ՀՅԴ ԳՄ-ն ցավակցագիր է հղել Գառնիկ Մկրտիչյանի մահվան կապակցությամբ
07 Հունվար 2021
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը գուժում է դաշնակցական նվիրյալ ընկեր, ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի նախկին անդամ, Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միության (ՀՄԸՄ) Կենտրոնական վարչության երկարամյա անդամ և ատենապետ Գառնիկ Մկրտիչյանի մահը և ցավակցում հանգուցյալի ընտանիքին ու հարազատներին:
Ընկերոջ ավանդն իր հաստատուն տեղն ունի հայ ազգային կառույցների հարատև ընթացքն ապահովելու գործում, և նրա լուսավոր հետագիծը ներկայացնող շարադրանքը դեռ ստեղծվելու է:
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին
06.01.2020 թ.