ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Խմբագրական. «Ազդակ»-ի Ուղին (Դէպի 100-Ամեակ)

05 Մարտ 2026

«Ազդակ» այսօր թեւակոխեց իր հիմնադրութեան 100-ամեակը: Յառաջիկայ տարի, մարտ 5-ին կ՛ամբողջանայ մեր թերթին 100-ամեակը: Թղթային մամուլի հետզհետէ խորացող ճգնաժամի այս պայմաններուն, խորհրդածութեան բազմաթիւ ուղղութիւններ իրենք զիրենք զգալի կը դարձնեն:

«Ազդակ»-ի ապրած հոլովոյթը անպայման պէտք է լոյսին բերել. փորձել օրուան քաղաքական, հասարակական, մշակութային բազմահանգամանք պայմանները լաւապէս ընկալել, «Ազդակ»-ի ծննդոցին բուն շարժառիթները բացայայտելու համար: Խմբագրական-մանիֆեստով արտայայտուող միտքերուն հեռանկարայնութիւնը պէտք է ընդգծել անպայման` արդէն դար մը ապրած այս պաշտօնաթերթին անցած մայրուղիին եւ անոր ընթացքին պատահած արկածներուն, ճանապարհային կանգառներուն, երթեւեկութեան լոյսերու փոխանցած ազդանշաններուն, հարթեցման աշխատանքներուն: Բայց նաեւ, հակառակ ապակողմնորոշման ցուցանակներու պարագայական երեւումներուն, ուղիի անշեղ ընթացքի շարունակութեան:

Ահաւասիկ այդ շարունակականութիւնն է, որով մամուլի այս հսկան կ՛ապրի եւ կ՛ինքնանորոգուի, տպագիր տեսքով ամէն օր, ելեկտրոնային կարգավիճակով` ամէն վայրկեան:

«Ազդակ»-ի պատմութիւնը յետցեղասպանական սերունդի իրագործումներէն կը սկսի` սփիւռքի կազմակերպումէն քաղաքականացում, ապա Հայ դատ անկախութեան գաղափարը վառ պահելու գաղափարախօսական պայքար, մշակոյթի ծաղկում, կրթական քաղաքականութիւն. մինչեւ վերանկախացում, արցախեան ազատամարտ, երկու հանրապետութիւններու կերտում եւ Արցախի կորուստ: Այս հոլովոյթն է, որ թերթային, լրատուական, խմբագրական եւ վերլուծական հայեացքներով կ՛արտացոլայ հարիւրամեայ մամուլի էջերուն, առանց շրջանցելու միջազգային քաղաքականութիւնը, մարզականը, երիտասարդականն ու մանկապատանեկանը:

«Ազդակ»-ը սակայն միայն հարիւրամեայ արխիւ չէ: Արխիւը ուղենիշ է նորը կերտելու, մամուլի առաքելութիւնը արդիականացնելու եւ ինչպէս 1920-ական թուականներուն գծուած հեռանկարը, այնպէս նաեւ այսօր` ապագայահայեաց աշխատելու:

Ատոր համար են վարժողական ծրագիրները, երիտասարդ աշխատակիցներու ներգրաւման փորձերը, երիտասարդական յաւելուածներն ու հրատարակութիւնները, ինչպէս նաեւ երիտասարդ յօդուածագիրները քաջալերող զանազան նախաձեռնութիւնները:

Ուղին կը շարունակուի: Ճանապարհները նոր տեսակի ասֆալթներով պատուած են գուցէ: Լուսաւորումները երբեմն շլացուցիչ են եւ տեսողութիւնը կը խանգարեն: Մշուշապատ հատուածներ եւս կ՛ակնկալուին այդ ճանապարհին ընթացքին:

«Ազդակ» անպայման լոյսով կը ճեղքէ մառախուղը եւ կը շարունակէ իր լոյսին երթին հետեւող շրջանակը:

Հարթ բայց ոչ ապահով, լուսաւորուած, սակայն մշուշոտ, երթեւեկութեան լոյսերով եւ ցուցանակներով օժտուած, սակայն ոչ ճիշդ կողմնորոշող ուղիներ կը բացուին «Ազդակ»-ին առջեւ: Կայ սակայն հիմնադիր խմբագիրներուն թերթի էջերուն ամրագրած ճանապարհային քարտէսը, որուն ուղղութիւններով կ՛ընթանայ այս թերթը ահաւասիկ հարիւր տարիէ ի վեր:

Այդ ճանապարհային քարտէսը գծողները այնքան ազգային առաջնահերթութիւններով առաջնորդուած են, այնքան պետականամէտ ուղղութիւն ճշդած եւ այնքան պայծառատեսիլ ձեւով ճշդած, թէ ո՛ւր կ՛ուզեն հասցնել այս երթը, որ «Ազդակ»-ին ապահոված են անխափան ուղեւորութիւն: Ահաւասիկ 100 տարիէ ի վեր:

Ազդակ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company