ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Հաջորդ շաբաթ Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի կլիմայի գագաթնաժողովն ավելի կհարստացնի իշխող Ալիևի կլանին

05 Նոյեմբեր 2024

Տարիների ընթացքում բազմաթիվ զեկույցներ են եղել, որոնք բացահայտել են այն միլիարդավոր դոլարները, որոնք Ադրբեջանի իշխող Ալիևի ընտանիքը կողոպտել է պետական գանձարանից, ինչպես նաև մեծ չափերի կաշառքները, որոնք կառավարությունը տվել է եվրոպացի և ամերիկացի տարբեր պաշտոնյաների։

Հետևաբար, զարմանալի չէ, որ հաջորդ շաբաթ Բաքվում կայանալիք COP29 կլիմայի գագաթնաժողովը ևս մեկ օրինակ է, թե ինչպես է իշխող վերնախավն օգտվում իր գրպանները լցնելու յուրաքանչյուր հնարավորությունից:

«Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծը» (OCCRP) բացահայտել է Ադրբեջանի սկանդալային գործողությունները, որոնք վերնագրված են. «Ադրբեջանի COP29 կլիմայի գագաթնաժողովի «պաշտոնական գործընկերները» կապված են իշխող Ալիևի ընտանիքի և նրանց ներքին շրջանակի հետ …. Բաքվի այս տարվա միջազգային այցելուներն ամենուր, որտեղ նայեն, կտեսնեն ընկերություններ, որոնք կապված են Ադրբեջանի բռնապետ նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի հետ»: Այս ծավալուն զեկույցը գրել են Ջեյմս Դաուսեթը, Քելի Բլոսը, Ֆաթիմա Քարիմովան և Էլի Մոսկովիցը:

OCCRP-ն Ադրբեջանը բնութագրել է որպես «ամենաբռնապետական երկիրը, որը երբևէ հյւուրընկալել է միջոցառումը …. Լինի հանքարդյունաբերություն, բանկային գործ, հյուրընկալություն, թե շինարարություն, դժվար թե լինի այնպիսի խոշոր արդյունաբերություն Ադրբեջանում», որ Ալիևների իշխող ընտանիքը տիրապետող չլինի: «Արդյունքում Ալիևներն ու նրանց մերձավոր շրջապատն ապշեցուցիչ հարստություն են դիզել, որի զգալի մասը պահվում է արտասահմանում կամ կապված է արտերկրի կալվածքների հետ: Նույնիսկ նախագահի 11-ամյա որդին Լոնդոնում գրասենյակային շենք ուներ»:

Ահա նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի մերձավոր շրջապատի և Կլիմայի գագաթնաժողովի «պաշտոնական գործընկերների» միջև կապերը.

1) «Նախագահ Ալիևի դստեր նախկին ամուսինը [Էմին Ագալարով] …. շահել է 5,2 միլիոն դոլար արժողությամբ պետական պայմանագիր [առանց մրցութային որևէ գործընթացի]՝ հյուրընկալելու COP29-ի 5000 հյուրերին Կասպից ծովում գտնվող իր շքեղ Sea Breeze Resort-ում»: Հյուրերը «մնալու են գերշքեղ սենյակներում ․․․․ յոթ կիլոմետր երկարությամբ լողափից, ավելի քան 50 բարերից ու ռեստորաններից և 60 լողավազաններից օգտվելու հնարավորությամբ»: Այս պայմանավորվածությունը բացահայտած ադրբեջանցի վեց լրագրողներն այժմ գտնվում են Բաքվի բանտում:

2) «PASHA Holdings, Ադրբեջանի խոշորագույն ընկերություններից մեկն է, որին պատկանում են հյուրընկալող քաղաքի բազմաթիվ լավագույն հյուրանոցներ, և մեծ շահեր ունի զբոսաշրջության, շինարարության, ապահովագրության և բանկային ոլորտներով: PASHA-ն պատկանում է Ալիևի երկու չափահաս դուստրերին [Լեյլա և Արզու]։ Ընկերության խորհրդի նախագահի տեղակալ Միր Ջամալ Փաշաևը «Ադրբեջանի առաջին տիկնոջ և փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի զարմիկն է»։

3) «Azersun Holding …. նախագահում է Աբդոլբարի Գոզալը` Հասան Գյոզելի հորեղբայրը, որն Ալիևա քույրերի համար հիմնել է երեք ընկերություն Բրիտանական Վիրջինյան կղզիներում»:

4) «Silk Way West Airlines …. պատասխանատվություն է կրում համաժողովին նյութերի և պարագաների տեղափոխման համար: Այն պատկանում է նախկին պետական պաշտոնյային, սակայն նախապես կապված է եղել Ալիևի դուստրերից մեկի հետ` Silk Way Bank քույր ընկերության միջոցով …. Ավիաընկերությունը, վերջնականապես, պատկանում է նախկին պետական պաշտոնյա Զաուր Ախունդովին, սակայն նախկինում այն նաև կապված է եղել առաջին ընտանիքի հետ՝ քույր ընկերության միջոցով. 2010 թվականին «Ազատ Եվրոպա» ռադիոկայանի հետաքննությունը պարզել է, որ Արզու Ալիևան՝ նախագահի կրտսեր դուստրը, եղել է Silk Way Bank-ի երեք սեփականատերերից մեկը, որը Silk Way Group-ի նախկին ֆինանսական թևն էր, որի մաս է կազմում նաև ավիաընկերությունը»։

5) «GILTEX, մի ընկերություն, որը վերահսկում է տեղական տեքստիլ շուկայի գրեթե երեք քառորդը և մինչև անցյալ տարի մաս էր կազմում [Gilan Holding] կոնգլոմերատի, որտեղ բաժնետոմսերի մեծամասնությունը պատկանում է նախագահի դուստրերին [Ադրբեջանի Արտակարգ իրավիճակների նախարար Քամալադին Հեյդարովի երեխաների հետ միասին։ Հեյդարովը նաև COP29-ի կազմկոմիտեի անդամ է]։ Gilan Holding-ը լուծարվել է 2023 թվականին»։

6) «SOCAR Green …. Ադրբեջանի պետական նավթային ընկերության՝ SOCAR-ի դուստր ձեռնարկությունն է, որը մեծ դեր է խաղում նավթ արդյունահանող երկրի տնտեսության մեջ»:

7) ABB բանկ, վերանվանվել է 2021 թվականին, սակայն իր նախկին անվան տակ՝ Ադրբեջանի միջազգային բանկ, անբարեհաճ վերնագրերի պատճառ է դարձել 2,9 միլիարդ դոլարի փողերի լվացման սկանդալում իր ունեցած կենտրոնական դերի համար, ինչը հայտնի է որպես «Ադրբեջանական լվացքատուն»։ Բանկի նախկին նախագահը բանտարկվել է 2016 թվականին՝ հիմնարկից գրեթե 3 միլիարդ դոլար գողանալու համար։ Նրա կինը, որն ապրում էր Մեծ Բրիտանիայում, հետագայում ստացել է երկրի երբևէ առաջին «անբացատրելի հարստության հրամանը»՝ բրիտանական իշխանությունների պահանջով ապացուցելու իր հսկայական հարստության օրինական ծագումը: Հետագայում նա համաձայնեց վերադարձնել 17.8 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունը և գոլֆի ակումբը, որն անցավ բրիտանական պետությանը:

OCCRP-ն այնուհետև հայտարարել է, որ «ավելի քան մեկ տասնամյակ է, ինչ զեկուցում է Ադրբեջանի մասին՝ բացահայտելով կոռուպցիա, մարդու իրավունքների խախտումներ և չարաշահումներ»: Ահա որոշ զեկույցների կարևորագույն կետերը․

1) «Ինչպես իշխող Ալիևի ընտանիքը շահեց արժույթի փլուզումից, ինչպես էր նա ձգտում գնել Ղրղզստանի ոսկու հանքավայրերը, և ինչպես է կարողացել կառավարությունից կորզել ապշեցուցիչ 1 միլիարդ դոլար հեռահաղորդակցության ընկերության ձեռքբերումից:

2) «2016 թվականի «Պանամայի փաստաթղթերի» տվյալների հիման վրա կատարված հետաքննությունը, որը պարզել է, թե ինչպես է [Ալիևի] ընտանիքն օգտագործել օֆշորային կառույցները և սեփականության բազմաթիվ շերտեր՝ հարստությունը գաղտնի պահելու համար»:

3) «Այս տարվա սկզբին մի խումբ անկախ լրագրողների շինծու մեղադրանքներով բանտարկելը՝ փետրվարի նախագահական ընտրություններից առաջ»:

4) «Ինչպես են ամերիկացի լոբբիստներն աջակցել և գումար վերցրել վարչակազմից, և ինչպես է «Ադրբեջանական լվացքատունն» օգտագործվել իր վերնախավի համար երկրից միլիարդավոր դոլարներ դուրս բերելու նպատակով»:

Հարութ Սասունյան
www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Որպէսզի Վերապետականանան Հա

Հայ դատի համակարգի համահայկական խորհրդաժողովի բացման նիստին հնչած յայտարարութի

25 Սեպտեմբեր 2026
Շարունակելու ենք Հայ Դատի մեր ծաւալուն

Հայ դատի կեդրոնական խորհուրդի նախագահ Յակոբ Տէր Խաչատուրեանի խօսքը Հ․Յ․Դ․ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Մեր առաքելությունը սոսկ քաղաքական չէ.

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Այսօր կանգնած ենք ճակատագրական ջրբաժան

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ դատի համահայկական

25 Սեպտեմբեր 2026
Մեծ մտահոգություն է եկեղեցու և կաթողիկ

«Մեզ համար մեծագույն մտահոգություն է Եկեղեցու եւ անձամբ վեհափառի դեմ տարվող ար

25 Սեպտեմբեր 2026
Խաղաղությունը արդարության վրա պետք է հ

«Մեր պատգամը հստակ է՝ եթե Հարավային Կովկասում պետք է լինի խաղաղություն, այդ խա

25 Սեպտեմբեր 2026
Իշխանությունները ազգային մտածողության

Հայաստանի ներկա իշխանությունները Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների՝ Ռեջեփ Թայի

25 Սեպտեմբեր 2026
Ակնարկ. Նախապայմաններ Եւ Փոխկապակցումն

Երեւան-Անգարա երկխօսութեան արդիւնաւորման համար Անգարայի դասական նախապայմանները

25 Սեպտեմբեր 2026
Թորոնթօն եւ գանատահայութիւնը տիպար օրի

Ստորեւ կը ներկայացնենք Թորոնթոյի նորահաստատ «Նարեկ» Հայ Կրթական եւ Մշակութային

24 Սեպտեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հ.Յ.Դ. Կեդրոնական

35 տարի առաջ, հայ ժողովուրդը որոշում մը առաւ, որը անգամ մը եւս փոխեց մեր պատմո

24 Սեպտեմբեր 2026
Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համ

Հայաստանում սեպտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակ

24 Սեպտեմբեր 2026
«Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավակ

Սեպտեմբերի 23-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժ

24 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company