ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Ակնարկ. Նախաձեռնութիւնը Եւ Հետագայ Միաւորուածութեան Խնդիրը

12 Հունիս 2025

Հայաստանի Հանրապետութեան վարչապետին անվստահութիւն յայտնելու կամ պաշտօնանկ ընելու գործընթացի մեկնարկային փուլն է: Ընդդիմադիր խմբակցութիւնները համաձայնած են, եւ դիմումը` ներկայացուած: Իրաւական գետնի վրայ անոր կայանալու հնարաւորութիւնը տակաւին թէական է: Սահմանադրութիւնը իրաւակարգ սահմանած է նման գործընթաց սկսելու եւ ընդհանրապէս գործող վարչապետը իր պաշտօնէն հեռացնելու առումով: Ըստ էութեան վարչապետին անվստահութիւն յայտնելու համար 115-րդ յօդուածը այս դրոյթները կը սահմանէ:

Յօդուած 115.

1.- Վարչապետին անվստահութիւն յայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ կարող է ներկայացնել պատգամաւորների ընդհանուր թուի առնուազն մէկ երրորդը միայն այն դէպքում, եթէ որոշման նախագծով միաժամանակ առաջարկւում է նոր վարչապետի թեկնածու:

Նախագիծի ներկայացման համար անհրաժեշտ քուէները չեն գոյացած: Միաւորուած են ընդդիմադիր երկու խմբակցութիւնները, որոնց քուէներուն գումարը ընդհանուր թիւի մէկ երրորդը չի կազմեր. յայտնաբար կը պակսի երկու քուէ: Թեկնածու ճշդուած էր Հայաստանի Հանրապետական կուսակցութեան անդամ Դաւիթ Համբարձումեան:

2.- Վարչապետին անվստահութիւն յայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը քուէարկութեան է դրւում այն ներկայացուելուց ոչ շուտ, քան քառասունութ, եւ ոչ ուշ, քան եօթանասուներկու ժամ յետոյ: Որոշումն ընդունւում է պատգամաւորների ընդհանուր թուի ձայների մեծամասնութեամբ` անուանական քուէարկութեամբ: Որոշման ընդունման դէպքում համարւում է, որ վարչապետը հրաժարական է ներկայացրել: Այս դէպքում Սահմանադրութեան 149-րդ յօդուածի 2-4-րդ մասերի դրոյթները կիրառելի չեն:

Մօտալուտ պիտի ըլլար հարցի քննարկումը, եթէ գոյանային անհրաժեշտ քուէները: Ատկէ ետք ալ ձայներու մեծամասնութեան ապահովումը տարակուսելի պիտի ըլլար, նկատի ունենալով խորհրդարանի ներկայ պատկերը: Հետեւելի գործընթացին համաձայն գործող վարչապետը կը համարուէր հրաժարած: Իսկ 149-րդ յօդուածի 2-4 մասերով ամրագրուած դրոյթները չէին կիրարկուեր պարզապէս այն պատճառով, որ անոնք ոչ թէ պաշտօնանկումի գործընթացին հետ կապ ունին, այլ վարչապետի կողմէ ինքնակամ հրաժարականին:

3.- Վարչապետին անվստահութիւն կարելի է յայտնել նրա նշանակումից ոչ շուտ, քան մէկ տարի յետոյ: Եթէ վարչապետին անվստահութիւն յայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը չի ընդունւում, ապա նման նախագիծ կարող է ներկայացւել ոչ շուտ, քան վեց ամիս յետոյ:

Ահա այստեղ կարեւոր կէտ կայ հետագայ գործընթացին առումով: Եթէ չգոյանայ մեծամասնութիւն եւ գործող վարչապետը հրաժարած չնկատուի, ապա յառաջիկայ վեց ամիսներուն պաշտօնանկութեան իրաւական գործընթաց չի կրնար նախաձեռնել Ազգային ժողովը: Իսկ վեց ամիս ետք հանրապետութիւնը համապետական ընտրութիւններու նախաշեմին կ՛ըլլայ եւ ընթացիկ ընտրութիւններու նախապատրաստական փուլ կը հանգրուանէ: Հիմա սակայն նոյնիսկ այդ փուլին չէ հասած գործընթացը, որովհետեւ օրակարգի վերածուելու անհրաժեշտ քուէները չկան:

4.- Արտակարգ կամ ռազմական դրութեան ժամանակ վարչապետին անվստահութիւն յայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ չի կարող ներկայացուել կամ քննարկուել:

Առ այժմ գոնէ արտակարգ կամ ռազմական դրութեան մէջ չի գտնուիր երկիրը: Թէեւ արտակարգ պայմաններ են թէ՛ ներքին եւ թէ՛ արտաքին առումներով:

Խորհրդարանին մէջ պաշտօնանկութեան օրակարգ չկայ: Մեկնաբանելի, թէ յառաջիկայ վեց ամիսներուն նման գործընթաց կարելի՞ է վերստին ձեռնարկել, թէ՞ ոչ: Ըստ Սահմանադրութեան, նախագիծին մեծամասնութիւն չապահովելու պարագային վեց ամիս պաշտօնանկութեան օրակարգ չի վերադառնար Ազգային ժողով եւ նման նախագիծ չի ներկայացուիր: Խնդիրը այն է, որ նախագիծը ներկայացուելու չէ հասած: Պաշտօնանկութեան գործընթացին շուրջ միաւորուած խորհրդարանական ընդդիմութիւնը պատճառ չունի միեւնոյն միաւորուածութեամբ չնախաձեռնելու զանգուածային շարժման: Այլապէս, ընդդիմութեան վերաբաժանումով իշխանութիւններու հաստատման կրնայ նպաստած ըլլալ այս փուլին պաշտօնանկութեան գործընթաց մեկնարկելը:

«Ա.»
«Ազդակ»

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Աշխարհասփյուռ երիտասարդական միությունն

«Հանուն Արցախի» բանակման շրջանակում ՀՅԴ Բյուրոյի անդամ Հովսեփ Տեր-Գևորգյանը հա

15 Օգոստոս 2026
Ոտքի Կանգնող «Ամբաստանեալներ»-ը

«Ոտքի կանգնեցէ՛ք ամբաստանեալներ»․․․դատական նիստերու ընթացքին յաճախ գործածուած

14 Օգոստոս 2026
Խմբագրական. Պանք Օթոման Եւ Խոստումներ

Պանք Օթոմանի գործողութեան 130-ամեակին այժմէական հնչեղութիւն հաղորդելու որեւէ

14 Օգոստոս 2026
Այս իշխանությունը սպառնալիք է հայկական

Այս իշխանությունը սպառնալիք է հայկական պետականության համար, հետևաբար, նոր գում

12 Օգոստոս 2026
«Հանուն Արցախի»՝ միասին, Արցախ վերադառ

Արցախից բռնի տեղահանությունից հետո ժամանակը չի կարող մեզ հեռացնել Արցախից։ Ընդ

12 Օգոստոս 2026
Եկեղեցին Անջատ Է Պետութենէն

Պատմականօրէն աննախընթաց իրողութեան մը ականատես եղանք ուրբաթ, 7 օգոստոսին: Ամեն

12 Օգոստոս 2026
Էրդողանի կողմից ցեղասպանության ժխտումն

Չնայած իրենց դիվանագիտական խորամանկությանը՝ թուրք ղեկավարներն այդպես էլ չսովոր

11 Օգոստոս 2026
Պայքարը շարունակվում է. Բանակում Բյու

Օգոստոսի 3-ից 9-ը Բյուրականի «Գառնիկ Մկրտչյան» բանակավայրում տեղի ունեցավ ՀՅԴ

11 Օգոստոս 2026
Խմբագրական. Սեւրը՝ պատմական իրականութ

Սակայն, անհրաժեշտ է կատարել մի կարեւոր քաղաքա-իրաւական մատնանշում։ Սեւրի դաշնա

10 Օգոստոս 2026
Խմբագրական. Սեւրը՝ Ծրագիրին Եւ Հռչակագ

Սեւրի պայմանագիրի 106-րդ ամեակը յայտնաբար առիթ չէ հանդիսացած հայկական աշխարհին

10 Օգոստոս 2026
Արցախի ժողովրդի իրավունքները սակարկութ

ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Արա Պուլուզյանը «Ապառաժ»-ի հետ զրույցում, արձագանք

10 Օգոստոս 2026
ՀՅԴ վերահաստատումը հայրենիքում՝ 36 տար

ՀՅԴ Երեւանի քաղաքային կոմիտեի նախաձեռնությամբ այսօր՝ օգոստոսի 8-ին Եռաբլուր զի

08 Օգոստոս 2026
Պայքարը շարունակելուց բացի այլընտրանք

ՀՅԴ Հայ Դատի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի խոսքը Եռաբլուրում. 1990

08 Օգոստոս 2026
Խաղաղությունը չի կարող լինել անվտանգու

Այո, հակամարտությունն ու դրանից բխող Արցախի ժողովրդի վերադարձի, գերիների տունդ

08 Օգոստոս 2026
Հայ Դատը Դատապարտեց Պաքուի Դէմ Պատժամի

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ.- Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը դատապարտեց Թրամփի վարչակազմին կող

08 Օգոստոս 2026
Ստեղծել եք ավտորիտար համակարգ, որը ծառ

Գումարումը սկսեցինք մի ուղերձով, որի առանցքում դահլիճի բարեվարքությունն էր. Առ

07 Օգոստոս 2026
Այդ ճգնաժամը դուք եք ստեղծել

«ՌԴ-ն ՀՀ պետականության համար սպառնալիք չէ։ Ես գիտեմ, որ ապրանքների մուտքի արգե

07 Օգոստոս 2026
Վեհափառի դեմ հարուցված շինծու դատը, եկ

Հայ դատի Կենտրոնական Խորհրդի նախագահ Հակոբ Տեր Խաչատուրյանն անդրադարձել է Գարե

07 Օգոստոս 2026
ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը

Սիրելի հայրենակիցներ, Առերեսվում ենք հայ ժողովրդի պատմության ամենաանպատվաբե

07 Օգոստոս 2026
Արտածման ճգնաժամը

«Աշխարհագրութիւնը մեզ դրացիներ դարձուց։ Պատմութիւնը՝ բարեկամներ։ Տնտեսութիւնը՝

07 Օգոստոս 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company