ՀՅԴ խմբակցությունը հանդիպում է ունեցել գլխավոր դատախազի թեկնածու Գուրգեն Ներսիսյանի հետ
10 Փետրվար 2021
«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցությունը հանդիպում է ունեցել ԱՀ նախագահի կողմից առաջադրված գլխավոր դատախազի թեկնածու Գուրգեն Ներսիսյանի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկում է ծավալվել դատախազության և դատաիրավական հարցերի շուրջ: Կարևորվել է դատախազության դերը օրինականության կայացման և հատկապես հետպատերազմյան շրջանում տարհանվածների, պատերազմի մասնակիցների, վիրավորների, ինչպես նաև թշնամու միջոցով գերեվարված մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության ուղղությամբ:
aparaj.am