Իշխանությունն ամեն գնով ուզում է հաղթել Վաղարշապատում
06 Նոյեմբեր 2025
Քարոզարշավը հոկտեմբերի 22-ից է սկսվել, բայց ՔՊ-ն` իրեն բնորոշ ոճով, վաղուց է բռնաճնշումների դիմել, մարդկանց վախի մթնոլորտում են պահում։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Հաղթանակ» դաշինքի Վաղարշապատի համայնքապետի թեկնածու Սևակ Խաչատրյանը։
«Մարդիկ խույս են տալիս կադրում երևալուց, ով աջակցում է «Հաղթանակ» դաշինքին, աշխատանքից ազատում են։ Բայց ՔՊ-ն հավերժ չէ, հետո չեն կարողանալու նայել իրար աչքերի մեջ։ ՔՊ-ն շանս չունի, մի քանի նախարար՝ ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանի ձեռքը բռնած, էջմիածնով ման են տալիս, իրենք իրենց ծափ են տալիս», – մեկնաբանեց Վաղարշապատ համայնքի թեկնածուն։
Խաչատրյանի խոսքով, իշխանությունն ամեն գնով ուզում է հաղթել Վաղարշապատում, որ ցույց տան՝ իբր վստահություն ունեն, մատի փաթաթան սարքեն, թե էջմիածնեցիները համաձայն են Եկեղեցու դեմ պայքարին․ «Եթե քվեարկում եք ՔՊ-ի թեկնածուի օգտին, ջուր եք լցնում ՔՊ-ի ջրաղացին, համաձայնություն եք տալիս հարձակվել Եկեղեցու վրա»։
Մանրամասները՝ տեսանյութում
