ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Ասուլիսներ

Իշխան Սաղաթելյանի մամուլի ասուլիսը

16 Հունիս 2025

Հունիսի 16-ին ՀՅԴ «Սիմոն Վրացյան» կենտրոնում տեղի ունեցավ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի մամուլի ասուլիը: Իշխան Սաղաթելյանը նախ ընթերցեց ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 28-րդ Գերագույն ժողովի հայտարարությունը ապա պատասխանեց լրագրողների հարցերին:

«Ուժային կառույցների միջոցով իշխանությունները փորձում են կաշկանդել դիմադրության օջախները՝ թիրախավորելով  անհատ գործիչներին, ազգային ուժերին ասաց Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով նույն խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին ու քարտուղար Արծվիկ Մինասյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և քրեական հետապնդում իրականացնելու թույլտվության մասին գլխավոր դատախազի միջնորդությանը։

Իշխան Սաղաթելյանի գնահատմամբ՝ իշխանության ձեռագիրը չի փոխվել, արդեն տևական ժամանակ է, ինչ նրա հիմնական հենարանը ուժային կառույցներն են, որոնց միջոցով փորձում են պահել  իրենց իշխանությունը։

«Մեր մարտավարությունը կլինի այն, որ մենք կմասնակցենք Աժ տվյալ նիստին, որի  ընթացքում կհամոզվեք, որ դա ամբողջությամբ ապօրինի կեղծ գործընթաց է։ Ինչ վերաբերում է ՀՀ Գլխավոր դատախազի հերթական այդ նախաձեռնությանը, ապա  ցանկանում եմ փաստել, որ դատախազը շարունակում է մնալ Նիկոլ Փաշինյանի օգնականի կարգավիճակում և այդ դերից չի կարողանում դուրս գալ։ Գլխավոր դատախազը ոչ թե պետք է քրեական հետապնդում հարուցեր Արծվիկ Մինասյանի դեմ, այլ պետք է ընթացք տար Մինասյանի կողմից դատախազություն ներկացված Նիկոլ Փաշինյանի կողմից պետական դավաճանություն կատարելու մեղադրանքով հաղորդմանը, այդ ժամանակ կստացվեր, որ դատախազը զբաղվում է պետական շահերի պաշտպանությամբ։Հակառակ պարագայում, ինքը շարունակում է մնալ գործիք Նիկոլ Փաշինյանի ձեռքում ապօրինի հետապնդումների համար», – ասաց Իշխան Սաղաթելյանը:

«Իրանահայերի շրջանում խուճապ չկա»․ նշեց Իշխան Սաղաթելյանը՝ խոսելով Իսլամական Հանրապետությունում Իսրայելի հարձակումների ֆոնին ստեղծված իրավիճակի մասին։

«Իրանում ապրում է բավականին մեծ հայկական համայնք։ Մենք մշտական ​​կապ ենք պահպանում ԻԻՀ-ում գործող ՀՅ Դաշնակցության կուսակցական կառույցների հետ։ Այնուամենայնիվ, իրավիճակը, ամեն դեպքում, լուրջ մտահոգության տեղիք է տալիս։ Հատկապես, եթե հաշվի առնենք թե՛ մեծ հայկական համայնքի առկայությունը, թե՛ բարեկամ երկրի դեմ ռազմական գործողությունները ընդհանրապես», – ասաց Իշխան Սաղաթելյանը։

Պատգամավորի խոսքով՝ Իրանին ուղղված հարվածները նաև ռիսկեր են ստեղծում Հայաստանի անվտանգության համար։

«Սյունիքի մասով վտանգը կա, բայց հարց է՝ իշխանությունները կանխող քայլեր արե՞լ են, վստահ չեմ»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
 
Ըստ Իշխան Սաղաթելյանի Իմպիչմենտի նախաձեռնողներից ոմանք չափը կորցրել են. «Ի՞նչ են նշանակում ձևակերպումները, որոնք տալիս են «Հայաստան» խմբակցության պատգամավորներին: Այստեղ արդեն կոնկրետ հարցադրումներ կան՝ այս ասածների պատասխաններն ումի՞ց ենք ուզելու: Մեր գործընկերներն այս մակարդակով և այս ձևո՞վ են խոսում մեզ հետ, շանտաժի այս լեզվով»,-ասաց նա։

Սաղաթելյանը նշեց, որ իրենք «Պատիվ ունեմ» խմբակցությանը պարզ հարցադրումներ են արել՝ արդյո՞ք պակասող երկու ստորագրությունը կա գործընթաց սկսելու համար և փողոցային գործընթաց լինելո՞ւ է, թե՞ չէ։ Նա նշեց՝ քանի որ կոնկրետություն չի եղել, իրենք բոլոր պատգամավորների ստորագրությունները հրապարակել են՝ ցույց տալու համար, որ համաձայն են Դավիթ Համբարձումյանի թեկնածությանը։

«Ասել ենք՝ քանի որ նաև հայտնի չէ, թե երբ է այս գործընթացը սկսվում, հրապարակային կան ստորագրությունները, մի կենտրոնացեք մեզ վրա, եկեք մենք էլ ձեզ հետ աշխատենք պակասող ստորագրությունները բերելու համար, հատկապես, եթե գնում ենք 54-ի հետևից: Դրանից հետո ինչի՞ ենք արժանացել»,-ասաց նա։

2026 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ Հայաստանը պետք է պատրաստ լինի իրադարձությունների ցանկացած զարգացման, այդ թվում՝ փողոցային պայքարի. ասաց Իշխան Սաղաթելյանը։

«Մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած սցենարի։ Ի վերջո, ընտրություններից առաջ շատ բան կպատահի։ Միթե հնարավոր չէ, որ կնքվի կապիտուլյացիայի համաձայնագիր, որն այժմ ներկայացվում է որպես խաղաղության պայմանագիր», – ասել է Սաղաթելյանը։

Այս համատեքստում պատգամավորը չի բացառել իշխանափոխության համար փողոցային պայքարի սկիզբը՝ հավելելով, որ նախևառաջ անհրաժեշտ է պատրաստվել դրան։

Մամուլի ասուլիսը՝ տեսանյութում

https://www.arfd.am/wp-content/uploads/2025/06/AQPPxudHhIQzoefHf_rudMHhi5QvSfxAocYIpBvEIvtJ7o2cmCbDt6UIBmDJl2sIbrFgUT3jcK2o-KIeFtsBcbOBgx0dTQN40ehJ6_UO6m-vTT_KRQ.mp4
FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը հրապար

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը հրապարակել է ԱՄՆ Կոնգրեսի անդամների 2026թ․ գնա

16 Հոկտեմբեր 2026
Նորացուած Համայնավարութեան Կեղծիքը

«Պատմութիւն ասելով հիմնականում հասկանում ենք այն, ինչ տեղի է ունեցել անցեալում

16 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Մեր պատասխանը՝ գործն է

Մեր ժողովուրդի պատմութիւնը լաւագոյն վկան է այն իրողութեան, որ ազգային իտէալներ

16 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Եվրոպայի

Բրյուսել աշխատանքային այցի շրջանակում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացո

15 Հոկտեմբեր 2026
Ակնարկ Սահմանի Բացման Վաղուան (Ան)Հաւա

Վարշաւայի անվտանգութեան ֆորումի շրջածիրին մէջ Հայաստանի արտաքին գործոց նախարա

15 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Հանա Ջալո

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայաց

14 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի համաշխարհային գործունէութիւն

«Հորիզոն» Մետիայի գլխաւոր խմբագիր Սեւակ Պէլեանի զրուցակիցն է ՀՅԴ Բիւրոյի Հայ Դ

14 Հոկտեմբեր 2026
Կեցցե՛ Փաշինյանի «ժողովրդավարությունը»

Նիկոլ Փաշինյանը բացարձակ անհանդուրժող է յուրաքանչյուրի նկատմամբ, որն իր հետ հա

13 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպ

Իշխան Սաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպմանն անդրադարձել է Բաքվում պահվող հայ գե

13 Հոկտեմբեր 2026
Հետամուտ ենք լինելու Արցախահայության ս

Սեպտեմբերի 23-ին իմ նախաձեռնությամբ տեղի ունեցած, Էթնիկ զտման արդյունքում բռնի

13 Հոկտեմբեր 2026
Սիրանուշ Սահակեան Օթթաուայի մէջ գանատա

ՕԹԹԱՈՒԱ— Մարդու իրաւունքներու պաշտպան եւ իրաւաբան Սիրանուշ Սահակեան հոկտեմբեր

13 Հոկտեմբեր 2026
Սիրանուշ Սահակեան Մոնթրէալի մէջ ներկայ

ՄՈՆԹՐԷԱԼ— Մարդու իրաւունքներու պաշտպան եւ իրաւաբան Սիրանուշ Սահակեան հինգշաբթի

13 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորները

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը և խմբակցության քարտուղար Ար

12 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության անդամները հանդ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամ Աննա

12 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը Փարիզում հանդիպել է

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցի

10 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ Գանատայի Կեդրոնական կոմիտէի դամբան

Ստորեւ կը ներկայացնենք 9 Հոկտեմբեր 2026-ին, Վանգուվըրի մէջ, հանգուցեալ ընկհ. Մ

10 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Թարգմանչացը Եւ Պետութիւն-Ե

Թարգմանչաց տօնի նշումը դասական առումով մեր մղած ինքնութեան եւ մշակութային պատե

10 Հոկտեմբեր 2026
Փաշինյանը պատմական ճշմարտության խայտառ

«Չէի ցանկանա որևէ ռեպլիկ մեկնաբանել, բայց Բիշքեկում կայացած Փաշինյան-Պուտին հա

09 Հոկտեմբեր 2026
Այնճարցի Նահատակ Գէորգ Հաճեանի Յիշատակ

Երեքշաբթի, 6 հոկտեմբեր 2026-ին ՀՅԴ «Կարմիր Լեռ» կոմիտէի դաստիարակչական-քարոզչա

09 Հոկտեմբեր 2026
Ե՞րբ Տեղի Պիտի Ունենայ Սպասուող Յեղափո

Հայաստանի Հանրապետութեան քաղաքական կեանքով հետաքրքրուած ազգայիններ յաճախ հարց

09 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company