ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Յայտարարութիւններ

Հ. Յ. Դաշնակցութեան և Ռ. Ա. Կուսակցութեան Հարաւային Ամերիկայի շրջանային ղեկավարութիւնները միացեալ յայտարարութեամբ մը կը պահանջեն Փաշինեանի հրաժարականը

04 Փետրվար 2021

Պուէնոս Այրէս, ՓՐԵՆՍԱ ԱՐՄԵՆԻԱ.- Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Հարաւային Ամերիկայի Կեդրոնական Կոմիտէն և Ռամկավար Ազատական Կուսակցութեան Շրջանային Վարչութիւնը հրապարակեցին միացեալ յայտարարութիւն մը, ուր պատերազմի և պարտութեան պատասխանատու կը նկատեն Վարչապետ Նիկոլ Փաշինեանի իշխանութիւններն ու Ազգային Ժողովի մէչ մեծամասնական Իմ Քայլական պատգամաւոր խմբակցութեան անդամները:

Պատերազմին պարտութեան պատասխանատու քաղաքական ղեկավարը չի կրնար պաշտպանել ազգային շահերը և ներկայացնել Հայաստանը բանակցութեան սեղանին շուրջ որովհետև թշնամիի ծաղրի առարկայ է և չի վայելեր դաշնակիցին վստահութիւնը: Ան պէտք է հրաժարի և կազմուի անցումի կառավարութիւն մը որ կազմակերպէ արտակարգ ընտրութիւններ:

Յայտարարութիւնը պատասխանատու կը նկատէ նաև Իմ Քայլական պատգամաւորները, որոնք չպահանջեցին Վարչապետին հրաժարականը: Երկու ղեկավարութիւնները կը վստահեցնեն, որ Արժանթինի, Ուրուկուայի թէ Պրազիլի համայնքները կը մնան հայրենիքի և հայրենի ժողովուրդի կողքին և կը մնան յանձնառու՝ վերապրումի և ապագայի նկատմամբ վստահութեան վերականգնման Ճիգերուն: Աւելի՛ն, յայտարարութեան մէջ կ’ըսուի, որ այս պայմաններուն մէջ «Սփիւռքի պատասխանատւութիւնն է հայկականութեան իմաստաւորման վերանորոգման մասին մտածել:» Յայտարարութիւնը կ’աւարտի համայնքային կազմակերպութիւններուն հրաւիրելով որ իրենցը ընեն յայտարարութեան բովանդակութիւնը:

Յայտարարութիւնը, սպաներէն և հայերէն տարոերակներով, երկու կուսակցութիւններու օրգաններուն մէջ -ԱՐՄԵՆԻԱ և Սարդարապատ- լոյս տեսաւ Յունուարի վերջին շաբթուան ընթացքին:

Ասորև կու տանք յայտարարութեան հայերէն տարբերակը ամբողջութեամբ:

Միացեալ Յայտարարութիւն

27 Սեպտեմբեր 2020-ին, համավարակի համաշխարհային ճգնաժամի պայմաններուն մէջ, Ազրպէյճան և Թուրքիա ընդհանուր յարձակողականի անցան Արցախի Հանրապետութեան դէմ:

Պատերազմի սկիզբէն 44 օր անց, 9 Նոյեմբեր 2020-ին, Հայաստանի Հանրապետութեան (ՀՀ) վարչապետ Նիկոլ Փաշինեան ստորագրեց Հայաստան-Ազրպէյճան-Ռուսական Դաշնութիւն եռակողմանի յայտարարութիւն մը ռազմական գործողութիւններու դադարեցման, ռուս խաղաղապահ ուժերու տեղադրման և Մոսկուայի միջնորդութեամբ Ազրպէյճանի հետ բանակցութիւններ սկսելու համար:

Փաշինեանի ստորագրած զինադադարի յայտարարութիւնը ընդգրկեց պատերազմի ժամանակ չկորսուած հողատարածքներու յանձնում, որ ընդգրկեց Արցախի պատմական տարածքի 70 տոկոսի յանձնումը, որով և Արցախի վերահսկողութեան տակ մնաց նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի տարածքէն նուազ տարածք:

Պատերազմին զոհուեցան աւելի քան 5 հազար հայ զինուորներ և քաղաքացիներ, հարիւրաւոր ուրիշներ գերեվարուեցան, Արցախի բնակավայրերու վայրագ ռմբակոծումը տասնեակ հազարաւորներուն ձգեց անօթևան և առանց թշնամու տիրապետութեան տակ անցած իրենց օջախներ վերադարձի կարելիութեան: Ազրպէյճանի հետևողական սպառնալիքը Սիւնիքի և Տավուշի ուղղութեամբ և պարտադրուած նոր սահմանագծումները վտանգի տակ դրած են ՀՀ հողային ամբողջականութիւնը և որպէս գերիշխան անկախ երկիր՝ լինելութիւնը:

Աղիտալի պարտութեան և նուաստացուցիչ եռակողմանի յայտարարութեան ստորագրութեան պատասխանատուն վարչապետ Նիկոլ Փաշինեանն է, այնպէս ինչպէս ինք ընդունեց: Նուազ պատասխանատու չեն Ազգային Ժողովի (ԱԺ) պատգամաւորները, որոնց բացարձակ մեծամասնութիւնը Փաշինեանի գլխաւորած Քաղաքացիական Պայմանագիր կուսակցութեան ստեղծած Իմ Քայլը խորհրդարանային խմբակցութեան անդամ են. փոխանակ Վարչապետէն պահանջելու որ հեռանայ իր պաշտօնէն և ստեղծելու քննիչ յանձնաժողով մը, որ բացայայտէ պատերազմի ղեկավարման ընթացքն ու պարտութեան պատճառները, ԱԺ-ի մեծամասնական պատգամաւորները զինք պահեցին իր պաշտօնին:

Համաշխարհային պատմութեան մէջ, այն պետական ղեկավարը որ պատերազմին պարտութիւն կը կրէ և անձնատւութեան թուղթ կը ստորագրէ սեփական որոշումով և առանց որևէ խորհրդակցութեան, մէկ կողմ քաշուած է առիթ տալու համար նոր ղեկավարութեան մը իշխանութեան գալու:

Պատերազմի դաշտին վրայ արձանագրուած այս պարտութենէն յետոյ, վարչապետ Փաշինեան չի՛ կրնար և պէտք չէ՛ նստի բանակցութեանց սեղանին: Ինչպէ՞ս ան պիտի ներկայացնէ երկիրը երբ թշնամին զինք կ’արհամարհէ և կը ծաղրէ, առաւել՝ Հայաստանի գլխաւոր դաշնակիցը՝ Ռուսաստանը կորսնցուցած է իրեն հանդէպ վստահութիւնը: Այս իրավիճակով, Վարչապետ Փաշինեան ի՞նչ կարողութիւն ունի ազգային շահերը պաշտպանելու:

Հայաստանի ապագան ու գոյութիւնը վտանգի տակ են: Պարտութեան բերած նորագոյն մարտահրաւէրները կրնայ դիմագրաւել միայն նոր, ազգային միութեան անցումի կառավարութիւն մը, որ պատերազմի վնասները հաշուարկէ, անոնց վերացման աշխատանքներուն ընթացք տայ: Այլապէս, միայն նոր պարտութիւններ պիտի գան առաւել ևս հարցականի տակ դնելու համար երկրի ապագան:

Խորհրդարանական վարչակարգի մը մէջ պատգամաւորները խմբակցութիւններ կազմերու և քաղաքական տարբեր ուժերու միջև բանակցութիւններ սկսելու պարտականութիւնը ունին: ԱԺ-ի պատգամաւորներէն կը սպասուի ըլլալ պատմական պայմաններու բարձրութեան մակարդակին և կասեցնել Հայաստանի քաղաքական ճգնաժամը:

Անցումային կառավարութեան մը կազմակերպելիք արտահերթ ընտրութիւններով յառաջացած նոր ԱԺ մը և նոր իշխանութիւններ կրնան պարտութեան հետևանքներու յաղթահարման ուղի հարթել՝ ընդհուպ մինչև թշնամիին բռնագրաւածին վերատիրացում, քննադատական մօտեցումով վերատեսութեան ենթարկել անցնող 26 տարիներու սխալներն ու բացթողումները, և հրատապ ձևով վերամտածել Հայաստան-Արցախ-Սփիւռք ռազմավարական կապի մասին:

Այնպէս ինչպէս ազգի և հայրենիքի համար ճակատագրական պահեր եղան Ցեղասպանութիւնը, Սարտարապատի գոյամարտը, Երկրորդ Համաշխարհային (Հայրենական) Պատերազմը, 1988-ի երկրաշարժը և Արցախեան ազատամարտը (1992-1994), Սփիւռքը այսօր աւելի քան երբեք պարտի ըլլալ իր հայկական ինքնութեան և պատմական իրաւունքներու վերադարձի պայքարի պահանջած յաձնառութեան բարձրութեան: Այսօր աւելի քան երբեք Հայաստանի և Արցախի ժողովուրդի կողքին պիտի ըլլանք՝ վերապրումի և ապագայի նկատմամբ վստահութեան վերատիրացման ճիգերուն մասնակցելով: Աւելի՛, Սփիւռքի պատասխանատւութիւնն է հայկականութեան իմաստաւորման վերանորոգման մասին մտածել:

Այս գիտակցութեամբ է, որ հարավային ամերիկայի այն կազմակերպութիւններս, որոնք այս միացեալ յայտարութեան ներքոյ դրած ենք մեր ստորագրութիւնները, կը ներկայանանք մեր համայնքներու հանրութեան հայրենասէր խիղճին ու առողջ դատողութեան՝ ճշդելով մեր քաղաքական դիրքորոշումը այնպէս ինչպէս բանաձևուած է այս յայտարարութեան մէջ, լսելի դարձնելու համար մեր ձայնը որպէս առաջին քայլ ՀՀ-ի վերականգման մասնակից դառնալու դժուարին բայց արժանապատիւ յանձնառութեան ուղիին վրայ:

Յարգելով բոլորին կարծիքի ազատութիւնը և Հայաստանի զօրակցութեան յանձնառութիւնը՝ գաղափարախօսական, կուսակցական թէ այլ տարակարծութիւններէ անդին եւ վեր, կը հրաւիրենք հարավային ամերիկայի համայնքի հաստատութիւններուն եւ անհատ հայորդիներուն իրենցը ընդունելու այս յայտարարութեան բովանդակութիւնը և հրապարակային դարձնելու իրենց կեցուածքը:

Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն,
Հարաւային Ամերիկայի Կեդրոնական Կոմիտէ

Ռամկավար Ազատական Կուսակցութիւն,
Հարաւային Ամերիկայի Շրջանային Վարչութիւն

diarioarmenia.org.ar

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հայտարարություն Սյունիքի մարզի նկատմամ

Հայ Դատի կենտրոնական խորհուրդն իր խոր մտահոգությունն է հայտնում, տարածաշրջանայ

16 Հունիս 2025
Իշխան Սաղաթելյանի մամուլի ասուլիսը

Հունիսի 16-ին ՀՅԴ «Սիմոն Վրացյան» կենտրոնում տեղի ունեցավ ՀՅԴ Հայաստանի Գերագո

16 Հունիս 2025
Հ.Օ.Մ.-ի Կեդրնական վարչութեան յայտարար

Հայ Օգնութեան Միութեան Կեդրոնական վարչութիւնը խոր մտահոգութեամբ կը հետեւի Հայա

16 Հունիս 2025
Հայկական Գաղութները Միջին Արեւելքի Մէջ

1- Հայկական գաղութները Միջին Արեւելքի մէջ` պատմական շարունակականութիւն եւ ներկ

16 Հունիս 2025
ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 28-րդ Գե

ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 28-րդ Գերագույն ժողովը գումարվեց Հայաստանի Հանրա

16 Հունիս 2025
Ակնարկ.- Իրանի վրայ յարձակումին յայտար

Աշխարհը արդէն սկսած է հաշուել Իրանի վրայ Իսրայէլի յարձակման եւ Իրանի ինքնապաշտ

16 Հունիս 2025
Ավարտվել է ՀՅԴ Հայաստանի կազմակերպությ

Հունիսի 15-ին Հայաստանում իր աշխատանքներն է ավարտել ՀՅԴ Հայաստանի կազմակերպութ

15 Հունիս 2025
Թեհրանի ռմբակոծությունից վնասվել է հայ

Իրանում, իհարկե, փաստացի պատերազմական իրավիճակ է, բոլորը սպասողական վիճակում ե

15 Հունիս 2025
ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը

Հունիսի լույս 13-ի գիշերը Իսրայելի ռազմաօդային ուժերը զանգվածային հարվածներ են

14 Հունիս 2025
Սարգիս Ազնաւորեանի Նահատակութեան 40-Ամ

Կազմակերպութեամբ ՀՅԴ «Նիկոլ Դուման» կոմիտէին, ուրբաթ, 6 յունիս 2025-ի երեկոյեա

13 Հունիս 2025
Իրանում հայեր չեն տուժել, զոհեր և վիրա

Իսրայելի կողմից Իրանին հասցված հարվածներն ունեցել են կոնկրետ թիրախային բնույթ,

13 Հունիս 2025
Իրանը լուրջ պատասխան է պատրաստում

Իսրայելն այս գիշեր հարվածներ է հասցրել Իրանին: Կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ

13 Հունիս 2025
Եթե ԱՄՆ–ն չզսպի Իսրայելին, ռիսկային վի

Հերթական անգամ փորձում են հարվածել Իրանին. վիճակը դեռ անորոշ է, այս պահին հնար

13 Հունիս 2025
ՀՕՄ-ը հաստատ քայլերով կը շարունակէ իր

Ամեակներու նշումը վերանորոգումի, ՀՕՄ-ի հիմքերը ամրացնելու եւ նոր ուժերով շարու

13 Հունիս 2025
Ազգային Կեդրոնական Վարչութեան Կրօնական

Նախագահութեամբ Արամ Ա. վեհափառ հայրապետին, երեքշաբթի, 10 յունիս 2025-ին սկսան

13 Հունիս 2025
«Ռազմիկ» Կը Շարունակէ Մնալ Երիտասարդու

Այսօր մեզի համախմբողը «Ռազմիկ» պաշտօնաթերթն է: Հաւաքուած ենք այսօր հաղորդակից

12 Հունիս 2025
Հայոց Ցեղասպանութեան 110-Ամեակին Նուիր

Ահաւասիկ քանի մը տարիներու տպագիր ձեւաչափով բացակայութենէն ետք, այս տարի տպագի

12 Հունիս 2025
Տեղի կունենա ՀՅԴ Հայաստանի 28-րդ Գեր

2025 թվականի հունիսի 13-15-ը տեղի է ունենալու ՀՅԴ Հայաստանի 28-րդ Գերագույն ժո

12 Հունիս 2025
Խմբագրական. Պատերազմ, որում պէտք է յաղ

Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու եւ նրա սպասաւորների դէմ ՀՀ վարչապետի աթ

12 Հունիս 2025
Ակնարկ. Նախաձեռնութիւնը Եւ Հետագայ Միա

Հայաստանի Հանրապետութեան վարչապետին անվստահութիւն յայտնելու կամ պաշտօնանկ ընել

12 Հունիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company