ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բյուրո
  • Քննարկում

Սահմանադրութիւնը՝ Յանուն Ո՞ւմ եւ Ինչի՞

29 Նոյեմբեր 2026

Սահմանադրութիւնը միայն պետական կառավարման իրաւական փաստաթուղթ չէ։ Այն արտայայտում է ազգի ինքնութիւնը, պատմական յիշողութիւնը, մշակութային ու կրօնական արժէքները եւ ամրագրում է պետութեան ինքնիշխանութիւնն ու ազգային շահերը։

Փաշինեանի կառավարութեան առաջարկած սահմանադրական փոփոխութիւնները կասկածի տակ են դնում հէնց այս հիմնարար արժէքները։

«Հայ ժողովուրդ» ձեւակերպումը «Հայաստանի Հանրապետութեան ժողովուրդ» ձեւակերպմամբ փոխարինելը, ըստ էութեան, ազգի գաղափարը սահմանափակում է Հայաստանի պետական սահմաններով։

Իսկ ի՞նչ տեղ է այս պարագայում վերապահւում Սփիւռքին։

Օսմանեան Թուրքիայի իրականացւած Հայոց Ցեղասպանութեան հետեւանքով ձեւաւորւած Սփիւռքը, աւելի քան մէկ դար պահպանելով իր ազգային, մշակութային եւ կրօնական ինքնութիւնը, Հայաստանի անկախացումից ի վեր մշտապէս կանգնած է եղել հայրենիքի կողքին։ Սփիւռքը հայկական իրականութեան անբաժան մասն է եւ Հայաստանի կարեւորագոյն ռազմավարական յենարաններից մէկը։ Նրա ազգային ու պատմական դերակատարութիւնն անտեսելը նշանակում է թուլացնել նաեւ Հայաստանը։

Պակաս մտահոգիչ չէ Անկախութեան հռչակագրին յղումից հրաժարւելը։ Հայոց Ցեղասպանութեան հարցը վաղուց դուրս է եկել զուտ պատմական իրադարձութեան շրջանակներից՝ ձեռք բերելով իրաւական, քաղաքական եւ դիւանագիտական նշանակութիւն։ Հռչակագրին յղումի վերացմամբ ոչ միայն խզւում է կապը մեր պատմական յիշողութեան հետ, այլեւ թուլանում են Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման հետապնդման հիմքերը։

Մտահոգութեան տեղիք են տալիս նաեւ դատական իշխանութեան անկախութեան երաշխիքներին, քաղաքացիների ընտրական իրաւունքին եւ քաղաքական կուսակցութիւնների գործունէութեան սահմանափակմանն առնչւող փոփոխութիւնները։ Առանց այդ էլ իշխանութեան կենտրոնացման պայմաններում անկախ կառոյցների յետագայ թուլացումը վտանգում է ժողովրդավարութիւնն ու քաղաքական բազմակարծութիւնը։

Սակայն այս ամէնի առաւել մտահոգիչ կողմն այն է, որ առաջարկւող փոփոխութիւնների առանցքային դրոյթները համընկնում են Ալիեւի այն պահանջների հետ, որոնք նա բազմիցս ներկայացրել է որպէս խաղաղութեան պայմանագրի ստորագրման նախապայման։

Անկախ ու ինքնիշխան պետութիւնն իր Սահմանադրութիւնը պէտք է ձեւաւորի սեփական ժողովրդի կամքի եւ ազգային շահերի համաձայն, ոչ թէ հարեւան պետութեան թելադրանքով։

Ալիեւի պահանջներին ընդառաջ գնալը դեռեւս խաղաղութեան երաշխիք չէ։ Աւելին՝ արտաքին ճնշման ներքոյ սեփական պատմութիւնից ու ազգային սկզբունքներից հրաժարւելը կարող է դառնալ հայ ժողովրդին նւաստացնելու եւ նրա պետական ինքնիշխանութիւնը թուլացնելու հերթական միջոցը։

Խաղաղութիւնը պէտք է հիմնւած լինի իրաւահաւասարութեան եւ անվտանգութեան իրական երաշխիքների վրայ, այլ ոչ թէ ձեռք բերւի միակողմանի զիջումների ու ազգային արժանապատւութեան հաշւին։

Հայաստանի Սահմանադրութիւնը Փաշինեանի կառավարութեան սեփականութիւնը չէ, որ այն վերաշարադրւի Ալիեւի պահանջներին համապատասխան։ Այն ողջ հայ ժողովրդի պատմական, իրաւական ու քաղաքական ժառանգութիւնն է, հայկական պետականութեան հիմնասիւնը, որի պահպանման պատասխանատւութիւնը կրում ենք նաեւ գալիք սերունդների առջեւ։

ՍԵՒԱՆ ԴԱՆԻԷԼԵԱՆ
ՀՅԴ Բիւրոյի անդամ

«Ալիք»

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Սահմանադրութիւնը՝ Յանուն Ո՞ւմ եւ Ի

Սահմանադրութիւնը միայն պետական կառավարման իրաւական փաստաթուղթ չէ։ Այն արտայայտ

29 Նոյեմբեր 2026
Լիբանանահայութիւնը Արժանի Տօնակատարութ

Պալապանեան. «Լիբանանահայութիւնը Ծանօթ Է Պահանջատիրական Աշխատանքներուն Առաջին Գ

28 Նոյեմբեր 2026
47 Նորագիրներ Միացան Դաշնակցութեան Շար

Երէկ երեկոյեան «Ազդակ»-ի «Փիւնիկ» սրահին մէջ, ՀՅԴ Լիբանանի կոմիտէութիւններէն ե

28 Նոյեմբեր 2026
Այս կործանարար ընթացքի մեջ բեկում մտցն

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի ելույթը Լիբանանում նոյեմբերի 27-ի

27 Նոյեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորերը

ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանը, խմբակցության պատգամավո

27 Նոյեմբեր 2026
Խմբագրական. Եօթանասուն տարի՝ ժողովուրդ

Մոնթրէալի ՀՅԴ «Միհրան Փափազեան» կոմիտէութեան հիմնադրութեան 70-ամեակը առիթ մըն

27 Նոյեմբեր 2026
­Նոր ­Սահ­մա­նադ­րու­թիւն՝ զիջումներու

Հա­յաս­տա­նի կա­ռա­վա­րու­թեան հրա­պա­րա­կած նոր ­Սահ­մա­նադ­րու­թեան նա­խա­գի

27 Նոյեմբեր 2026
Խմբագրական. ՀՅԴ Մանիֆեստին Հետեւողութե

Դաշնակցութեան հիմնադրութեան 136-ամեակի այժմէական խորհուրդներէն հաւանաբար ամէնէ

27 Նոյեմբեր 2026
Փաշինյանի քաղաքականությանը հակադրվելը

«Փաշինյանի քաղաքականությանը հակադրվելը նշանակում է սիրել Հայաստանը, սիրել հայ

26 Նոյեմբեր 2026
Ո՞վ Կը Վճռէ Հայաստանի Ապագան

Արդեօք պետութիւն մը կրնա՞յ ամրապնդել իր անկախութիւնն ու ինքնիշխանութիւնը` փոխե

25 Նոյեմբեր 2026
«Արտապատուիրակուած» սահմանադրութիւնը

«Ժողովուրդը կը հանդիսանայ դատարաններուն իրաւատէրը, ո՛չ թէ Սահմանադրութիւնը տապ

25 Նոյեմբեր 2026
Փաշինյանը պիտի գնա, որ Ադրբեջանի գաղու

Նոյեմբերի 23-ին հրապարակվեց իշխանությունների առաջարկած նոր Սահմանադրության նախ

25 Նոյեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորները

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար Արթ

25 Նոյեմբեր 2026
Կանխել է հարկաւոր ազգի ու հայրենիքի ա

1. Հայաստանում 2018-ի «թաւշեայ» կոչւած յեղաշրջականները իրենց այսպէս ասած՝ «քաղ

25 Նոյեմբեր 2026
Նոր Սահմանադրության նախագիծը բավարարու

Հայաստանի նոր Սահմանադրության նախագիծը հաստատում է այն մտահոգությունները, որոն

25 Նոյեմբեր 2026
ՀՅԴ Բիւրոյի անդամ Տարօն Տէր Խաչատուրեա

Խօսք՝ Միսաք Թորլաքեանի յիշատակին Էվըրկրին գերեզմանատուն, 22 Նոյեմբեր 2026

25 Նոյեմբեր 2026
Հարգանքի տուրք՝ Միսաք Թորլաքեանի յիշա

Կիրակի՝ նոյեմբերի 22-ին, Լոս Անջելեսի «Էվըրգրին» գերեզմանատանը համախմբուել էին

25 Նոյեմբեր 2026
Ակնարկ. TRIPP-ի իրականութիւնը

Հայաստանի ինքնիշխանութիւնը, ամերիկեան տնտեսական ներկայութիւնը, Իրանի ռազմավարա

25 Նոյեմբեր 2026
Լիլիթ Գալստյանը ընդունել է Լատվիայի Մա

Նոյեմբերի 23-ին ՀՅԴ Բյուրոյի անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մար

25 Նոյեմբեր 2026
ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի հայտա

ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը (EAFJD), դատապարտում է Գերմանիայի արտաքին գոր

24 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company