ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բիւրօ
  • Հայ դատ

Ամփոփագիր Հայ դատի գրասենյակների և հանձնախմբերի կողմից կատարված հիմնական աշխատանքների

30 Դեկտեմբեր 2020

(17-30 դեկտեմբեր 2020թ․)

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի Կենտրոնական գրասենյակը պարբերաբար հրապարակում է Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների գործունեության ամփոփագրեր, որոնք լրատվամիջոցներին, հասարակական լայն շրջանակներին, մասնագիտական ու քաղաքական հանրույթներին հնարավորություն են տալիս կենտրոնացված և հավաստի տեղեկատվություն ստանալ ՀՅԴ Հայ դատի համաշխարհային ցանցի գործունեության վերաբերյալ, իրազեկ լինել սփյուռքի քաղաքական գործունեության ընթացիկ արդյունքներին և և առաջադրված խնդիրներին։


Ամերիկայի Միացյալ Նահանգներ

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը ողջունել է կոնգրեսական նախաձեռնությունը, որը ԱՄՆ հեետախուզական ծառայություններից պահանջում է ղարաբաղյան վերջին պատերազմի վերաբերյալ գաղտնի տվյալների տրամադրում։ Այս նախաձեռնության նպատակներից մեկը նաև պարզելն է, թե Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան ռազմական օժանդակությունը ինչ ազդեցություն է ունեցել հարավային Կովկասում ուժերի հավասարակշռության խախտման վրա։ Ըստ Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակի տնօրեն Արամ Համբարյանի՝ այս նախաձեռնությունը կարևոր է նաև այն առումով, որ դրա արդյունքներով Սպիտակ տան հաջորդ վարչակազմը կարող է դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան օգնությունը։

Եվրոպա

Եվրոպայի Հայ դատի կենտրոնական հանձնախմբի և Բելգիայի շրջանային հանձնախմբի գործուն ջանքերով պայմանավորված՝ դեկտեմբերի 18-ին Բելգիայի ներկայացուցիչների պալատը ընդունել է բանաձև, որում դատապարտում է Արցախի հայ ազգաբնակչության դեմ Թուրքիայի իշխանությունների աջակցությամբ և օտարազգի վարձկանների մասնակցությամբ սանձազերծված ադրբեջանական ռազմական ագրեսիան, ինչպես նաև հստակորեն պահանջում է, որ Ադրբեջանը և նրան սատարող ուժերը զորքերը դուրս բերեն Լեռնային Ղարաբաղի տարածքից, որը նվաճվել է բռնի ուժի և բռնության գործադրմամբ։

Բանաձևը նաև դատապարտում է խաղաղ բնակչության նկատմամբ Ադրբեջանի կողմից կանխամտածված հարձակումները և կաստետային ու ֆոսֆորային ռումբերի կիրառումը:

Բանաձևի նախաբանում խոսվում է նաև Արցախի հայ ազգաբնակչության ինքնորոշման իրավունքի, ուժի չկիրառման մասին՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի հիմնարար սկզբունքներ, և շեշտվում է, որ այդ սկզբունքները ոտնահարվել են Ադրբեջանի կողմից: Բանաձևն անդրադարձ է կատարում նաև պատերազմում Թուրքիայի ներգրավածության հարցին՝ ֆեդերալ կառավարությանը կոչ անելով պահանջել Թուրքիային դադարեցնել միջամտությունը։

Բանաձևում անդրադարձ է կատարվում նաև գերիների վերադարձի և հայկական մշակութային ժառանգության պահպանության խնդիրներին։

Հայ դատի Մեծ Բրիտանիայի հանձնախումբը հայտնում է, որ UNESCO-ի գլխավոր քարտուղարին ուղղված նամակով է հանդես եկել Սաթուորկի ավագ քահանան, ում միացել են նաև Լիդսի, Քավենթրիի և Էբսֆլիթի քահանաները՝ ուշադրություն հրավիրելով Արցախում հայկական միջնադարյան քրիստոնեական ժառանգության նկատմամբ բռնությունների կիրառման փաստերի վրա։

Ռուսաստանի Դաշնություն

ՀՅԴ Հայ Դատի Մոսկվայի գրասենյակը դեկտեմբերի 20֊ին Հայաստան է ուղարկվել հումանիտար նշանակության օգնության հերթական խմբաքանակը՝ ընդհանուր 15 տոննա քաշով։

Դեկտեմբերի 22֊ին հրապարակված հայտարարությամբ Մոսկվայի Հայ դատի գրասենյակը, մտահոգություն է հայտնել Բերձորի ուղեկալում աադրբեջանցիների կողմից Արցախում հերթափոխի կազմակերպմանը խոչընդոտելու փաստի առթիվ։ Հայտարարությունը, նամակի տեսքով, փոխանցվել է ռուսական պատկան մարմիններին։

Դեկտեմբերի 17֊ին և 28֊ին գրասենյակի պատասխանատուն մասնակցել է Ռուսաստանի հայերի միության համառուսաստանյան տեսակոնֆորանսին, հանդես եկել ելույթներով, իսկ դեկտեմբերի 24֊ին Հայ Դատի Մոսկվայի հանձնախմբի ներկայացուցիչները հանդիպում և առանձնազրույց են ունեցել Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի հետ՝ քննարկելով համատեղ հետաքրքրության հարցերի լայն շրջանակ։ Վերջին շաբաթվա ընթացքում գրասենյակի ներկայացուցիչը հանիպել և զրուցել է ակադեմիկոս Վիտալի Նաումկինի, քաղաքագետ Դմիտրի Պախոմովի, չինագետ Նինոլայ Վավիլովի և թուրք քաղաքագետ Արիֆ Ասալիօղլուի հետ։ Զրույցների տեսագրությունները հրապարակվել են «Պրո Արմենիա» համառուսաստանյան պորտալում։

Դեկտեմբերի 26֊ին Հայ Դատի Մոսկվայի գրասենյակի հովանու ներքո գործող «Լուսարձակ» դպրոցի սաներն իրականացրել են «Իմ գյուղը» խորագրով միջոցառումը։

Հայ դատի հանձնախմբերն ու գրասենյակները մեծ թափով շարունակում են ամբողջ աշխարհում իրականացնել հայության շահերի պաշտպանության աշխատանքներ՝ օգտագործելով լոբբիստական գործունեության համալիր գործիքակազմեր։ Արցախի նկատմամբ ադրբեջանաթուրքական ագրեսիան դատապարտելու, Արցախի տարածքային ամբողջականության վերականգնմանը նպաստելու, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը վերականգնելու, գերիների և զոհվածների մարմինների փոխանակման խնդիրը բարձրացնելու, արտասահմանյան լրատվամիջոցներին օբյեկտիվ տեղեկատվությամբ ապահովելու ուղղությամբ կատարվում են մեծ ծավալի աշխատանքներ։ Հատուկ ուշադրություն է դարձվում ղարաբաղյան հմնախնդրի շուրջ տարբեր երկրներում ներքաղաքական քննարկումներ, խորհրդարանական լսումներ իրականացնելու վրա, որոնք արդեն իսկ վերաճում են կոնկրետ բանաձևերի ընդունումների։

Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների կողմից շարունակվում են արտասահմանյան պատվիրակությունների, մեր ժողովրդի օտարազգի բարեկամների եւ լրագրողների այցելությունների կազմակերպումը դեպի Արցախ, որպեսզի նրանք տեղում ծանոթանան առկա իրավիճակին և առավել առարկայորեն կարողանան օգտակար լինել և/կամ իրավիճակը ներկայացնել միջազգային հանրաությանը։


ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակ

Նախորդ ամփոփագրերն՝ այստեղ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հայտարարություն Սյունիքի մարզի նկատմամ

Հայ Դատի կենտրոնական խորհուրդն իր խոր մտահոգությունն է հայտնում, տարածաշրջանայ

16 Հունիս 2025
Իշխան Սաղաթելյանի մամուլի ասուլիսը

Հունիսի 16-ին ՀՅԴ «Սիմոն Վրացյան» կենտրոնում տեղի ունեցավ ՀՅԴ Հայաստանի Գերագո

16 Հունիս 2025
Հ.Օ.Մ.-ի Կեդրնական վարչութեան յայտարար

Հայ Օգնութեան Միութեան Կեդրոնական վարչութիւնը խոր մտահոգութեամբ կը հետեւի Հայա

16 Հունիս 2025
Հայկական Գաղութները Միջին Արեւելքի Մէջ

1- Հայկական գաղութները Միջին Արեւելքի մէջ` պատմական շարունակականութիւն եւ ներկ

16 Հունիս 2025
ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 28-րդ Գե

ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 28-րդ Գերագույն ժողովը գումարվեց Հայաստանի Հանրա

16 Հունիս 2025
Ակնարկ.- Իրանի վրայ յարձակումին յայտար

Աշխարհը արդէն սկսած է հաշուել Իրանի վրայ Իսրայէլի յարձակման եւ Իրանի ինքնապաշտ

16 Հունիս 2025
Ավարտվել է ՀՅԴ Հայաստանի կազմակերպությ

Հունիսի 15-ին Հայաստանում իր աշխատանքներն է ավարտել ՀՅԴ Հայաստանի կազմակերպութ

15 Հունիս 2025
Թեհրանի ռմբակոծությունից վնասվել է հայ

Իրանում, իհարկե, փաստացի պատերազմական իրավիճակ է, բոլորը սպասողական վիճակում ե

15 Հունիս 2025
ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը

Հունիսի լույս 13-ի գիշերը Իսրայելի ռազմաօդային ուժերը զանգվածային հարվածներ են

14 Հունիս 2025
Սարգիս Ազնաւորեանի Նահատակութեան 40-Ամ

Կազմակերպութեամբ ՀՅԴ «Նիկոլ Դուման» կոմիտէին, ուրբաթ, 6 յունիս 2025-ի երեկոյեա

13 Հունիս 2025
Իրանում հայեր չեն տուժել, զոհեր և վիրա

Իսրայելի կողմից Իրանին հասցված հարվածներն ունեցել են կոնկրետ թիրախային բնույթ,

13 Հունիս 2025
Իրանը լուրջ պատասխան է պատրաստում

Իսրայելն այս գիշեր հարվածներ է հասցրել Իրանին: Կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ

13 Հունիս 2025
Եթե ԱՄՆ–ն չզսպի Իսրայելին, ռիսկային վի

Հերթական անգամ փորձում են հարվածել Իրանին. վիճակը դեռ անորոշ է, այս պահին հնար

13 Հունիս 2025
ՀՕՄ-ը հաստատ քայլերով կը շարունակէ իր

Ամեակներու նշումը վերանորոգումի, ՀՕՄ-ի հիմքերը ամրացնելու եւ նոր ուժերով շարու

13 Հունիս 2025
Ազգային Կեդրոնական Վարչութեան Կրօնական

Նախագահութեամբ Արամ Ա. վեհափառ հայրապետին, երեքշաբթի, 10 յունիս 2025-ին սկսան

13 Հունիս 2025
«Ռազմիկ» Կը Շարունակէ Մնալ Երիտասարդու

Այսօր մեզի համախմբողը «Ռազմիկ» պաշտօնաթերթն է: Հաւաքուած ենք այսօր հաղորդակից

12 Հունիս 2025
Հայոց Ցեղասպանութեան 110-Ամեակին Նուիր

Ահաւասիկ քանի մը տարիներու տպագիր ձեւաչափով բացակայութենէն ետք, այս տարի տպագի

12 Հունիս 2025
Տեղի կունենա ՀՅԴ Հայաստանի 28-րդ Գեր

2025 թվականի հունիսի 13-15-ը տեղի է ունենալու ՀՅԴ Հայաստանի 28-րդ Գերագույն ժո

12 Հունիս 2025
Խմբագրական. Պատերազմ, որում պէտք է յաղ

Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու եւ նրա սպասաւորների դէմ ՀՀ վարչապետի աթ

12 Հունիս 2025
Ակնարկ. Նախաձեռնութիւնը Եւ Հետագայ Միա

Հայաստանի Հանրապետութեան վարչապետին անվստահութիւն յայտնելու կամ պաշտօնանկ ընել

12 Հունիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company