ՀՅԴ ԳՄ անդամ Աշոտ Սիմոնյանի ձերբակալումը ճանաչվեց ոչ իրավաչափ
29 Դեկտեմբեր 2020
Քիչ առաջ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք մարաշ նստավայրում ավարտվեց դատական նիստը, որի որոշմամբ ոչ իրավաչափ ճանաչվեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Աշոտ Սիմոնյանի ձերբակալումը և նա ազատ արձակվեց։
Նշենք, որ Աշոտ Սիմոնյանին բերման էին ենթարկել ՀՀ Ազգային ժողովի շենքի մոտ դեկտեմբերի 28-ին տեղի ունեցած ակցիայի ժամանակ։