ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հաղորդագրութիւն
  • ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակ

Եվրոպական խորհրդարանում անցկացվել է «COP 29-ը Բաքվում. Քողարկելով էթնիկ զտումը» խորագրով խորհրդաժողովը

06 Նոյեմբեր 2024

Եվրոպական խորհրդարանի կիպրոսցի պատգամավոր Լուկաս Ֆուրլասի և ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի համատեղ աշխատանքի արդյունքում՝ նոյեմբերի 5-ին, Եվրոպական խորհրդարանում, անցկացվել է «COP 29-ը Բաքվում․ Քողարկելով էթնիկ զտումը» խորագրով խորհրդաժողովը, որին մասնակցում էին Եվրոպական խորհրդարանի տարբեր քաղաքական խմբեր ներկայացնող պատգամավորներ, բելգիացի քաղաքական գործիչներ, դիվանագետներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, լրագրողներ և բելգիահայ համայնքի ներկայացուցիչներ։

Խորհրդաժողովի բացման խոսքով հանդես եկան խորհրդաժողովը հյուրընկալող Լուկաս Ֆուրլասը, Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ և Բելգիայում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը, ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը։

Որպես խորհրդաժողովի բանախոսներ հրավիրված էին «Հանուն մարդու իրավունքների միջազգային համագործակցություն կազմակերպության» Արևելյան Եվրոպայի և Հարավային Կովկասի ծրագրերի ղեկավար Սիմոն Պապուաշվիլին, Միջազգային իրավունքի մասնագետ Կատալինա Դե Լա Սոտան, արցախցի լրագրող Սիրանույշ Սարգսյանը և Դավիթ Վարդանյանը՝ Ռուբեն Վարդանյանի որդին:

Խորհրդաժողովի նպատակն էր կենտրոնանալ Ադրբեջանում COP 29-ի անցկացմանն առնչվող տարբեր խնդիրների վրա, մասնավորապես, թե այս գլոբալ համաժողովի նպատակների համար ինչ ազդեցություն կարող է ունենալ դրա հյուրընկալումը Բաքվում՝ տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների համատեքստում, հատկապես Արցախի բնիկ հայ բնակչության էթնիկ զտումների ետնապատկերում։

Խորհրդաժողովը լույս է սփռել Արցախի հայության բռնի տեղահանումը պարտակելուն միտված Ադրբեջանի կառավարության շարունակական արշավի վրա, ինչպես նաև մարդու իրավունքների խախտումների և շրջակա միջավայրի հանդեպ այդ երկրի աղաղակող վերաբերմունքի վրա։ Ընդհանուր առմամբ քննարկումները ծավալվել են քաղաքական, բնապահպանական և մարդու իրավունքների ոլորտներում Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշումների վերհանման շրջանակում:

Մեկնաբանելով խորհրդաժողովի անցկացումը՝ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը նկատել է․«Այս խորհրդաժողովի անցկացումը կարևոր ուղերձ է COP 29-ին մասնակցել պատրաստվող եվրոպական պատվիրակություններին՝ առ այն, որ բնապահպանական իրավունքներն ու անվտանգությունը չեն կարող առանձնանալ մարդու հիմնարար իրավունքներից ու ազատություններից։

Ադրբեջանը, մարդու իրավունքների նման վիճակով և պատերազմական հանցագործություններով չպետք է հնարավորություն ունենար հյուրընկալելու այս կարևոր միջոցառումը, որով պետք է փորձի պարտակել ցեղասպանի իր դիմագիծը։ Մենք մի անգամ եւս մեր գոհունակությունն ենք հայտնում Եվրոպական խորհրդարանի պատգամավորներին, հատկապես Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահ Լուկաս Ֆուրլասին՝ խորհրդաժողովի հյուրընկալման համար։

Այս խորհրդաժողովի նախօրեին Եվրոպական խորհրդարանի 52 պատգամավորների կոչը Ադրբեջանին՝ գերիների ազատ արձակման, Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության և Հայաստանի տարածքից օկուպացիոն զինված ուժերի դուրսբերման պահանջով, Եվրոպական խորհրդարանի հստակ քաղաքական դիրքորոշման արտահայտությունն է, որն առարկայացել էր ավելի վաղ ընդունված բանաձևով։

Մենք շարունակելու ենք իրազեկման մեր աշխատանքները և լիահույս ենք՝ COP 29-ին մասնակից եվրոպական պատվիրակությունները չեն կենտրորանանա միայն բնապահպանական խնդիրների վրա և հայությանն առնչվող խնդիրների շրջագծում կբարձրաձայնեն այն տեսակետները, որոնք վերջին ամիսների ընթացքում տեղ են գտել Եվրոպական խորհրդարանի բանաձևերում ու ԵՄ գործադիր իշխանության հայտարարություններում։

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակ
06/11/2024թ․

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ադրբեջանցու հանձնումը Բաքվին պարզապես

Այսօրվա դեպքը ցույց է տալիս մեր սահմանների պաշտպանվածության՝ իրականում անպաշտպ

01 Հոկտեմբեր 2026
Ազգային ուժերի և կառույցների դեմ սկսվա

Սեպտեմբերի 30-ին 5-րդ ալիքի «Հարցազրույց հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ Հայ Դատի Կե

01 Հոկտեմբեր 2026
Սփյուռքը չե՛ք լռեցնի

«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում Սաթիկ Սեյրանյանի հյուրն Ամերիկայի Հայ դատի հանձ

30 Սեպտեմբեր 2026
Ավարտվեց Հայ դատի հանձնախմբերի հերթակա

ՀՅԴ Բյուրոյի հրավերով և Հայ դատի կենտրոնական խորհրդի կազմակերպմամբ՝ 2026թ․ սեպ

30 Սեպտեմբեր 2026
Երևանում անցկացվեց «Լազարյան ճեմարանը

Մոսկվայի Լազարյան ճեմարանի հսկայական պատմամշակութային ու գիտակրթական ժառանգութ

30 Սեպտեմբեր 2026
Արցախի Նուիրուած` «Արցախ Անաւարտ Պատեր

Համազգայինի «Վահէ Սէթեան» հրատարակչատան 95-ամեակին առիթով, չորեքշաբթի, 23 սեպտ

30 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը Նյու Յորք էր ժամանել ՄԱԿ-ում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դարձել է այնքան վիճահարույց կերպար, որ նրա ելույթները

29 Սեպտեմբեր 2026
Երևանում տեղի է ունեցել Արցախի ԱԺ պատգ

Սեպտեմբերի 28-ին Երևանում՝ Արցախի Հանրապետության ներկայացուցչության շենքում, տ

29 Սեպտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության ղեկավարն ու քա

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը և քարտուղար Արթուր Խաչատ

29 Սեպտեմբեր 2026
Միջլիբանանեան Համագումար` Հարաւի Զօրակ

Բագրատունի. «Քրիստոնեայ Ներկայութեան Պաշտպանութիւնը Զայն Իր Արաբական Ու Միջինա

29 Սեպտեմբեր 2026
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՅԴ

Սեպտեմբերի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայո

28 Սեպտեմբեր 2026
Օսմանեան Տիրապետութիւնը Վերակենդանացնե

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

28 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. 44-Օրեային 6-րդ Տարելիցը Ե

44-օրեայ պատերազմի 6-րդ տարելիցի նշումը շատ ծանր զգացողութիւններ կը յառաջացնէ,

28 Սեպտեմբեր 2026
«Ալիքի»-ի Խմբագրական. Յիշողութիւնը վեր

ԱՅՍՕՐ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-Ն Է Օրացոյցի վրայ տարիները փոխւում են, սերունդներ են մե

27 Սեպտեմբեր 2026
Տղերքը գիտեին, թե ուր են գնում և ինչի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

27 Սեպտեմբեր 2026
Հայաստանի իշխանությունների քաղաքականու

Հայաստանի իշխանությունները, փորձում են պահպանել իրենց դիրքերը՝ ցուցադրելով հնա

27 Սեպտեմբեր 2026
Մեր պարտությունը նաև անկազմակերպվածութ

ABC media-ի «Անկախության աուդիտ» հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ Բյուրոյի անդամ, ար

27 Սեպտեմբեր 2026
Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

27 Սեպտեմբեր 2026
Ար­ցա­խի դէմ՝ ատր­պէյ­ճա­նա­կան վտան­գ

27 ­Սեպ­տեմ­բեր 2020-ը Ար­ցա­խի դէմ 44-օ­րեայ պա­տե­րազ­մի շղթա­յա­զերծ­ման տխ

27 Սեպտեմբեր 2026
Երեւանում մեկնարկեց ՀՅԴ Հայ դատի հանձն

Սեպտեմբերի 25-ին Երևանում պաշտոնապես մեկնարկեց ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրա

26 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company