ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակ
  • Հայտարարություններ

Հայտարարություն Սյունիքի մարզի նկատմամբ առաջացած անմիջական սպառնալիքի վերաբերյալ

16 Հունիս 2025

Հայ Դատի կենտրոնական խորհուրդն իր խոր մտահոգությունն է հայտնում, տարածաշրջանային էսկալացիայի պայմաններում, Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի նկատմամբ ահագնացող սպառնալիքների առնչությամբ։ Իրանաիսրայելական հակամարտության համատեքստում աշխարհաքաղաքական անկայունությունը խորացել է՝ ստեղծելով ադրբեջանական ագրեսիվ գործողությունների հավելյալ սպառնալիք, որոնք վտանգում են Հայաստանի ինքնիշխանությունը։ Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ անհապաղ միջոցներ ձեռնարկել, որպեսզի կանխվի Հայաստանի դեմ հերթական ագրեսիան։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բազմիցս հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքն» իրականացվելու է «անկախ Հայաստանի կամքից»։

Նա պարբերաբար սպառնում է ուժ կիրառել այդ նպատակին հասնելու համար, իսկ 2022թ․ սեպտեմբերից Ադրբեջանի զինված ուժերն արդեն օկուպացրել են Հայաստանի Հանրապետության ավելի քան երկու հարյուր քառակուսի կիլոմետր տարածք: Այս հայտարարությունները, Հայաստանի սահմաններին անցկացվող զորավարժությունների ավելացման ու Միջին Արևելքում վերջին զարգացումներից առաջացած ուշադրության շեղման համակցությունը ակնհայտ սպառնալիք են ներկայացնում Հայաստանի տարածքային ամբողջականության համար:

Ստեղծված իրավիճակի համար կարևոր են հետևյալ բնութագրիչներն և անհրաժեշտ գործողությունները․

1. Ադրբեջանի կողմից թշնամանքի աճը. Ադրբեջանի շարունակական ծավալապաշտական քաղաքականության պայմաններում՝ Հայաստանը կանգնած է անմիջական սպառնա¬լիքի առաջ։ Իր այդ քաղաքականության համաձայն՝ Ադրբեջանը նպատակ ունի վերահսկո¬ղություն սահմանել ռազմավարական տարածքների նկատմամբ՝ «տարածաշրջանային հաղորդակցություն» անվան տակ։ Այս առումով, «Զանգեզուրի միջանցքի» շինծու հիմնավորմամբ Հայաստանի որևէ տարածքի գրավման ցանկացած փորձ հանդիսանալու է միջազգային իրավունքի խախտում։

2. Տարածաշրջանային էսկալացիայի վտանգը. Իսրայել-Իրան հակամարտության շարունակությունը ավելացնում է Հարավային Կովկասի անվտանգային բնապատկերի բարդությունը։ Ադրբեջանի ագրեսիվ դիրքորոշումը՝ արտերկրյա դաշնակիցների աջակցությամբ, մեծացնում է մտահոգությունը, որ Հայաստանը կարող է լինել թիրախ՝ տարածաշրջանային վերադասավորման անվան տակ։ Միջազգային հանրությունը պետք է անհապաղ հանդես գա, որպեսզի կանխվի նման որևէ ռազմական սադրանք։

3. Կոչ միջազգային անհապաղ գործողությունների համար. Մենք դիմում ենք Եվրոպայի անվտան¬գության և համագործակցության կազմակերպությանը, հատկապես դրա Մինսկի խմբի համանախագահող պետություններին, Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգու¬թյան խորհրդին և հատկապես դրա հինգ մշտական անդամներին ու Եվրոպական Միությանը, ինչպես նաև Հայաստանի դաշնակից և գործընկեր պետություններին՝ կանխելու համար Ադրբեջանի կողմից միջազգային հակամարտությունները շահագործելու ցանկացած փորձ՝ Հայաստանի նկատմամբ իր տարածքային հավակնությունները իրականացնելու նպատակով։ Դիվանագիտական ճնշումներ ու կոնկրետ գործողություններ պետք է ձեռնարկվեն՝ պաշտպանելու Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Նույնանման դիմումներով հանդես գալու և դիվանագիտական ու ռազմաքաղաքական զսպման մեխանիզմների ապահովման կոչ ենք անում նաև Հայաստանի Հանրապետության իշխանություններին։

4. Ռազմական ու դիվանագիտական բարձր մակարդակի աջակցության անհրաժեշտու¬թյուն. Հայաստանը կարիք ունի իր դաշնակիցների ու գործընկերների ուժեղացված աջակցության՝ հնարավոր ցանկացած սպառնալիք կանխելու համար։ Մենք կոչ ենք անում բարեկամ պետություններին վերստին հաստատել իրենց հանձնառությունը Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը՝ ապահովելով անվտանգության միջոցառումներ, դիվանագիտական լուծումներ ու ռազմավարական գործընկերություն։

Հայ Դատի կենտրոնական խորհուրդը հաստատակամորեն հավատարիմ է Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու իր հանձնառու-թյանը։ Մենք կոչ ենք անում միջազգային կազմակերպություններին ու առաջնորդներին հաշվի առնել իրավիճակի լրջությունը, չանտեսել իրական սպառնալիքները և ձեռնարկել անհապաղ քայլեր՝ նպաստելու խաղաղությանն ու կայունությանը Հարավային Կովկասում։

Կից՝ հայտարարության անգլերեն տարբերակը

Statement by the Armenian National Committee-International Concerning the Imminent Threat to Armenia’s Syunik Province Amid Regional Escalation

The Armenian National Committee-International expresses grave concern over the escalating threats posed by Azerbaijan toward the Syunik province of Armenia. In the wake of the Israel-Iran conflict, geopolitical instability has heightened, creating an additional threat of Azerbaijani aggressive actions that endanger the sovereignty of Armenia. We urge the international community to take decisive measures to prevent another act of aggression against Armenia.

President Ilham Aliyev of Azerbaijan has repeatedly emphasized that the “Zangezur Corridor” will be established “whether Armenia wants it or not.” Time and again, Aliyev has threatened to use force towards that end, and Azerbaijan has occupied over two hundred square kilometers of the Republic of Armenia’s territory since September 2022. Such rhetoric, coupled with increased military exercises near Armenia’s borders and the diversion caused by the recent developments in the Middle East, signals a clear threat to the territorial integrity of Armenia.

1. Azerbaijan’s Increasing Hostility: Armenia faces an imminent threat as Azerbaijan continues its expansionist policies, seeking control over strategic territories under the guise of regional connectivity. Any attempt to seize any territory of Armenia under fabricated pretexts of “Zangezur Corridor” would constitute a serious violation of international law.

2. The Risk of Regional Escalation: The ongoing hostilities between Israel and Iran add further complexity to the South Caucasus’ security landscape. Azerbaijan’s aggressive posture, backed by external allies, raises concerns that Armenia could be targeted under the pretense of regional realignments. The international community must act now to deter any such military provocations.

3. Call for Immediate International Action: We call upon the Organization for Security and Cooperation in Europe, especially its Minsk Group co-chair countries, the United Nations Security Council and especially its five permanent members and the European Union, as well as Armenia’s allied and partner nations, to prevent Azerbaijan from exploiting global conflicts to pursue its territorial ambitions against Armenia. Diplomatic pressure and concrete actions must be taken to safeguard Armenia’s territorial integrity. We also call on the authorities of the Republic of Armenia to make similar appeals and to ensure diplomatic and military-political deterrence mechanisms.

4. Urgent Need for Military and Diplomatic Support: Armenia requires strengthened support from its allies and partners to deter any potential threat. We call on friendly states to reaffirm their commitment to Armenia’s sovereignty and territorial integrity by providing security measures, diplomatic solutions, and strategic partnership.

The Armenian National Committee-International stands firm in its commitment to protecting Armenia’s sovereignty. We urge international organizations and global leaders to recognize the severity of the situation and take immediate steps to uphold peace and stability in the South Caucasus.

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական խորհուրդ
16 հունիս, 2025թ․

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ինչպէ՞ս Կարելի Է Համաձայն Ըլլալ Նիկոլ

Պէտք է իրերը կոչել իրենց անուններով։ Յայտարարելով, որ Հայոց ցեղասպանութեան միջ

09 Նոյեմբեր 2026
Նոյեմբերի 9-ից Պրահա․ ինչպես փոխվեց Ար

44-օրյա պատերազմը դադարեցվեց 2020 թվականի նոյեմբերի 9-ին՝ Հայաստանի, Ադրբեջանի

09 Նոյեմբեր 2026
Մեր հիմնական եւ առաջնային հարցը Արցախի

ՀՅԴ Զաւարեան ուսանողական միութեան հրատարակչական յանձնախումբը հետեւեալ հարցազրո

09 Նոյեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորներն

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ տարելիցի կապակցությամբ

09 Նոյեմբեր 2026
Բագրատունի. «Կը Զգուշացնենք Զէնքի Մենա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

09 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի ՀՅԴ Կեդրոնական Կոմ

Նոյեմբեր 9 - Ազգային յիշողութեան վրայի վէրքը եւ Հայաստանին ապագային հանդէպ յան

09 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Վճարամիջոց-Մանրադրամի Պատրուակ

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչումը ա

09 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company