ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Լուրեր

Հարգանքի տուրք՝ Միսաք Թորլաքեանի յիշատակին

25 Նոյեմբեր 2026

Կիրակի՝ նոյեմբերի 22-ին, Լոս Անջելեսի «Էվըրգրին» գերեզմանատանը համախմբուել էին հայ համայնքի անդամները՝ յարգանքի տուրք մատուցելու հայ յեղափոխական, «Նեմեսիս» գործողութեան մասնակից Միսաք Թորլաքեանի յիշատակին՝ նրա մահուան 58-րդ տարելիցի առիթով։

Ոգեկոչման արարողութիւնը համատեղ կազմակերպել էին ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի Երիտասարդական միութեան «Վահան Քարտաշեան» մասնաճիւղը եւ Մոնթեբելլոյի ՀՅԴ «Դրօ» կոմիտէն։

Միջոցառումը մեկնարկեց հոգեհանգստեան արարողութեամբ, որը կատարեց Մոնթեբելլոյի Սուրբ Խաչ Հայ Առաքելական եկեղեցու հոգեւոր հովիւ Տէր Յարութիւն քահանայ Կարապետեանը։

ՀՅԴ «Դրօ» կոմիտէի ատենապետ Ջեք Հաճինեանն իր խօսքում ընդգծեց Թորլաքեանի առանձնայատուկ տեղը Մոնթեբելլոյի հայ համայնքի պատմութեան մէջ։ Նա շեշտեց կոմիտէի անխախտ յանձնառութիւնը՝ մշտապէս վառ պահելու Միսաք Թորլաքեանի յիշատակը, որը ժամանակին եղել էր նոյն «Դրօ» կոմիտէութեան անդամ։ Հաճինեանը նաեւ հպարտութիւն յայտնեց համայնքի՝ նրա հետ ունեցած պատմական կապի առնչութեամբ։

Ներկաների թւում էին ՀՅԴ Բիւրոյի անդամ Տարօն Տէր Խաչատուրեանը, ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի Կենտրոնական կոմիտէի ներկայացուցիչ Լեւոն Պարոնեանը, համաատենապետ Մայք Քելեշեանը եւ Կենտրոնական կոմիտէի անդամ Հրայր Շերիկեանը, ինչպէս նաեւ ՀՅԴ-ի, ՀԵԴ-ի եւ հայ համայնքի բազմաթիւ անդամներ։

ՀՅԴ Բիւրոյի անդամ Տարօն Տէր Խաչատուրեանն իր ելոյթում անդրադարձաւ Թորլաքեանի սերնդի թողած ժառանգութեանը եւ յաջորդ սերունդների պատասխանատուութեանը՝ Հայաստանի, Արցախի եւ Սփիւռքի առջեւ ծառացած մարտահրաւէրներին դիմագրաւելու գործում։

«Մեր պայքարի պայմանները գուցէ փոխուել են, սակայն մեր ազգային պատասխանատուութիւնը չի փոխուել»,– յայտարարեց Տէր Խաչատուրեանը։

Նա կարեւորեց Հայաստանի ինքնիշխանութեան եւ անվտանգութեան պահպանումը, Արցախի բռնի տեղահանուած հայերի իրաւունքների պաշտպանութիւնը, Հայոց ցեղասպանութեան արդարութեան համար պայքարի շարունակութիւնը, ինչպէս նաեւ Հայաստանի եւ Սփիւռքի միջեւ ռազմավարական համագործակցութեան ամրապնդումը։

«Միսաքի սերունդն իր ժամանակին կատարեց իր պարտքը։ Այժմ մեր պատասխանատուութիւնն է մեր ժամանակի պարտականութիւնների կատարման մէջ չթերանալ»,– ընդգծեց Տէր Խաչատուրեանը։

Տրապիզոնում ծնուած Միսաք Թորլաքեանը երիտասարդ տարիքից անդամակցել էր Հայ Յեղափոխական Դաշնակցութեանը եւ մասնակցել հայկական ինքնապաշտպանական գործողութիւններին ու ազգային-ազատագրական պայքարին։

1918 թուականին նա զօրավար Դրոյի հրամանատարութեան ներքոյ մասնակցել էր այն մարտերին, որոնք յանգեցրին Հայաստանի Առաջին Հանրապետութեան հիմնադրմանը։

1921 թուականին, «Նեմեսիս» գործողութեան շրջանակում, Թորլաքեանն սպանեց Ադրբեջանի ներքին գործերի նախկին նախարար Բեհբուդ խան Ջիւանշիրին, որը կապուած էր 1918 թուականին Բաքւում հայերի զանգուածային կոտորածների հետ։

Դրան յաջորդած՝ բրիտանական ռազմական դատարանի առջեւ նրա դատավարութիւնը միջազգային հանրութեան ուշադրութիւնը հրաւիրեց հայ ժողովրդի դէմ իրականացուած վայրագութիւնների վրայ։

1952 թուականին Թորլաքեանը հաստատուեց Կալիֆոռնիայում՝ դառնալով Մոնթեբելլոյի հայ համայնքի անդամ։ Նա մահացաւ 1968 թուականի նոյեմբերի 12-ին։

Այդ ժամանակից ի վեր Լոս Անջելեսի «Էվըրգրին» գերեզմանատանը գտնուող նրա շիրիմը դարձել է հայերի յաջորդական սերունդների այցելութիւնների եւ յիշատակի ոգեկոչման բազմաթիւ արարողութիւնների վայր։

Ոգեկոչման արարողութիւնն աւարտուեց Միսաք Թորլաքեանի շիրիմի մօտ ներկաների կողմից հայկական յեղափոխական «Վէրքերով լի» երգի կատարմամբ։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՅԴ Բիւրոյի անդամ՝ Տարօն Տէր Խաչատուրե

Խօսք՝ Միսաք Թորլաքեանի յիշատակին Էվըրկրին գերեզմանատուն, 22 Նոյեմբեր 2026

25 Նոյեմբեր 2026
Հարգանքի տուրք՝ Միսաք Թորլաքեանի յիշա

Կիրակի՝ նոյեմբերի 22-ին, Լոս Անջելեսի «Էվըրգրին» գերեզմանատանը համախմբուել էին

25 Նոյեմբեր 2026
Ակնարկ. TRIPP-ի իրականութիւնը

Հայաստանի ինքնիշխանութիւնը, ամերիկեան տնտեսական ներկայութիւնը, Իրանի ռազմավարա

25 Նոյեմբեր 2026
Լիլիթ Գալստյանը ընդունել է Լատվիայի Մա

Նոյեմբերի 23-ին ՀՅԴ Բյուրոյի անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մար

25 Նոյեմբեր 2026
ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի հայտա

ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը (EAFJD), դատապարտում է Գերմանիայի արտաքին գոր

24 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր համախմբման հայտարարությունը

Իշխանության հրապարակած սահմանադրական նախագիծը փաստում է, որ գործ ունենք ոչ միա

24 Նոյեմբեր 2026
Փաշինյանը չպետք է հրաժարական տա ու հեռ

Ութ տարի շարունակ հետևելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ անկայուն շարժումներով և պ

24 Նոյեմբեր 2026
Խմբագրական. Յիշելով «ՈՉ»-ի Շարժումին Յ

Սահմանադրութեան նախագիծի հրապարակումի պահու ընտրութիւնը կը թուի, որ պատահական

24 Նոյեմբեր 2026
Մեր պատասխանը հստակ է՝ ո՛չ

Նիկոլ Փաշինյանը ժողովրդից չի ստացել մանդատ Ալիևի պահանջով Սահմանադրություն փոխ

23 Նոյեմբեր 2026
Այս նախագիծը պետք է մերժվի, այն անգամ

«Միայն այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության մայր օրենքի՝ Սահմանադրությա

23 Նոյեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ նոյեմբերի 23-ին ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արթուր

23 Նոյեմբեր 2026
Տեղի ունեցավ պանելային քննարկում «Հայա

Նոյեմբերի 20-ին ՀՅԴ Նյու Յորքի կառույցը Նյու Յորք նահանգի համանուն քաղաքամասի՝

23 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ողջունում և պաշտպանում է Արդարադատության միջազգ

23 Նոյեմբեր 2026
Անկախության հռչակագիրը խաղաղության խոչ

Պնդումը, թե Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր չի կնքում, քանի որ

23 Նոյեմբեր 2026
Հանդիպում ԷՏԷՔ կուսակցութեան նորընտիր

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի պատուիրակութիւնը՝ բաղկացեալ Սիմոն Այնէճեանէն եւ Ռաֆֆի Մահտ

20 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախու

Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Նոյեմբեր 18-ին յարգանքի հանդիսութիւն

20 Նոյեմբեր 2026
Հայհոյանքը փաստի սով Է

Հայաստանի հանրապետութեան նոր Սահմանադրութեան ընդունման հարցը վերածուած է օրակա

20 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Առաջարկի Թաքուն Բաժինը Եւ Ժողո

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը թէ՛ Ազգային ժողովի եւ թէ՛ կառավարութեան նիս

20 Նոյեմբեր 2026
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company