ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Ասուլիսներ

Հայրենադարձ ընտանիքների ամենամեծ խնդիրը աշխատանք գտնելն է

08 Հուլիս 2020 Այսօր՝ հուլիսի 8-ին, ՀՅԴ «Սիմոն Վրացյան» կենտրում տեղի ունեցավ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի «Հայրենադարձների» հանձնախմբի մամուլի ասուլիսը:

Հանձնախմբի համակարգողներ Սիմոն Գաֆալյանը և Ժիրայր Բյոջեքյանը ներկայացրեցին ստեղծված իրավիճակում Հայաստանում ապրող հայրենադարձների խնդիրները, Հայ Յեղափոխական Դաշնակցության կողմից իրականացվող ծրագրերը։ Բանախոսները անդրադարձան նաեւ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից իրականացվող ծրագրերին և բացթողումներին։

«Կազմակերպել ենք հայրենադարձ ընտանիքների հետ հինգ հանդիպում, կենտրոնացել ենք առողջապահական, կրթական, բանկային խնդիրների վրա»,- լրագրողներին ասաց ՀՅԴ Գերագույն մարմնի հայրենադարձների հանձնախմբի համակարգող Ժիրայր Բյոջեքյանը՝ հավելելով, որ իրենք առավելապես խորհրդատվական, ոչ թե հայրենադարձություն կազմակերպող մարմին են:

«Հանդիպում կազմակերպել ենք IT ոլորտի մեր հայրենակիցների հետ, փորձել ենք հայրենադարձ այդ մասնագետներին մասնակից դարձնել մեր աշխատանքներին: Հենց այդ ոլորտի աշխատանքների հայտարարություններ ենք ամենաշատը տեղադրում մեր ֆեյսբուքյան էջում», – ասաց բանախոսը:

«Մեր ստացած բոլոր նվիրատվություններն ամբողջությամբ փոխանցել ենք զինծառայողների վերականգնողական
կենտրոնին»,- ասաց Ժիրայր Բյոջեքյանը:

Նա միաժամանակ տեղեկացրեց, որ պատրաստակամ են իրավաբանական անվճար խորհրդատվություն տրամադրել հայրնեադարձ բոլոր այն ընտանիքներին, որոնք, Հայաստան վերադառնալով, այս կամ այն խնդրին կբախվեն:

Բանախոսի տեղեկացմամբ՝ ամենամեծ խնդիրը, որին հաճախ հանդիպում են հայրենադարձ ընտանիքները, աշխատանքի հարցն է:

«Բոլորս գիտենք, որ նույնիսկ ՀՀ քաղաքացին աշխատանքի խնդիր ունի: Նույն իրականության մեջ փորձում ենք նրանց համար ամեն ինչ անել», – նշեց դաշնակցական գործիչը:

Անդրադառնալով կորոնավիրուսով պայմանավորված առաջ եկած խնդիրներին՝ Ժիրայր Բյոջեքյանը նշեց, որ այս ընթացքում ՀՅԴ Գերագույն մարմնի հայրենադարձների հանձնախումբը սննդամթերքով է ապահովվել 220 ընտանիքի, այդ թվում՝ ոչ միայն հայրնեադարձների, այլ ՀՀ քաղաքացիների և Հայաստանում գտնվող օտարազգի ուսանողների:

Նա նաև տեղեկացրեց՝ եղել է մի բարերար, ով պատրաստակամություն է հայտնել վճարել Շուշիում բնակություն հաստատող 5 հայրենադարձ ընտանիքի 5 տարվա բնակարանային վարձը: Առայժմ այդպիսի մեկ ընտանիք է ցանկություն հայտնել բնակվելու Արցախում:

«Հայրենադարձ ընտանիքները մեզ բազմաթիվ շնորհակալական խոսքեր են ասում, որովհետև Հայաստանում հարազատ չունենալով՝ նրանք միշտ մեզ են դիմում», – ասաց Սիմոն Գաֆալյանը:

Նա նշեց, որ այդ մարդկանցից շատերը հաճախ հազիվ ի վիճակի են լինում հանապազօրյա հաց վաստակել և փոքրիկ բիզնես հիմնելու ճանապարհին բազմաթիվ բյուրոկրատական դժվարությունների են հանդիպում: Սա նրանց թևաթափ է անում:

«Պետք է պայմաններ ստեղծվի, որ յուրաքանչյուր մարդ ցանկանա գալ Հայաստան, իսկ եկողն էլ՝ չգնա»,- ասաց Սիմոն Գաֆալյանն ու շեշտեց, որ Հայաստանում հայրենադարձության օրենքը հստակ չէ. «Ինձ հարցնում են՝ հարենիքի մեջ սեւ ու սպիտակ հայը ո՞րն է, դրսի ու ներսի հայը ո՞րն է: Ասֆալտին փռելով՝ երկիր չի շտկվի, մենք ունեցանք վարչապետ, որը դարձավ մեր բոլորի ընտանիքի հայրը, ուրեմն լավ, թե՝ վատ միավորի՛ր զավակներիդ, որ ցանկանան գալ Հայաստան»,- ՀՀ վարչապետին հռետորական կոչով դիմեց բանախոսն ու հավելեց, որ այս ընթացքում հաճախ են սփյուռքից մտահոգված հայրենակիցներն իրեն հարցնում, ի վերջո այս ամենի վերջն ի՞նչ է լինելու. «Ինձ հարցնում են, այս ի՞նչ է կատարվում հայրենիքում, մյուս կողմից էլ այս կորոնավիրուսն է մարդկանց մեջ հուսահատություն առաջացնում։ Մենք հաճախ ենք ասում համեցե՛ք Հայաստան, սա մեր երկիրն է ու մենք պետք է տեր կանգնենք մեր երկրին, մեր հողին, բայց մարդիկ մտահոգվում են, ասում են, եթե բիզնես դնեմ ապահովագրվա՞ծ եմ»,- ասաց Ս. Գաֆալյանն ու հստակեցրեց. «Անվստահության հարց կա»։

Բանախոսի փոխանցմամբ սփյուռքին այսօր առավել մտահոգում է տարածաշրջանի պայթյունավտանգ իրավիճակը. «Ամեն գնով հարմար առիթին ու հարմար պահին են սպասում, որ աշխարհի խառը իրավիճակում Հայաստանի հետ վարվեն այնպես, ինչպես 100 տարի առաջ»։

Մանրամասները՝ տեսանյութում

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Տեղի ունեցավ ՀՅ Դաշնակցության ղեկավար

ՀՅԴ Բյուրոյի հրավերով փետրվարի 19-20-ին Երեւանում տեղի ունեցավ ՀՅ Դաշնակցությա

21 Փետրվար 2026
Համազգայինի «Վահէ Սէթեան» հրատարակչատո

Այս առիթով 2026 տարին յայտարարուած է 95-ամեակի տարի: 95-ամեակի նախաձեռնութիւնն

21 Փետրվար 2026
Հայ Դատը Քոնկրեսական Վալատաոյի Հետ Քնն

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբի ատենապետ Օշին Յարութիւնեան եւ գործադ

21 Փետրվար 2026
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՅԴ

Փետրվարի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց

20 Փետրվար 2026
Վահան Հովհաննիսյանի 70-ամյակին նվիրված

Փետրվարի 19-ին Հայաստանի կինոգործիչների միության տանը (Կինոյի տուն) տեղի ունեց

20 Փետրվար 2026
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խ

Սիրելի' հայրենակիցներ 38 տարի առաջ Ստեփանակերտում հրավիրվեց ԼՂԻՄ ժողովրդակա

20 Փետրվար 2026
Վաշինգտոնում Ալիեւի թիկնապահները յարձա

Ալիեւի թիկնապահները յարձակուեցին խաղաղ ցուցարարների վրայ Թրամփի «Խաղաղութեան Խ

20 Փետրվար 2026
Արցախյան շարժումը մեր 3–րդ հանրապետութ

Արցախյան շարժումը ո՛չ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է սկսել, ո՛չ էլ նրա քաղաքակա

20 Փետրվար 2026
Խմբագրական. Սումկայիթէն Արցախ` Անցնելո

Պարզ է, որ Պուտափեշտը գումարային գործարքներու շրջանակներուն մէջ քաջ գիտնալով ո

20 Փետրվար 2026
Հայաստանում իշխանությունը վերածվել է ք

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ե

20 Փետրվար 2026
Արցախեան Շարժման 38-Ամեակ. Արցախի Հայո

Արցախի հայութիւնը 38 տարի առաջ որոշեց դուրս գալ Ազրպէյճանի կազմէն եւ Հայաստանի

20 Փետրվար 2026
Գանատայի Հայ Դատի յանձնախումբը նամակ մ

Գանատայի Հայ Դատի յանձնախումբը նամակ մը յղած է Գանատայի արտաքին գործոց նախարար

19 Փետրվար 2026
Բախտորոշ ու արժանապատիւ ընտրութիւնը

Դեռ մինչեւ 2020-ի արցախեան դաւադրեալ պատերազմ, «Արցախը Հայաստան է եւ վերջ» ու

19 Փետրվար 2026
Տեղի ունեցավ «Հայ ուսանողությունն Արցա

Փետրվարի 18-ին տեղի ունեցավ «Հայ ուսանողությունն Արցախի համար» ուսումնասիրությ

19 Փետրվար 2026
Խմբագրական. Փոքր պետութիւններու մեծ փո

Անցեալ շաբաթ երկու զարգացումներ տեղի ունեցան, որոնք բոլորս, — կամ առնուազն այն

18 Փետրվար 2026
Ակնարկ. Փետրւարի 18-ը. Երբ օտարը ներս

1921-ի փետրւարի 18-ը պատմութեան մէջ մնաց որպէս պահ, երբ հայ ժողովուրդը փորձեց

18 Փետրվար 2026
Փետրուարեան Ապստամբութիւնը. Ազատութեան

Փետրուարեան ապստամբութեան 105-ամեակ: Հայ ժողովուրդի պատմութեան մէջ Փետրուար

18 Փետրվար 2026
«Մահ Կամ Ազատութիւն»

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան օրուան յապաղած տօնակատարումներու մթնոլորտին մէջ,

18 Փետրվար 2026
ՀՅԴ Բիւրոյի անդամ Լիլիթ Գալստեան Համազ

Համազգայինի Արեւմտեան Ամերիկայի Շրջանային վարչութիւնը շաբաթ Յունուար 31ի առաւօ

18 Փետրվար 2026
Խմբագրական. Փետրուարեան Դասերը

Փետրուար ամիսը եռախորհուրդ նշանակութիւն ունի, միեւնոյն առանցքով: Նախ կը նշուի

18 Փետրվար 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company