Կամավորականությունը որպես ազգային կամքի եւ կազմակերպված պատասխանատվության դրսեւորում
29 Նոյեմբեր 2026
Նոյեմբերի 28-ին «Կամավորական շարժում» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ տեղի ունեցավ դրամահավաք երեկո, որը մեկտեղել էր կազմակերպության անդամներին, արցախյան պատերազմների մասնակիցներին և շարժման համակիրներին։
Այս հանդիպման հիմքում միայն ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նպատակը չէր։ Այն արտահայտում էր ավելի խորքային գաղափար՝ ազգային խնդիրների առաջ պատասխանատվությունը պետք է ստանձնել ոչ միայն խոսքով, այլև կազմակերպված մասնակցությամբ և հետևողական աշխատանքով։
Կամավորականությունը գիտակցված ընտրություն է, ազգային պարտավորության ընկալում և հանրային շահի շուրջ համախմբվելու պատրաստակամություն։ Այն ենթադրում է անհատական նախաձեռնությունների միավորում, փորձի փոխանցում և ընդհանուր նպատակի շուրջ կայուն կառույցների ձևավորում։
Մեր համոզմամբ՝ ազգային ներուժը դրսևորվում է այն ժամանակ, երբ գաղափարը վերածվում է կազմակերպված աշխատանքի, իսկ համերաշխությունը՝ գործնական աջակցության։ Հենց այս գիտակցությամբ էլ «Կամավորական շարժումը» շարունակում է իր գործունեությունը՝ կարևորելով մարդկանց համախմբումը, քաղաքացիական պատասխանատվության ամրապնդումը և ազգային խնդիրներին նպատակային մասնակցությունը։
