ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Արցախի կորստից՝ «Թրամփի Թրիփ»…

20 Նոյեմբեր 2026

Դկտր. Վելայաթիի նամակի հետքերով

1. Դեռեւս «Թրիփ» կոչւող Թրամփի կամ «Զանգեզուրի միջանցք»-ի մասին ԻԻՀ միջազգային հարցերով հոգեւոր առաջնորդի խորհրդական դկտր. Վելայաթիի յորդորանքը Հայաստանի վարչապետին, իրանական տարբեր կարգի պետական-քաղաքական միաւորներ եւս զգուշացրել ու մտահոգութիւն էին յայտնել տւեալ միջանցքի գործարկման մասին։ Խնդիրն, ինչպէս պարզ է բոլորին, վերաբերում է Իրանի հիւսիսային սահմանամերձ շրջանի ռազմաքաղաքական անվտանգութեան առաջնահերթութիւններին, եւ ինչպէս իրանական պետական պաշտօնատարներն են բնութագրում «կարմիր գծերին»։

2. Այնուհետեւ նոյնինքն դկտր. Վելայաթիի երկարաշունչ զգուշացումներին ի պատասխան, նախ Հայաստանի Անվտանգութեան խորհրդի նորանշանակ քարտուղար Ալէն Սիմոնեանը յայտարարում է, թէ «Թրիփը» զուտ տնտեսական գործարք է եւ դրա շրջակայքում նոյնիսկ մէկ զինւորի առկայութիւնն իսկ բացառւում է։ Ապա, Ն. Փաշինեանն էլ առանձին հանդիպումներում յաջորդաբար թէ՛ նախագահ Փեզեշքիանին, եւ թէ՛ նրա օգնական Փուրմոհամմադիին է հաւաստիքներ տալիս 99 տարով ԱՄՆ-ին տրամադրած միջանցքի անվտանգութեան մասին։

3. Հետաքրքիր դիպւածով, սակայն, թէ՛ Վելայաթիի, եւ թէ՛ հայկական պաշտօնեաների արձագանգներում ոչ մի խօսք՝ տւեալ միջանցքի կառուցման ու գործարկման խնդրում ադրբեջանա-թուրքական մեծ նախանձախնդրութեանց մասին։ Եւ ոչ մի խօսք՝ 2026 թ. օգոստոս ի 8-ի Թրամփ-Ալիեւ-Փաշինեան «թրիփեան» համաձայնագրի մասին։ Չէ՞ որ մինչայդ հէնց առաջիններից էին իրանական քաղաքական ու փորձագիտական շրջանակները, ովքեր իրաւացիօրէն «Զանգեզուրի միջանցք»-ը անւանել էին որպէս «ՆԱՏՕ-ի թուրանական ուղի…»։

4. Միանգամայն ճիշտ է պրն. Վելայաթին, երբ Փաշինեանի իշխանութեանը արեւմտամէտ է համարում, բայց դա միակ պատճառը չէ տւեալ միջանցքի կառուցման, քանզի ինչպէս ասւեց՝ դրա հիմքում ընկած է աւելի քան մէկդարեայ անգլոսաքսոնական հեռահար նպատակը՝ հայկական սեպի չէզոքացումը՝ յօգուտ թուրք-ադրբեջանական տերիտորեալ միացմանը ու նաեւ ռուսական, իսկ այժմ էլ իրանական գործօնների թիրախաւորմանն ու թուլացմանը՝ Կովկասում։

5. ԻԻՀ-ի համար վերոնշեալներից առաւել, անվտանգութեան սպառնալիքը, «Թրիփ»-ին զուգընթաց՝ շրջանում իսրայէլական ռազմաքաղաքական ներկայութեան ապահովումն է, որում ամենաբացորոշ դերակատարը ոչ այլ ոքքան Ադրբեջանն է, Բաքւում տեղակայւած Իսրայէլի դեսպանատնով եւ երկուստեք ռազմավարական գործարքների ու ծրագրերի մասին բարձրաձայն յայտարարութիւններով։

6. Ցաւօք, պրն. Վելայաթիի այն դիտարկմանը, ըստ որի՝ Փաշինեանի ժամանակ են հայ-ադրբեջանական յարաբերութիւնները վատթարացել, դժւարանում ենք համաձայնւել, քանզի, նրանով հանդերձ, որ տւեալ ժամանակաշրջանում պայթեց 2020-ի պատերազմը, բայց արդէն բոլորի համար է փաստւած, որ այդ պատերազմը դաւադրական, սադրիչ ու նախածրագրաւորւած էր նաեւ ու մանաւանդ միջազգային ուժային այնպիսի կառոյցների կողմից, որոնք չէին հանդուրժում ինչպէս Ռուսաստանի, այնպէս էլ Իրանի դերակատարումը՝ Կովկասեան տարածաշրջանում, եւ որոնց էլ ձեռ է տալիս «Զանգեզուրեան» կամ «Թրամփեան» միջանցքներ, դրանցից բխող բոլոր կարգի՝ տնտեսական ու աշխարհագրա-քաղաքական ներուժ ու ներգործուն սպառնալիքներով։

7. Եւ վերջապէս՝ պարզ է ու ակնյայտ, թէ այս բոլոր ձախողումները, որոնք թւարկել է պրն. Վելայաթին, որտեղից են ակունք առնում։ ԻԻՀ անւանի նախկին ԱԳ նախարարը ինքն անձամբ միջամուխ է եղել 90-ականների Արցախի ազատագրական պայքարի հէնց դիւանագիտական բարդագոյն իրավիճակների ակունքներոմ։ Եւ ինք՛ն է իր այս վերջին յայտարարութիւններում խոստովանում, որ ժամանակին հայկական դերակատար կուսակցութիւնների ղեկավարների հետ է խօսել-բանակցել-վիճել ու …վստահաբար գիտակցել է Արցախի հայկական մնալու կենսականութիւնը՝ Հայաստանի ու հայութեան ապագայի եւ ինչու ոչ՝ նոյնինքն ԻԻՀ յարատեւ անվտանգութեան երաշխաւորման համար…, անշուշտ՝ կրօնական բացառութիւններն ու վերապահումները ի մտի ունենալով։

Այլապէս, յարգելի եւ փորձառու դկտր. Վելայաթին, ինքն էլ վստահաբար դիւանագիտական օրինաչափութիւններից ելած՝ գիտակցում է Արցախի կորստի վնասակարութիւնը ինչպէս ՀՀ-ի, այնպէս էլ՝ անխուսափելիօրէն ԻԻՀ-ի համար։

Սա յատկապէս կարեւոր է այն առումով, որ երեւոյթի պատճառա-հետեւանքային օրինաչափութեան նշանակութիւնը ճիշտ բանաձեւում ստանայ ինչպէս քաղաքական, այնպէս էլ եւ յատկապէս՝ պատմական գնահատականներում…։

Թերեւս տեղին է նոյնպէս յիշել եւ ինչու ոչ՝ բարձրաձայնել նահատակ հոգեւոր առաջնորդ Ալի Խամենէիի այն յստակ յայտարարութիւնը նաեւ, որով ընդգծում էր Արցախի արդէն էթնիկ զտման ենթարկւած հայ բնակչութեան իրաւունքների յարգումը, վերականգնումն ու պահպանումը…։

Չնայած՝ արդէն չափից դուրս լկտիացած Ադրբեջանի կողմից իրանական պետական (խորհրդարանի երկու պատգամաւոր), կրօնական (երկու բարձրաստիճան այաթօլլահներ), քաղաքական ու փորձագիտական գործիչների հասցէին «անցանկալի տարրերի» պիտակաւորման ներքոյ անւանացանկերի հրապարակմանը…։

ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ
Ալիք

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Նոր Սահմանադրության նախագիծը բավարարու

Հայաստանի նոր Սահմանադրության նախագիծը հաստատում է այն մտահոգությունները, որոն

25 Նոյեմբեր 2026
ՀՅԴ Բիւրոյի անդամ Տարօն Տէր Խաչատուրեա

Խօսք՝ Միսաք Թորլաքեանի յիշատակին Էվըրկրին գերեզմանատուն, 22 Նոյեմբեր 2026

25 Նոյեմբեր 2026
Հարգանքի տուրք՝ Միսաք Թորլաքեանի յիշա

Կիրակի՝ նոյեմբերի 22-ին, Լոս Անջելեսի «Էվըրգրին» գերեզմանատանը համախմբուել էին

25 Նոյեմբեր 2026
Ակնարկ. TRIPP-ի իրականութիւնը

Հայաստանի ինքնիշխանութիւնը, ամերիկեան տնտեսական ներկայութիւնը, Իրանի ռազմավարա

25 Նոյեմբեր 2026
Լիլիթ Գալստյանը ընդունել է Լատվիայի Մա

Նոյեմբերի 23-ին ՀՅԴ Բյուրոյի անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մար

25 Նոյեմբեր 2026
ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի հայտա

ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը (EAFJD), դատապարտում է Գերմանիայի արտաքին գոր

24 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր համախմբման հայտարարությունը

Իշխանության հրապարակած սահմանադրական նախագիծը փաստում է, որ գործ ունենք ոչ միա

24 Նոյեմբեր 2026
Փաշինյանը չպետք է հրաժարական տա ու հեռ

Ութ տարի շարունակ հետևելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ անկայուն շարժումներով և պ

24 Նոյեմբեր 2026
Խմբագրական. Յիշելով «ՈՉ»-ի Շարժումին Յ

Սահմանադրութեան նախագիծի հրապարակումի պահու ընտրութիւնը կը թուի, որ պատահական

24 Նոյեմբեր 2026
Մեր պատասխանը հստակ է՝ ո՛չ

Նիկոլ Փաշինյանը ժողովրդից չի ստացել մանդատ Ալիևի պահանջով Սահմանադրություն փոխ

23 Նոյեմբեր 2026
Այս նախագիծը պետք է մերժվի, այն անգամ

«Միայն այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության մայր օրենքի՝ Սահմանադրությա

23 Նոյեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ նոյեմբերի 23-ին ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արթուր

23 Նոյեմբեր 2026
Տեղի ունեցավ պանելային քննարկում «Հայա

Նոյեմբերի 20-ին ՀՅԴ Նյու Յորքի կառույցը Նյու Յորք նահանգի համանուն քաղաքամասի՝

23 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ողջունում և պաշտպանում է Արդարադատության միջազգ

23 Նոյեմբեր 2026
Անկախության հռչակագիրը խաղաղության խոչ

Պնդումը, թե Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր չի կնքում, քանի որ

23 Նոյեմբեր 2026
Արցախի կորստից՝ «Թրամփի Թրիփ»…

Դկտր. Վելայաթիի նամակի հետքերով 1. Դեռեւս «Թրիփ» կոչւող Թրամփի կամ «Զանգեզո

20 Նոյեմբեր 2026
Հանդիպում ԷՏԷՔ կուսակցութեան նորընտիր

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի պատուիրակութիւնը՝ բաղկացեալ Սիմոն Այնէճեանէն եւ Ռաֆֆի Մահտ

20 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախու

Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Նոյեմբեր 18-ին յարգանքի հանդիսութիւն

20 Նոյեմբեր 2026
Հայհոյանքը փաստի սով Է

Հայաստանի հանրապետութեան նոր Սահմանադրութեան ընդունման հարցը վերածուած է օրակա

20 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Առաջարկի Թաքուն Բաժինը Եւ Ժողո

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը թէ՛ Ազգային ժողովի եւ թէ՛ կառավարութեան նիս

20 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company