտպանո

2020-ի Շուշիի պաշտպանութեան մարտերուն նահատակուեցան հալէպահայ երիտասարդներ Յար

05 Նոյեմբեր 2025
Բաքվում Եվրոպայի ռաբբիների համագումարի

Անցած շաբաթ տեղի ունեցավ նշանակալի զարգացում, որում ներգրավված էին Ադրբեջանը,

04 Նոյեմբեր 2025
Գործարքային գիտելիք, հացով պայմանավորվ

Այսօր հայ իրականության մեջ ամեն պահի բախվում ես նույն խնդրին, երբ կրթությունը

04 Նոյեմբեր 2025
Խաղաղությունը հնարավոր է, երբ կա արժան

Ի՞նչ է նշանակում համաձայնություն տալ փաստաթղթի, որտեղ չկա գեթ մեկ կետ, որը կսա

04 Նոյեմբեր 2025
Ղարաբաղեան հիմնախնդրի միջազգայնացման ն

Երբ պատրաստում էինք այս յօդուածը, նկատեցինք, որ հետաքրքիր զուգադիպութեամբ, ուղ

04 Նոյեմբեր 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company