ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բյուրո
  • Հարցազրույցներ

Փաշինյանի քաղաքականությանը հակադրվելը նշանակում է սիրել Հայաստանը

26 Նոյեմբեր 2026

«Փաշինյանի քաղաքականությանը հակադրվելը նշանակում է սիրել Հայաստանը, սիրել հայ ազգը եւ աշխատել հանուն ուժեղ, արժանապատիվ ու անկախ Հայաստանի»,- «Հրապարակ»-ի հետ զրույցում ասել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը։

– Նիցցայի քաղաքապետը վերջերս պատվավոր քաղաքացու կոչում շնորհեց Ադրբեջանում ապօրինի պահվող մեր գերիներին։ Արդյո՞ք այս քայլն օրինակելի կդառնա սփյուռքի մեր մյուս համայնքների համար եւս։

– Ադրբեջանում պահվող հայ պատանդների ազատ արձակման հարցն առաջնահերթ նշանակություն ունի։ Այն պետք է կենտրոնական տեղ զբաղեցնի մեր գործողություններում։ Մենք արդեն համատեղ նախաձեռնություն էինք իրականացրել Փարիզի քաղաքապետարանի հետ, որը մեծ ջանքեր է գործադրել հանուն պատանդների եւ Արցախի։ Ողջունում ենք նաեւ Նիցցայի քաղաքապետարանի մոբիլիզացումը, որը պատրաստակամորեն միացավ պատանդների ազատ արձակման կոչին։ Հիշեցնենք նաեւ, որ նախագահական ընտրությունների բազմաթիվ թեկնածուներ, խոշոր քաղաքների քաղաքապետեր եւ մարզերի ղեկավարներ համատեղ ստորագրել են Le Figaro-ում հրապարակված՝ պատանդների ազատ արձակմանն ուղղված հոդվածը։ Մենք կշարունակենք մեր ջանքերը սփյուռքում, սակայն քանի դեռ Հայաստանի կառավարությունն այս հարցը չի դնում Ադրբեջանի հետ բանակցությունների օրակարգի կենտրոնում, առաջընթաց չենք ունենա։

– Ֆրանսիայի հայ համայնքում ինչպե՞ս են վերաբերվում ՔՊ-ականների կողմից Ամենայն հայոց կաթողիկոսի հասցեին արվող վիրավորական հայտարարություններին։

– Հայ եկեղեցին հայ ազգի կարեւորագույն հիմնասյուներից է։ Այն դարեր շարունակ դիմակայել է բոլոր փոթորիկներին եւ մեծ դեր է ունեցել ամբողջ աշխարհում հայ ինքնության պահպանման գործում։ Եկեղեցին եղել է համախմբման կենտրոն եւ պատմության ընթացքում միավորող դեր է խաղացել։ Ես հասկանում եմ, որ կառույցի եւ նրա առաջնորդի դեմ հարձակվելով՝ վարչապետը ցանկանում է թուլացնել հայկական պետականության այս կարեւոր հենասյունը։ Մենք գիտենք, որ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է Եկեղեցի՝ իր ենթակայության տակ, սփյուռք՝ իր ենթակայության տակ, նոր ընդդիմություն՝ նույնպես իր ենթակայության տակ։ Նա ցանկանում է նաեւ իր ենթակայության տակ գտնվող լրատվամիջոցներ։ Սարսափելի է, որ անհանդուրժողականությունը կարող է հասնել այսպիսի աստիճանի՝ նպաստելով ավտորիտար ռեժիմի ձեւավորմանն ու ամրապնդմանը։

– ՀՀ գործող իշխանությունների վարած քաղաքականությանը ֆրանսահայությունն ինչպե՞ս է վերաբերվում՝ սատարո՞ւմ է, թե՞ ոչ։

– Ինչպե՞ս եք ուզում, որ սփյուռքի մեծ մասը սատարի Նիկոլ Փաշինյանին, երբ նա Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ կասկածի տակ է դրել Հայոց ցեղասպանության իրողությունը։ Ինչպե՞ս եք ուզում, որ նրան սատարեն, երբ նա հայտարարում է, թե Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը Հայաստանի կառավարության օրակարգում բնավ չկա։ Ինչպե՞ս սատարել նրան, երբ նա պնդում է, թե Արցախը միշտ եղել է Ադրբեջանի տարածք, կամ երբ հետ է կանչում Ադրբեջանի դեմ միջազգային դատարաններ ներկայացված հայցերը։ Ինչպե՞ս սատարել նրան, երբ նա հրաժարվում է հայ գերիների ազատ արձակման հարցը Բաքվի հետ բանակցությունների կենտրոնում դնելուց։ Ինչպե՞ս սատարել նրան, երբ ժողովրդավարական պետության նախագիծը վերածում է ավտորիտար պետության։ Ինչպե՞ս սատարել նրան, երբ առնվազն վեց տարի շարունակ բազմաթիվ նախաձեռնություններով պառակտում է սփյուռքը եւ փորձում ստեղծել իր ենթակայության տակ գտնվող նոր կազմակերպություններ։ Ինչպե՞ս սատարել նրան, երբ որոշում է Արցախի հայերի անձնագրերում նշել, որ նրանք ծնվել են Ադրբեջանում։ Տարիներ շարունակ ասում եմ՝ Նիկոլ Փաշինյանին իշխանության են բերել հայ ազգը թուլացնելու համար։ Հենց դա էլ նա փորձում է անել։ Նիկոլ Փաշինյանի քաղաքականությանը հակադրվելը նշանակում է սիրել Հայաստանը, սիրել հայ ազգը եւ աշխատել հանուն ուժեղ, արժանապատիվ ու անկախ Հայաստանի։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Փաշինյանի քաղաքականությանը հակադրվելը

«Փաշինյանի քաղաքականությանը հակադրվելը նշանակում է սիրել Հայաստանը, սիրել հայ

26 Նոյեմբեր 2026
Ո՞վ Կը Վճռէ Հայաստանի Ապագան

Արդեօք պետութիւն մը կրնա՞յ ամրապնդել իր անկախութիւնն ու ինքնիշխանութիւնը` փոխե

25 Նոյեմբեր 2026
«Արտապատուիրակուած» սահմանադրութիւնը

«Ժողովուրդը կը հանդիսանայ դատարաններուն իրաւատէրը, ո՛չ թէ Սահմանադրութիւնը տապ

25 Նոյեմբեր 2026
Փաշինյանը պիտի գնա, որ Ադրբեջանի գաղու

Նոյեմբերի 23-ին հրապարակվեց իշխանությունների առաջարկած նոր Սահմանադրության նախ

25 Նոյեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորները

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար Արթ

25 Նոյեմբեր 2026
Կանխել է հարկաւոր ազգի ու հայրենիքի ա

1. Հայաստանում 2018-ի «թաւշեայ» կոչւած յեղաշրջականները իրենց այսպէս ասած՝ «քաղ

25 Նոյեմբեր 2026
Նոր Սահմանադրության նախագիծը բավարարու

Հայաստանի նոր Սահմանադրության նախագիծը հաստատում է այն մտահոգությունները, որոն

25 Նոյեմբեր 2026
ՀՅԴ Բիւրոյի անդամ Տարօն Տէր Խաչատուրեա

Խօսք՝ Միսաք Թորլաքեանի յիշատակին Էվըրկրին գերեզմանատուն, 22 Նոյեմբեր 2026

25 Նոյեմբեր 2026
Հարգանքի տուրք՝ Միսաք Թորլաքեանի յիշա

Կիրակի՝ նոյեմբերի 22-ին, Լոս Անջելեսի «Էվըրգրին» գերեզմանատանը համախմբուել էին

25 Նոյեմբեր 2026
Ակնարկ. TRIPP-ի իրականութիւնը

Հայաստանի ինքնիշխանութիւնը, ամերիկեան տնտեսական ներկայութիւնը, Իրանի ռազմավարա

25 Նոյեմբեր 2026
Լիլիթ Գալստյանը ընդունել է Լատվիայի Մա

Նոյեմբերի 23-ին ՀՅԴ Բյուրոյի անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մար

25 Նոյեմբեր 2026
ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի հայտա

ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը (EAFJD), դատապարտում է Գերմանիայի արտաքին գոր

24 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր համախմբման հայտարարությունը

Իշխանության հրապարակած սահմանադրական նախագիծը փաստում է, որ գործ ունենք ոչ միա

24 Նոյեմբեր 2026
Փաշինյանը չպետք է հրաժարական տա ու հեռ

Ութ տարի շարունակ հետևելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ անկայուն շարժումներով և պ

24 Նոյեմբեր 2026
Խմբագրական. Յիշելով «ՈՉ»-ի Շարժումին Յ

Սահմանադրութեան նախագիծի հրապարակումի պահու ընտրութիւնը կը թուի, որ պատահական

24 Նոյեմբեր 2026
Մեր պատասխանը հստակ է՝ ո՛չ

Նիկոլ Փաշինյանը ժողովրդից չի ստացել մանդատ Ալիևի պահանջով Սահմանադրություն փոխ

23 Նոյեմբեր 2026
Այս նախագիծը պետք է մերժվի, այն անգամ

«Միայն այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության մայր օրենքի՝ Սահմանադրությա

23 Նոյեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ նոյեմբերի 23-ին ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արթուր

23 Նոյեմբեր 2026
Տեղի ունեցավ պանելային քննարկում «Հայա

Նոյեմբերի 20-ին ՀՅԴ Նյու Յորքի կառույցը Նյու Յորք նահանգի համանուն քաղաքամասի՝

23 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ողջունում և պաշտպանում է Արդարադատության միջազգ

23 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company