ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բիւրօ
  • Հայ դատ

Ամփոփագիր ՀՅԴ Հայ դատի գրասենյակների և հանձնախմբերի կողմից կատարված հիմնական աշխատանքների

15 Փետրվար 2021

(Փետրվարի 1-15, 2021 թ.)

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի Կենտրոնական գրասենյակը պարբերաբար հրապարակում է Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների գործունեության ամփոփագրեր, որոնք լրատվամիջոցներին, հասարակական լայն շրջանակներին, մասնագիտական ու քաղաքական հանրույթներին հնարավորություն են տալիս կենտրոնացված և հավաստի տեղեկատվություն ստանալ ՀՅԴ Հայ դատի համաշխարհային ցանցի գործունեության վերաբերյալ, իրազեկ լինել սփյուռքի քաղաքական գործունեության ընթացիկ արդյունքներին և առաջադրված խնդիրներին։

Նախորդ ամփոփագրերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով

Հայ դատի Կենտրոնական Խորհուրդ

2021 թվականի փետրվարի 10-ին, Ազգային Ժողով-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ, ՀՀ արտաքին գործերի նախարարը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերաբերյալ արել էր խնդրահարույց հայտարարություններ, որոնք Հայ դատի Կենտրոնական խորհրդի մոտ լուրջ մտահոգությունների տեղիք էին տվել։ Այդ առիթով Կենտրոնական Խորհուրդը փետրվարի 11-ին հանդես եկավ պաշտոնական հայտարարությամբ՝ ուշադրություն հրավիրելով Թուրքիայի՝ Հայաստանի նկատմամբ դրսևորվող ռազմաքաղաքական վարքի և նենգամիտ քաղաքականության վրա։ ՀՀ ԱԳՆ-ին կոչ է արվել չտրվել թշնամական երկրի նենգամիտ սադրանքներին և գաղափարական հակասություններ չստեղծել ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների և հայրենի երկրի արտաքին քաղաքական գերատեսչության միջև։ Նույն օրը երեկոյան Կենտրոնական խորհրդի հայտարարության վերաբերյալ պաշտոնական մեկնաբանությամբ է հանդես եկել ՀՀ արտգործնախարարի մամուլի խոսնակը։

Ավստրալիա

Փետրվարի 3-ին ավստրալիական Հարավային Ավստրալիա նահանգը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը և դատապարտել Արցախի տեղաբնիկ ժողովրդի նկատմամբ կիրառված վայրագությունները։ Այդպիսով Հարավային Ավստրալիա նահանգը դարձավ Արցախի անկախությունը ճանաչած երկրորդ նահանգը Ավստրալիայում։ Այս ձեռքբերմանը հնարավոր է եղել հասնել նաև Հարավային Ավստրալիայի հայ մշակութային միության ջանքերով։

Հարավային Ավստրալիայի կողմից Արցախի Հանրապետության անկախության ճանաչման փաստը կարևոր ձեռքբերում է ապակենտրոն մակարդակում Արցախի Հանրապետության անկախության ճանաչման համար և անգամ ևս ցուցում է, որ Արցախի անկախության միջազգային ճանաչումը որևէ այլընտրանք չունեցող անբեկանելի գործընթաց է։

Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը նաև պաշտոնապես դիմել է երկրի ֆեդերալ կառավարությանը՝ Հայաստանին օժանդակության տրամադրման համար։ Իբրև հիմնավորում նշվել է Արցախի նկատմամբ ագրեսիայի կիրառման հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամը, որն ավելի է սրվում կորոնավիրուսային համավարակի առկայության պայմաններում։

Ամերիկայի Միացյալ Նահանգներ

Հայ դատի Ամերիկայի Միացյալ նահանգների հանձնախումբը նախաձեռնել է համայնքային ուժերի և գործընկեր կազմակերպությունների մոբիլիզացիա, որպեսզի քաջալերեն հնարավորինս մեծ թվով կոնգրեսականների՝ միանալու ԱՄՆ նոր վարչակազմին ուղղված երկկուսակցական գրությանը, որով Վաշինգտոնից պահանջվում է օժանդակել Արցախին ու Հայաստանին։

Պետական և պաշտպանության քարտուղարներին ուղղված գրությամբ՝ ընդգծվում է ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամը, ակնկալվում է ԱՄՆ ներգրավվածության բարձրացում, այնպիսի ոլորտներում և խնդիրներում, ինչպիսիք են ԱՄՆ արտակարգ օժանդակություն Արցախին, Արցախի անվտանգության ապահովումը երաշխավորող ու պատերազմի բռնկումը բացառող կարգավորման տարբերակի մշակում՝ հիմնված ինքնորոշման իրավունքի իրացման վրա, հայ ռազմագերիների և բանտարկյալների ազատ արձակում, Թուրքիայի և Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ, Հայաստանի տնտեսական զարգացմանն օժանդակություն, նախագահ Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչում։

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Բրեդ Շերմանը քննադատության է ենթարկել Բաքվում ԱՄՆ դեսպան Ըրլ Լեցենբերգերին, քանի որ վերջինս շնորհավորել էր Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարի հետ հանդիպման ժամանակ նրան շնորհավորել էր այսպես կոչված «տարածքային ամբողջականության վերականգնման առիթով»։ Շերմանը նկատել է, որ դեսպանի կեցվածքը հակասում է ԱՄՆ պետքարտուղար Էնթնի Բլինքենի՝ Կոնգրեսում կատարած դիտարկումներին, ըստ որոնց ԱՄՆ նոր վարչակազմը «Արցախում վերջին բռնությունների հետևանքով վերանայելու է Ադրբեջանին տրվող օժանդակությունը», ինչպես նաև «Կոնգրեսի հետ աշխատելու է որոշելու ամերիկյան աջակցության մակարդակը՝ Հայաստանի և տարածաշրջանի անվտանգության կարիքները բավարարելու համար»։

Եվրոպա

2021թ. փետրվարի 10-ին Եվրոպական միությունը ծանուցել է Հայաստանի Հանրապետությանը՝ ԵՄ և ԵՄ անդամ երկրների կողմից ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացի ավարտի մասին։ Համաձայնագիրը լիարժեքորեն ուժի մեջ կմտնի ս.թ. մարտի 1-ից: Այս առիթով, իբրև Եվրոպական Միության անդամ 13 երկրներում գործող և ԵՄ քաղաքացի հանդիսացող հայերից բաղկացած Հայ դատի հանձնախմբերի աշխատանքը համադրող կազմակերպություն՝ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը ԵՄ ղեկավար ինստիտուտների ուշադրությունն է հրավիրել ՀՀ-ԵՄ համաձայնագրի՝ Ղարաբաղյան հիմնախնդրին վերաբերող ձևակերպումների վրա, մասնավորապես ժողովուրդների իրավահավասարության ու ինքնորոշման իրավունքի իրացման։

Հայ դատի Եվրոպայի գրասենյակը, ուշադրություն հրավիրելով նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում բանակցությունների վերսկսման վրա՝ Եվրոպական Միությունից, ի դեմս Ֆրանսիայի, ակնկալել է միջնորդական ներգրավածության մեծացում և ստանձնած հանձնառությունների կատարում։

Մեծ Բրիտանիա

Փետրվարի 8-ին Մեծ Բրիտանիայի Հայ դատի հանձնախումբը, Մեծ Բրիտանիայի կիպրացիների դաշինքը, Բրիտանիայի քրդական ժողովուրդների ժողովդրավարական ասամբլեան և «Խաղաղություն Քրդստանում արշավը» համատեղ հայտարարությամբ բրիտանական կառավարությանը կոչ են արել ցեղասպան վարչակազմերի հետ առևտրային արտոնյալ հարաբերությունների մեջ չմտնել այդպիսով հստակ ուղերձ հղելով ամբողջ աշխարհին, որ Բրիտանիան երբեք մեղսակից չի եղել ցեղասպանությանը, մարդու իրավունքների ոտնահարմանը և մարդկության նկատմամբ հանցագործություններին։

Հայտարարությունը համատեղ ստորագրած կազմակերպությունները կոչ են արել իրենց համայնքներին կապվելու պահպանողական խորհրդարանականների հետ և քաջալերելու նրանց, որպեսզի պաշտպանեն հիշյալ պահանջը։

Փետրվարի 12-ին Հայ դատի Մեծ Բրիտանիայի հանձնախումբը, երկրի արտաքին քարտուղար (արտգործնախարար) Դոմինիկ Ռաաբին հասցեագրված նամակով, խիստ քննադատության է ենթարկել Բաքվում Միացյալ թագավորության դեսպան Ջեյմս Շարպին` Արցախի վերաբերյալ Թվիթերում կատարված անտեղի գրառման առիթով, որում նա տեղադրել էր լուսանկար և վերնագրել «ազատագրված տարածքներ»։ Հանձնախումբը նշել է, որ դեսպանի գրառումը հակասում է Միացյալ թագավորության արտաքին քաղաքականությանը, պաշտպանում է Ադրբեջանին Արցախի ժողովրդի նկատմամբ ագրեսիայի գործում, ինչպես նաև անզգայուն վերաբերմունք է Բրիտանիայի հայ համայնքի նկատմամբ։ Հանձնախումբը խնդրել է Դոմինիկ Ռաաբին՝ հստակեցնել Արցախի հարցում Բրիտանական քաղաքականությունը՝ ուղիղ հարց տալով, թե արդյո՞ք բրիտանական կռավարությունն օժանդակում է Ադրբեջանին Արցախ ներխուժման և օկուպացիայի գործում։

Կիպրոս

Ի շարունակումն դեռևս նախորդ ամիս սկսված գործընթացի՝ Հայ դատի Կիպրոսի հանձնախումբը երկրորդ նամակն է հասցեագրել Լառնակայի քաղաքապետին և քաղաքային խորհդրին՝ վերստին պահանջելով քաղաքի՝ Գորշ գալյեր անվանումը կրող փոխոցն անվանափոխել։ Նամակում հանգամանորեն ներկայացվել է «Գորշ գայլեր» արմատական կազմակերպության գործունեության էությունը, դրա հակահայ և հակահույն բնույթը, ինչպես նաև երկու ժողովուրդների նկատմամբ իրականացված հանցագործությունները։

Ավստրիա

Հայ դատի Ավստրիայի հանձնախումբը, նախորդ տարվա հաջող փորձից հետո, նախաձեռնել է haytadology (հայդատոլոգիա) խորագիրը կրող սեմինարների երկրորդ շարքը, որի ընթացքում մասնակիցները, առաջին ձեռքից, հիմնավոր տեղեկություններ են ստանում Հայ դատի էության, գործունեության ոլորտների, աշխատելաոճի, ներհայաստանյան, արցախյան և միջազգային քաղաքական զարգացումների և հայ կյանքին վերաբերող այլ ոլորտների վերաբերյալ։ Հայդատոլոգիա 2-ը կսսկվի փետրվաիր 21-ին և կավարտվի նույն ամսվա 27-ին։ Սեմինարներին մացնակցել կարող են 18-35 տարեկան, երոպական երկրներում ապրող, հայերենին և անգլերենին տիրապետող երիտասարդները:

Կանադա

ՀՅԴ Կանադայի Կենտրոնական Կոմիտեի, որոշմամբ Հայ դատի Կանադայի հանձնախմբի կարիքները բավարարելու, օրեցօր ընդլայնվող գործունեությունն առավել արդյունավետ դարձնելու համար՝ հանձնախմբի համար ձեռք է բերվել եռահարկ գրասենյակ։ Հայ դատի Կանադայի հանձնախումբը գործում է սկսած 1965թ. և խոշոր դերակատարում է ունեցել կանադահայ համայնքի կազմակերպման, քաղաքականացման և ընդհանրապես հայապահպանության գործում։ 2006 թ.-ից Օտտավայում գործում է Հայ դատի հանձնախմբի գրասենյակը, նոր գրասենյակը նույնպես Կանադայի մայրաքաղաքում է, քաղաքի կենտրանական հատվածում։

Հայ դատի հանձնախմբերն ու գրասենյակները շարունակում են ամբողջ աշխարհում իրականացնել հայության շահերի պաշտպանության աշխատանքները՝ օգտագործելով լոբբիստական գործունեության համալիր գործիքակազմեր։ Արցախի նկատմամբ ադրբեջանաթուրքական ագրեսիան դատապարտելու, Արցախի տարածքային ամբողջականության վերականգնմանը նպաստելու, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը վերականգնելու, գերիների և զոհվածների մարմինների փոխանակման խնդիրը բարձրացնելու, արտասահմանյան լրատվամիջոցներին օբյեկտիվ տեղեկատվությամբ ապահովելու ուղղությամբ կատարվում են մեծ ծավալի աշխատանքներ։ Հատուկ ուշադրություն է դարձվում ղարաբաղյան հմնախնդրի շուրջ տարբեր երկրներում ներքաղաքական քննարկումներ, խորհրդարանական լսումներ իրականացնելու վրա, որոնք արդեն իսկ վերաճում են կոնկրետ բանաձևերի ընդունումների։

Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների կողմից շարունակվում են արտասահմանյան պատվիրակությունների, մեր ժողովրդի օտարազգի բարեկամների եւ լրագրողների այցելությունների կազմակերպումը դեպի Արցախ, որպեսզի նրանք տեղում ծանոթանան առկա իրավիճակին և առավել առարկայորեն կարողանան օգտակար լինել և/կամ իրավիճակը ներկայացնել միջազգային հանրաությանը։

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակ
15.02.2021 թ.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հայտարարություն Սյունիքի մարզի նկատմամ

Հայ Դատի կենտրոնական խորհուրդն իր խոր մտահոգությունն է հայտնում, տարածաշրջանայ

16 Հունիս 2025
Իշխան Սաղաթելյանի մամուլի ասուլիսը

Հունիսի 16-ին ՀՅԴ «Սիմոն Վրացյան» կենտրոնում տեղի ունեցավ ՀՅԴ Հայաստանի Գերագո

16 Հունիս 2025
Հ.Օ.Մ.-ի Կեդրնական վարչութեան յայտարար

Հայ Օգնութեան Միութեան Կեդրոնական վարչութիւնը խոր մտահոգութեամբ կը հետեւի Հայա

16 Հունիս 2025
Հայկական Գաղութները Միջին Արեւելքի Մէջ

1- Հայկական գաղութները Միջին Արեւելքի մէջ` պատմական շարունակականութիւն եւ ներկ

16 Հունիս 2025
ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 28-րդ Գե

ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 28-րդ Գերագույն ժողովը գումարվեց Հայաստանի Հանրա

16 Հունիս 2025
Ակնարկ.- Իրանի վրայ յարձակումին յայտար

Աշխարհը արդէն սկսած է հաշուել Իրանի վրայ Իսրայէլի յարձակման եւ Իրանի ինքնապաշտ

16 Հունիս 2025
Ավարտվել է ՀՅԴ Հայաստանի կազմակերպությ

Հունիսի 15-ին Հայաստանում իր աշխատանքներն է ավարտել ՀՅԴ Հայաստանի կազմակերպութ

15 Հունիս 2025
Թեհրանի ռմբակոծությունից վնասվել է հայ

Իրանում, իհարկե, փաստացի պատերազմական իրավիճակ է, բոլորը սպասողական վիճակում ե

15 Հունիս 2025
ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը

Հունիսի լույս 13-ի գիշերը Իսրայելի ռազմաօդային ուժերը զանգվածային հարվածներ են

14 Հունիս 2025
Սարգիս Ազնաւորեանի Նահատակութեան 40-Ամ

Կազմակերպութեամբ ՀՅԴ «Նիկոլ Դուման» կոմիտէին, ուրբաթ, 6 յունիս 2025-ի երեկոյեա

13 Հունիս 2025
Իրանում հայեր չեն տուժել, զոհեր և վիրա

Իսրայելի կողմից Իրանին հասցված հարվածներն ունեցել են կոնկրետ թիրախային բնույթ,

13 Հունիս 2025
Իրանը լուրջ պատասխան է պատրաստում

Իսրայելն այս գիշեր հարվածներ է հասցրել Իրանին: Կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ

13 Հունիս 2025
Եթե ԱՄՆ–ն չզսպի Իսրայելին, ռիսկային վի

Հերթական անգամ փորձում են հարվածել Իրանին. վիճակը դեռ անորոշ է, այս պահին հնար

13 Հունիս 2025
ՀՕՄ-ը հաստատ քայլերով կը շարունակէ իր

Ամեակներու նշումը վերանորոգումի, ՀՕՄ-ի հիմքերը ամրացնելու եւ նոր ուժերով շարու

13 Հունիս 2025
Ազգային Կեդրոնական Վարչութեան Կրօնական

Նախագահութեամբ Արամ Ա. վեհափառ հայրապետին, երեքշաբթի, 10 յունիս 2025-ին սկսան

13 Հունիս 2025
«Ռազմիկ» Կը Շարունակէ Մնալ Երիտասարդու

Այսօր մեզի համախմբողը «Ռազմիկ» պաշտօնաթերթն է: Հաւաքուած ենք այսօր հաղորդակից

12 Հունիս 2025
Հայոց Ցեղասպանութեան 110-Ամեակին Նուիր

Ահաւասիկ քանի մը տարիներու տպագիր ձեւաչափով բացակայութենէն ետք, այս տարի տպագի

12 Հունիս 2025
Տեղի կունենա ՀՅԴ Հայաստանի 28-րդ Գեր

2025 թվականի հունիսի 13-15-ը տեղի է ունենալու ՀՅԴ Հայաստանի 28-րդ Գերագույն ժո

12 Հունիս 2025
Խմբագրական. Պատերազմ, որում պէտք է յաղ

Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու եւ նրա սպասաւորների դէմ ՀՀ վարչապետի աթ

12 Հունիս 2025
Ակնարկ. Նախաձեռնութիւնը Եւ Հետագայ Միա

Հայաստանի Հանրապետութեան վարչապետին անվստահութիւն յայտնելու կամ պաշտօնանկ ընել

12 Հունիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company