ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրոյցներ

ՔՊ-ն մարդկանց ցավի վրա փորձում է քաղաքական դիվիդենտներ շահել

15 Հունվար 2021

Հայաստանը հավասարը հավասարի պես չի բանակցում Ադրբեջանի հետ, հաղթողը պարտվածին երբեք փոխշահավետ բան չի առաջարկի։ Այս մասին այսօր՝ հունվարի 15-ին, Գյումրիում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արթուր Խաչատրյանը։

Խաչատրյանի խոսքով՝ ՀՀ իշխանությունները ցույց են տվել, որ չեն կարողանում գերիների վերադարձի հարցը լուծել, ունակ չեն։

«Պարզ տրամաբանություն է՝ եթե նրանք մտածեին գերիների մասին, նրանց վերադարձի հարցը գոնե առաջինը կլիներ օրակարգում։ Իրենք իրենց հնարավորությունը բաց թողեցին, դա կա՛մ դավաճանության, կա՛մ կատարյալ ապիկարության հետեւանք էր։ Պետք է գան նոր ուժեր, որոնք պարտվածի բարդույթից ազատ կլինեն եւ կկարողանան այդ հարցը լուծել»,-ասաց Խաչատրյանը։

Դիտարկմանը, թե իրենք պնդում են՝ նոր ուժեր պետք է գան, սակայն իշխանությունը նրանց «նախկին» է ասում, Խաչատրյանն արձագանքեց՝ իշխանությունը «նախկին» է պիտակավորում ցանկացած մեկին, որն իր դեմ է․

«Գագիկ Ջհանգիրյանին առաջադրել են ԲԴԽ անդամ, նրանից ավելի նախկին հնարավո՞ր է պատկերացնել։ Իրենք իշխանությունում շատ նախկիններ կան։ Ով իրենց հետ չէ, նախկին է։ Անընդհատ շրջանառում են՝ «30 տարվա ընթացքում», այսինքն՝ վարկաբեկում անկախության գաղափարը։ Այսինքն՝ անկախության տարիներին Հայաստանում բոլորը վա՞տն են եղել։ Այս պայմաններում, եթե մենք ունենք ինքնիշխանության զգալի նվազում, հիմա էլ խփում ենք անկախությանը, անկախ պետականության գաղափարին՝ աթոռը պահելու համար»,-ասաց նա։

Անդրադառնալով ճանապարհները ապաշրջափակելուն՝ Խաչատրյանը նշեց, թե Հայաստանը հավասարը հավասարի պես չի բանակցում Ադրբեջանի հետ, եւ ակնկալել, որ կլինի փոխշահավետ գործարք, հնարավոր չէ։ «Հաղթողը պարտվածին երբեք փոխշահավետ բան չի առաջարկի, դա բլեֆ է»,-ասաց նա։

«Ենթակառուցվածքային հարցեր, առեւտրի հարցերի մասին խոսում է միայն խաղաղության պայմանագիրը կնքելուց հետո, քանի դեռ մեր միջեւ կա կոնֆլիկտ, ինչպե՞ս են առեւտրի մասին խոսում։ Եթե որեւէ խնդիր առաջանա, այդ խնդիրները վայրկյանական կփակվեն։ Եթե սահմանները բացվեն, շատ ավելի վատ կլինի. գյուղատնտեսական արտադրանքը Թուրքիայից եւ Ադրբեջանից կգա, կլցվի Հայաստան։ Նայեք՝ իրենք ինչքանով են սուբսիդավորում իրենց գյուղատնտեսությունը, մենք՝ ինչքանով»,- ընդգծեց նա։

Շիրակի մարզ՝ հանդիպման գնացող, Հայրենիքի փրկության շարժման անդամների ճանապարհը մի խումբ քաղաքացիներ փակել էին, և լրագրողներին հետաքրքրում էր՝ արդյո՞ք կազմակերպիչը իշխող՝ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն էր։

«Կազմակերպիչը չեմ կարող ասել՝ ով է եղել, բայց այն, որ ՔՊ կողմից պետք է սադրանք լիներ, դա բնական էր։ 20-30 հոգի մարդ էին։ Ցավոք սրտի, շատ տգեղ խաղ են խաղում՝ հաշվի առնելով, որ Շիրակի մարզից 60-ից ավելի գերեվարված անձինք կան, լուրեր են տարածում, որ, եթե ընդդիմությունը գա, այս հարցը չի լուծվի։ Նրանց ասում են՝ դուք ձեր երեխաներին եք ուզում, գնացեք՝ Նիկոլից ուզեք։ Շատ տգեղ բան են անում, փորձում են իրենց կատարած ձախողումը կոծկել և մարդկանց այդ ցավի վրա փորձում են քաղաքական դիվիդենտներ շահել։ Շատ տգեղ էր, բայց տեսաք, որ 20 հոգի մարդ էր ընդամենը, այստեղ՝ հանդիպման դահլիճում, 30 անգամ ավելի շատ մարդ կար, քան նրանք, ովքեր ճանապարհ էին փակել»,-ասաց Արթուր Խաչատրյանը։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Վանգուվըրի մէջ արժանավայել կերպով նշու

Ուրբաթ, 6 մարտ 2026-ին, երեկոյեան ժամը 7-ին, Վանգուվըրի Հայ կեդրոնի «Լազարեան»

09 Մարտ 2026
Արմէն Ռուստամեան հանդիպում ունեցաւ Գան

ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Արմէն Ռուստամեան, ուրբաթ՝ մարտ 6-ին, Վանքուվըրի մէջ

07 Մարտ 2026
ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Արմէն Ռուստա

ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Արմէն Ռուստամեան, որ փետրուար 26-էն ի վեր կը գտնուի

07 Մարտ 2026
Հ.Յ.Դ. Բիւրոյի ներկայացուցիչ Արմէն Ռու

Հինգշաբթի մարտ 5-ին, Հ.Յ.Դ. Բիւրոյի ներկայացուցիչ Արմէն Ռուստամեան հանդիպումնե

07 Մարտ 2026
Առաջնորդ Սրբազան Հայրը ընդունեց ՀՅԴ Բի

Երկուշաբթի, 2 մարտ 2026-ին, Գանատայի Հայոց Թեմի Բարեխնամ Առաջնորդ Գերաշնորհ Տ.

07 Մարտ 2026
Յակոբ Բագրատունի. «Պատերազմը Անմիջական

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

07 Մարտ 2026
Ակնարկ. Պատերազմի Աշխարհագրութեան Երկր

Միջին Արեւելքի պատերազմի աշխահագրութեան ընդլայնման հաւանականութիւնը առաջին հեր

06 Մարտ 2026
«Կիլիկիա Վերլուծական Հարթակ»-ի Արտակար

Հայ Եկեղեցւոյ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան «Կիլիկիա Վերլուծական Հարթակ»ը

06 Մարտ 2026
Գանատայի մէջ 17 նորագիրներ միացան ՀՅԴ

Նախաձեռնութեամբ ՀՅԴ Գանատայի Կեդրոնական կոմիտէին՝ անցնող շաբթուան ընթացքին Գան

06 Մարտ 2026
Ա­թէն­քի եւ ­Թե­սա­ղո­նի­կէի մէջ հան­

Ան նաեւ ա­ւել­ցուց. «Իսկ ե­թէ խո­րա­նանք, պի­տի տես­նենք աշ­խար­հա­տա­րած, ժրա

06 Մարտ 2026
Դուք շարունակում եք մնալ հայկական իրակ

Նիկոլ Փաշինյան, Հայաստանի, հայ ժողովրդի, ազգային անվտանգության թիվ մեկ սպառնալ

06 Մարտ 2026
Ինչո՞ւ Սփիւռքի Նուիրուած Խորհրդաժողով

Մարտ ամսուան կիսուն, Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը (ՀՅԴ) Լոս Անճելըսի մէջ պիտ

06 Մարտ 2026
Հայաստանի համար մասնատված Իրանը կարող

Մարտի 5-ին Հրապարակ TV-ի «Հինգշաբթի» հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ Հայաստանի Գերագ

06 Մարտ 2026
Իրանեան փորձաքարը՝ պո՞ւմ, թէ՞ պումըրան

Յունիս 2025-ին ալ կացութիւնը լարուած էր։ Ա․Մ․Ն․ եւ Իսրայէլ միասնաբար սկսած էին

06 Մարտ 2026
Հ.Յ.Դ . Բիւրոյի ներկայացուցիչ Արմէն Ռո

Հ.Յ.Դ. Բիւրոյի ներկայացուցիչ Արմէն Ռուստամեան, որ Գանատա կը գտնուի մասնակցելու

05 Մարտ 2026
Խմբագրական. «Ազդակ»-ի Ուղին (Դէպի 100-

«Ազդակ» այսօր թեւակոխեց իր հիմնադրութեան 100-ամեակը: Յառաջիկայ տարի, մարտ 5-ին

05 Մարտ 2026
Կանխել է պետք Հայաստանի՝ կցորդ պետությ

ՀՅԴ 135-ամյակի տոնակատարությունների շրջանակում Կանադայում գտնվող ՀՅԴ Բյուրոյի

04 Մարտ 2026
Լիբանանում անհանգիստ ու անորոշ վիճակ է

«Այս պահի դրությամբ հայկական համայնքային կենտրոնները չեն տուժել, մարդկային կո

04 Մարտ 2026
Դաշնակցութեան մշտնջենաւոր այժմէականութ

Հարիւր երեսունհինգ տարիներու ընթացքին Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը դիմագրաւա

04 Մարտ 2026
ՀՅԴ ներկայացուցիչներն այցելել են Հայաս

ՀՅԴ Բյուրոյի անդամ Արսեն Համբարձումյանը եւ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկ

04 Մարտ 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company