ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հայ դատ
  • Յայտարարութիւններ

ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարությունը` ՀՀ խորհրդարանում արտգործնախարար Ա. Այվազյանի հնչեցրած դիրքորոշման վերաբերյալ

11 Փետրվար 2021

2021 թվականի փետրվարի 10-ին, Ազգային Ժողով-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ, ՀՀ արտաքին գործերի նախարարը արել է հայտարարություններ, որոնք Հայ դատի կենտրոնական խորհրդի մոտ լուրջ մտահոգությունների տեղիք են տվել։

Մասնավորապես, նախարարը հայտարարել է. «Թուրքիան միջազգային հանրության ճնշման ներքո հետզհետե պետք է վերադառնա բնականոն գործընթացի, և, նախևառաջ, խոսքը գնում է այն մասին, որ այլևս պատճառ չկա Հայաստանի հանդեպ կիրառելու շրջափակում։ Ինչպես գիտեք շրջափակումը և սահմանների փակվելը թուրքական կողմը պայմանավորում էր Արցախում ստատուս-քվոյի հետ, որը փոխվել է ուժի կիրառման միջոցով, և այլևս Թուրքիան որևէ պատճառ չունի սահմանը փակ պահելու Հայաստանի ուղղությամբ։ Այս պահի դրությամբ որևէ գործընթաց տեղի չի ունենում, բայց Հայաստանը և մեր դիվանագիտությունը գործուն ջանքեր են գործադրելու, որ մեր անմիջական շրջապատը դառնա նպաստավոր մթնոլորտ Հայաստանի անվտանգության ամրապնդման համար։ Կրկնում եմ, որ անվտանգության մթնոլորտն իր մեջ պարունակում է շատ տարրեր»։

Խիստ խնդրահարույց այս հայտարարությունից ուղղակիորեն կարող են բխել հետևյալ հաստատումները.

1) Հայաստանի Հանրապետության կառավարությունը պատրաստվում է համակերպվել Արցախի Հանրապետության նկատմամբ թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից ագրեսիայի կիրառման հետևանքով ձևավորված ստատուս քվոյի հետ՝ Արցախի տարածքի զգալի մասի բռնազավթմանը, բնակչության տեղահանմանն ու էթնիկ զտումներին։ Այս դեպքում Հայաստանի կառավարությունն, ըստ էության, հրաժարվում է Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորի իր պարտականություններից։

2) Հայաստանի կառավարությունը փաստորեն հավատում է, որ Հայաստան-Թուրքիա միջպետական հարաբերությունների ոլորտում ղարաբաղյան հիմնախնդրից բացի, որևէ այլ կնճռոտ հարց չկա։ Մասնավորապես հիմնավոր կասկած է ձևավորվում առ այն, որ Հայաստանի կառավարությունը պատրաստվում է մոռացության մատնել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և հատուցման հետապնդման քաղաքականությունը, ինչպես նաև Հայաստան-Թուրքիա միջպետական սահմանին առնչվող խնդիրները։

Անհասկանալի է, թե ինչպես է ՀՀ կառավարությունը պատկերացնում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը, երբ ընդամենն ամիսներ առաջ Թուրքիայի լիակատար և անթաքույց աջակցությամբ մեր հայրենիքի մի հատվածի նկատմամբ կիրառվել է ագրեսիա՝ զուգորդված պատերազմական հանցագործություններով։ Ընդ որում Հայաստանի կառավարության ներկայացուցիչը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հեռանկարի մասին խոսում է այն պարագայում, երբ Հայաստանի սահմանների մոտակայքում իրականացվում են թուրք-ադրբեջանական լայնամասշտաբ զորավարժություններ, որոնք համընկնում են Թուրքիայի և Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների՝ Հայաստանի ինքնիշխան տարածքի հանդեպ հավակնություններ արտահայտող հայտարարություններին։

Նույնիսկ Հայաստանի իշխանությունների հետ սկզբունքային հակադրությունների պայմաններում ՀՅ Դաշնակցության Հայ դատի համաշխարհային ցանցը ոչ միայն քայլ անգամ չնահանջեց Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների շահերի պաշտպանության դիրքերից, այլև շարունակում է սերտ փոխգործակցությունը տարբեր պետություններում գործող դեսպանատների և միջազգային կազմակերպություններում գործող ՀՀ ներկայացուցչությունների հետ։

Նախարարի երեկվա հայտարարությունը, սակայն, սպառնում է գաղափարական լրջագույն հակասություն ստեղծել տասնյակ երկրներում և բազմաթիվ կազմակերպություններում հանրային դիվանագիտության գործիքակազմով Հայաստանի շահերը պաշտպանող Հայ դատի ցանցի և հայրենի պետության Արտաքին գործերի նախարարության միջև։

Խնդիրն այն է, որ Թուրքիան չի հրաժարվել Հայաստանի Հանրապետության հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և ՀՀ-ի ցամաքային շրջափակումը հանելու դիմաց երեսուն տարուց ի վեր առաջ քաշած իր մյուս նախապայմաններից՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի և Հայաստան-Թուրքիա իրավական սահմանի հարցերում ՀՀ կողմից զիջումների պահանջից։ Թուրքիան պահպանում է Հայաստանի ու հայ ժողովրդի նկատմամբ իր թշնամական վերաբերմունքը, ինչը դրսևորվեց 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմում Թուրքիայի բացահայտ մասնակցությամբ և շարունակվում է Թուրքիայի իշխանությունների կողմից Թուրքիայի ներսում և այդ երկրից դուրս կիրառվող հակահայ քայլերով։ Մինչև Թուրքիան հիմնովին չփոխի իր հակահայ քաղաքականությունը, վերջինիս հետ ՀՀ-ի կողմից երկխոսության ցանկացած փորձ Թուրքիայի կողմից օգտագործվելու է իր վերոնշյալ նպատակների իրականացման համար։ Հատկապես Հայոց ցեղասպանության տարելիցի նախօրեին՝ Թուրքիայի համար այն կլինի շահարկման ընձեռված հնարավորություն։

Մեզ համար ՀՀ քաղաքական իշխանության հանցավոր անպատրաստությունը և Հայաստանի կենսական շահերը սպասարկելու անկարողությունը այլևս վաղուց նորություն չեն։ Ակնկալում ենք, սակայն, որ ՀՀ պետական համակարգի դեռևս ամբողջովին չքանդված ինստիտուտներից մեկը՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը կցուցաբերի զգոնություն չտրվելու համար Թուրքիայի նենգամիտ քաղաքականությանը։ Հայաստանի, ներառյալ Արցախի, անվտանգության ամրապնդման առաջին նախապայմանը Հայաստանի ներսում իրավիճակի հիմնական փոփոխությունն է, ինչը միայն կարող է սկսվել երկիրը պարտության առաջնորդած և ՀՀ վարչապետի պաշտոնից կառչած անձնավորության հեռացումով։ Միայն այդ ժամանակ կարելի է մտածել, խոսել, ծրագրել և գործել այնպես, որպեսզի. «մեր անմիջական շրջապատը դառնա նպաստավոր մթնոլորտ Հայաստանի անվտանգության ամրապնդման համար»։

ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական խորհուրդ
11.02.2021թ.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հայտարարություն Սյունիքի մարզի նկատմամ

Հայ Դատի կենտրոնական խորհուրդն իր խոր մտահոգությունն է հայտնում, տարածաշրջանայ

16 Հունիս 2025
Իշխան Սաղաթելյանի մամուլի ասուլիսը

Հունիսի 16-ին ՀՅԴ «Սիմոն Վրացյան» կենտրոնում տեղի ունեցավ ՀՅԴ Հայաստանի Գերագո

16 Հունիս 2025
Հ.Օ.Մ.-ի Կեդրնական վարչութեան յայտարար

Հայ Օգնութեան Միութեան Կեդրոնական վարչութիւնը խոր մտահոգութեամբ կը հետեւի Հայա

16 Հունիս 2025
Հայկական Գաղութները Միջին Արեւելքի Մէջ

1- Հայկական գաղութները Միջին Արեւելքի մէջ` պատմական շարունակականութիւն եւ ներկ

16 Հունիս 2025
ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 28-րդ Գե

ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 28-րդ Գերագույն ժողովը գումարվեց Հայաստանի Հանրա

16 Հունիս 2025
Ակնարկ.- Իրանի վրայ յարձակումին յայտար

Աշխարհը արդէն սկսած է հաշուել Իրանի վրայ Իսրայէլի յարձակման եւ Իրանի ինքնապաշտ

16 Հունիս 2025
Ավարտվել է ՀՅԴ Հայաստանի կազմակերպությ

Հունիսի 15-ին Հայաստանում իր աշխատանքներն է ավարտել ՀՅԴ Հայաստանի կազմակերպութ

15 Հունիս 2025
Թեհրանի ռմբակոծությունից վնասվել է հայ

Իրանում, իհարկե, փաստացի պատերազմական իրավիճակ է, բոլորը սպասողական վիճակում ե

15 Հունիս 2025
ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը

Հունիսի լույս 13-ի գիշերը Իսրայելի ռազմաօդային ուժերը զանգվածային հարվածներ են

14 Հունիս 2025
Սարգիս Ազնաւորեանի Նահատակութեան 40-Ամ

Կազմակերպութեամբ ՀՅԴ «Նիկոլ Դուման» կոմիտէին, ուրբաթ, 6 յունիս 2025-ի երեկոյեա

13 Հունիս 2025
Իրանում հայեր չեն տուժել, զոհեր և վիրա

Իսրայելի կողմից Իրանին հասցված հարվածներն ունեցել են կոնկրետ թիրախային բնույթ,

13 Հունիս 2025
Իրանը լուրջ պատասխան է պատրաստում

Իսրայելն այս գիշեր հարվածներ է հասցրել Իրանին: Կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ

13 Հունիս 2025
Եթե ԱՄՆ–ն չզսպի Իսրայելին, ռիսկային վի

Հերթական անգամ փորձում են հարվածել Իրանին. վիճակը դեռ անորոշ է, այս պահին հնար

13 Հունիս 2025
ՀՕՄ-ը հաստատ քայլերով կը շարունակէ իր

Ամեակներու նշումը վերանորոգումի, ՀՕՄ-ի հիմքերը ամրացնելու եւ նոր ուժերով շարու

13 Հունիս 2025
Ազգային Կեդրոնական Վարչութեան Կրօնական

Նախագահութեամբ Արամ Ա. վեհափառ հայրապետին, երեքշաբթի, 10 յունիս 2025-ին սկսան

13 Հունիս 2025
«Ռազմիկ» Կը Շարունակէ Մնալ Երիտասարդու

Այսօր մեզի համախմբողը «Ռազմիկ» պաշտօնաթերթն է: Հաւաքուած ենք այսօր հաղորդակից

12 Հունիս 2025
Հայոց Ցեղասպանութեան 110-Ամեակին Նուիր

Ահաւասիկ քանի մը տարիներու տպագիր ձեւաչափով բացակայութենէն ետք, այս տարի տպագի

12 Հունիս 2025
Տեղի կունենա ՀՅԴ Հայաստանի 28-րդ Գեր

2025 թվականի հունիսի 13-15-ը տեղի է ունենալու ՀՅԴ Հայաստանի 28-րդ Գերագույն ժո

12 Հունիս 2025
Խմբագրական. Պատերազմ, որում պէտք է յաղ

Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու եւ նրա սպասաւորների դէմ ՀՀ վարչապետի աթ

12 Հունիս 2025
Ակնարկ. Նախաձեռնութիւնը Եւ Հետագայ Միա

Հայաստանի Հանրապետութեան վարչապետին անվստահութիւն յայտնելու կամ պաշտօնանկ ընել

12 Հունիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company