Տեղի ունեցավ պանելային քննարկում «Հայաստանը 2026 թվականի ընտրություններից հետո․ ի՞նչ է սպասվում հաջորդիվ» խորագրով
23 Նոյեմբեր 2026
Նոյեմբերի 20-ին ՀՅԴ Նյու Յորքի կառույցը Նյու Յորք նահանգի համանուն քաղաքամասի՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու կից սրահում կազմակերպեց պանելային քննարկում՝«Հայաստանը 2026 թվականի ընտրություններից հետո․ ի՞նչ է սպասվում հաջորդիվ» խորագրով։
Քննարկմանը մասնակցել են ՀՅԴ Բյուրոյի անդամ Խաժակ Մկրտիչյանը և «Հայկական նախագիծ» կազմակերպության համահիմնադիր Էդգար Էլբակյանը։ Ընդդիմադիր պատգամավորներ Աննա Գրիգորյանն ու Քրիստինե Վարդանյանը հանդես են եկել տեսաուղերձներով։ Երեկոն համախմբել է համայնքի անդամներին՝ առաջիկա զարգացումների շուրջ բաց հարցուպատասխանի ձևաչափով քննարկման համար։
Բանախոսներն անդրադարձել են հայաստանյան ներքին և արտաքին քաղաքական իրավիճակին, հայրենիքի և սփյուռքի առջև ծառացած մարտահրավերներին։ Խոսնակները ելույթների և դահլիճի հարցերին տված պատասխանների միջոցով պարզաբանել են ստեղծված իրավիճակը հաղթահարելու վերաբերյալ իրենց ներկայացրած կազմակերպությունների պատկերացումները։


