Բակո Սահակյանի ուղերձը Արցախի բարեկամներին
11 Հոկտեմբեր 2019 ԱՀ նախագահ Բակո Սահակյանի ուղերձը հոկտեմբերի 11-ին Ստեփանակերտում մեկնարկած Արցախի բարեկամների համաժողովին.«Այսօրվա միջոցառումը յուրահատուկ է, թե բովանդակության, թե մասնակիցների առումով: Ժողովրդավարական սկզբունքների եւ մարդասիրական արժեքների նվիրվածությամբ տարիներ շարունակ քրտնաջան աշխատանքներ են տանում՝ ուղղված Արցախի սատարմանը, միջազգային տարբեր հարթակներում մեր երկրի մասին փաստացի տեղեկատվության ներկայացմանը, երկկողմ հարաբերությունների զարգացմանը, Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանը: Մենք երախտապարտ ենք ձեզ այս ամենի համար եւ բարձր ենք գնահատում ձեր առաքելությունը եւ ուրախ ենք, որ ունենք ձեզ նման ընկերներ եւ բարեկամներ:
Այս համատեքստում կարեւոր է եւս մեկ անգամ ներկայացնել Արցախի Հանրապետության պետակաշինության տեսլականը եւ մեր արտաքին քաղաքական հրամայականը, ինչը յուրահատուկ ուղենիշ է հանդիսանում ձեր յուրահատուկ աշխատանքում: Անկախ, ինքնիշխան եւ հզոր պետություն կերտելը եղել եւ մնում է մեր պետականաշինության հիմքը, որի հենասյուներից են Հայաստանի եւ Սփյուռքի մեր եռամիասնությունը եւ ժողովրդավարական արժեքների եւ սկզբունքների լինելը:

Մեզ համար կարեւորագույն հրամայական է Արցախի անվտանգության լիարժեք ապահովումը բոլոր հարթություններում: Անվտանգության խնդիրներն առաջնային են նաեւ բանակցային գործընթացում: Մենք կողմակից ենք Ադրբեջանի հետ մեր հարաբերությունների խաղաղ կարգավորմանը բանակցային սեղանի շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո: Այստեղ լուրջ հաջողությունների գրանցումը անհնարին է առանց բանակցային գործընթացի լիարժեք ձեւաչափի վերականգնման Արցախի լիիրավ մասնակցությամբ:
Ակնհայտ է, որ Արցախի ճակատագիրը չի կարող որոշվել առանց նրա մասնակցության եւ մեզ համար չի կարող լինել վերադարձ անցյալ: Արցախի քաղքականության արտաքին քաղաքականության հիմքում շարունակում է մնալ հավասարակշռվածության եւ բազմաուղղվածության սկզբունքները: Մեզ համար հրամայական է հավասարապես բարիդրացիական հարաբերությունների պահպանում ն ինչպես Եվրոպայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, այնպես էլ տարածաշրջանային պետությունների: Անելիքներն ու խնդիրները բազմազան են, բայց միանգամայն իրատեսական: Համոզված եմ, որ մեզ հաջողվելու է արդյունավետորեն լուծել դրանք եւ այս ճանապարհին հատուկ նշանակություն ունի նման միջոցառումների անցկացումը»: