ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրոյցներ

Հայաստանի տնտեսական ապագայի նկատմամբ վստահություն կլիներ, եթե ներդրողները գնեին պետական դրամային պարտատոմսերը

05 Փետրվար 2021

Կառավարությունը 750 միլիոն դոլարի եվրոբոնդ է թողարկել, ինչի հետևանքով պետական պարտքը մոտեցել է 8.9 մլրդ դոլարի: Նիկոլ Փաշինյանը երեկվա կառավարության նիստում եվրոբոնդերի թողարկումը «տնտեսական բնույթի շատ կարևոր նորություն» համարեց՝ նշելով, թե սա վստահություն է Հայաստանի տնտեսական ապագայի հանդեպ:

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանի խոսքով՝ յուրաքանչյուր երկիր, անկախ նրանից՝ զարգացա՞ծ է, թե՞ ոչ, ունի պետական պարտք, և այդ պարտքն անընդհատ շարժի մեջ է՝ ավելանում է, նվազում է: Տնտեսագետի խոսքով՝ խնդիրը պարտքի մեծությունը չէ, այլ դրա արդյունավետ օգտագործումը:

«Վերջին տարիների ընթացքում մեր պետական պարտքը արագ աճել է և 2020թ․ դեկտեմբերի 31-ի դրությամբ մեր պետական պարտքը կազմում էր շուրջ 8 մլրդ ԱՄՆ դոլար: Պետական պարտքի կառավարումը վերջին տարիների ընթացքում դարձել է խիստ տարերային, այսինքն՝ նրանք փորձում են իրավիճակից ելնելով՝ որոշումներ կայացնել և այս կամ այն գումարը վերցնել: Օրինակ, նույն այս կառավարությունը 2020թ․ ընթացքում չկարողանալով դրամային պարտատոմսեր տեղաբաշխել, քանի որ դրամը արժեզրկվում էր, դրամի նկատմամբ որևէ վստահություն չկար՝ ներդրողների տեսանկյունից, նրանք հրաժարվեցին գնել պետական դրամային պարտատոմսերը, և դրանից հետո գործող իշխանությունները որոշում կայացրեցին թողարկել դոլարային պարտատոմսեր:

Ես կհամաձայնեի վարչապետի հետ, եթե մեր տնտեսության այս ճգնաժամային պայմաններում մեր դրամային պարտատոմսերը ձեռք բերեին, և ոչ՝ դոլարայինը: Բայց փորձը ցույց տվեց, կոնկրետ փաստն արդեն արձանագրվեց, որ մեր պետական դրամային պարտատոմսերի նկատմամբ վստահություն չկա: Այսինքն՝ մեր ֆինանսական, դրամավարկային քաղաքականության նկատմամբ վստահություն չկա: Ու դա էր պատճառը, որ նրանք արդեն 4-րդ անգամ որոշում կայացրեցին դոլարային պարտատոմսեր թողարկել: Հիշեցնեմ, որ առաջին անգամ թողարկվել է 2013թ․, այնուհետև՝ 2015թ., 2019թ. և 2021թ․ հունվարի 26-ին: Պարտատոմսերի թողարկումը և տեղաբաշխումը, որպես այդպիսին, աննախադեպ երևույթ չէ: Պետք է նայենք, թե սա ինչ խնդիր լուծելու համար է արվել: Ակնհայտ է, որ գործող իշխանությունները ունեն լուրջ մտավախություն և նաև կանխատեսումներ, որ նրանք ձախողելու են նաև 2021թ․ բյուջետային քաղաքականությունը, այսինքն՝ չեն կարողանալու հավաքագրել իրենց կողմից պլանավորված հարկերը: Մասնավորապես՝ 2020թ․ ընթացքում շուրջ 16%-ով քիչ հարկ հավաքեցին, քան պլանավորել էին, և 2021-ն էլ ավելի քիչ են պլանավորել, նույնիսկ այդ քիչը չեն կարողանալու հավաքագրել: Եվ նրանք ուղղակի որոշում կայացրեցին պետական պարտատոմսեր թողարկել և տեղաբաշխել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Սուրեն Պարսյանը:

Տնտեսագետն ուշադրություն է հրավիրում այն փաստին, որ կառավարությունը, չնայած միջազգային կառույցներից ավելի քիչ տոկոսով վարկ վերցնելու հնարավորության առկայությանը, գնացել է պետական պարտքի ավելացմանը, ընդ որում՝ ավելի բարձր տոկոսով:

«Եթե, օրինակ, նրանք դիմեին Արժույթի միջազգային հիմնադրամին, Համաշխարհային բանկին, Եվրոպական զարգացման բանկին՝ վարկ ստանալու համար, նրանց վարկերն ավելի ցածր են՝ 1%, 2%, նույնիսկ 0.5%, սակայն այդ վարկային փաթեթները կոնկրետ նպատակով են տրամադրվում, օրինակ՝ ճանապարհ կառուցելու, կրթական համակարգում բարեփոխումներ իրականացնելու, արդարադատության համակարգում նոր ծրագրեր ներդնելու և այլ նպատակներով: Իսկ գործող իշխանությունները հասկանում են, որ այս հարկային եկամուտների պայմաններում նույնիսկ կարող է չկարողանան ժամանակին և ամբողջ ծավալով վճարել ընթացիկ ծախսերը, օրինակ՝ թոշակները, աշխատավարձերը, նպաստները, պահպանման ծախսերը և այլն: Եվ նրանց համար պետք է գումար, որը կոնկրետ նպատակային նշանակություն չունենա: Երբ որ պարտատոմս են տեղաբաշխում, նրանց միայն ստանձնում են պարտավորություն, որ այդ գումարը վերադարձնելու են 10 տարի հետո՝ ամեն տարի վճարելով 3.8% տոկոսադրույք: Որևէ այլ պարտավորություն, թե այդ գումարը որ ուղղությամբ է ծախսվելու, ինչ նպատակով, և այլն, չկա: Եվ իրենց համար այս գումարը բավականին լավ հնարավորություն է իրենց ուզած նպատակներով ծախսելու համար»,- նշեց Սուրեն Պարսյանը:

Խոսելով եվրոբոնդերին առնչվող մեկ այլ հարցի՝ տոկոսադրույքի մասին, որը կազմում է 3.8%, որը կառավարության ներկայացուցիչները կրկին աննախադեպ են որակում, իսկ տնտեսագետներն էլ նշում են, թե այդ ցուցանիշն էլ այնքան աննախադեպ ցածր չէ, Պարսյանն ասաց, թե շուկայում կան և՛ ավելի ցածր տոկոսադրույքով պարտատոմսեր, և՛ ավելի բարձր: Հարցն այդ ցուցանիշի իրատեսական լինելու մեջ է:

«Խնդիրը կայանում է նրանում՝ Հայաստանի համար այդ 3.6%-ը իրատեսակա՞ն է ֆինանսական կայունության ապահովման տեսանկյունից: Այսինքն՝ ինքը կարողանալո՞ւ է այդ գումարը վճարել: Հայաստանն անցած տարի պաշտոնական տվյալներով գրանցել է շուրջ 8%-ի չափով անկում, հարկային մուտքերը կրճատվել են, հիմա ցանկանում է պարտք վերցնել ևս 750 միլիոն դոլար: Հարց է առաջանում՝ եկամուտների նվազման, տնտեսական անկման պայմաններում ինքն այդ պարտք վերցրած միջոցներն ինչպե՞ս է սպասարկելու: Դարձյալ կրկնում եմ՝ խնդիրը պարտքը չէ, այլ պարտքի արդյունավետ կառավարումն ու ծախսումն է»,- նշեց տնտեսագետը:

Հարցին, թե պարտքի արդյունավետ կառավարման ու ծախսելու հնարավորություն տեսնո՞ւմ է, նա արձագանքեց.

«Միանշանակ՝ ոչ: Այս կառավարությունը ձախողել է 2018թ., 2019թ., 2020թ․ բոլոր կապիտալ շինարարական ծրագրերը, մասնավորապես 2020թ․ մոտ 55%-ի չափով: Զուտ ճանապարհ կառուցելով՝ դու երկիր, տնտեսություն չես կարող զարգացնել: Գործող իշխանությունները սիրում են մատնանշել, որ՝ «տեսեք, բարձր որակի ճանապարհներ են կառուցել և բավականին երկար ճանապարհներ են կառուցել, մեծածավալ», բայց այդ ծրագրերով հնարավոր չէ երկիրը, տնտեսությունը զարգացնել, բնակչության սոցիալական խնդիրները լուծել: Անշուշտ, կարևոր են այդ ճանապարհները, որ լինեն, բայց այլ ծրագրեր, այլ մոտեցումներ են հարկավոր երկիրն այս իրավիճակից հանելու համար… Կան բազում խնդիրներ, որոնք կուտակվել են, և գործող կառավարությունը չի կարողանում այդ խնդիրները լուծել: Ավելի շատ են խնդիրները կուտակում կամ դրանք լուծում են ընթացքում: Մենք այս կառավարման մոտեցմամբ փորձում ենք նոր վարկեր վերցնել, նոր պարտքեր կուտակել: Նրանք չեն դնում տնտեսության մեջ հիմքեր, որ այդ պարտքերը կարողանանք վճարել»:

168.am

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Կեցցե՛ Փաշինյանի «ժողովրդավարությունը»

Նիկոլ Փաշինյանը բացարձակ անհանդուրժող է յուրաքանչյուրի նկատմամբ, որն իր հետ հա

13 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպ

Իշխան Սաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպմանն անդրադարձել է Բաքվում պահվող հայ գե

13 Հոկտեմբեր 2026
Հետամուտ ենք լինելու Արցախահայության ս

Սեպտեմբերի 23-ին իմ նախաձեռնությամբ տեղի ունեցած, Էթնիկ զտման արդյունքում բռնի

13 Հոկտեմբեր 2026
Սիրանուշ Սահակեան Օթթաուայի մէջ գանատա

ՕԹԹԱՈՒԱ— Մարդու իրաւունքներու պաշտպան եւ իրաւաբան Սիրանուշ Սահակեան հոկտեմբեր

13 Հոկտեմբեր 2026
Սիրանուշ Սահակեան Մոնթրէալի մէջ ներկայ

ՄՈՆԹՐԷԱԼ— Մարդու իրաւունքներու պաշտպան եւ իրաւաբան Սիրանուշ Սահակեան հինգշաբթի

13 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորները

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը և խմբակցության քարտուղար Ար

12 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության անդամները հանդ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամ Աննա

12 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը Փարիզում հանդիպել է

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցի

10 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ Գանատայի Կեդրոնական կոմիտէի դամբան

Ստորեւ կը ներկայացնենք 9 Հոկտեմբեր 2026-ին, Վանգուվըրի մէջ, հանգուցեալ ընկհ. Մ

10 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Թարգմանչացը Եւ Պետութիւն-Ե

Թարգմանչաց տօնի նշումը դասական առումով մեր մղած ինքնութեան եւ մշակութային պատե

10 Հոկտեմբեր 2026
Փաշինյանը պատմական ճշմարտության խայտառ

«Չէի ցանկանա որևէ ռեպլիկ մեկնաբանել, բայց Բիշքեկում կայացած Փաշինյան-Պուտին հա

09 Հոկտեմբեր 2026
Այնճարցի Նահատակ Գէորգ Հաճեանի Յիշատակ

Երեքշաբթի, 6 հոկտեմբեր 2026-ին ՀՅԴ «Կարմիր Լեռ» կոմիտէի դաստիարակչական-քարոզչա

09 Հոկտեմբեր 2026
Ե՞րբ Տեղի Պիտի Ունենայ Սպասուող Յեղափո

Հայաստանի Հանրապետութեան քաղաքական կեանքով հետաքրքրուած ազգայիններ յաճախ հարց

09 Հոկտեմբեր 2026
Ռոստոմի «Վնասակար տարրեր» տեսությունը.

«Ամէն անգամ, երբ յեղափոխական փոքրամասնութեան անձնուէր, տոկուն եւ անվճար գործու

09 Հոկտեմբեր 2026
Արցախյան գոյամարտը․ անցյալի իմաստավորո

Արցախի Հանրապետության հռչակման 35-ամյակը լրացավ մի իրականության մեջ, երբ Արցախ

09 Հոկտեմբեր 2026
Ինքնութիւն, նկարագիր, դիմագիծ

Հարցեր կան որոնք պարբերաբար, եթէ ոչ տե՛ւաբար կը վերադառնան մեր ուշադրութեան, կ

09 Հոկտեմբեր 2026
Իսրայել-Թուրքիա հարաբերություններում լ

Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունները բարդ պատմություն ունեն՝ ներառյալ համագ

09 Հոկտեմբեր 2026
«Խաղաղություն»՝ առանց հայկական հետքի․

Վերջին ամիսներին հայ-ադրբեջանական հարաբերությունների շուրջ ձևավորված տեղեկատվա

09 Հոկտեմբեր 2026
Նոր կախվածության վտանգը. ադրբեջանական

Ս.թ. օգոստոսին Բաքվից ու Երևանից հնչեցին իրար լրացնող, թեև տարբեր քաղաքական հա

09 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորները

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար Արթ

08 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company