ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բյուրո
  • Ելույթներ

Այս կործանարար ընթացքի մեջ բեկում մտցնելու բանալին ողջ հայության ջանքերի մեկտեղումն է

27 Նոյեմբեր 2026

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի ելույթը Լիբանանում նոյեմբերի 27-ին տեղի ունեցած ՀՅԴ 136-ամյակի միջոցառմանը.

Լիբանանի հայ համայնքի սիրելի ներկայացուցիչներ, հայրենակիցներ,

սիրելի ընկերներ, ընկերուհիներ,

ՀՅԴ օրը Լիբանանում նշելը ունի առանձնահատուկ նշանակություն եւ այն տօնակատարությանը հաղորդում է առանձնակի կարեւորություն, որովհետեւ լիբանանահայությունը, առանց չափազանցնելու, կարելի է ներկայացնել որպես հայկական սփյուռքի մերանը եւ նրան արյուն ու ավյուն տվողը: Իսկ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության առաքելությունը մեր հավատքը պահելու եւ մեր հոգեւոր անվտանգությունը ապահովելու գործում սփյուռքում անուրանալի է եւ անգնահատելի:

Եվ այս առումով լիբանանահայության դերակատարությունը ոգեւորող է, ներշնչող եւ մեզ նոր սխրանքների մղող:

Եւ Ճիշտ գնահատվեց, որ լիբանանահայությունը անցել է լուրջ փորձություններ, լուրջ մարտահրավերներ է հաղթահարել եւ այսօր էլ այդ փորձությունները քիչ չեն: Այդ մարտահրավերները օրհասական բնույթ ունեն, բայց լիբանանահայության մեծությունը եւ նրա անգնահատելի նկարագիրը հենց նրանում է, որ նա երբեք չի երկնչել դժվարությունների առաջ եւ հաղթահարել է դրանք իր նկարագրին եւ տեսակին համապատասխան:

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը միշտ եղել է, կա ու կլինի լիբանանահայության կողքին՝ պաշտպանելու նրա շահերը, նրա անժամանցելի իրավունքները եւ նրա անվտանգությունը:

Սիրելի հայրենակիցներ,

ՀՅԴ օրվան նվիրված այս միջոցառումը առիթ է խոսելու հայության դիմագրաված մարտահրավերների եւ դրանք հաղթահարելու համար գործելու հրամայականի մասին:

Ժամանակն է իմաստավորելու դարերի ընթացքում հայ ազգի իր տեսակն ու նկարագիրը կերտելու ճանապարհին կուտակած կենսափորձը, գիտակցելու մեր ինքնությունը պահպանելու ծայրահեղ անհրաժեշտությունը, բացահայտելու այն կորցնելու նորօրյա վտանգները եւ համախմբվելով համազգային, վերկուսակցական նպատակի շուրջ՝ հաղթահարելու գոյութենական բնույթ ստացած ներքին եւ արտաքին բոլոր մարտահրավերները:

Հայ ազգը իր բազմադարյա պատմության մեջ բազմաթիվ անգամներ է հայտնվել նման բախտորոշ իրավիճակներում եւ միշտ կարողացել է դիմակայել ու առաջ ընթանալ:

Մեր ժողովուրդը մշտապես դիմացել է, երբ հնարավոր չի եղել փոխել, փոխել է, երբ այլեւս հնարավոր չի եղել դիմանալ, եւ ունեցել է մեկը մյուսի հետ չշփոթելու մեծ իմաստնություն:

Այսօր էլ մեզ իմաստնություն է պետք հասկանալու, որ հիմա դիմանալն արդեն նշանակում է համակերպվել քո տեսակի եւ ինքնության կորստի հետ:

Դրան հնարավոր չէ համակերպվել, դա ինքնակործանման տանող ճանապարհ է եւ ուրեմն փոխել է պետք:

Մեր կռիվը այսօր խորքում ոչ իշխանության համար է, ոչ էլ առավել եւս մեկը մյուսի դեմ է: Մեր կռիվը մեր սրբություների՝ մեր հայկական ինքնությունը պահելու համար է, մեր ժառանգած արժեքները պաշտպանելու համար է:

Սրա վրա պետք է կառուցվեն մեր ապագա ծրագրերն ու գործողությունները:

Մենք պետք է ցույց տանք, որ միշտ հնարավոր է փոխել այն, ինչին անկարելի է դիմանալ:

Դրա համար նախ պետք է արձանագրել այն ամենը՝ ինչին դիմանալն այլեւս անկարելի է, որից բնականաբար կծագի դա փոխելու անհրաժեշտությունը: Իսկ անհրաժեշտությունը մղում է գտնել հնարավորություններ:

Հայաստանի այս վարչախմբի պաշտոնավարման ավելի քան 8 տարիների ընթացքում գործած ավերին ամենահպանցիկ անդրադարձ կատարելն իսկ բավարար է ի ցույց դնելու, որ դիմանալն այլեւս անկարելի է:

Մասնավորապես, կարելի՞ է արդյոք համակերպվել այնպիսի իրողություններին, երբ.

– Ազգային ինքնությունը, որ անհատի կապն է ամբողջացնում իր ազգի լեզվի ու գրի, հայրենիքի, մշակույթի, ավանդույթների, կրոնի, պատմության եւ ընդհանուր արժեհամակարգի հետ պարզունակացվում եւ նույնականացվում է միայն պետության հետ՝ խեղաթյուրելով եւ աղճատելով ինքնության բուն իմաստն ու նշանակությունը: Այսպիսով հիմք ստեղծելով թշնամու պահանջներով հայկական ինքնության վերացմանը միտված շարունակական զիջումների համար:

– Առերեսվեցինք մեր պատմության մեջ այն ամոթալի իրականությանը, որ առաջին անգամը լինելով, պետականություն ունենալու պայմաններում, կատարվեց արցախահայերի ցեղասպանությունն ու հայրենազրկումը:

– Վարչախումբը Արցախի հայկականության եւ Հայաստանի անվտանգության կապը գիտակցաբար խզելով՝ գնում է երկուսն էլ կորցնելու ճանապարհով:

– Պատերազմներով ու հազարավոր զոհեր տալով, մեր ժողովրդին մտածված կերպով տարան պարտությունների, ցինիկաբար դա ներկայացնելով որպես Հայաստանի անկախության ամրապնդում: Այսպես թշնամուն հանձնվելն ու պարտվելը ներկայացվում է որպես դեպի ազատություն եւ փրկություն տանող ճանապարհ:

– Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգեւոր կյանքում եւ ազգային ինքնության պահպանման գործում ճանաչելու եւ քաջալերելու
փոխարեն վարչախումբը ազգադավ եւ տիրադավ արշավ է սանձազերծել նրա ինքնավարության դեմ:

– «Հայ ժողովուրդը միայն Հայաստանի քաղաքացիներն են» եւ «Հայաստանի կառավարությունը պաշտպանելու է միայն իրական Հայաստանի գաղափարախոսությունն ընդունողների շահերն ու իրավունքները» ձեւակերպումներով եւ նմանատիպ այլ հակազգային եւ պառակտիչ մոտեցումներով փորձում են հասնել Հայաստանի եւ սփյուռքի օտարմանը, ներքին բաժանարար գծերի առաջացմանը ու հայապահպանության եւ հայրենիք- սփյուռք փոխգործակցության նպատակների խափանմանը: Իրար են հակադրվում պատմական եւ իրական Հայաստանը, մեր անցյալն ու ներկան, հայրենիքն ու պետությունը: Ստիպում են հրաժարվել մեր ինքնությունը մարմնավորող խորհրդանիշներից:

– Վարչախումբը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը սատարելու փոխարեն ըստ էության միացել է թուրքական ժխտողականությանը:

– Հայաստանում ժողովրդավարության հետընթացն այլեւս համատարած եւ համակարգային բնույթ է ստացել: Ընդդիմադիր գործունեությունը պատժվում է ազատազրկմամբ եւ ենթարկվում քաղաքական հալածանքների: Հայաստանում հանրապետությունը փոխարինվում է անձիշխանությամբ եւ նրան սպասարկող ոստիկանապետությամբ:

Վերջին ընտրություններում ընտրողների մեծամասնությունը մերժեց այս իշխանություններին, այդուհանդերձ, առաջին անգամ վարչական անմիջական միջամտությամբ քաղաքացին զրկվեց իր ընտրելու, իսկ քաղաքական ուժը՝ խորհրդարանում ներկայացված լինելու իրավունքից:

Խորհրդարանի առկա մեծամասնությունը փաստացի ձեւավորվել է Սահմանադրական դատարանի բացահայտ կողմնակալ որոշման եւ վարչական մեքենայություններով իրականացված մանդատների բաշխման միջոցով: Առ այդ,նոր Ազգային Ժողովը չունի սահմանադրական օրենքներ ընդունելու եւ համապատասխան նշանակումներ կատարելու համար անհրաժեշտ լեգիտիմություն:

Ըստ այդմ, հանրագումարի բերելով վերոնշյալը, կարելի է եզրակացնել, որ այս վարչախմբի գործունեությունը, ընդհանուր առմամբ, առերեւույթ դիտավորյալ վնասարարություն է՝ ուղղված համազգային նվաճումների վերացմանը եւ հայությանը շաղախող ազգային ինքնության վրա խարսխված արժեհամակարգի փլուզմանը:

Իր նապատակներն ավարտին հասցնելու վարչախմբի ունեցած միակ միջոցը վերջին պարտություններից ուշքի չեկած հասարակությանը խաղաղության սին հույսերով գայթակղելն է:

Իրականում այս հույսերը, այո՛, սին են եւ մեր ժողովուրդը պետք է դա պարզ գիտակցի ճակատագրական սխալից խուսափելու համար:

Այն, ինչ, այս վարչախումբը մատուցում է որպես հաստատված խաղաղություն, իրականում սոսկ ժամանակավոր մի զինադադար է, որ պահպանվում է բացառապես թշնամուն տրված նոր զիջումներ կատարելու խոստումների հաշվին: Իսկ քանի դեռ մսխվել է եւ չեն ստեղծվում չզիջելու հանարավորություններ, ստիպված ենք լինելու մաս-մաս զիջել ամեն ինչ, ընդհուպ մինչեւ մեր ինքնությունից հրաժարումը:

Այն, ինչ մշտապես եղել, եւ մնում է թուրք – ադրբեջանական տանդեմի հիմնական պահանջը: Իսկ առանց ինքնության ազգը ոչնչանում է ներսից անգամ, առանց պատերազմի:

Ուստի, գործող վարչախմբի ապահոված կեղծ անվտանգությունը, ըստ էության, Հայաստանի ժողովրդին թուրք-ադրբեջանական տանդեմի դիմաց միայնակ թողնելով, նրան մշտապես ցեղասպանության սպառնալիքի տակ պահելու կամ ուծացման ենթարկելու մասին է: Եվ հանուն այս աղետալի հեռանկարի է, որ մեր ժողովրդի արդարության ձգտումները եւ կենսական շահերն ու իրավունքները այս վարչախումբը համարում է կոնֆլիկտածին եւ պահանջում հրաժարվել դրանցից:

Ազգային արժանապատվության եւ սեփական պետության նվաստացումը խաղաղության տեղ դնող որեւէ ժողովուրդ երբեւէ չի հասել իր համար ցանկալի ազատության եւ անվտանգության: Այդպես միայն դատապարտում ես քո սերունդներին դանդաղ վերացման: Մահ իմացյալով ապրած մեր ժողովուրդն իր հազարամյա պատմությունն այս փորձառությամբ է կերտել եւ այսօր իրավունք չունի մսխելու իր նախնիների վաստակը:

Այո, իհարկե խաղաղությունն անհրաժեշտ է, բայց մեզ պետք է իրական՝ կայուն եւ անշրջելի խաղաղություն: Իսկ խաղաղությունը կայուն է, երբ հաստատված է ուժերի հավասարակշռությամբ եւ անշրջելի է, երբ արդյունք է արդար կարգավորման:

Այսօր չկա ոչ մեկը, ոչ էլ մյուսը, այլ հաղթողը թելադրում է, պարտվածը՝ կատարում եւ սա ներկայացվում է որպես հաստատված խաղաղություն:

Խաղաղության ՔՊ-ական այսպիսի գործընթացով ոչ թե Հայաստանն են դարձնում իրական, այլ Հայաստանի թուրքացումը:

Իսկ պատմական Հայաստանից իրական Հայաստանը տարանջատելով կենդանություն են տալիս «արեւմտյան Ադրբեջան» կոչվածի հորինվող պատմությանը:

Սիրելի հայրենակիցներ,

հիրավի հայությունն այսօր ինքնության եւ անվտանգության տագնապ է դիմագրավում:

Այս հասկացությունները փոխկապակցված են, քանզի ինքնությունն առանց անվտանգության անպաշտպան է, իսկ անվտանգությունն առանց ինքնության՝ բովանդակազուրկ եւ անիմաստ:

Անհրաժեշտէ ազատագրվել հանրությանը մոլորեցնող այս վարչախմբի տարածած կեղծ գաղափարներից: Դա մի գաղափարախոսություն է, որտեղ հայի իրավունքներն ու շահերը փոխարինված են իրական Հայաստանի քաղաքացի կոչվածի իրավունքներով, որտեղ հայն ու հաղթանակը իրար հետ կապ չունեն, իսկ հաջողության հասնում են ոչ թե հաղթանակով, այլ պարտությամբ եւ սովորեցնում են հպարտանալ պարտությամբ:

Դա մի գաղափարախոսություն է, որ կոչված է հիմնավորելու այս վարչախմբի զիջողական եւ պարտվողական քաղաքականությունը:
Սակայն այսպիսի պատրաստակամությամբ Թուրքիայի եւ Ադրբեջանի շահերի սպասարկումն անգամ չի բավարարում այս տանդեմին:

Անկարային եւ Բաքվին պետք է ոչ միայն այս վարչախմբի, այլեւ ողջ հայ ժողովրդի անվերապահ եւ ամբողջական կապիտուլյացիան:

Այս գործի կատարումն է այսօր հլու-հնազանդ ստանձնել գործող վարչախումբը՝ օրակարգ բերելով այսպես կոչված չորրորդ հանրապետության նոր սահմանադրությունն ընդունելու հարցը:

Ակնհայտ է, որ Հայաստանի Սահմանադրությունից Անկախության հռչակագրին հղումը հանելու իշխանական օրակարգը չունի ներքին պետական որեւէ անհրաժեշտություն:

Ավելին, իրենց իսկ օրոք ձեւավորված Սահմանադրական Դատարանի 2024 թվականի սեպտեմբերի 26-ի որոշմամբ հարցին սպառիչ իրավական լուծում տված, լինելու պայմաններում սահմանադրությունից հռչակագրի հղումը հանելու վարչախմբի փորձերը ոչ այլ ինչ են, քան Ադրբեջանի հերթական պահանջն անհապաղ կատարելու եւ Հայաստանի ինքնիշխանությունը զիջելու ազգադավ քայլեր:

Նոր սահմանադրության հրապարակված նախագիծը բացի ալիեւյան պահանջներն անվերապահ իրացնելը կոչված է ըստ էության ապահովելու արդեն փաստացի ձեւավորված ամբողջական անձնիշխանության սահմանադրական հիմքերը: Նորաթուխ սահմանադիրներն ամենայն հավանականությամբ ներշնչվել են խորհրդային ժամանակներին հատուկ տոտալիտարզմի ոգով:

Մասնավորապես, ԽՍՀՄ Սահմանադրությամբ ամրագրված էր Կոմունիստական կուսակցության բացառիկ դերը հասարակությանը ուղղորդելու եւ ղեկավարելու գործում առաջնորդվելով կոմունիզմ կառուցողի բարոյական կոդեքսով:

Հիմա այս նոր սահմանադրությամբ բացառիկ դեր է վերապահվելու գործող մեծամասնությանը (իմա՝ ՔՊ-ին) հանրային իշխանության բոլոր երեք ճյուղերը միանձնյա ձեւավորելու եւ պետական մարմինները ղեկավարելու գործում:

Ամբողջատիրության պատկերը լրացնելուն պակասում է միայն ընդունել իրական Հայաստան կառուցողի բարոյական կոդեքս:

Զավեշտալի է, երբ սահմանադրական կարգն անդադար ոտնահարող այս վարչախումբն իր փոփոխությունների անհրաժեշտությունը հիմնավորելու համար խոսում է գործող սահմանադրության սպառված կամ թերի լինելուց:

Բարեփոխումների անհրաժեշտություն իհարկե միշտ էլ կա, բայց դրա համար առաջնահերթություն է ոչ թե սահմանադրությունը փոխել, այլ այն նախ եւ առաջ հարգել ու գործադրել, իսկ փոխել՝ սահմանադրական կարգից դուրս գործող իշխանությանը:

Սիրելի հայրենակիցներ,

Այս սերնդի պատմական առաքելությունն է հաղթահարել այսօր մեր ժողովրդի դիմագրաված ինքնության եւ անվտանգության տագնապը:

Մեր համար իրական անվտանգությունն այն է, որը կախված է ոչ թե թշնամու բարեհաճությունից, այլ երաշխավորվում է հայության հավաքական ուժերով եւ բոլոր այն դաշնակից երկրների զորակցությամբ, ում համար եւս կարեւոր է հայկական գործոնի եւ ինքնության պահպանումը այս տարածաշրջանում:

Այսօր համակերպվելու թե փոխելու մեր սերնդի վճռականությունից է կախված՝ դառնալու է արդյոք Հայաստանը թուրք-ադրբեջանական տանդեմի կցորդ ու հպատակ մի տարածք, թե հայ ազգի եւ նրա ինքնության կենսունակությունն ու զարգացումն ապահովող ազգային պետություն:

Պետություն, որ կդադարի լինել մեկ անձի կամ վարչախմբի ապաստարանն ու սպասարկողը եւ կդառնա կենսունակ ու բոլորինը:

Դրա համար նախ եւ առաջ պետք է փոխել գործող վարչախմբի այս ազգակործան ուղեգիծը եւ երկիրը բերել չզիջելով զարգանալու ազգային ուղեգծի վրա:

Չզիջել, որպեսզի պահպանենք մեր ինքնությունն ու կենսունակ պետությունը:

Զարգանալ, որ ունենանք չզիջելու հնարավորություն ու կարողություն:

Սիրելի ընկերներ,

Այսօր էլ, ինչպես 136 տարի առաջ, մենք խնդիր ունենք միավորելու ազգային գաղափարի եւ այս նպատակի շուրջ ինչպես մեր շարքերը, այնպես էլ մեր համակիրներին եւ ազգային բոլոր ուժերին:

Այնպես, ինչպես 1890 թվականին միավորվեցին բոլոր հայ հեղափոխականները եւ ստեղծեցին Հայ Յեղափոխական Դաշնակցությունը:

Այնպես, ինչպես 451 թվականին Ավարայրում «Մահ ոչ իմացյալ մահ է, մահ իմացյալ՝ անմահություն» համոզումով մարտի ելած վարդանանց քաջերը վասն հավատոյ եւ վասն հայրենյաց պահեցին մեր ինքնությունը:

Հայրենիքում եւ սփյուռքում ողջ հայության ջանքերի մեկտեղումն ու աննահանջ պայքարն է այս կործանարար ընթացքի մեջ բեկում մտցնելու բանալին:

Սիրելի հայրենակիցներ,

Մենք կարող ու պարտավոր ենք փոխել այն ամենը ինչին այլեւս հնարավոր չէ համակերպվել ու դիմանալ: Համոզված ենք, որ անգամ երբ չի մնացել ելք ու ճար, միշտ խենթերը գտել են հնար:

Մենք պետք է փակենք նվաստացումների ու պարտությունների այս էջը եւ շարունակենք մեզ ճանաչել Սարդարապատից եւ մեր ժողովրդի կերտած հաղթանակներից:

Մենք պետք է վերադարձնենք Բաքվում բանտարկված մեր գերիներին, արցախցին պետք է վերադառնա իր տուն, Հայաստանը մնա հայկական եւ հայն աշխարհում լինի արժանապատիվ ու հաղթական:

Կեցցե՛ Հայաստանն ու հայությունը:

Կեցցե՛ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Այս կործանարար ընթացքի մեջ բեկում մտցն

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի ելույթը Լիբանանում նոյեմբերի 27-ի

27 Նոյեմբեր 2026
Խմբագրական. Եօթանասուն տարի՝ ժողովուրդ

Մոնթրէալի ՀՅԴ «Միհրան Փափազեան» կոմիտէութեան հիմնադրութեան 70-ամեակը առիթ մըն

27 Նոյեմբեր 2026
­Նոր ­Սահ­մա­նադ­րու­թիւն՝ զիջումներու

Հա­յաս­տա­նի կա­ռա­վա­րու­թեան հրա­պա­րա­կած նոր ­Սահ­մա­նադ­րու­թեան նա­խա­գի

27 Նոյեմբեր 2026
Խմբագրական. ՀՅԴ Մանիֆեստին Հետեւողութե

Դաշնակցութեան հիմնադրութեան 136-ամեակի այժմէական խորհուրդներէն հաւանաբար ամէնէ

27 Նոյեմբեր 2026
Փաշինյանի քաղաքականությանը հակադրվելը

«Փաշինյանի քաղաքականությանը հակադրվելը նշանակում է սիրել Հայաստանը, սիրել հայ

26 Նոյեմբեր 2026
Ո՞վ Կը Վճռէ Հայաստանի Ապագան

Արդեօք պետութիւն մը կրնա՞յ ամրապնդել իր անկախութիւնն ու ինքնիշխանութիւնը` փոխե

25 Նոյեմբեր 2026
«Արտապատուիրակուած» սահմանադրութիւնը

«Ժողովուրդը կը հանդիսանայ դատարաններուն իրաւատէրը, ո՛չ թէ Սահմանադրութիւնը տապ

25 Նոյեմբեր 2026
Փաշինյանը պիտի գնա, որ Ադրբեջանի գաղու

Նոյեմբերի 23-ին հրապարակվեց իշխանությունների առաջարկած նոր Սահմանադրության նախ

25 Նոյեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորները

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար Արթ

25 Նոյեմբեր 2026
Կանխել է հարկաւոր ազգի ու հայրենիքի ա

1. Հայաստանում 2018-ի «թաւշեայ» կոչւած յեղաշրջականները իրենց այսպէս ասած՝ «քաղ

25 Նոյեմբեր 2026
Նոր Սահմանադրության նախագիծը բավարարու

Հայաստանի նոր Սահմանադրության նախագիծը հաստատում է այն մտահոգությունները, որոն

25 Նոյեմբեր 2026
ՀՅԴ Բիւրոյի անդամ Տարօն Տէր Խաչատուրեա

Խօսք՝ Միսաք Թորլաքեանի յիշատակին Էվըրկրին գերեզմանատուն, 22 Նոյեմբեր 2026

25 Նոյեմբեր 2026
Հարգանքի տուրք՝ Միսաք Թորլաքեանի յիշա

Կիրակի՝ նոյեմբերի 22-ին, Լոս Անջելեսի «Էվըրգրին» գերեզմանատանը համախմբուել էին

25 Նոյեմբեր 2026
Ակնարկ. TRIPP-ի իրականութիւնը

Հայաստանի ինքնիշխանութիւնը, ամերիկեան տնտեսական ներկայութիւնը, Իրանի ռազմավարա

25 Նոյեմբեր 2026
Լիլիթ Գալստյանը ընդունել է Լատվիայի Մա

Նոյեմբերի 23-ին ՀՅԴ Բյուրոյի անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մար

25 Նոյեմբեր 2026
ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի հայտա

ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը (EAFJD), դատապարտում է Գերմանիայի արտաքին գոր

24 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր համախմբման հայտարարությունը

Իշխանության հրապարակած սահմանադրական նախագիծը փաստում է, որ գործ ունենք ոչ միա

24 Նոյեմբեր 2026
Փաշինյանը չպետք է հրաժարական տա ու հեռ

Ութ տարի շարունակ հետևելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ անկայուն շարժումներով և պ

24 Նոյեմբեր 2026
Խմբագրական. Յիշելով «ՈՉ»-ի Շարժումին Յ

Սահմանադրութեան նախագիծի հրապարակումի պահու ընտրութիւնը կը թուի, որ պատահական

24 Նոյեմբեր 2026
Մեր պատասխանը հստակ է՝ ո՛չ

Նիկոլ Փաշինյանը ժողովրդից չի ստացել մանդատ Ալիևի պահանջով Սահմանադրություն փոխ

23 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company