ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բիւրօ
  • Յայտարարութիւններ

Հ.Յ.Դ. Բիւրոյի յայտարարութիւնը՝ 11 Յունուարի Մոսկովեան հանդիպումներուն ընդառաջ

11 Հունվար 2021

9 Նոյեմբեր 2020-ին ստորագրուած եռակողմ յայտարարութենէն եւ բանաւոր գաղտնի պայմանաւորուածութիւններէ ետք տեղի ունեցած որոշ զարգացումները իրաւամբ յառաջացուցած են մեր ժողովուրդին դժգոհութիւնն ու կասկածը, որոնք կ՚անտեսուին Հայաստանի Հանրապետութեան վարչապետի պաշտօնին կառչած անձին կողմէ։ 11 Յունուար 2021-ին Մոսկուայի մէջ նախատեսուած հանդիպումներուն նախօրէին, նոյն կասկածելի անձնատու քայլերու հաւանականութիւնը տեղի տուած է նոր մտահոգութիւններու, որոնք Հայրենիքի եւ սփիւռքի մէջ արտայայտուած են թէ՛ ժողովրդային մակարդակով եւ թէ՝ ազգային եւ քաղաքական կառոյցներու, խմբաւորումներու կողմէ։

Հաշուի առնելով որ Հ․Հ․ վարչապետը յատկապէս վերջին ամիսներուն աւելի յաճախ կը գործէ թաքուն կերպով, առանց որեւէ հաշուետուութեան, հաշուի առնելով նաեւ որ Հ․Հ․ կարգ մը նախարարներու կամ այլ պաշտօնեաներու կողմէ տրուած բացատրութիւնները երաշխիք չեն կրնար համարուիլ, որ Հ․Հ․ վարչապետը հակասահմանադրական անձնատու նոր քայլերու պիտի չդիմէ, Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Բիւրոն կը կիսէ արտայայտուած մտահոգութիւնները եւ առ այդ կը յայտարարէ.

  • Հայաստանի, ներառեալ՝ Արցախի եւ ընդհանրապէս հայ ժողովուրդին շահերուն դէմ Հ․Հ․ վարչապետին մասնակցութեամբ ընդունուած որեւէ որոշում եւ կամ կայացուած համաձայնութիւն ի սկզբանէ առ ոչինչ է, որովհետեւ Հ․Հ․ վարչապետի աթոռին կառչած անձը վերազանցած է իր սահմանադրական լիազօրութիւնները, ինչպէս եւ կորսնցուցած է իր քաղաքական օրինականութիւնը։
  • Հ.Հ. վարչապետին մասնակցութեամբ 9 Նոյեմբեր 2020-էն սկսեալ կայացած որեւէ հակասահմանադրական որոշումի համար պատասխանատու են Հայաստանի եւ Արցախի Հանրապետութեանց բոլոր մակարդակներու ընտրուած թէ նշանակուած պաշտօնեաները, որոնց պաշտօնի տիրոյթին մաս կը կազմէ Հայաստանի եւ Արցախի Հանրապետութեանց ամբողջականութեան, անվտանգութեան եւ սահմանադրական կարգին պաշտպանութիւնը. այդ պաշտօնեաները պարտաւոր են ամէն ջանք թափել կասեցնելու հակասահմանադրական այդ քայլերու աղէտալի ընթացքը՝ պաշտպանելով մեր ժողովուրդին եւ երկու պետութեանց շահերը։
  • Հայաստանի եւ Արցախի Հանրապետութիւններու գոյութեան, անվտանգութեան եւ անկախութեան սպառնացող այս ընթացքը կասեցնելու ամենաճիշտ տարբերակը Հ․Հ․ վարչապետին հեռացումով նախատեսուած գործընթացն է, որ հնարաւորութիւն կու տայ ազգային միասնականութեամբ դիմագրաւելու բոլոր սպառնալիքները։
  • 27 Սեպտեմբեր 2020-ին Ազրպէյճանի եւ Թուրքիոյ կողմէ Արցախի դէմ սանձազերծուած պատերազմն ու 9 Նոյեմբեր 2020-ին ստորագրուած եռակողմ յայտարարութիւնը ստեղծած են նոր իրավիճակ, ուր տակաւին չկարգաւորուած կը մնայ Արցախի հիմնահարցը՝ նոր անորոշութիւններով հանդերձ։ Առ այդ, միաջազգային համայնքին կողմէ հարցի կարգաւորման միջնորդութեամբ լիազօրուած ԵԱՀԿ Մինսկի խումբի համանախագահող պետութիւնները, շարունակելով համանախագահող երկիր Ռուսաստանի կողմէ արդէն իսկ իրականացուած՝ պատերազմը դադրեցնելու եւ խաղաղապահ ուժեր տեղադրելու դրական միջնորդական նախաձեռնութիւնները, պարտաւոր են քայլեր ձեռնարկել կասեցնելու համար Թուրքիոյ եւ Ազրպէյճանի կողմէ հայութեան սպառնացող ծրագիրները, տարածաշրջանին մէջ հաստատելով կայունութիւն եւ խաղաղութիւն՝ միջազգային օրէնքի եւ սկզբունքներու համաձայն կարգաւորելու Արցախի հիմնահարցը։

Հ.Յ.Դ. ԲԻՒՐՕ
10 Յունուար 2021


ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը՝ հունվարի 11-ի մոսկովյան հանդիպումներին ընդառաջ

2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունից և բանավոր գաղտնի պայմանավորվածություններից հետո տեղի ունեցած որոշ զարգացումները իրավամբ առաջացրել են մեր ժողովրդի դժգոհությունն ու կասկածը, որոնք անտեսվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնին կառչած անձի կողմից։ 2021թ. հունվարի 11-ին Մոսկվայում նախատեսված հանդիպումների նախօրեին, նույն կասկածելի անձնատու քայլերի հավանականությունը տեղի է տվել նոր մտահոգությունների, որոնք հայրենիքում և սփյուռքում արտահայտվել են թե՛ ժողովրդային մակարդակով և թե՝ ազգային և քաղաքական կառույցների, խմբավորումների կողմից։

Հաշվի առնելով, որ ՀՀ վարչապետը, հատկապես վերջին ամիսներին ավելի հաճախ գործում է գաղտնաբար, առանց որևէ հաշվետվության, հաշվի առնելով նաև, որ ՀՀ մի շարք նախարարների կամ այլ պաշտոնյաների կողմից տրված բացատրությունները երաշխիք չեն կարող համարվել, որ ՀՀ վարչապետը հակասահմանադրական անձնատու նոր քայլերի չի դիմի, Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոն կիսում է արտահայտված մտահոգությունները և, առ այդ, հայտարարում է.

  • Հայաստանի, ներառյալ՝ Արցախի և ընդհանրապես հայ ժողովրդի շահերին դեմ, ՀՀ վարչապետի մասնակցությամբ ընդունված որևէ որոշում կամ կայացված համաձայնություն ի սկզբանե առ ոչինչ է, որովհետև ՀՀ վարչապետի աթոռին կառչած անձը վերազանցել է իր սահմանադրական լիազորությունները, ինչպես և կորցրել է իր քաղաքական օրինականությունը։
  • ՀՀ վարչապետի մասնակցությամբ 2020-ի նոյեմբերի 9-ից սկսած ընդունված որևէ հակասահմանադրական որոշման համար պատասխանատու են Հայաստանի և Արցախի Հանրապետությունների բոլոր մակարդակների ընտրված կամ նշանակված պաշտոնյաները, որոնց պաշտոնների շրջանակում են Հայաստանի և Արցախի հանրապետությունների ամբողջականության, անվտանգության և սահմանադրական կարգի պաշտպանությունը. այդ պաշտոնյաները պարտավոր են ամեն ջանք թափել կասեցնելու հակասահմանադրական այդ քայլերի աղետալի ընթացքը՝ պաշտպանելով մեր ժողովրդին և երկու պետությունների շահերը։
  • Հայաստանի և Արցախի Հանրապետությունների գոյությանը, անվտանգությանը և անկախությանը սպառնացող այս ընթացքը կասեցնելու ամենաճիշտ տարբերակը ՀՀ վարչապետի հեռացմամբ նախատեսված գործընթացն է, որը հնարավորություն կտա ազգային միասնականությամբ դիմագրավելու բոլոր սպառնալիքները։
  • 2020-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմն ու 2020-ի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունը ստեղծել են նոր իրավիճակ, երբ տակավին չկարգավորված է մնում Արցախի հիմնահարցը՝ նոր անորոշություններով հանդերձ։ Առ այդ, միաջազգային համայնքի կողմից հարցի կարգավորման միջնորդությամբ լիազորված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետությունները, շարունակելով համանախագահող երկիր Ռուսաստանի կողմից արդեն իսկ իրականացված՝ պատերազմը դադարեցնելու և խաղաղապահ ուժեր տեղակայելու դրական միջնորդական նախաձեռնությունները, պարտավոր են քայլեր ձեռնարկել կասեցնելու համար Թուրքիայի և Ադրբեջանի կողմից հայությանը սպառնացող ծրագրերը, տարածաշրջանում հաստատելով կայունություն և խաղաղություն՝ միջազգային օրենքի և սկզբունքների համաձայն կարգավորելու Արցախի հիմնահարցը։

ՀՅԴ ԲՅՈՒՐՈ
10 հունվարի 2021թ.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հայտարարություն Սյունիքի մարզի նկատմամ

Հայ Դատի կենտրոնական խորհուրդն իր խոր մտահոգությունն է հայտնում, տարածաշրջանայ

16 Հունիս 2025
Իշխան Սաղաթելյանի մամուլի ասուլիսը

Հունիսի 16-ին ՀՅԴ «Սիմոն Վրացյան» կենտրոնում տեղի ունեցավ ՀՅԴ Հայաստանի Գերագո

16 Հունիս 2025
Հ.Օ.Մ.-ի Կեդրնական վարչութեան յայտարար

Հայ Օգնութեան Միութեան Կեդրոնական վարչութիւնը խոր մտահոգութեամբ կը հետեւի Հայա

16 Հունիս 2025
Հայկական Գաղութները Միջին Արեւելքի Մէջ

1- Հայկական գաղութները Միջին Արեւելքի մէջ` պատմական շարունակականութիւն եւ ներկ

16 Հունիս 2025
ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 28-րդ Գե

ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 28-րդ Գերագույն ժողովը գումարվեց Հայաստանի Հանրա

16 Հունիս 2025
Ակնարկ.- Իրանի վրայ յարձակումին յայտար

Աշխարհը արդէն սկսած է հաշուել Իրանի վրայ Իսրայէլի յարձակման եւ Իրանի ինքնապաշտ

16 Հունիս 2025
Ավարտվել է ՀՅԴ Հայաստանի կազմակերպությ

Հունիսի 15-ին Հայաստանում իր աշխատանքներն է ավարտել ՀՅԴ Հայաստանի կազմակերպութ

15 Հունիս 2025
Թեհրանի ռմբակոծությունից վնասվել է հայ

Իրանում, իհարկե, փաստացի պատերազմական իրավիճակ է, բոլորը սպասողական վիճակում ե

15 Հունիս 2025
ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը

Հունիսի լույս 13-ի գիշերը Իսրայելի ռազմաօդային ուժերը զանգվածային հարվածներ են

14 Հունիս 2025
Սարգիս Ազնաւորեանի Նահատակութեան 40-Ամ

Կազմակերպութեամբ ՀՅԴ «Նիկոլ Դուման» կոմիտէին, ուրբաթ, 6 յունիս 2025-ի երեկոյեա

13 Հունիս 2025
Իրանում հայեր չեն տուժել, զոհեր և վիրա

Իսրայելի կողմից Իրանին հասցված հարվածներն ունեցել են կոնկրետ թիրախային բնույթ,

13 Հունիս 2025
Իրանը լուրջ պատասխան է պատրաստում

Իսրայելն այս գիշեր հարվածներ է հասցրել Իրանին: Կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ

13 Հունիս 2025
Եթե ԱՄՆ–ն չզսպի Իսրայելին, ռիսկային վի

Հերթական անգամ փորձում են հարվածել Իրանին. վիճակը դեռ անորոշ է, այս պահին հնար

13 Հունիս 2025
ՀՕՄ-ը հաստատ քայլերով կը շարունակէ իր

Ամեակներու նշումը վերանորոգումի, ՀՕՄ-ի հիմքերը ամրացնելու եւ նոր ուժերով շարու

13 Հունիս 2025
Ազգային Կեդրոնական Վարչութեան Կրօնական

Նախագահութեամբ Արամ Ա. վեհափառ հայրապետին, երեքշաբթի, 10 յունիս 2025-ին սկսան

13 Հունիս 2025
«Ռազմիկ» Կը Շարունակէ Մնալ Երիտասարդու

Այսօր մեզի համախմբողը «Ռազմիկ» պաշտօնաթերթն է: Հաւաքուած ենք այսօր հաղորդակից

12 Հունիս 2025
Հայոց Ցեղասպանութեան 110-Ամեակին Նուիր

Ահաւասիկ քանի մը տարիներու տպագիր ձեւաչափով բացակայութենէն ետք, այս տարի տպագի

12 Հունիս 2025
Տեղի կունենա ՀՅԴ Հայաստանի 28-րդ Գեր

2025 թվականի հունիսի 13-15-ը տեղի է ունենալու ՀՅԴ Հայաստանի 28-րդ Գերագույն ժո

12 Հունիս 2025
Խմբագրական. Պատերազմ, որում պէտք է յաղ

Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու եւ նրա սպասաւորների դէմ ՀՀ վարչապետի աթ

12 Հունիս 2025
Ակնարկ. Նախաձեռնութիւնը Եւ Հետագայ Միա

Հայաստանի Հանրապետութեան վարչապետին անվստահութիւն յայտնելու կամ պաշտօնանկ ընել

12 Հունիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company