Ոստիկանները անհամաչափ ուժ կիրառեցին
24 Դեկտեմբեր 2020
Բողոքի գործողությունները շարունակվելու են այնքան ժամանակ, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը վարչապետ է և դավաճան ռեժիմը շարունակում է զբաղեցնել իշխանությունը․ ասաց ՀՅԴ անդամ Քրիստինե Վարդանյանը՝ ՀՅԴ կազմակերպած անհանզանդության ակցիայի ժամանակ, որն ընդհատեցին ոստիկանները՝ բռնի ուժով բերման ենթարկելով ցուցարարներին։
«Երևի Ոստիկանությանը հրահանգված է ամեն գնով լռեցնել բողոքի ձայն բարձրացնողներին»,-ասաց Քրիստինե Վարդանյանը։
Նա փաստեց, որ ոստիկանները անհամաչափ ուժ կիրառեցին, որի հետևանքով վնասվածք է ստացել բաժին տեղափոխված՝ ակցիայի մասնակիցներից մեկը։
«Բազմաթիվ մարդիկ տեղափոխվել են տարբեր բաժիններ, մենք էլ մնացել ենք հրապարակում՝ շուրջօրյա նստացույց իրականցնող ցուցարարների հետ»,-ասաց Քրիստինե Վարդանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․
https://youtu.be/6HsKBtnf2mU