ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Փաշինյանը չպետք է հրաժարական տա ու հեռանա. նա պետք է դատապարտվի ցմահ ազատազրկման

24 Նոյեմբեր 2026

Ութ տարի շարունակ հետևելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ անկայուն շարժումներով և պոռթկումներով ուղեկցվող հակահայկական հիստերիկ հայտարարություններին՝ կարծում եմ, որ հայ ժողովրդին այլ ելք չի մնում, քան նրան ձերբակալելը, դատելը և ցմահ ազատազրկման դատապարտելը։

Փաշինյանին չպետք է թույլ տալ պարզապես հրաժարական տալ և հեռանալ։ Նա պետք է շատ թանկ վճարի Հայաստանի թշնամիների հետ համագործակցելով՝

– Արցախի Հանրապետությունն Ադրբեջանին հանձնելու, ինչը հանգեցրեց մի քանի հազար հայ երիտասարդ զինվորների մահվան և հազարավոր այլ զինծառայողների վիրավորվելուն,
– 2021-2022 թվականներից ի վեր Ադրբեջանին թույլ տալու, որ բռնազավթի Հայաստանի Հանրապետության տարածքի որոշ հատվածներ,
– Հայաստանի ազգային սրբազան խորհրդանիշների արժեզրկելու,
– Հայաստանի Սահմանադրության և հարյուրավոր օրենքների խախտելու, և
– Ադրբեջանի ու Թուրքիայի նկատմամբ Հայաստանի ունեցած արդարացի պատմական պահանջներից հրաժարվելու համար։

Հուսահատությունից դրդված, նախագահ Ալիևի թելադրած Սահմանադրության վերաբերյալ հանրաքվեի համար խորհրդարանի հավանությունը ստանալու այլ ելք չգտնելով՝ Փաշինյանն անցյալ շաբաթ նոր հնարքի դիմեց։ Նա խորամանկորեն հայտարարեց, որ հրաժարական կտա, եթե Հայաստանի քաղաքացիները հանրաքվեով մերժեն առաջարկվող Սահմանադրությունը՝ պայմանով, որ խորհրդարանը նախ հավանություն տա նման քվեարկության անցկացմանը։ Այնուհետև նա հավելեց, որ հրաժարական կտա մինչև 2031 թվականը, եթե հանրությունը հավանություն տա Սահմանադրությանը։

Բարեբախտաբար, խորհրդարանական երկու ընդդիմադիր կուսակցություններն արդեն մերժել են նրա խարդախ առաջարկները, որոնց մասին նա հիմարաբար պնդում էր, թե իրենք «չեն կարող մերժել»։

Փաշինյանն այս դատարկ խոստումները տալիս է հետևյալ պատճառներով՝

Նախ՝ նրա կուսակցությունը խորհրդարանում չունի հանրաքվեի անցկացմանը հավանություն տալու համար անհրաժեշտ մանդատների երկու երրորդը՝ չնայած 2026 թվականի հունիսյան ընտրություններից առաջ նրա հնչեցրած նախազգուշացումներին, թե սեպտեմբերին պատերազմ կլինի, եթե իր կուսակցությունը չստանա աթոռների երկու երրորդը։ Նախագահ Ալիևը պնդել է, որ քանի դեռ Հայաստանը չի փոփոխել իր Սահմանադրությունը և նախաբանից չի հեռացրել Արցախի մասին հիշատակումը, ինքը չի ստորագրի համաձայնեցված խաղաղության պայմանագիրը։

Փաշինյանի քաղաքական կարիերան կախված է Ալիևի կողմից այդ պայմանագրին տրվելիք հավանությունից, քանի որ վարչապետը բազմիցս մոլորեցրել է հայ հանրությանը՝ խոստանալով, թե Ադրբեջանի հետ պատերազմում նրանց որդիներն այլևս չեն զոհվի, եթե հաստատվի խաղաղության այն պայմանագիրը, որին, իր պնդմամբ, ինքն արդեն ձեռք է բերել կամ պատրաստվում է ձեռք բերել։

Մինչ այժմ Փաշինյանին հաջողվել է միայն հասնել նրան, որ խաղաղության պայմանագրի նախագիծը երկուստեք նախաստորագրվի, այլ ոչ թե ստորագրվի, թեև տեքստի բոլոր 17 հոդվածները թելադրել էր Ալիևը։ Նույնիսկ պայմանագրի նախաստորագրումը տեղի ունեցավ նախագահ Թրամփի կողմից Ալիևի վրա գործադրված ուժեղ ճնշման ներքո, որը ամեն գնով ցանկանում էր արժանանալ Խաղաղության Նոբելյան մրցանակի։ 2025 թվականի օգոստոսի 8-ին Սպիտակ տանը Փաշինյանի և Ալիևի հետ նախատեսված հանդիպման նախօրեին Թրամփը վաղաժամ հայտարարել էր, թե նրանք գալիս են Վաշինգտոն՝ խաղաղության պայմանագիրը ստորագրելու։

Ալիևը չի շտապում ստորագրել նման պայմանագիր, քանի որ դեռևս Փաշինյանին ուղղված պահանջների երկար ցանկ ունի։ Բացի Սահմանադրությունը փոխելու հարցում Հայաստանի վրա ճնշում գործադրելուց, Ալիևը պահանջում է, որ․

– Արցախյան առաջին պատերազմի ժամանակ Հայաստանից հեռացած 300 հազար ադրբեջանցիներին թույլատրվի վերադառնալ,
– Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանը ճշգրտվի՝ Ադրբեջանին լրացուցիչ տարածքներ զիջելու միջոցով,
– Հայաստանի տարածքում գտնվող, նախկինում ադրբեջանաբնակ անկլավները վերադարձվեն Ադրբեջանին, և
– Հայաստանը տասնյակ միլիարդավոր դոլարների փոխհատուցում վճարի Արցախի «բռնագրավման» հետևանքով հասցված վնասների համար։

Երկրորդ՝ ոչ մի ողջամիտ մարդ չի հավատա Փաշինյանի տված որևէ խոստման։ Վերջին ութ տարիների ընթացքում նա հարյուրավոր անգամ ստել է հանրությանը։ Այն, ինչ նա հայտարարում է առավոտյան, նույն օրվա երեկոյան հակառակն է պնդում։ Երբ Փաշինյանին հիշեցնում են նրա բազմաթիվ հակասական հայտարարությունների մասին, նա փորձում է հերքել, թե երբևէ նման բան է ասել։ Նույնիսկ այն բանից հետո, երբ լրագրողները միացնում են նրա նախկին հայտարարությունների ձայնագրությունները և ցույց տալիս Ֆեյսբուքում նրա հակասական խոսքերով տեսանյութերը, նա կա՛մ ասում է, որ չի հիշում՝ նման բան ասել է, թե ոչ, կա՛մ էլ հորինում է որևէ անհեթեթ բացատրություն։

Փաշինյանի՝ իր խոսքից հրաժարվելու ամենատխրահռչակ օրինակը 2019 թվականի օգոստոսի 5-ին Ստեփանակերտում հավաքված հազարավոր արցախահայերի ներկայությամբ արած հայտարարությունն է, թե «Արցախը Հայաստան է, և վե՛րջ»։ Մի քանի տարի անց՝ Արցախն Ադրբեջանին հանձնելուց հետո, նա հետ կանգնեց իր խոսքից և հայտարարեց՝ «Արցախն Ադրբեջանի մաս է»։

Ավելին, որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ՝ Փաշինյանն իրավունք չուներ Արցախը զիջել Ադրբեջանին։ Մինչ այդ նա խոստովանել էր, որ Հայաստանի քաղաքացիներն իրեն նշանակել են ոչ թե Արցախի, այլ Հայաստանի վարչապետ։ Հետևաբար, նրա կողմից Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելը և Ալիևի ու Պուտինի հետ 2020 թվականի նոյեմբերի 9-ի զինադադարի համաձայնագրի ստորագրումը, որով Արցախին հարակից տարածքները զիջվեցին Ադրբեջանին, Հայաստանի Սահմանադրության կոպիտ խախտումներ են։

Այնուամենայնիվ, Փաշինյանը շարունակում է ելք փնտրել։ Սկզբում նա հայտարարեց, որ «արտահերթ» խորհրդարանական ընտրություններ է անցկացնելու՝ ապարդյուն հույս փայփայելով, որ այդպիսով իր կուսակցությունը կստանա անհրաժեշտ մանդատների երկու երրորդը։ Բայց, երբ թիմակիցները զգուշացրեցին նրան, որ արտահերթ ընտրությունները կարող են ունենալ հակառակ հետևանք՝ խորհրդարանում ունեցած մեծամասնության կորուստ, նա շտապ հրաժարվեց այդ մտքից։

Այնուհետև, Փաշինյանը դիմեց իր քաղաքական ընդդիմախոսներին ամենատարբեր ապօրինի միջոցներով՝ այդ թվում կեղծ մեղադրանքներով, ձերբակալություններով և ազատազրկմամբ սպառնալուն, որպեսզի հարկադրի նրանց ապահովել այն վեց լրացուցիչ ձայները, որոնք անհրաժեշտ են իր կուսակցությանը՝ հանրաքվեի անցկացմանը հավանություն տալու համար։

Հետո նա հայտարարեց, որ կհորդորի հանրությանը ճնշում գործադրել խորհրդարանական ընդդիմության վրա՝ հանրաքվեին կողմ քվեարկելու համար։ Սա հերթական հուսահատ քայլն է։ Ես խիստ կասկածում եմ, որ նրա հետևորդները կարձագանքեն խորհրդարանը շրջապատելու և ընդդիմադիր պատգամավորներին հանրաքվեի օգտին քվեարկել ստիպելու իր կոչերին։

Չնայած այս մանևրներին՝ Փաշինյանին չի հաջողվել գտնել Սահմանադրությունը փոխելու միջոց՝ Ալիևին գոհացնելու նպատակով։

Ես ավելի լավ առաջարկ ունեմ․ հանրաքվեից հետո Փաշինյանին հրաժարական տալու հնարավորություն ընձեռելու փոխարեն հայ ժողովուրդը պետք է անհապաղ ձերբակալի նրան, դատի և դատապարտի ցմահ ազատազրկման։

Հարութ Սասունյան
www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Փաշինյանը չպետք է հրաժարական տա ու հեռ

Ութ տարի շարունակ հետևելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ անկայուն շարժումներով և պ

24 Նոյեմբեր 2026
Խմբագրական. Յիշելով «ՈՉ»-ի Շարժումին Յ

Սահմանադրութեան նախագիծի հրապարակումի պահու ընտրութիւնը կը թուի, որ պատահական

24 Նոյեմբեր 2026
Մեր պատասխանը հստակ է՝ ո՛չ

Նիկոլ Փաշինյանը ժողովրդից չի ստացել մանդատ Ալիևի պահանջով Սահմանադրություն փոխ

23 Նոյեմբեր 2026
Այս նախագիծը պետք է մերժվի, այն անգամ

«Միայն այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության մայր օրենքի՝ Սահմանադրությա

23 Նոյեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ նոյեմբերի 23-ին ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արթուր

23 Նոյեմբեր 2026
Տեղի ունեցավ պանելային քննարկում «Հայա

Նոյեմբերի 20-ին ՀՅԴ Նյու Յորքի կառույցը Նյու Յորք նահանգի համանուն քաղաքամասի՝

23 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ողջունում և պաշտպանում է Արդարադատության միջազգ

23 Նոյեմբեր 2026
Անկախության հռչակագիրը խաղաղության խոչ

Պնդումը, թե Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր չի կնքում, քանի որ

23 Նոյեմբեր 2026
Հանդիպում ԷՏԷՔ կուսակցութեան նորընտիր

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի պատուիրակութիւնը՝ բաղկացեալ Սիմոն Այնէճեանէն եւ Ռաֆֆի Մահտ

20 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախու

Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Նոյեմբեր 18-ին յարգանքի հանդիսութիւն

20 Նոյեմբեր 2026
Հայհոյանքը փաստի սով Է

Հայաստանի հանրապետութեան նոր Սահմանադրութեան ընդունման հարցը վերածուած է օրակա

20 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Առաջարկի Թաքուն Բաժինը Եւ Ժողո

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը թէ՛ Ազգային ժողովի եւ թէ՛ կառավարութեան նիս

20 Նոյեմբեր 2026
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքն

16 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company