Լիլիթ Գալստյանը ընդունել է Լատվիայի Մարդու իրավունքների պաշտպանին
25 Նոյեմբեր 2026
Նոյեմբերի 23-ին ՀՅԴ Բյուրոյի անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանը ընդունել է Լատվիայի Մարդու իրավունքների պաշտպան Կարինա Պալկովային։
Այս կապակցությամբ Լիլիթ Գալստյանը գրել է. «ԱԺ-ում հյուրընկալել եմ Լատվիայի Մարդու իրավունքների պաշտպան Կարինա Պալկովային։
Խոսել ենք մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի առաջնահերթություններից, միջազգային գործիքակազմերից, կարևորել եմ Հայաստան-Լատվիա սերտ հարաբերություններն ու միջխորհրդարանական համագործակցության խորացման անհրաժեշտությունը։
Ի թիվս օրակարգային հարցերի՝ անդրադարձել եմ Հայաստանում քաղաքական բռնաճնշումներին, Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների ոտնահարված իրավունքներին, ինչպես նաև Բաքվում պատանդառված հայ ռազմագերիների խնդրին»:



