ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Կանխել հարկաւոր ազգի ու հայրենիքի անկումային սրընթաց իրավիճակը…

25 Նոյեմբեր 2026

1. Հայաստանում 2018-ի «թաւշեայ» կոչւած յեղաշրջականները իրենց այսպէս ասած՝ «քաղաքական կուրսը» մեկնաբանում էին ամենեւին էլ քաղաքականութեան հետ աղերս չունեցող անձի չարագուշակ այն յայտարարութեամբ, ըստ որի՝ նոյն այդ «թաւշեայ յեղափոխութիւնը» աւելի էր կարեւորւում քան՝ Արցախի ազատագրական եւ ինքնորոշման իրաւունքի համար մղւած յաղթական պայքարը…։

2. Ահաւասիկ, զարմանալու տեղիք չեն տալիս նոյն թաւշականների՝ 8-ը տարի անց, ՀՀ մայր օրէնք-Սահմանադրութեան հռչակագրում ամրագրւած ազգային-պետական դրոյթներից հրաժարւելու համար արւող մանիպուլիացիաները՝ իբր հասնելու համար Ալիեւի նախապայմաններով հրամցւած եւ այնպէս էլ ստորագրելու երաշխիք չունեցող «խաղաղութեան» պայմանագրին…։

3. Պատկերաւոր կամ պայմանական ասած՝ ամբողջ 8-ը տարի, ՀՀ-ում, աշխատել է յայտնի «մի խելագարի եւ հարիւր խելացիների միջեւ գլորւած քարի վնասազերծման» օրինաչափութիւնը, որի արդիւնքում էլ, անխուսափելիօրէն տուժել են՝ հայրենի պետութիւնն ու ժողովուրդը…, սկսած՝ Արցախի կորստից, հազարաւոր զոհերից ու հաշմւածներից, մինչեւ «Թրամփի թրիփ» կոչւող, բայց հիմքում՝ նոյն «Զանգեզուրի միջանցք»-ի բացումը…։ Եւ այո, այդպիսով, աւելի քան 120 տարւայ վաղեմութիւն ունեցող Պանթուրանական դաշինքի միջեւ ամրակայւած Հայկական Սեպի անվտանգային նշանակութիւնն ու երաշխիքը Հայաստանի եւ ինչու չէ նաեւ ՀՀ-ի յուսալի հարեւան Իրանի համար, ներուժ ու ներգործուն սպառնալիքների դէմ-յանդիման է յայտնւում…։

4. Այսպիսով՝ մէկ կողմից, ՀՀ-ում իշխող խունտան է, որն, ինչպէս անցնող 8-ը տարիներն են ապացուցել, իշխանութիւնն չկորցնելու եւ յատկապէս ժողովրդի դատաստանից խոյս տալու համար, պատրաստ է ամէն տեսակ անարժանապատիւ ու նենգաւոր զիջումների գնալ՝ հայատեաց թշնամիների օգտին։ Սրան զուգահեռ, յեղաշրջական ու թուրքամէտ իշխանախումբը յար եւ նման նոյն թուրքական յեղաշրջականների՝ սեփական իշխանութեան յարատեւումը պայմանաւորել է բռնատիրական բոլոր կարգի ճնշամիջոցներով՝ քաղաքական ընդդիմադիրների նկատմամբ, ընդհուպ՝ վերջինների առաջնորդներին կալանաւորել-բանտարկելով։ Գրեթէ նոյն ձեռագիրը, որն ի գործ է դրւում էրդողանական կամ ալիեւական բռնատիրութիւններում։

5. Միւս կողմից, սակայն, անցնող 8-ը տարիներում, քաղաքակիրթ պայքարի դուրս եկած ընդդիմադիր ուժերն են, որոնք ի տես երկրի ազգային-պետական շահերի վերականգնման, թէ՛ խորհրդարանական, եւ թէ՛ արտախորհրդարանական ձեւաչափերով շարունակում են պայքարել ապազգային-կապիտուլիանտ իշխանութեան դէմ։

Իսկ հակառակ յեղաշրջականների, որոնք դիմում են ամէն կարգի մանիպուլիատիւ քայլերի ու հասարակայնութեանը մոլորեցնելու միջոցների, քաղաքակիրթ եւ իրական յեղափոխականներն, ազգամիջեան թշնամանքից ու բախումներից խուսափելու համար, դիմում են համեմատաբար աւելի մեղմացուցիչ քայլերի, իշխանափոխութեան գործընթացը քաղաքական անցումային մեթոդներով առաջ տանելու համար։

… Ժողովրդի ու դժգոհ հասարակայնութեան համբերութիւնը, սակայն, անսահմանափակ չէ. յատկապէս օրաւուր սաստկացող բռնաճնշումներն ու վախի մթնոլորտի ներքոյ՝ հասարակայնութեանը ռեպրեսիաների ենթարկելու իշխանաւորների լկտիութիւնը անտարակուսօրէն համարժէք արձագանգի ու դիմադրութեան է արժանանալու…։

Տայ Աստւած, որ յղփացած-ապազգային իշխանաւորները ժողովրդի արդարահատոյց ձայնին ու պահանջին ունկնդիր, ինքնակամօրէն կատարեն պարտն ու պատշաճը՝ ազգի ու հայրենիքի անկումային սրընթաց իրավիճակն օր առաջ կանխելու համար…։

ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ

Ալիք

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Կանխել հարկաւոր ազգի ու հայրենիքի անկո

1. Հայաստանում 2018-ի «թաւշեայ» կոչւած յեղաշրջականները իրենց այսպէս ասած՝ «քաղ

25 Նոյեմբեր 2026
Նոր Սահմանադրության նախագիծը բավարարու

Հայաստանի նոր Սահմանադրության նախագիծը հաստատում է այն մտահոգությունները, որոն

25 Նոյեմբեր 2026
ՀՅԴ Բիւրոյի անդամ Տարօն Տէր Խաչատուրեա

Խօսք՝ Միսաք Թորլաքեանի յիշատակին Էվըրկրին գերեզմանատուն, 22 Նոյեմբեր 2026

25 Նոյեմբեր 2026
Հարգանքի տուրք՝ Միսաք Թորլաքեանի յիշա

Կիրակի՝ նոյեմբերի 22-ին, Լոս Անջելեսի «Էվըրգրին» գերեզմանատանը համախմբուել էին

25 Նոյեմբեր 2026
Ակնարկ. TRIPP-ի իրականութիւնը

Հայաստանի ինքնիշխանութիւնը, ամերիկեան տնտեսական ներկայութիւնը, Իրանի ռազմավարա

25 Նոյեմբեր 2026
Լիլիթ Գալստյանը ընդունել է Լատվիայի Մա

Նոյեմբերի 23-ին ՀՅԴ Բյուրոյի անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մար

25 Նոյեմբեր 2026
ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի հայտա

ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը (EAFJD), դատապարտում է Գերմանիայի արտաքին գոր

24 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր համախմբման հայտարարությունը

Իշխանության հրապարակած սահմանադրական նախագիծը փաստում է, որ գործ ունենք ոչ միա

24 Նոյեմբեր 2026
Փաշինյանը չպետք է հրաժարական տա ու հեռ

Ութ տարի շարունակ հետևելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ անկայուն շարժումներով և պ

24 Նոյեմբեր 2026
Խմբագրական. Յիշելով «ՈՉ»-ի Շարժումին Յ

Սահմանադրութեան նախագիծի հրապարակումի պահու ընտրութիւնը կը թուի, որ պատահական

24 Նոյեմբեր 2026
Մեր պատասխանը հստակ է՝ ո՛չ

Նիկոլ Փաշինյանը ժողովրդից չի ստացել մանդատ Ալիևի պահանջով Սահմանադրություն փոխ

23 Նոյեմբեր 2026
Այս նախագիծը պետք է մերժվի, այն անգամ

«Միայն այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության մայր օրենքի՝ Սահմանադրությա

23 Նոյեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ նոյեմբերի 23-ին ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արթուր

23 Նոյեմբեր 2026
Տեղի ունեցավ պանելային քննարկում «Հայա

Նոյեմբերի 20-ին ՀՅԴ Նյու Յորքի կառույցը Նյու Յորք նահանգի համանուն քաղաքամասի՝

23 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ողջունում և պաշտպանում է Արդարադատության միջազգ

23 Նոյեմբեր 2026
Անկախության հռչակագիրը խաղաղության խոչ

Պնդումը, թե Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր չի կնքում, քանի որ

23 Նոյեմբեր 2026
Արցախի կորստից՝ «Թրամփի Թրիփ»…

Դկտր. Վելայաթիի նամակի հետքերով 1. Դեռեւս «Թրիփ» կոչւող Թրամփի կամ «Զանգեզո

20 Նոյեմբեր 2026
Հանդիպում ԷՏԷՔ կուսակցութեան նորընտիր

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի պատուիրակութիւնը՝ բաղկացեալ Սիմոն Այնէճեանէն եւ Ռաֆֆի Մահտ

20 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախու

Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Նոյեմբեր 18-ին յարգանքի հանդիսութիւն

20 Նոյեմբեր 2026
Հայհոյանքը փաստի սով Է

Հայաստանի հանրապետութեան նոր Սահմանադրութեան ընդունման հարցը վերածուած է օրակա

20 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company