ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բյուրո
  • Հարցազրույցներ

Սա աղետ է, որը պատմական, քաղաքագիտական գնահատական ունի՝ բոլշեւիզմ

06 Նոյեմբեր 2025

Օրերս ԱԺ-ում ՔՊ-ական պատգամավոր Թագուհի Ղազարյանը «Շողակաթ» հեռուստաընկերությանը հանրային հեռարձակողի լիցենզիայից զրկելու վերաբերյալ քննարկման ժամանակ ասել էր՝ ինչո՞ւ պետք է Հայ Առաքելական եկեղեցին առանձին հեռուստաալիք ունենա, իսկ մյուս կրոնական կազմակերպությունները՝ ոչ, ինչը հանրության կողմից միանշանակ չի ընդունվել:

Aravot.am-ը թեմայի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանից:

Հարցրինք՝ արդյոք ՔՊ-ական պատգամավորի դիտարկումը տեղին է, երբ Հայ Առաքելական եկեղեցու հատուկ կարգավիճակը ամրագրված է ՀՀ Սահմանադրության մեջ: «Ձեր հարցն ինձ ստիպում է Քաղաքացիական պայմանագիրը ներկայացնող որոշ պատգամավորների համար օրենսդրական լիկբեզ ապահովել։ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ոչ թե սովորական կրոնական կազմակերպություն է, այլ՝ ազգային եկեղեցի։ Եվ նրա բացառիկությունն ամրագրված է ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածում, որտեղ մասնավորապես ասվում է. «Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում»:

Պետության և եկեղեցու հարաբերությունները կարգավորվում են նաեւ «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքով, որի մի շարք հոդվածներում եւս տարանջատված են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին՝ որպես ազգային եկեղեցի եւ առհասարակ կրոնական կազմակերպությունները։

Վերոհիշյալ օրենքով եւս «․․․ հայ ժողովրդի հոգեւոր կյանքում եկեղեցու դարավոր հոգեւոր փորձն ու ավանդույթները, Հայաստանյաց Առաքելական Եկեղեցին ճանաչվում է որպես հայ ժողովրդի ազգային եկեղեցի, նրա հոգեւոր կյանքի շինության ու ազգապահպանման կարևոր պատվար․․․․»։

Սույն օրենքի հոդված 17-ում ի թիվս մի շարք հաստատումների, նաեւ ամրագրված են՝ եկեղեցու եւ պետության տարանջատումը, ազգային եկեղեցու մենաշնորհությունը, նրա կողմից իրականացվող մի շարք առաքելությունների իրագործման խոչընդոտման արգելքը։ Օրենքով միայն Հայ Առաքելական եկեղեցուն է վերապահված պետական կրթական հաստատություններում հայ ժողովրդի հոգևոր կրթությանն ու նրա բարոյական կատարելագործմանը նպաստող ծրագրերի իրականացումը։

Ի դեպ, օրենքով «Հայաստանյաց Առաքելական Եկեղեցին որպես ազգային եկեղեցի, որը գործում է նաև հանրապետության տարածքից դուրս, ենթակա է Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը` միջազգային իրավական նորմերի սահմաններում»,-նշեց պատգամավորը:

Լիլիթ Գալստյանն ընդգծում է. « Հայ Առաքելական եկեղեցին դասելով այլ կրոնական կազմակերպությունների շարքին՝ դիտավորությամբ, տգիտությամբ կամ գիտակցաբար ու դավադրաբար, նվաստացնում են Հայ առաքելական եկեղեցու դարավոր դերակատարությունն ու հայ ժողովրդի պատմության 1700 տարիների ընթացքում նրա ունեցած բացառիկ դերակատարությունը։ Իշխանական պատգամավորների այս խոսույթը տեղավորվում է Հայ Առաքելական եկեղեցին թիրախավորելու վրեժխնդիր ձեռագրի մեջ, մեզ հայտի 1937 թվի հանգույն․․․Այսպիսի հալածանքներ մեր եկեղեցու պատմական ընթացքում թողել էին թուրք քոչվորները, մոնղոլ-թաթարներն ու բոլշեւիկները ․․․»:

Պատգամավորի ձեւակերպմամբ, Հայ Առաքելական եկեղեցու դեմ արշավն ավելին է, քան Հայ եկեղեցու նկատմամբ ասպատակությունը. «Սա ուղիղ հարված է մեր ժողովրդին, նրա ամենահզոր ազգային ինստիտուտին եւ պարզապես մեր ինքնությանը, միասնականությանը։ Սա թշնամու ձեռագիր է ու թշնամական պատվեր՝ ավելի թուլացնել պատերազմի վերքերը չսպիացրած հայ հասարակությանը։ Իսկ ինչ վերաբերվում է «Շողակաթին», այն այս շղթայի թույլ օղակներից մեկն է։ Ավելի քան ակնհայտ է, որ հանրային հեռարձակողների թիվը՝ այն էլ կոնկրետ կրթամշակութային ուղղության ալիքի փակման թիրախում «Շողակաթն» է եղել։ Նախագծի հեղինակ Թագուհի Ղազարյանն անթաքույց հանրային եթերից հայտարարել է, որ այդ նախագիծն ուղղված է հենց «Շողակաթի» փակմանը։ Այս տեսակետը կիսում է ողջ ՔՊ-ն, սա քաղաքական- արժեհամակարգային որոշում է, ավելի շուտ՝ դատավճիռ ընդդեմ եկեղեցու:

Ընդ որում, «Շողակաթն» ու եկեղեցին Քաղաքացիական պայմանագրի թիրախում էին վաղուց․ տարբեր ՔՊ-ականներ այն փակելու կամ նսեմացնելու կոչեր պարբերաբար հնչեցրել են։ Նրանք այնքան կուրացած են հակաեկեղեցական պայքարով, որ առհասարակ փակեցին հանրային ծածկույթ ունեցող կրթամշակութային ալիքը։ Սա աղետ է, որը պատմական, քաղաքագիտական գնահատական ունի՝ բոլշեւիզմ։ Հավանաբար սրանց պատկերացրած իրական Հայաստանում «հորս արեւ քեֆ ենք անումն» է հոգևոր-մշակութային հավատամքը»։

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company