Սփյուռքը Արցախի կողքին է. Բյուզանդ Բերբերյան
23 Փետրվար 2021
Արևմտյան Ամերիկայի ՀՅԴ կուսակցության երիտասարդներն արդեն 2 շաբաթ է, ինչ հայրենիքում են՝ իրականացնում են սոցիալական աջակցության հերթական ծրագիրը: Ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած, զոհված կամավորների և զինծառայողների ընտանքիներին ֆինանսապես աջակցում են:
Արևմտյան Ամերիկայի ՀՅԴ երիտասարդական միության ներկայացուցիչ Բյուզանդ Բերբերյանի խոսքով իրենց նպատակը ոչ միայն ֆինանսական աջակցությունն է, այլ նաև կորուստներ ունեցող հայ ընտանիքների կողքին լինելու և հոգեբանորեն ներազդելու այս ծանր վիճակից դուրս գալու համար:
aparaj.am